16.10.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 դեկտեմբերի 2020 թվականի N 1994-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 762 ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 819-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի, «Տրանսպորտի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի և 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպել մրցութային հանձնաժողովի կազմում հասարակական կազմակերպություններին ընդգրկելու գործընթացը:
3. Մինչև 2025 թվականի հունիսի 1-ը ներառյալ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ, 19-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ կետերը և 69-րդ կետի 4-րդ ենթակետը չեն վերաբերում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը երթուղիներն սպասարկող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնց կողմից մրցույթով ընտրված ավտոբուսների փոփոխության կամ համալրման դեպքում երթուղու սպասարկմանը ներգրավվող ավտոբուսների գնահատականը չպետք է ցածր լինի 16 միավորից, ինչպես նաև ժամանակավոր սպասարկման իրավունքի հատկացմանը, որի դեպքում նախապատվությունը տրվում է ավելի ցածր տարիք ունեցող ավտոբուսներին, ավտոբուսների փոփոխությանը կամ համալրմանը, որոնց դեպքում ներկայացվող ավտոբուսների տարիքը չպետք է գերազանցի 15 տարին:
(3-րդ կետը փոփ. 09.12.2021 թիվ 1996-Ն որոշում)
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի «Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 819-Ն որոշումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. դեկտեմբերի 9
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի դեկտեմբերի 3-ի
N 1994-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ (այսուհետ` կանոնավոր ուղևորափոխադրումներ) իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր (այսուհետ` կազմակերպություն) ընտրելու գործընթացին առնչվող հարաբերությունները:
2. Սույն կարգը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու կանոնավոր ուղևորափոխադրումներ ընտրելու մրցույթներին (այսուհետ` մրցույթ):
3. Երթուղային ցանցը կազմակերպող մարմնի կամ դրա ղեկավարի անհատական իրավական ակտով` հրամանով կամ որոշմամբ (այսուհետ` ակտ) ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ ընտրելու մրցույթ կարող է կազմակերպվել ինչպես առանձին, այնպես էլ միասնական երթուղիների խմբի համար:
4. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
ավտոկայարանային (ավտոկայանային) ծառայություն` կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ավտոբուսների (միկրոավտոբուսների) ըստ չվացուցակի երթերի կազմակերպման ու հաշվառման, ուղևորների տոմսավորման, հանգստի կազմակերպման, մեկնման և նստեցման, սանիտարահիգիենիկ և կենցաղային սպասարկման, ուղեբեռի պահպանման հետ կապված մատուցվող ծառայություն.
երթուղու ավտոբուսի փոխարինում` երթուղու սպասարկման գործում ներգրավված ավտոբուսի փոխարինումն այլ ավտոբուսով.
երթուղու համալրում` կանոնավոր փոխադրումների երթուղու չվացուցակում լրացուցիչ երթեր ավելացնելու դեպքում ավտոբուսի (ավտոբուսների) ներգրավում.
պահուստային ավտոբուս` ավտոբուս, որը կարող է օգտագործվել անսարքության, վարորդի հանգստի կամ այլ պատճառներով երթուղի (երթուղիներ) դուրս չեկած ավտոբուսի փոխարեն:
II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
5. Մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) բաղկացած է 7 անդամից, դրա կազմը հաստատվում է երթուղային ցանցը կազմակերպող մարմնի կամ դրա ղեկավարի ակտով` հետևյալ համամասնությամբ`
1) միջմարզային և ներմարզային ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում` չորս ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից (այսուհետ` լիազոր մարմին), մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն), համապատասխան մարզպետարանից և հասարակական կազմակերպությունից.
2) ներհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում` չորս ներկայացուցիչ համապատասխան համայնքապետարանից (Երևան քաղաքում` քաղաքապետարանից), մեկական ներկայացուցիչ լիազոր մարմնից, ճանապարհային ոստիկանությունից և հասարակական կազմակերպությունից:
6. Հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգի պահանջներով:
7. Հանձնաժողովի աշխատանքների ղեկավարումը իրականացնելու նպատակով` հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ դրա ղեկավարը հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է հանձնաժողովի նախագահ: Նրա բացակայության դեպքում հանձնաժողովի նախագահի պարտականությունների կատարում է հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:
8. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի կազմից նշանակում է քարտուղար, որը հանձնաժողովի անդամի պարտականություններից բացի, իրականացնում է մրցույթ անցկացնելու նախապատրաստական, ինչպես նաև հանձնաժողովի անդամներին մրցույթ անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին մրցույթից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ տեղեկացնելու, նիստերն արձանագրելու և մրցույթին առնչվող նյութերը պահպանելու աշխատանքները:
9. Հանձնաժողովը`
1) նախապատրաստում և հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ դրա ղեկավարի հաստատմանն է ներկայացնում մրցույթ անցկացնելու ժամանակացույցը, որը հաստատվելուց հետո 7 օրվա ընթացքում մեկ օրինակը ներկայացնում է լիազոր մարմնին (բացառությամբ լիազոր մարմնի կողմից հաստատված մրցույթների անցկացման ժամանակացույցի).
2) ըստ հաստատված ժամանակացույցի` կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների, ինչպես նաև նոր բացված կամ թափուր մնացած երթուղիներ սպասարկելու իրավունք հատկացնելու համար հրապարակայնորեն հայտարարում է մրցույթ` համաձայն N 1 ձևի.
3) ընդունում է մրցույթին մասնակցելու փաստաթղթերի փաթեթները` համապատասխան գրառում կատարելով գրանցամատյանում` համաձայն N 3 ձևի, իսկ կազմակերպությանը տրամադրում տեղեկանք փաթեթը հանձնելու մասին` համաձայն N 4 ձևի.
4) որոշում է համաձայն N 1 ձևի ցանկով սահմանված փաստաթղթերի համապատասխանությունը, իրականացնում մրցույթին մասնակցող կազմակերպությունների ավտոբուսների կամ միկրոավտոբուսների (այսուհետ` ավտոբուսներ) գնահատում.
5) ամփոփում է մրցույթի արդյունքները, որոշում մրցույթը հաղթողին և երթուղին սպասարկելու իրավունք հատկացնելու ժամկետը` ըստ սույն կարգի 64-րդ կետի.
6) հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ դրա ղեկավարի հաստատմանն է ներկայացնում մրցույթ անցկացնելու, ինչպես նաև նախկին մրցույթը հաղթող կազմակերպությունների` համալրելու և (կամ) փոխարինելու համար ներկայացված ավտոբուսների վերաբերյալ արձանագրությունները.
7) հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ դրա ղեկավարի ակտն ընդունումից հետո եռօրյա ժամկետում պետք է հանձնվի մրցույթի մասնակից կազմակերպություններին:
10. Համաձայն N 14 ձևի` մրցույթ անցկացնելու ժամանակացույցը կազմվում է մեկ տարվա համար, այն պետք է հաստատվի մինչև նախորդող տարվա նոյեմբերի 1-ը: Մրցույթ անցկացնելու ժամանակացույցը հաստատվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է լիազոր մարմնի, ինչպես նաև հանձնաժողովը կազմավորող մարմնի պաշտոնական կայքէջերում:
11. Հանձնաժողովն իրավազոր է կատարել սույն կարգով իրեն վերապահված աշխատանքները, եթե մասնակցում է հանձնաժողովի առնվազն 4 անդամ:
III. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ
12. Հանձնաժողովը մրցույթ անցկացնելու մասին տեղեկությունը հրապարակում է «azdarar.am» կայքէջում, լիազոր մարմնի և հանձնաժողովը կազմավորող մարմնի պաշտոնական կայքէջերում, առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով` մրցույթ անցկացնելու օրվանից առնվազն 45 օր առաջ` նշելով`
1) մրցույթ անցկացնելու օրը, ժամը և վայրը.
2) մրցույթին ներկայացված երթուղիների ցանկը, երթուղիների սկզբնակետերը և վերջնակետերը, երթուղին սպասարկելու համար պահանջվող ավտոբուսների (ներառյալ` պահուստային ավտոբուսները) քանակը և տեսակը.
3) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
4) փաթեթը ներկայացնելու օրը, ժամը, վայրը և վերջնաժամկետը.
5) փաթեթը բացելու օրը.
6) հղում` երթուղիների չվացուցակներին ծանոթանալու համար.
7) հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե:
13. Երթուղին սպասարկելու իրավունքի ժամկետի ավարտի կապակցությամբ հերթական մրցույթն անցկացվում է նախորդ մրցույթում հաղթած կազմակերպության համար սահմանված ժամկետը լրանալուց 60 օր առաջ:
IV. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
14. Մրցույթին կարող են մասնակցել N 2 ձևի համաձայն լրացրած հայտը և N 1 ձևի ցանկի անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրած այն կազմակերպությունները, որոնք ունեն`
1) երթուղին սպասարկելու համար սույն կարգով պահանջվող քանակով սեփականության և (կամ) օգտագործման իրավունքով ձեռք բերված և ճանապարհային ոստիկանությունում հաշվառված, սույն կարգի պահանջներին համապատասխանող ավտոբուսներ, որոնցից առնվազն 50 տոկոսը ձեռք են բերված ֆինանսական վարձակալության պայմանագրով (այսուհետ` լիզինգ) կամ սեփականության իրավունքով: Ընդ որում` կազմակերպությունները պետք է ապահովեն տեղաշարժվելու, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց (այսուհետ` հաշմանդամություն ունեցող անձ) համար մատչելի կամ հարմարեցված ԳՕՍՏ 30478-96 ստանդարտի պահանջներին համապատասխանող ավտոբուսներ` երթուղիներում ընդհանուր քանակի առնվազն 10 տոկոսի չափով` բացառությամբ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ավտոբուսների ընդհանուր քանակի 100 տոկոսի չափով դեպքերի.
2) սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող հավաքակայան, որը պետք է ապահովի կազմակերպության ավտոբուսների կայանատեղերի մակերեսն ու դրանց նախաուղերթային տեխնիկական զննումը կատարելու համար համապատասխան դիտափոսերի երկարությունը` համաձայն N 1 աղյուսակի: Կազմակերպությունները հավաքակայանին ներկայացվող անհրաժեշտ պայմանները կարող է ապահովել նաև պայմանագրային հիմունքներով.
Աղյուսակ N 1
._____________________________________________________________________.
|NN |Ավտոբուս (առանց վարորդի |Կայանատեղի մակերես`|Դիտափոսի |
|ը/կ|նստատեղի) |ամեն մի ավտոբուսի |երկարություն (մ)|
| | |համար (մ2) | |
|___|____________________________|___________________|________________|
|1. |9-17 նստատեղ ներառյալ |25.3 |6.0 |
|___|____________________________|___________________|________________|
|2. |18-30 նստատեղ ներառյալ |39.5 |11.0 |
|___|____________________________|___________________|________________|
|3. |31-40 նստատեղ ներառյալ |46.0 |14.0 |
|___|____________________________|___________________|________________|
|4. |40-ից ավելի նստատեղ |55.2 |21.0 |
._____________________________________________________________________.
3) ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքված ծառայություններ մատուցելու նախնական պայմանագիր (գործող պայմանագրի առկայության դեպքում նախնական պայմանագիր չի պահանջվում):
(14-րդ կետը փոփ. 02.09.2021 թիվ 1428-Ն, 18.05.2023 թիվ 750-Ն, 05.10.2023 թիվ 1714-Ն որոշումներ)
15. Սույն կարգի 14-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները չեն վերաբերում 1-3 ավտոբուս (ներառյալ պահուստային ավտոբուս) ունեցող կազմակերպություններին, որոնք վարորդների նախաուղերթային բուժզննությունը և ավտոբուսների նախաուղերթային զննությունը կարող են ապահովել պայմանագրային հիմունքներով:
16. Մեկից ավելի երթուղիներ սպասարկելու իրավունք հատկացնելու (բացառությամբ Երևան քաղաքի ներհամայնքային երթուղիների) համար կազմակերպված մրցույթին նույն ավտոբուսը կարող է ներկայացվել որպես պահուստային, եթե`
1) նշված երթուղիները միանման են` միջմարզային, ներմարզային կամ ներհամայնքային և նույնատեսակ են (ավտոբուսային կամ միկրոավտոբուսային).
2) ապահովվում է սույն կարգի 20-րդ կետով նախատեսված պահուստային ավտոբուսի (ավտոբուսների) քանակը:
17. Սույն կարգի պահանջները վերաբերում են նաև գյուղական բնակավայրերի վարչական տարածքներից իրականացվող կանոնավոր ուղևորափոխադրումներին, որտեղ երթուղին սպասարկող ավտոբուսների երթերի կատարման հաջորդականությունը պահպանելու պարտականությունները մինչև մոտակա ավտոկայարան, ավտոկայան կամ երթակարգավարական կետ հասնելը կատարում է երթուղին սպասարկող կազմակերպությունը:
18. Մրցույթին, ինչպես նաև համալրելու և (կամ) փոխարինելու համար թույլատրվում է ներկայացնել 10-ից ոչ ավելի տարիք ունեցող ավտոբուսներ:
19. Թողարկման տարեթվից հաշված` 10 տարին լրացած ավտոբուսները ենթակա են պարտադիր փոխարինման:
20. Երթուղին (երթուղիները) սպասարկելու համար անհրաժեշտ ավտոբուսների քանակը սահմանվում է հաստատված չվացուցակով, սպասարկելու համար անհրաժեշտ ամեն 1-7 (այդ թվում` ամեն ոչ լրիվ յոթնյակի համար) ավտոբուսի դեպքում` մեկ պահուստային ավտոբուսի հաշվարկով:
21. Երթուղիներում շահագործվող ավտոբուսներն այլ երթուղիներ սպասարկելու իրավունք հատկացնելու մրցույթին կարող են մասնակցել պայմանով, որ այդ ավտոբուսները հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ դրա ղեկավարի ակտով հանվել են նախկին երթուղին սպասարկելուց կամ կհանվեն նոր մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում:
22. Մրցույթին կարող են մասնակցել նաև այն կազմակերպությունները, որոնք ներկայացրել են երթուղին սպասարկելու համար անհրաժեշտ քանակով մինչև մեկ տարվա արտադրության ավտոբուսներ` սեփականության իրավունքով և (կամ) լիզինգով ձեռք բերելու մասին հայտ-պարտավորություն` համաձայն N 12 ձևի և առաջարկվող մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրելու փոխադրավարձի վերաբերյալ տեղեկություն` սոսնձված և ստորագրված ծրարով:
(22-րդ կետը փոփ. 02.09.2021 թիվ 1428-Ն որոշում)
22.1. Սույն կարգի 22-րդ կետով նախատեսված դեպքում` կազմակերպությունը իր հաշվեհամարից երթուղային ցանցը կազմակերպող մարմնի տրամադրած հաշվեհամարին է փոխանցում երթուղիները սպասարկելու մրցույթ անցկացնելու մասին հայտարարությամբ սահմանված քանակով ավտոբուսների ընդհանուր արժեքի 2.5 տոկոսին համարժեք գումար (այսուհետ` գումար), որը երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է N 12 ձևում նշված հաշվեհամարին` միայն երթուղային ցանցը կազմակերպող մարմնի հետ սպասարկման պայմանագիրը կնքելուց հետո: Գումարը երթուղային ցանցը կազմակերպող մարմնի տրամադրած հաշվեհամարին պետք է փոխանցվի մինչև սույն կարգի 34-րդ կետով սահմանված ժամկետը: Մրցույթին մասնակցելու իրավունք չստացած կամ մրցույթը չհաղթող կազմակերպությունների գումարը փոխանցվում է N 12 ձևում նշված հաշվեհամարին` մրցույթի ամփոփիչ նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
(22.1-ին կետը լրաց. 02.09.2021 թիվ 1428-Ն, 09.12.2021 թիվ 1996-Ն, 05.10.2023 թիվ 1714-Ն որոշումներ)
22.2. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպության կողմից սույն կարգի 83-րդ կետի 1-ին ենթակետի պահանջը խախտվելու հիմքով երթուղային ցանցը կազմակերպող մարմնի կողմից կազմակերպությանը երթուղիների սպասարկման իրավունքից զրկելու դեպքում գումարը չի վերադարձվում N 12 ձևում նշված կազմակերպության հաշվեհամարին:
(22.2-րդ կետը լրաց. 05.10.2023 թիվ 1714-Ն որոշում)
23. Սույն կարգի 22-րդ կետով նախատեսված դեպքերում ավտոբուսների գնահատումն իրականացվում է ներկայացված տեխնիկական բնութագրերի համաձայն:
24. Մրցույթին` համալրելու կամ փոխարինելու ներկայացված բոլոր ավտոբուսները պետք է հագեցած լինեն տեղորոշման և վթարային ազդարարման սարքերով:
V. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏԵՐԸ
25. Կազմակերպությունները մրցույթի մասին հայտարարության ցանկով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում են սոսնձված և ստորագրված փաթեթով:
26. Փաթեթը ներառում է նաև փակ ծրար, որով ներկայացվում է երթուղին սպասարկելու համար առաջարկվող մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրելու փոխադրավարձը: Միջմարզային և ներմարզային երթուղիների համար մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրելու փոխադրավարձը նշվում է ըստ նախատեսված միջանկյալ կանգառների:
27. Մրցույթի մասնակիցները կարող են փոխել կամ հետ վերցնել փաթեթները մինչև փաթեթները ներկայացնելու վերջնաժամկետի ավարտը:
28. Փաթեթների ընդունումը դադարեցվում է մրցույթ անցկացնելու օրվանից 7 օր առաջ: Փաթեթները ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված նոր փաթեթների ընդունումը մերժվում է, որի մասին 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է կազմակերպությանը` նշելով մերժման հիմքը:
29. Մրցույթն անցկացվում է, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է նույնիսկ մեկ կազմակերպություն:
30. Փաթեթները բացվում են մրցույթի մասին հայտարարությամբ նախատեսված օրը և ժամին` հանձնաժողովի հատուկ նիստում, որը նշանակվում է փաթեթներն ընդունելու վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրը: Հանձնաժողովը, անհրաժեշտության դեպքում, կարող է կազմակերպությունից պահանջել փաթեթում ներկայացված փաստաթղթի բնօրինակը:
31. Փոխադրավարձ պարունակող ծրարը չի բացվում: Այն բացվում է մրցույթի արդյունքներն ամփոփելու ժամանակ:
32. Կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել իրենց կազմակերպության ներկայացած փաթեթները բացելու հանձնաժողովի հատուկ նիստին:
33. Փաթեթներում թերություններ լինելու դեպքում հանձնաժողովը դրանք հայտնաբերելու պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է կազմակերպություններին վերացնել թերությունները:
34. Հայտնաբերված թերությունները կազմակերպությունները կարող են վերացնել մինչև մրցույթ անցկացնելու նախորդող աշխատանքային օրվա ժամը 12:00-ը: Կազմակերպությունները սույն կետով սահմանված ժամկետում, եթե չեն վերացնում փաթեթներում առկա թերությունները, ապա մրցույթին մասնակցելու իրավունք չեն ստանում:
(34-րդ կետը փոփ. 09.12.2021 թիվ 1996-Ն որոշում)
VI. ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՍԱԿԱԳՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇԵՐԸ
35. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մրցույթի ներկայացված ավտոբուսներին և ներկայացված սակագնին տված գնահատականները լրացնում է մրցութային թերթիկներում` համաձայն NN 5.1 և 5.2 ձևերի:
36. Ավտոբուսները և ներկայացված սակագինը գնահատվում են սույն կարգի 41-րդ կետով սահմանված գնահատման չափորոշիչներով:
37. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցած կամ տեխնիկական զննության արդյունքում անսարք ճանաչված, ինչպես նաև գնահատման արդյունքում արտաքին տեսքի կամ ուղևորասրահի համար «0» գնահատական ստացած ավտոբուսը ստանում է «0» գնահատական և հանվում մրցույթից:
38. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման N 2 հավելվածի տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկում նշված ակնհայտ անսարքությունների և պայմանների առկայության դեպքում ավտոբուսը ստանում է «0» գնահատական և հանվում մրցույթից:
39. Մրցութային թերթիկում` համաձայն N 5.1 ձևի, գրանցվում են`
1) 1-5-րդ սյունակներում` ավտոբուսի հերթական համարը և ավտոբուսը բնութագրող ընդհանուր տվյալները (հաշվառման համարանիշը, դեղին հիմնագույնի համարանիշը (առկայության դեպքում), մակնիշը, նույնացման համարը, նստատեղերի թիվը).
2) 6-12-րդ սյունակներում` գնահատականն ըստ ավտոբուսի պատկանելիության իրավունքի, մակնիշի, թողարկման տարեթվի, արտաքին տեսքի, ուղևորասրահի, օդափոխման համակարգի և վառելիքի տեսակի չափանիշների.
3) 13-րդ սյունակում` ավտոբուսների ընդհանուր գնահատականը, որը ձևավորվում է 6-12-րդ սյունակների գնահատականների գումարից:
40. Մրցութային թերթիկում` համաձայն N 5.2 ձևի, գրանցվում են`
1) 1-5-րդ սյունակներում` ավտոբուսի հերթական համարը և ավտոբուսը բնութագրող ընդհանուր տվյալները (հաշվառման համարանիշը, դեղին հիմնագույնի համարանիշը (առկայության դեպքում), մակնիշը, նույնացման համարը, նստատեղերի թիվը).
2) 6-10-րդ սյունակներում ավտոբուսների և սակագնի գնահատականները, դրանց ընդհանուր և միջին թվաբանականի գնահատականները:
41. Ավտոբուսները և սակագինը գնահատվում են հետևյալ չափորոշիչների համաձայն`
._____________________________________________________________________.
|Գնահատման չափորոշիչները |Գնահատականը|
|_________________________________________________________|___________|
|1. ԱՎՏՈԲՈՒՍ | |
|_________________________________________________________|___________|
|1) Պատկանելիության իրավունք` | |
|_________________________________________________________|___________|
|սեփականություն, լիզինգ |10 |
|_________________________________________________________|___________|
|վարձակալություն |5 |
|_____________________________________________________________________|
|2) Մակնիշի ծագման երկիրը` |
|_____________________________________________________________________|
|Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության |8 |
|(OECD) անդամ հանդիսացող պետություններ, Հայաստանի | |
|Հանրապետություն | |
|_________________________________________________________|___________|
|ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներ |5 |
|_________________________________________________________|___________|
|այլ պետություններ |3 |
|_________________________________________________________|___________|
|3) Արտադրության տարեթիվ` | |
|_________________________________________________________|___________|
|մինչև 1 տարին ներառյալ |10 |
|_________________________________________________________|___________|
|1-2 տարին ներառյալ |8 |
|_________________________________________________________|___________|
|2-3 տարին ներառյալ |6 |
|_________________________________________________________|___________|
|3-4 տարին ներառյալ |4 |
|_________________________________________________________|___________|
|4-5 տարին ներառյալ |2 |
|_________________________________________________________|___________|
|5-ից ավելի |1 |
|_____________________________________________________________________|
|4) Արտաքին տեսք` |
|_____________________________________________________________________|
|թափքի դեֆորմացիաների բացակայություն |0,1,2,3 |
|_________________________________________________________|___________|
|թափքի կոռոզիայի, ներկվածքի վնասվածքների բացակայություն |0,1,2 |
|_________________________________________________________|___________|
|հողմապակու ճաքերի բացակայություն |0,1,2 |
|_____________________________________________________________________|
|5) Ուղևորասրահ` |
|_____________________________________________________________________|
|նստարանների, կողային պաստառների վնասվածքների |0,1,2,3 |
|բացակայություն | |
|_________________________________________________________|___________|
|հատակի ծածկույթի վնասվածքների բացակայություն |0,1,2 |
|_________________________________________________________|___________|
|ավել նստատեղի և արտադրող գործարանի կողմից չնախատեսված |0,1,2 |
|այլ կառուցվածքային փոփոխությունների բացակայություն | |
|_____________________________________________________________________|
|6) Օդափոխանակման համակարգ` |
|_____________________________________________________________________|
|օդորակիչ |2 |
|_________________________________________________________|___________|
|օդափոխիչ դռնակ, ուղևորասրահում շարժական ապակիներ |1 |
|_________________________________________________________|___________|
|7) Վառելիքի տեսակ` | |
|_________________________________________________________|___________|
|էլեկտրական, հիբրիդային, ջրածնային |6 |
|_________________________________________________________|___________|
|գազաբալոնային համակարգ |3 |
|_________________________________________________________|___________|
|դիզել, բենզին |1 |
|_________________________________________________________|___________|
|2. ՍԱԿԱԳԻՆ | |
|_________________________________________________________|___________|
|Հայտով ներկայացված գին |միավոր |
|_________________________________________________________|___________|
|Նվազագույն գին |10 |
|_________________________________________________________|___________|
|Նվազագույն գին + 1-10% |9 |
|_________________________________________________________|___________|
|Նվազագույն գին + 11-20% |8 |
|_________________________________________________________|___________|
|Նվազագույն գին + 21-30% |7 |
|_________________________________________________________|___________|
|Նվազագույն գին + 31-40% |6 |
|_________________________________________________________|___________|
|Նվազագույն գին + 41-50% |5 |
|_________________________________________________________|___________|
|Նվազագույն գին + 51-60% |4 |
|_________________________________________________________|___________|
|Նվազագույն գին + 61-80% |3 |
|_________________________________________________________|___________|
|Նվազագույն գին + 81-100% |2 |
|_________________________________________________________|___________|
|Նվազագույն գին + 101 և ավելի |1 |
|_____________________________________________________________________|
|Մեկ մասնակցի դեպքում ներկայացված սակագինը գնահատվում է առավելագույն |
|10 բալով |
._____________________________________________________________________.
(41-րդ կետը փոփ. 02.09.2021 թիվ 1428-Ն, 09.12.2021 թիվ 1996-Ն որոշումներ)
42. Միաժամանակ մեկից ավելի չափանիշների առկայության դեպքում օդափոխիչ համակարգը գնահատվում է միայն առավելագույն չափանիշի միավորով:
43. Մրցույթին երթուղին սպասարկելու համար անհրաժեշտ ավտոբուսների քանակից ավելի ավտոբուս ներկայացվելու դեպքում ընտրությունը կատարվում է պահանջվող քանակին համապատասխան` առավելագույն բարձր գնահատականներ ստացած ավտոբուսներից:
44. Հանձնաժողովի անդամների կողմից գնահատման ընդհանուր արդյունքների միջինով 16 միավորից ցածր գնահատական ստացած ավտոբուսները հանվում են մրցույթից և չեն կարող մասնակցել` ըստ սույն կարգի պահանջների թույլատրելի գումարային միավորի (գնահատականի) ձևավորման:
45. Ավտոբուսների և սակագնի գնահատման արդյունքներով 50 միավորից ցածր միջին գնահատական ստանալու պատճառով` երթուղին սպասարկելու համար անհրաժեշտ ավտոբուսների քանակը չապահովելու դեպքում կազմակերպությունը զրկվում է հետագա մրցակցությունից:
46. Մրցույթում հաղթող չճանաչվելու դեպքում, մրցույթ անցկացնելու օրվանից 14 օրվա ընթացքում սույն կարգի պահանջներին համապատասխան, հայտարարվում է նոր մրցույթ:
47. Սույն կարգով չկարգավորվող մրցույթին վերաբերող հարաբերությունները կարգավորվում են «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի պահանջներով:
VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
48. Հանձնաժողովի աշխատանքի արդյունքներն ամփոփվում են մրցութային ամփոփ թերթիկում` համաձայն N 6 ձևի:
49. Մրցույթի նվազագույն անցողիկ միավոր է համարվում 50 միավորը: Մրցույթի արդյունքում առավելագույն ընդհանուր միավորներ հավաքած մասնակիցը ճանաչվում է մրցույթը հաղթող:
(49-րդ կետը փոփ. 09.12.2021 թիվ 1996-Ն որոշում)
50. Մրցույթի արդյունքներով հավասար միավորներ հավաքելու դեպքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն ըստ առաջնահերթության ներկայացրել է ավելի մեծ քանակով`
1) մեծ տեղատարողությամբ ավտոբուսներ.
2) փաստացի ձեռք բերված ավտոբուսներ.
3) հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի կամ հարմարեցված ավտոբուսներ:
(50-րդ կետը փոփ. 02.09.2021 թիվ 1428-Ն որոշում)
51. Մրցույթի արդյունքներով բոլոր գործոնների հաշվառմամբ հավասար միավորներ հավաքելու դեպքում հաղթողը որոշվում է»փակ գաղտնի քվեարկությամբ հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, վերջինիս անհնարինության դեպքում` վիճակահանությամբ:
(51-րդ կետը փոփ. 09.12.2021 թիվ 1996-Ն որոշում)
52. Մրցույթի արդյունքներով երկու և ավելի անձի հավասար միավորներ ստանալու դեպքում, հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:
53. Վիճակահանությունը կատարվում է հանձնաժողովի ամփոփիչ նիստում, որին կարող է ներկա գտնվել մրցույթին մասնակցող հավասար միավորներ ստացած կազմակերպության լիազոր ներկայացուցիչը:
54. Վիճակահանությունը կազմակերպելու նպատակով հանձնաժողովի քարտուղարը հավասար միավորներ ստացած կազմակերպությունների թվին համապատասխան պատրաստում է իրարից չտարբերվող թերթիկներ (այսուհետ` թերթիկ), որոնք ծալվում են և մետաղյա ամրակով ամրացվում այնպես, որպեսզի թերթիկում կատարված նշումը չերևա, որից հետո դրանք գցվում են վիճակահանության համար նախատեսված արկղը (այսուհետ` արկղ): Թերթիկներում նշվում են վիճակահանությանը մասնակից կազմակերպությունների անվանումները:
55. Վիճակահանության մասնակից կազմակերպության ներկայացուցիչը (ըստ այբբենական հերթականության) արկղից հանում է մեկ թերթիկ, որից հետո, բացելով թերթիկը և բարձրաձայն կարդալով գրվածը, այն հանձնում է հանձնաժողովի քարտուղարին: Թերթիկում նշված կազմակերպությունը ճանաչվում է մրցույթի հաղթող:
56. Վիճակահանության գործընթացն ավարտվում է բոլոր թերթիկներն արկղից հանելուց, բացելուց, կարդալուց և թերթիկները հանձնաժողովի քարտուղարին հանձնելուց հետո:
57. Վիճակահանության արդյունքում հաղթող է համարվում այն կազմակերպությունը, որի անվանմամբ նշված թերթիկն առաջին է հանվում արկղից:
58. Վիճակահանության արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի ամփոփիչ նիստի արձանագրությունում:
59. Հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփում է մրցույթից հետո 7 օրվա ընթացքում ամփոփիչ նիստի արձանագրությամբ, որն ստորագրում են հանձնաժողովի անդամները:
60. Հանձնաժողովի կազմած ամփոփիչ նիստի արձանագրությունը հանձնաժողովի անդամների կողմից ստորագրվելուն հաջորդող աշխատանքային օրը ներկայացվում է հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ դրա ղեկավարի հաստատմանը, արձանագրությունը ներկայացնելուց հետո երեք օրվա ընթացքում հանձնաժողովը կազմավորող մարմինը կամ դրա ղեկավարը պարտավոր է ընդունել նորմատիվ ակտ:
(60-րդ կետը փոփ. 09.12.2021 թիվ 1996-Ն որոշում)
61. Մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը մրցույթի արդյունքների մասին գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին և ավտոկայարանային (երթակարգավարական) ծառայություն մատուցող կազմակերպությանը:
62. Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մրցույթին առնչվող բոլոր փաստաթղթերն ամրակարվում են և պահպանվում տվյալ կազմակերպության կողմից երթուղու սպասարկելու իրավունքի ժամկետի ավարտից հետո 1 տարի:
63. Մրցույթի մասնակցելու համար ներկայացված փաստաթղթերի փաթեթի անհամապատասխանության հետևանքով մրցույթի մասնակցության իրավունքից զրկված, ինչպես նաև մրցույթում հաղթող չճանաչված կազմակերպությանը վերաբերող նյութերը հանձնաժողովի կողմից պահպանվում են 3 ամիս, որից հետո դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արխիվացվում են:
VIII. ԵՐԹՈՒՂԻՆԵՐՆ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼԸ
64. Երթուղիներն սպասարկելու իրավունքը տրվում է 10 տարի ժամկետով:
(64-րդ կետը փոփ. 09.12.2021 թիվ 1996-Ն որոշում)
64.1. Երթուղային ցանցը կազմակերպող մարմինը մրցույթի արդյունքները հաստատելուց հետո մրցույթը հաղթող կազմակերպության հետ 10 օրվա ընթացքում կնքում է հայտպարտավորությամբ ներկայացված ավտոբուսները ներկայացնելու ժամանակացույց` թվով մինչև 100 ավտոբուսների դեպքում առավելագույնը վեց ամիս ժամկետով, 101 և ավելի ավտոբուսների դեպքում` առավելագույնն ինն ամիս ժամկետով:
(64.1-ին կետը լրաց. 09.12.2021 թիվ 1996-Ն որոշում)
65. Մրցույթը հաղթող կազմակերպության` երթուղին սպասարկելու իրավունքից հրաժարվելու կամ այդ իրավունքից նրան զրկելու դեպքում վաղաժամկետ լուծվում է նրա հետ կնքված սպասարկման պայմանագիրը և հայտարարվում է նոր մրցույթ: Մրցույթը հաղթող կազմակերպությունը երթուղին սպասարկելու իրավունքից հրաժարվելու դեպքում դրա մասին առնվազն երկու ամիս առաջ գրավոր տեղեկացնում է հանձնաժողով կազմավորող մարմնին:
IX. ՉԿԱՅԱՑԱԾ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
66. Մրցույթը համարվում է չկայացած, եթե`
1) հանձնաժողովն իրավազոր չէ, որի դեպքում 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով անցկացվում է կրկնակի մրցույթ: Կրկնակի մրցույթին մասնակցելու համար նոր հայտեր չեն ընդունվում.
2) մրցույթին մասնակցելու համար ոչ մի հայտ չի ներկայացվել, կամ ներկայացված հայտում (հայտերում) առկա է սույն կարգով սահմանված հայտի մերժման հիմքերից որևէ մեկը, կամ, եթե մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած կազմակերպություններից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին.
3) արտակարգ իրավիճակների պատճառով անհնար է դարձել մրցույթով նախատեսված աշխատանքների կատարումը:
(66-րդ կետը փոփ. 05.10.2023 թիվ 1714-Ն որոշում)
66.1. Սույն կարգի 66-րդ կետով նախատեսված մրցույթը կամ կրկնակի մրցույթը չկայացած հայտարարվելու կամ դրանց արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքերում հայտարարվում է նոր մրցույթ` սույն կարգի պահանջներին համապատասխան:
(66.1-ին կետը լրաց. 05.10.2023 թիվ 1714-Ն որոշում)
67. Սույն կարգի պահանջների խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
X. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ
68. Մրցույթի արդյունքները տեղադրվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում դրանք ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում:
-------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում
էև