ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
11 սեպտեմբերի 2023 թվականի N 07-Ն
ՀՀՇՆ 31-04.02-2023 «ՋԵՐՄՈՑՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5.1-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «ՀՀՇՆ 31-04.02-2023 «Ջերմոցներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` տեղայնացման ենթակա մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն հրամանով սահմանված հավելվածի ՍՆիՊ 2.10.04-85 «Ջերմոցներ» 47-րդ կետը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ
Հավելված
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի
նախագահի 2023 թվականի
սեպտեմբերի 11-ի N 07-Ն հրամանի
ՀՀՇՆ 31-04.02-2023 «ՋԵՐՄՈՑՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսության առանցքային նշանակություն ունեցող ուղղություններից մեկը հանրապետության բնակլիմայական պայմաններում ջերմատնային տնտեսության զարգացումն է, որն իր արտացոլումն է գտել ՀՀ կառավարության մի շարք ծրագրերում: Սույն նորմերը սահմանում են ջերմատների և ջերմոցների (այդ թվում` ուսումնական, գիտական և գիտափորձարարական նշանակության, առանձին կամ կցակառուցված) նախագծման և կառուցման հիմնական դրույթները և պահանջները, ոչ միայն նոր նախագծերի և շինարարության, այլև արտերկրներից Հայաստան ներկրվող պատրաստի և ժամանակակից բարձր տեխնոլոգիայով հագեցված ջերմատների ներդրման և տեղական բնակլիմայական պայմաններին համապատասխանեցման և տեղայնացման համար:
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն նորմերը կիրառելի են բանջարանային բույսերի և ծաղիկների սածիլներ, ինչպես նաև բանջարեղեն և սերմեր, գեղազարդիչ մշակաբույսեր աճեցնելու համար նախատեսված նոր և վերակառուցվող ձմեռային և սեզոնային ջերմատների և ջերմոցների նախագծման աշխատանքներում` բանջարեղենի ջերմատնային տնտեսությունների (ԲՋՏ), բանջարեղենի սածիլների ջերմատնային տնտեսությունների (ՍԲՋՏ), ինչպես նաև` պաշտպանված գրունտով այլ օբյեկտների համար:
2. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ
2. Սույն նորմերում կատարված են հղումներ հետևյալ նորմատիվ փաստաթղթերին`
._________________________________________________________________________.
|1) |ՀՀՇՆ I-3.01.01-2008 |ՀՀ քաղաքաշինության |
| |«Շինարարական արտադրության կազմակերպման |նախարարի 2008 թվականի|
| |աշխատանքների կատարում» շինարարական նորմեր |հունվարի 14-ի N 11-Ն |
| | |հրաման |
|___|_______________________________________________|_____________________|
|2) |ՀՀՇՆ 13-02-2022 |ՀՀ քաղաքաշինության |
| |«Անվտանգության տեխնիկա շինարարությունում» |կոմիտեի նախագահի 2022|
| |շինարարական նորմեր |թվականի օգոստոսի 26-ի|
| | |N 21-Ն հրաման |
|___|_______________________________________________|_____________________|
|3) |ՀՀՇՆ 13-03-2022 |ՀՀ քաղաքաշինության |
| |«Կրող և պատող կոնստրուկցիաներ» շինարարական |կոմիտեի նախագահի 2022|
| |նորմեր |թվականի սեպտեմբերի |
| | |19-ի N 22-Ն հրաման |
|___|_______________________________________________|_____________________|
|4) |ՀՀՇՆ 20-05-2022 |ՀՀ քաղաքաշինության |
| |«Շինարարական կոնստրուկցիաների պաշտպանությունը |կոմիտեի նախագահի 2022|
| |կոռոզիայից» շինարարական նորմեր |թվականի օգոստոսի 17-ի|
| | |N 18-Ն հրաման |
|___|_______________________________________________|_____________________|
|5) |ՀՀՇՆ 21-01-2014 |ՀՀ քաղաքաշինության |
| |«Շենքերի և շինությունների հրդեհային |նախարարի 2014 թվականի|
| |անվտանգություն» շինարարական նորմեր |մարտի 17-ի N 78-Ն |
| | |հրաման |
|___|_______________________________________________|_____________________|
|6) |ՀՀՇՆ 22-03-2017 |ՀՀԿԱ քաղաքաշինության |
| |«Արհեստական և բնական լուսավորում» շինարարական |պետական կոմիտեի |
| |նորմեր |նախագահի 2017 թվականի|
| | |ապրիլի 13-ի N 56-Ն |
| | |հրաման |
|___|_______________________________________________|_____________________|
|7) |ՀՀՇՆ 22-04-2014 |ՀՀ քաղաքաշինության |
| |«Պաշտպանություն աղմուկից» շինարարական նորմեր |նախարարի 2014 թվականի|
| | |մարտի 17-ի N 79-Ն |
| | |հրաման |
|___|_______________________________________________|_____________________|
|8) |ՀՀՇՆ 30-01-2023 |ՀՀ քաղաքաշինության |
| |«Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական |կոմիտեի նախագահի 2023|
| |բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» |թվականի մայիսի 22-ի |
| |շինարարական նորմեր |N 04-Ն հրաման |
|___|_______________________________________________|_____________________|
|9) |ՀՀՇՆ 31-03.03-2022 |ՀՀ քաղաքաշինության |
| |«Վարչական և կենցաղային շենքեր» շինարարական |կոմիտեի նախագահի 2022|
| |նորմեր |թվականի հունիսի 29-ի |
| | |N 14-Ն հրաման |
|___|_______________________________________________|_____________________|
|10)|ՀՀՇՆ 40-01.01-2014 |ՀՀ քաղաքաշինության |
| |«Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում»|նախարարի 2014 թվականի|
| |շինարարական նորմեր |մարտի 17-ի N 80-Ն |
| | |հրաման |
|___|_______________________________________________|_____________________|
|11)|ՀՀՇՆ 40-01.02- |ՀՀ քաղաքաշինության |
| |«Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և |կոմիտեի նախագահի 2020|
| |կառուցվածքներ» շինարարական նորմեր |թվականի դեկտեմբերի |
| | |28-ի N 103-Ն հրաման |
|___|_______________________________________________|_____________________|
|12)|ՀՀՇՆ 52-01- |ՀՀ քաղաքաշինության |
| |«Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» |կոմիտեի նախագահի 2021|
| |շինարարական նորմեր |թվականի հունվարի 14-ի|
| | |N 02-Ն հրաման |
|___|_______________________________________________|_____________________|
|13)|ՀՀՇՆ 53-01- |ՀՀ քաղաքաշինության |
| |«Պողպատե կոնստրուկցիաներ» շինարարական նորմեր |կոմիտեի նախագահի 2020|
| | |թվականի դեկտեմբերի |
| | |28-ի N 104-Ն հրաման |
|___|_______________________________________________|_____________________|
|14)|ՀՀՇՆ II-7.01-2011 |ՀՀ քաղաքաշինության |
| |«Շինարարական կլիմայաբանություն» շինարարական |նախարարի 2011 թվականի|
| |նորմեր |սեպտեմբերի 26-ի |
| | |N 167-Ն հրաման |
|___|_______________________________________________|_____________________|
|15)|ՀՀՇՆ II-8.04.02-2005 |ՀՀ քաղաքաշինության |
| |«Շենքերի և շինությունների հրդեհային |նախարարի 2005 թվականի|
| |ավտոմատիկա» շինարարական նորմեր |մայիսի 2-ի N 75-Ն |
| | |հրաման |
|___|_______________________________________________|_____________________|
|16)|ՀՀՇՆ IV-10.01.01-2006 |ՀՀ քաղաքաշինության |
| |«Շենքերի և կառուցվածքների հիմնատակեր» |նախարարի 2006 թվականի|
| |շինարարական նորմեր |նոյեմբերի 6-ի N 245-Ն|
| | |հրաման |
|___|_______________________________________________|_____________________|
|17)|ՀՀՇՆ IV-11.03.01-04 |ՀՀ քաղաքաշինության |
| |(ՄՍՆ 3.02.01-2002) |նախարարի 2004 թվականի|
| |«Արտադրական շենքեր» շինարարական նորմեր |մարտի 3-ի N 16-Ն |
| | |հրաման |
|___|_______________________________________________|_____________________|
|18)|ՀՀՇՆ IV-11.07.01-2006 |ՀՀ քաղաքաշինության |
| |(ՄՍՆ 3.02.05-2003) |նախարարի 2006 թվականի|
| |«Շենքերի և շինությունների մատչելիությունը |նոյեմբերի 10-ի |
| |բնակչության սակավաշարժուն խմբերի համար» |N 253-Ն հրաման |
| |շինարարական նորմեր | |
|___|_______________________________________________|_____________________|
|19)|ՀՀՇՆ 30-02-2022 |ՀՀ քաղաքաշինության |
| |«Տարածքի բարեկարգում» շինարարական նորմեր |կոմիտեի նախագահի 2022|
| | |թվականի հունիսի 21-ի |
| | |N 12-Ն հրաման |
|___|_______________________________________________|_____________________|
|20)|ՀՀՇՆ IV-12.02.01-04 |ՀՀ քաղաքաշինության |
| |«Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» |նախարարի 2004 թվականի|
| |շինարարական նորմեր |օգոստոսի 4-ի N 83-Ն |
| | |հրաման |
|___|_______________________________________________|_____________________|
|21)|ՍՆ N 2-III-Ա2-1 |ՀՀ առողջապահության |
| |«Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված |նախարարի 2002 թվականի|
| |համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող |դեկտեմբերի 25-ի N 876|
| |հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» |հրաման |
| |սանիտարական կանոններ և նորմեր | |
|___|_______________________________________________|_____________________|
|22)|ՍՆ N 2.2-002-05 |ՀՀ առողջապահության |
| |«Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական|նախարարի 2005 թվականի|
| |միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, |օգոստոսի 15-ի N 756-Ն|
| |աշխատանքային գործընթացի ծանրության և |հրաման |
| |լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոններ| |
| |և նորմեր | |
|___|_______________________________________________|_____________________|
|23)|«Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության |ՀՀ կառավարության 2006|
| |կանոններ» տեխնիկական կանոնակարգ |թվականի նոյեմբերի |
| | |23-ի N 1933-Ն որոշում|
|___|_______________________________________________|_____________________|
|24)|«Տեխնիկական կանոնակարգ շինարարական ապակիներին |ՀՀ կառավարության 2009|
| |ներկայացվող անվտանգության պահանջների» |թվականի դեկտեմբերի |
| | |3-ի N 1419-Ն որոշում |
|___|_______________________________________________|_____________________|
|25)|ՍՆ N 2.2.5-003-05 |ՀՀ առողջապահության |
| |«Ախտահանման, կրծողասպան և հոդվածոտանիների |նախարարի 2010 թվականի|
| |ոչնչացման աշխատանքների իրականացման և |հուլիսի 16-ի N 13-Ն |
| |աշխատողների առողջության պահպանման» սանիտարական |հրաման |
| |կանոններ և հիգիենիկ նորմատիվներ | |
|___|_______________________________________________|_____________________|
|26)|ՍՆ N 2.2.8-003-12 |ՀՀ առողջապահության |
| |«Կազմակերպություններում աշխատողների |նախարարի 2012 թվականի|
| |սանիտարակենցաղային սենքերի սանիտարական կանոններ|սեպտեմբերի 19-ի |
| |և նորմեր» |N 15-Ն հրաման |
|___|_______________________________________________|_____________________|
|27)|«Հրդեհային անվտանգության կանոններ» |ՀՀ տարածքային |
| | |կառավարման և |
| | |արտակարգ իրավիճակների|
| | |նախարարի 2015 թվականի|
| | |հունիսի 18-ի N 595-Ն |
| | |հրաման |
|___|_______________________________________________|_____________________|
|28)|«Բնակչության սակավաշարժուն խմբերի և |ՀՀ ԿԱ քաղաքաշինության|
| |հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի |պետական կոմիտեի |
| |և շինությունների մատչելիության ապահովման |նախագահի 2018 թվականի|
| |նախագծման կանոնների հավաքածու» |ապրիլի 5-ի N 43-Ա |
| | |հրաման |
|___|_______________________________________________|_____________________|
|29)|«Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների |ՀՀ կառավարության |
| |ներդրման պետական աջակցության ծրագիրը հաստատելու|2019 թվականի |
| |մասին» |նոյեմբերի 14-ի |
| | |N 1612-Ն որոշում |
|___|_______________________________________________|_____________________|
|30)|ՍՆԻՊ 2.01.07-85 |ՀՀ քաղաքաշինության |
| |«Բեռնվածքներ և ազդեցություններ» շինարարական |կոմիտեի նախագահի 2022|
| |նորմեր |թվականի հունիսի 14-ի |
| | |N 11-Ն հրաման |
|___|_______________________________________________|_____________________|
|31)|ՍՆիՊ II-25-80 |ՀՀ քաղաքաշինության |
| |«Փայտե կոնստրուկցիաներ» շինարարական նորմեր |կոմիտեի նախագահի 2022|
| | |թվականի հունիսի 14-ի |
| | |N 11-Ն հրաման |
|___|_______________________________________________|_____________________|
|32)|ՍՆիՊ II-97-76 |ՀՀ քաղաքաշինության |
| |«Գլխավոր հատակագծեր գյուղատնտեսական |կոմիտեի նախագահի 2022|
| |ձեռնարկությունների» շինարարական նորմեր |թվականի հունիսի 14-ի |
| | |N 11-Ն հրաման |
|___|_______________________________________________|_____________________|
|33)|ԳՕՍՏ Ռ 50571.7.705-2012 |«Շենքերի էլեկտրական |
| | |կայանքներ: |
| | |Մաս 7. Հատուկ |
| | |էլեկտրական |
| | |կայանքներին |
| | |ներկայացվող |
| | |պահանջներ: |
| | |Բաժին 705. |
| | |Գյուղատնտեսական և |
| | |անասնապահական սենքերի|
| | |էլեկտրական կայանքներ»|
| | |ստանդարտ |
|___|_______________________________________________|_____________________|
|34)|ԳՕՍՏ 27751-2014 |«Շինարարական |
| | |կոնստրուկցիաների և |
| | |հիմքերի |
| | |հուսալիություն: |
| | |Հիմնական դրույթներ և |
| | |պահանջներ» ստանդարտ |
|___|_______________________________________________|_____________________|
|35)|ԳՕՍՏ 12.3.002-2014 |«Արտադրական |
| | |պրոցեսներ: |
| | |Անվտանգության |
| | |ընդհանուր պահանջներ» |
| | |ստանդարտ |
|___|_______________________________________________|_____________________|
|36)|ԳՕՍՏ 12.3.006-75 ՍՍԲՏ |«Ջրամատակարարման և |
| | |կոյուղու կառույցների |
| | |և ցանցերի |
| | |շահագործում: |
| | |Անվտանգության |
| | |ընդհանուր պահանջներ» |
| | |ստանդարտ |
|___|_______________________________________________|_____________________|
|37)|ԳՕՍՏ 111-2014 |«ԹԵրթապակի. |
| | |Տեխնիկական պայմաններ»|
| | |ստանդարտ |
|___|_______________________________________________|_____________________|
|38)|ԳՕՍՏ 10354-82 |«Պոլիէթիլենային |
| | |թաղանթ. Տեխնիկական |
| | |պայմաններ» ստանդարտ |
|___|_______________________________________________|_____________________|
|39)|ԳՕՍՏ 23838-89 |«Ձեռնարկությունների |
| | |շենքեր. հարաչափեր» |
| | |ստանդարտ |
._________________________________________________________________________.
3. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
3. Սույն նորմերում կիրառվում են հետևյալ տերմինները` համապատասխան սահմանումներով`
1) ջերմատուն` սածիլների, բանջարանային, պտղատու մշակաբույսերի և ծաղիկների աճեցման, դրանց խնամքի համար նախատեսված` պաշտպանված գրունտի լուսաթափանց ծածկույթով ջեռուցվող կուլտիվացիոն խոշորածավալ շինություն, հագեցած տեխնոլոգիական նորագույն համակարգերով,
2) ջերմոց` փոքրածավալ լուսաթափանց ծածկույթով ջեռուցվող գրունտային շինություն, ունի շարժական ծածկոց, շահագործվում է գարնանը, ամռանը և աշնանը, նախատեսված են սածիլների, վաղ և ուշ ժամկետի բանջարեղենի աճեցման համար,
3) ձմեռային ջերմատներ` շուրջտարյա շրջանառությամբ գործող ջերմատներ,
4) սեզոնային (գարնանային) ջերմատներ` սեզոնային ջերմոցներ` բանջարային բույսերի գարնանային-աշնանային շրջանառությամբ,
5) անգարային (թունելային) ջերմատուն` պաշտպանված գրունտի միաթռիչք շինություն,
6) բլոկային (բլոկավորված բազմաթռիչք, մոդուլային) ջերմատներ` բազմաթռիչք կառույցներ, որոնք հավաքվում են ջերմատների առանձին հատվածներից` կազմելով բլոկներ,
7) հիդրոպոնիկ (այդ թվում ակվապոնիկ համակցված) ջերմատներ` ջերմատներ, որտեղ բույսերի աճեցման միջավայրը բնական և արհեստական ծագման տարբեր չեզոք նյութերն են, իսկ բույսերի սնուցումը կատարվում է արհեստական սննդային լուծույթներով,
8) հողային ջերմատներ` ջերմատներ, որոնցում բույսերի սնուցման շերտ են ծառայում գրունտային հողախառնուրդները,
9) կենսավառելիք` գոմաղբի, տորֆի կամ ծղոտի խառնուրդ, որը աէրոբ օրգանիզմների միջոցով օրգանական նյութի հանքայնացման (հասունացման) արդյունքում անջատվող ջերմությամբ բարձրացնում է կառույցի հողային շերտի և օդի ջերմաստիճանը,
10) հետքաղային հասունացում` դեռևս չհասունացած, սակայն քաղված պտուղների կենսաբանական հասունություն ձեռք բերելու գործընթաց,
11) հասունացման խցեր` կարգավորվող ջերմաստիճանով և խոնավությամբ, գազի (էթիլենի) բաժնավորիչով և վերլուծիչով հերմետիկ գազային խուց (լոլիկի աճեցման 1000 մ2 ջերմոցների համար` 2.3 մ2 հաշվարկով),
12) կցակներ` ապակու կցվանքներում կիրառվող մետաղաթիթեղից կամ ալյումինից սեղմիչներ,
13) գերբեռնվածության պահուստային կաթսայատուն` կենտրոնացված ջերմամատակարարման պահուստային կաթսայատուն, որն օգտագործվում է խիստ ցածր ջերմաստիճանների պարագայում,
14) բանջարեղենի սածիլների ջերմատնային տնտեսություն (ԲՍՋՏ)` դաշտի, ինչպես նաև փակ գրունտում բույսերի աճեցման համար սածիլներ ստանալու նպատակով արտադրական, օժանդակ, վարչատնտեսական շինությունների համալիր, որը նախատեսված է բաց հողում սածիլների և բանջարեղենի աճեցման համար,
15) բանջարեղենի ջերմատնային տնտեսություն (ԲՋՏ)` արտասեզոնային բանջարեղենի աճեցման համար նախատեսված արտադրական, օժանդակ, վարչատնտեսական շինությունների համալիր,
16) ջերմոցային էֆեկտ` ջերմատներում և ջերմոցներում օդի ջերմաստիճանի բարձրացումը` լուսաթափանցիկ ծածկով ներս թափանցող արևային կարճ ալիքային ճառագայթման հաշվին, որը ջերմատան մուգ (մթագույն) օբյեկտների (հող, բույսեր, սարքավորումներ և այլն) կողմից կլանվելու հետևանքով վերափոխվում է երկար ալիքային ճառագայթման և գրեթե ամբողջությամբ պահպանվում և չի թափանցում կառույցից դուրս: Սա առաջին հերթին վերաբերում է ապակուն, մինչդեռ թաղանթը ավելի քիչ է կասեցնում երկար ալիքների ճառագայթումը կառույցից դուրս և պարզ գիշերներին կարող է մեծապես սառեցնել ներքին տարածքը` հողի վրա առաջացնելով այսպես կոչված «ճառագայթային ցրտահարումներ»,
17) ՖԱՃ` ֆոտոսինթետիկ ակտիվ ճառագայթում (կարճալիքային ճառագայթում` 380-710 նմ ալիքի երկարությամբ), որը կլանվում է տերևի կանաչ պիգմենտներով, կալ/սմ2,
18) ցանցաշար` վանդակ (ցանց) սողացող և մագլցող բույսերի համար,
19) շրջանակ` մարդակներ, որոնց վրա ապակին դրվում է հերմետիկացնող մածիկով:
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4. Ջերմատներ և ջերմոցներ նախագծելիս անհրաժեշտ է`
1) ընտրել այնպիսի կոնստրուկտիվ սխեմաներ, որոնք շինարարության և շահագործման ընթացքում ապահովում են ամբողջական կառույցի, ինչպես նաև դրա առանձին տարրերի անհրաժեշտ ամրությունը, կոշտությունը և տարածական անփոփոխելիությունը,
2) նույն հողատարածքում տեղաբաշխվող շենքերի և շինությունների համար շինարարական ապրանքներ և նյութեր ընտրելիս ապահովել միասնական մոտեցում` գյուղական համայնքում արտաքին քաղաքաշինական` մասնավորապես ճարտարապետական միջավայր ձևավորելու համար,
3) շինարարական կոնստրուկցիաների հաշվարկն ու նախագծումն իրականացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման (արդիականացման) ենթակա ՍՆԻՊ 2.01.07-85, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 6-ի N 245-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-10.01.01-2006, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի հունվարի 14-ի N 02-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 52-01-, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14 -ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման (արդիականացման) ենթակա ՍՆիՊ II-25-80 շինարարական նորմերի և ԳՕՍՏ 27751-2014 ստանդարտի պահանջներին համապատասխան:
5. Ջերմատների կոնստրուկցիաները շենքերի և շինությունների ներքին մակերեսներում պետք է ապահովեն`
1) էներգաարդյունավետ և էներգախնայող ներքին միջավայր` հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 31-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 24-02-2022 շինարարական նորմերը,
2) ուղիղ և ցրված լույսի առավելագույն ներթափանցում,
3) հավասարաչափ` առանց կտրուկ ջերմաստիճանային տատանումների ներքին միկրոկլիմա,
4) նվազագույն ջերմակորուստներ,
5) բնական օդափոխանակում, ըստ անհրաժեշտության սառնամատակարարում, արտադրական գործընթացների առավելագույն մեքենայացում` դրանց իրագործման հարմարավետություն ապահովող ներքին ջերմաստիճանի և խոնավության մակարդակների համադրելիություն:
6. Ջերմատները և ջերմոցները դասվում են հրդեհային նվազ վտանգավորությամբ շինությունների «Դ» կարգին (բացառությամբ շինությունների մեջ տեղադրված` գազի ջեռուցման սարքերով համալրվածների), հրակայունության V աստիճանին և շինարարական կոնստրուկցիաների հրակայունության չնորմավորվող սահմանին:
7. ՋԲՏ-ի և ՍԲՋՏ-ի կազմի մեջ մտնող ջերմատների, ջերմոցների շենքերում զետեղված սենքերի պայթունահրդեհային և հրդեհային վտանգավորության կարգերը որոշվում են ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի:
8. Ջերմատներում հրդեհավտանգ հատվածի մակերեսը չի սահմանափակվում, եթե շենքերի հրակայունության աստիճանի համաձայն պահպանված են ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի պայմանները, եթե ջերմատների պողպատե հիմնակմախքի կրող կոնստրուկցիաների տարրերն ունեն հրդեհային վտանգի Կ0 դաս, որոնք համապատասխանում են կոնստրուկտիվ հրդեհային վտանգի ՑՕ դաս ունեցող շենքերին ներկայացվող պահանջներին:
9. Ջերմատների ընդհանուր մակերեսը որոշվում է համաձայն տեխնիկական առաջադրանքի, տեխնոլոգիական լուծումների` հիմք ընդունելով ջերմատան նախատեսվող հզորությունը, դասակարգման հատկանիշները:
10. ՋԲՏ-ի և ՍԲՋՏ-ի կազմում նախատեսվող ձմեռային ջերմատների միջև հեռավորությունները որոշվում են ճանապարհների լայնությամբ և կազմում են ոչ պակաս 6 մ, սեզոնային ջերմատների միջև` ոչ պակաս 1,5 մ:
11. Ջերմատնային և ջերմոցային տնտեսությունների և բնակելի գոտու միջև սանիտարապաշտպան գոտու չափերը որոշվում են սանիտարական դասակարգման պահանջներով` ելնելով շրջակա միջավայրի վրա վերջիններիս ազդեցության վտանգավորության աստիճանից` դասից` հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14 -ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման (արդիականացման) ենթակա ՍՆ 245-71 շինարարական նորմերի պահանջները:
12. Ջերմատնային և ջերմոցային տնտեսությունների և անասնաբուծական, թռչնաբուծական տնտեսությունների և համալիրների միջև հեռավորությունները (բացառությամբ կրթական և գիտական կազմակերպությունների) պետք է լինեն առնվազն 150 մ:
13. Ջերմատնային և ջերմոցային տնտեսությունների և համայնքներում տեղակայված անասնաբուժական օբյեկտների միջև (բացառությամբ կրթական և գիտական կազմակերպությունների) պետք է լինեն ոչ պակաս`
1) 150 մ` անասնաբուժական դեղատներից,
2) 300 մ` ընտանի կենդանիների բուծարաններից, պահման համար նախատեսված շենքերից ու շինություններից, վարսավիրանոցներից,
3) 400 մ` ընտանի կենդանիների գերեզմանոցներից (հուղարկավորության համար նախատեսված վայրերից),
4) 600 մ` քաղաքային համայնքների անասնաբուժական կայանների անասնաբուժական հիվանդանոցներից:
14. Ջերմատներն ու ջերմոցներն, ըստ շինարարական կոնստրուկցիաների և հիմքերի հուսալիության, համաձայն ԳՕՍՏ Ռ 27751-2014 ստանդարտի, պատկանում են պատասխանատվության II մակարդակին:
15. Գյուղատնտեսական նշանակության արտադրական շենքերն ու շինությունները` այդ թվում ջերմատներն և ջերմոցները պետք է տեղակայվեն գյուղական համայնքների (բնակավայրերի) արտադրական գոտիներում` հաշվի առնելով համայնքների ծրագրային փաստաթղթերի, գլխավոր հատակագծերի, գոտևորման նախագծերի սահմանափակումները և համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման արդիականացման ենթակա ՍՆիՊ II-97-76 շինարարական նորմերի պահանջներին:
16. Խոշոր ջերմատնային տնտեսությունները պետք է նախատեսվեն էներգախնայող և էներգաարդյունավետ շինանյութերի, սարքերի և սարքավորումների, տեխնիկական միջոցների կիրառմամբ` հաշվի առնելով տեղանքի բնակլիմայական պայմանները, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման հնարավորությունը: Միաժամանակ կարող են օգտագործվել ստորերկրյա տաք ջրերի, ինչպես նաև ջերմաէլեկտրակայանների, ատոմային էլեկտրակայանի, գազի կոմպրեսորային կայանների ցածր պոտենցիալով արտանետվող ջերմային էներգիան:
17. Ձմռան ընթացքում, քամու միջոցով 200 մ3/մ-ից ավելի ձյան տեղափոխման ծավալ ունեցող հողատարածքում ջերմատներ նախագծելիս, համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2011 թվականի սեպտեմբերի 26-ի N 167-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ II-7.01-2011 շինարարական նորմերի, անհրաժեշտ է նախատեսել արհեստական ձյունապաշտպան միջոցառումներ և կառուցվածքներ (բնական միջոցների բացակայության դեպքում)` համատեղելով դրանց գործառնությունը հողմապաշտպան միջոցառումների և տարածքի պարսպապատման հետ: Նման պաշտպանության արդյունավետ միջոցներից է նաև անտառաշերտերի ստեղծումը:
18. Ջերմատների և ջերմոցների ծավալահատակագծային, կոնստրուկտիվ և ինժեներական հաղորդակցուղիների լուծումները պետք է սահմանվեն` հաշվի առնելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի N 13-Ն հրամանով հաստատված` կրծողազերծման (դերատիզացման) և միջատազերծման աշխատանքների կազմակերպման և իրականացման ՍՆ N 2.2.5-003-05 սանիտարական կանոններն ու նորմերը, մատակարար կազմակերպությունների կողմից տրամադրվող տեխնիկական պայմանները:
19. Ջերմատների և ջերմոցների համալիրների տարածքների բարեկարգման միջոցառումները պետք է նախատեսվեն հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 21-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-02-2022 շինարարական նորմերի հիմնական պահանջները:
20. Ներկայումս կիրառելի են ջերմոցների (ջերմատների), գյուղատնտեսական մթերքի վերամշակման արտադրամասի, սառնարանային տնտեսության, չորանոցների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը, որոնք մշակվել են փոքր և միջին ձեռնարկությունների (կազմակերպությունների) ենթակառուցվածքի օբյեկտների զարգացման նպատակով և հաստատվել ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ և հաստատվել ՀՀ քաղաքաշինության նախարարության 2014 թվականի օգոստոսի 29-ի N 229 հրամանով: Ի օժանդակություն փոքր և միջին ձեռնարկությունների (կազմակերպությունների) ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից զուգահեռաբար մշակվել է նաև փոքր և միջին ձեռնարկությունների (կազմակերպությունների) ենթակառուցվածքի օբյեկտների օրինակելի նախագծերի իրագործման և գործնականում կիրառման ձեռնարկը` շինարարական հրապարակի նախապատրաստումից մինչև հարդարման աշխատանքներ:
21. Որպես առավել արդի նախագծային լուծումներ` ջերմատների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը նախընտրելի են, որոնք արդի ճարտարապետական հորինվածքով մոդուլային տիպի ջերմատների կոնստրուկտիվ համակարգեր են, հեռանկարում կարող են ենթարկվել մատչելի ձևափոխումների` զարգացման IV-V փուլերի հնարավորությամբ, մասնավորապես 150 քմ-ից-250 քմ, 250 քմ-ից-300 քմ, 300 քմ-ից-500 քմ և 500 քմ-ից-1000 քմ մակերեսի ընդլայնմամբ: Ջերմատնային համալիրը ենթադրում է նաև բլոկացման հնարավորություն և հեռանկարային զարգացման սխեմա, որում կարող են ընդգրկվել նաև գյուղատնտեսական արտադրական նշանակության և ջերմատան օժանդակ տնտեսության այլ շենքեր և շինություններ` վերամշակման արտադրամաս, սառնարանային և պահեստային մասնաշենքեր, չորանոցներ, կաթսայատուն, աշխատակիցների հանգստի սենքեր, սանիտարական հանգույցներ և այլն: Այս նախագծերի շրջանակներում ջերմատների հիմնակմախքն իրականացված է մետաղական կոնստրուկտիվ համակարգով, լայնական ուղղությամբ 14.0 մ թռիչքով և երկայնական ուղղությամբ` 4.88 մ քայլով: Ջերմատան ծածկույթն ապակեպատ է, հիմքերը ժապավենային` խամքարաբետոնից: Նախատեսված են համակցված ջրային և օդատաքացուցիչային ջեռուցում, ջրման համակարգ, օդանցքների բացման մեքենայացում, էլեկտրական լուսավորություն, ոռոգման, խոնավացման և ջերմաստիճանի կառավարման ավտոմատացված համակարգեր:
22. Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի (այդ թվում ջերմատների) ձեռքբերման պայմանները ամրագրված են ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 814-Ն որոշմամբ հաստատված կարգով, համաձայն որի` քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի պատվիրատվությամբ մշակված և հաստատված օրինակելի նախագծերը կառուցապատողներին (պատվիրատուներին) տրամադրվում են անվճար:
23. Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը սահմանված է ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1612-Ն որոշմամբ` որի շրջանակներում նախատեսվում է արդիական չափորոշիչներով ջերմատնային տնտեսությունների կառուցում և ջերմատնային արտադրանքի ծավալների ավելացում` հաշվի առնելով տարեկան 300 և ավելի արևային օրերի առկայությունը նորագույն տեխնոլոգիական լուծումները վերականգնվող էներգիայի օգտագործմամբ կիրառելու, հողային հարստացված զանգվածով կամ հիդրոպոնիկ եղանակներով, թաղանթապատ 300-600 քմ արտադրական տարածքով թունելային և 800-3000 քմ արտադրական տարածքով միաթռիչք (միագագաթ) կամ բազմաթռիչք (բազմագագաթ) ջերմատների կառուցման համար:
24. Նորագույն Ultra Clima տեխնոլոգիաներով համալրված («կիսաբաց» անվանմամբ) ջերմոցները և ջերմատները ապահովում են ներքին մակերեսների շուրջտարյա գրեթե իդեալական միկրոկլիմա սառեցման հատուկ համակարգերի, փոքր քանակով օդանցքների, ադիաբատիկ պանելների և այլ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով` դարձնելով ամբողջ ջերմատունը կամ ջերմոցը բացառապես էներգաարդյունավետ: Միջազգային պրակտիկայում հանդիպող զարգացած ջերմատնային տնտեսություն ունեցող երկրներից են` Չինաստանը, Նիդերլանդները, Ճապոնիան, Թուրքիան, Իսպանիան, որոնց փորձը ևս կարող է կիրառելի լինել ՀՀ տարածքում:
25. Ջերմատներում տեխնոլոգիական սարքավորումների վերանորոգման և սպասարկման, ինչպես նաև ներսից և դրսից ապակիների մաքրման համար, պետք է օգտագործվեն հատուկ տեխնիկական միջոցներ, սարքեր և սարքավորանքներ, որոնք համապատասխանում են ԳՕՍՏ 12.3.002-2014 ստանդարտի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի N 21-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13-02-2022 շինարարական նորմերի պահանջներին:
26. Վտանգավոր և վնասակար արտադրական գործոններն (էլեկտրական ցանցում լարման վտանգավոր մակարդակը, օդի խոնավության բարձրացումը և շարժունության նվազումը, տեխնոլոգիական սարքավորումների մակերևույթների բարձր ջերմաստիճանը, բույսերի արհեստական լուսավորության ժամանակ լույսի պայծառության և ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակի բարձրացումը, օդում քայքայման արգասիքի առկայությունը, շինարարական կոնստրուկցիաների վրա թունաքիմիկատների և ագրոքիմիկատների առկայությունը, բույսերի` ածխաթթու գազով սնուցման ընթացքում օդի գերգազավորումը, մարդու համար վնասակար միկրոօրգանիզմների առկայությունը և այլն) անհրաժեշտ է հաշվի առնել ջերմատների նախագծման ընթացքում և նվազագույնի հասցնել դրանց վնասակար ազդեցությունը մարդու վրա` ղեկավարվելով ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 շինարարական նորմերով և ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված ՍՆ N 2.2-0032-05 և 2012 թվականի սեպտեմբերի 19-ի N 15-Ն հրամանով հաստատված ՍՆ N 2.2.8-003-12 սանիտարական նորմերով և կանոններով:
27. Բույսերի փոշոտումը մեղուներով կատարելիս` աշխատող մեղուներով կամ իշամեղուներով փեթակները պետք է տեղադրվեն ջերմատան յուրաքանչյուր 1000 մ2 համար երկու փեթակի հաշվարկով:
28. Ջերմատների շինարարական լուծումների համեմատական գնահատման համար անհրաժեշտ է օգտվել հետևյալ ցուցանիշներից`
1) արտադրական կամ գույքային մակերես, որը զբաղեցված է մշակաբույսերով և նրանց միջև աշխատանքային անցումներով,
2) օգտակար մակերես, որը որոշվում է արտադրական և օժանդակ տարածքների գումարով,
3) կրող կոնստրուկցիաներով ջերմատների ստվերատվության գործակից, որը որոշվում է կրող կոնստրուկցիաների ստվերի մակերեսի և պատող ընդհանուր մակերեսի հարաբերությամբ (20 o, 45 o և 70 o անկյուններով պատսպարված տարածքի հարթության նկատմամբ),
4) պատման գործակից, որն արտահայտում է արտաքին պատող կոնստրուկցիաների և արտադրական տարածքի մակերեսի հարաբերությամբ,
5) բնական լուսավորության գործակից, որը կառույցի ներսում հորիզոնական մակերեսի լուսավորության հարաբերակցությունն է դրսի միաժամանակյա հորիզոնական լուսավորությանը:
29. Ջերմատների և ջերմոցների տեղադրման համար նախատեսված հողատարածքը պետք է ունենա առնվազն 1,6 մ բարձրությամբ մետաղական ցանկապատ:
30. Հաշմանդամություն ունեցող անձանց համար ջերմատների և ջերմոցների սենքերի մատչելիության ապահովումը պետք է իրականացվի ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.07.01-2006 շինարարական նորմերի և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հավանության արժանացած նախագծման կանոնների հավաքածուի պահանջներին համապատասխան:
5. ԾԱՎԱԼԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԵՎ ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
31. Ջերմատները դասակարգվում են`
1) ըստ սեզոնայնության հատկանիշի` ջեռուցվող (ձմեռային) և չջեռուցվող (վաղ գարնանային և ուշ աշնանային),
2) ըստ նշանակության` սածիլներ, բանջարեղեն և ծաղիկներ աճեցնելու համար,
3) ըստ մշակման տեխնոլոգիայի` գրունտային, դարակաշարային), առանց դարակաշարերի և հիդրոպոնիկ տեսակների,
4) ըստ լուսաթափանց ծածկույթի տեսակի` ապակեպատ, թաղանթապատ և կոշտ պոլիմերային նյութերով,
5) ըստ ծածկերի կառուցվածքի` միաթեք և երկթեք (որոնք լինում են գետնափոր և վերգետնյա, իսկ վերջիններս` հիմնական/անշարժ և շարժական) հավասար և անհավասար, գմբեթաձև և այլն,
6) ըստ կոնստրուկցիաների նյութի` պոլիմերային, կոմպոզիտային, փայտե և մետաղական կմախքով,
7) ըստ կոնստրուկտիվ կառուցվածքի` թունելային (միաթռիչք կամ անգարային) և բլոկային կամ բլոկավորված (բազմաթռիչք, մոդուլային):
32. Միաշերտ կամ երկշերտ պոլիէթիլենային թաղանթով հողային հարստացված զանգվածով թունելային ջերմատան, ինչպես նաև` պոլիէթիլենային թաղանթով միաթռիչք (միագագաթ) և բազմաթռիչք (բազմագագաթ) հողային հարստացված զանգվածով կամ հիդրոպոնիկ եղանակով ջերմատան կառուցման հիմնական չափորոշիչները, որպես ուղեցույց բերված են սույն նորմերի աղյուսակ 2-ում և աղյուսակ 3-ում:
33. Գրունտային ջերմատներում, որպես կանոն, բույսերը տեղադրվում են մեկ հարկաբաժնով, արհեստական սուբստրատ օգտագործելիս հնարավոր է բույսերի տեղադրությունը մի քանի հարկաբաժիններով:
34. Էներգախնայողության նպատակով, ձմռան ամիսներին գործող թաղանթապատ ջերմատները նպատակահարմար է իրականացնել երկշերտ պոլիէթիլենով, որի դեպքում համապատասխան օդամղիչի միջոցով ջերմատան ներքին օդը կարող է մղվել ծածկի երկու շերտերի միջև, որպես ջերմամեկուսիչ` կրճատելով լրացուցիչ ջեռուցման ծախսերը:
35. Մոդուլային ջերմատների կոնստրուկցիաների մոնտաժումը պետք է իրականացվի շինարարական աշխատանքների կատարման նախագծի և արտադրողի տեխնիկական փաստաթղթերի համաձայն` ապահովելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 19-ի N 22-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13-03-2022 շինարարական նորմերի պահանջները:
36. Ջերմատների և ջերմոցների ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումները պետք է իրականացվեն դրանց տեխնոլոգիական լուծումներին համապատասխան և բավարարեն ԳՕՍՏ 23838-89 ստանդարտի պահանջները:
37. Կրթական, գիտական և գիտափորձարարական նպատակներով (դպրոցական, բուհական, գիտական համալիրներում, բուհաքաղաքներում, ակադեմիական քաղաքներում և այլն) նշված օբյեկտներին կից (կցակառուցված) կամ դրանց համար հատկացված առանձին հողատարածքներում նախատեսվող ոչ մեծածավալ` մինչև 150 քմ մակերեսով ջերմոցների և ջերմատների տեխնիկատնտեսական ցուցանիշները, հարաչափերը և գործառնական/նպատակային նշանակությունները պետք է սահմանվեն պատվիրատուների տեխնիկական առաջադրանքներով և հիմնավորվեն նախագծային լուծումներով:
38. Ջերմատների և ջերմոցների երկրաչափական հարաչափերը պետք է որոշվեն նախագծի տեխնոլոգիական լուծումներին համապատասխան: Միաթռիչք ջերմատների թռիչքները չպետք է գերազանցեն 21 մ-ը, բազմաթռիչքներինը` 9 մ-ը: Այս հարաչափերի արժեքների խոշորացումը հնարավոր է միայն նախագծման առաջադրանքով:
39. Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պոլիէթիլենային ջերմատներում մեկ թռիչքի (ֆերմա կամ կամար) լայնությունը հնարավոր է սահմանել 6-14 մետր: Ջերմատան սյուների և գագաթի բարձրությունը կախված` մշակվելիք մշակաբույսի տեսակից, ջերմատան լայնությունից և վերին ֆերմայի կամ կամարի կառուցվածքի տեսակից` կարող են տատանվել 3.5-8.5 մետրի սահմաններում:
40. Փոքր տնտեսությունների համար նախընտրելի են 6.20 մ, 9.60 մ և 12.80 մ լայնությունները` 2.5-3.0 մ միաթռիչք երկայնական քայլով: Այս պարամետրերից ելնելով` առաջարկվում են ընդհանուր մակերես ունեցող` 120 քմ, 200 քմ, 400 քմ, 600 քմ միջին ծավալի ջերմոցներ:
41. Ջերմատների կազմում նախատեսվող վարչական և կենցաղային շենքերն ու շինություններն անհրաժեշտ է նախագծել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 29-ի N 14-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.03-2022 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
42. Ջերմատների հատակի մակերևույթի նիշից մինչև կախովի սարքավորումների, հաղորդակցուղիների դուրս ցցված կոնստրուկցիաների ստորին մասի բարձրությունը պետք է որոշվի տեխնոլոգիայով նախատեսված մեքենաների և մեխանիզմների ազատ տեղաշարժի պայմաններից` սահմանելով առնվազն 2,4 մ: Ջերմոցների թռիչքը պետք է լինի առնվազն 1,5 մ:
43. Հողի սննդարար շերտի մակերևույթից կամ ջերմատների հատակից երկայնական ուղղահայաց ոչ խուլ ցանկապատերի բարձրությունը պետք է ընդունվի`
1) անգարային ջերմատներում ոչ պակաս 1,8 մ,
2) բլոկացվածներում` ոչ պակաս 2,4 մ:
44. Մետաղական կամ փայտե հիմնակմախքով ջերմատները պետք է նախագծվեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 104-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 53-01- և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման (արդիականացման) ենթակա ՍՆիՊ II-25-80 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան: Սեզոնային ջերմատների հիմնակմախքները կարող են իրականացվել պոլիմերային և կոմպոզիտային նյութերի օգտագործմամբ` հաշվի առնելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 18-ի N 45-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 52-101-2022 կանոնների հավաքածուի պահանջները:
45. Ջերմատների և ջերմոցների հիմնակմախքի նյութերը սահմանվում են հաստատված նախագծային լուծումներով:
46. Ձմեռային ջերմատների լուսաթափանց պատերը պետք է նախագծվեն ապակու կամ պոլիմերային սինթետիկ նյութերի (պոլիէթիլենային, պոլիկարբոնատային, և այլն) օգտագործմամբ սովորաբար երկշերտ կամ միաշերտ, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ ձևափոխվող վարագույրով կամ ջերմապաշտպան վահանով, իսկ սեզոնային ջերմատներինը` ձմեռային ժամանակահատվածում շարժական/փոխարինվող պոլիմերային սինթետիկ նյութերի օգտագործմամբ:
47. Ջերմատների ծածկույթի նյութերի թափանցելիության համեմատական ցուցանիշները և հիմնական ֆիզիկամեխանիկական բնութագրերը բերված են աղյուսակ 1-ում և աղյուսակ 2-ում:
աղյուսակ 1
._________________________________________________________________________.
|հ/հ|Նյութը |Թափանցելիությունը, % |Թափանցելիության|
| | |________________________________________|սահմանը մկմ |
| | |ու.մ. |Սպեկտորի տեսանելի |ու.մ. | |
| | |տիրույթի|տիրույթի 400-780 |տիրույթում| |
| | |մինչև |ն.մ. | | |
| | |400 | | | |
| | |ն.մ. | | | |
|___|____________|________|____________________|__________|_______________|
|1. |Ապակի |46 |83-85 |4 |0,300 |
|___|____________|________|____________________|__________|_______________|
|2. |Պ/Է թաղանթ |70-75 |80-85 |80 |0,330 |
|___|____________|________|____________________|__________|_______________|
|3. |Պոլիկարբոնատ|43 |82 |10 |0,360 |
._________________________________________________________________________.
աղյուսակ 2
._________________________________________________________________________.
|հ/հ|Նյութը |Խտությունը|Ջերմահաղորդա-|Ջերմակայու-|Ցրտադիմացկու-|
| | |գ/սմ3 |կանությունը, |նությունը, |նությունը, |
| | | |վտ/մկ |C o |C o |
|___|__________________|__________|_____________|___________|_____________|
|1 |ապակի |2,60 |0,76 |- |- |
|___|__________________|__________|_____________|___________|_____________|
|2 |Պ/Է թաղանթ |0,92 |0,27 |80 o |60 o |
|___|__________________|__________|_____________|___________|_____________|
|3 |Պոլիկարբոնատ |1,50 |0,2 |- |- |
._________________________________________________________________________.
48. Ջերմատների գետնախարսխի բարձրությունը պետք է լինի առնվազն 0,3 մ, իսկ հատակի նիշը` առնվազն 0,1 մ-ով բարձր լինի հարակից տեղամասերի հատակագծային նիշից:
49. Ջերմատների հենարանների (հիմնակմախքի կանգնակների) հիմքերի վերին նիշը պետք է լինի հողի մակերևույթի նիշից բարձր` ոչ պակաս 0,3 մ-ով:
50. Թեք տեղանքում բազմաթռիչք ջերմատուն տեղադրելիս, առանձին հիմքերի վերին նիշերը թույլատրվում է տեղադրել փոփոխական` ջերմատները թեքելով տեղանքի ռելիեֆով ոչ ավելի`
1) ապակեպատ ջերմատներինը` վաքերի երկայնքով` 2%, վաքերի լայնակի ուղղությամբ` 1.5%,
2) թաղանթապատ ջերմատներինը` երկու ուղղություններով` 3%:
51. Ջերմատների ծածկույթի ուղղագիծ լանջերի թեքությունն անհրաժեշտ է սահմանել առնվազն 45 %, կորագիծ սլաքաձև ուրվագծով լանջերինը` առնվազն 20%:
52. Բազմաթռիչք ջերմատներում հոսանոցները պետք է նախագծվեն վաքերի տեսքով` առնվազն 0,5% թեքությամբ և առնվազն 0,2 մ լայնությամբ: Ջերմատան 2,1 մ թռիչքի դեպքում վաքի լայնությունը պետք է լինի առնվազն 0,15 մ:
53. Ջերմատների անթափանց կոնստրուկցիաների ընդհանուր մակերեսը պետք է լինի ոչ ավելի, քան ընդհանուր լուսաթափանց մակերեսի 15%-ը` ապակեպատման դեպքում և 10%` թաղանթապատման դեպքում:
54. Ապակին ջերմատան հիմնակմախքի կոնստրուկցիաներին ամրացնելիս օգտագործվում են հատուկ սեղմակներ (կցակներ, պրոֆիլային տարրեր և այլն): Ապակեպատման կցվանքների հերմետիկացման համար (շրջանակների հետ զուգակցման վայրերում, հորիզոնական կցվանքներում և այլն) օգտագործվում են միջնաշերտեր կամ հատուկ առաձգական մածիկներ, որոնք ապահովում են օդի և խոնավության անթափանցելիությունը:
55. Շինարարական կոնստրուկցիաների և պատրաստվածքների հակակոռոզիոն պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 17-ի N 18-Ն հրամանով Հաստատված ՀՀՇՆ 20-05-2022 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան, ընդ որում` ջերմատների ներքին միջավայրը, ըստ ագրեսիվ ազդեցության աստիճանի, պետք է <ենթարկվի> պողպատե կոնստրուկցիաների կիրառման դեպքում` մեղմ ագրեսիվ ազդեցության, իսկ ալյումինի և փայտե կոնստրուկցիաների դեպքում` ոչ ագրեսիվ ազդեցության:
56. Ջերմատների և ջերմոցների շինարարական կոնստրուկցիաների վրա ազդող բեռնվածությունը պետք է սահմանվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման (արդիականացման) ենթակա ՍՆԻՊ 2.01.07-85 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան` հաշվի առնելով հետևյալ ցուցումները`
1) ջերմատների ծածկույթի նորմատիվային բեռնվածքը պետք է սահմանվի ըստ հողի հորիզոնական մակերևույթի 1,0 մ2 ձյան ծածկույթի ծանրության (բեռնվածքի)` անցման գործակցի և ձյան բեռնվածքի բաշխման սխեմաների (նկար 1): Ջերմատների ծածկույթի վրա ձյան հաշվարկային բեռնվածքը պետք է ընդունվի գերբեռնվածության 1.4 գործակցով,
2) քամու արագության ճնշումը պետք է ընդունվի փոփոխական` ըստ բարձրության` 2 մ-ից ավել մինչև 10 մ բարձրության վրա` 1,0 գործակցով և մինչև 2,0 մ ներառյալ` 0,6 գործակցով: Բարձրության միջանկյալ արժեքների համար գործակիցները որոշվում են գծային միջարկման միջոցով, թաղանթապատ ջերմատների համար այդ գործակիցները պետք է կրճատվեն 20%-ով,
3) կախվող բույսերի ցանկավահանների ազդեցությամբ ջերմատների կրող կոնստրուկցիաների նորմատիվային բեռը պետք է ընդունվի 150 Պա (15 կգ/մ2)` հաշվի առնելով նաև կարճաժամկետ բեռնվածության` 1.3 գերբեռնվածության գործակցի կիրառման անհրաժեշտությունը,
4) բազմաթռիչք ձմեռային ջերմատների ծածկերի ջրահեռացման վաքերը (մետաղական և փայտե) պետք է գնահատվեն գործիք կրող մարդու ծանրությունից առաջացած բեռնվածության մասով, իսկ սեզոնային թաղանթապատ ջերմատներինը` երկու անձի բեռնվածքից ազդեցության գնահատման համար` 1.2 գերբեռնվածության գործակից կիրառելու միջոցով,
5) տեխնոլոգիական սարքավորումներից (էլեկտրական ճառագայթման կայանքներ, խողովակաշարեր և այլն) առաջացած բեռնվածությունը պետք է սահմանվի ըստ հաստատված նախագծային լուծումների և հիմնավորող հաշվարկների:
57. Կարճաժամկետ բեռնվածության հաշվարկային արժեքները կամ դրանց համապատասխան ճիգերը պետք է սահմանվեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման (արդիականացման) ենթակա ՍՆԻՊ 2.01.07-85 շինարարական նորմերով:
58. Ջերմատների պատող կոնստրուկցիաների պողպատե ճկվող տրամատների (պրոֆիլների) հաստությունը պետք է ընդունվի հաշվարկով, առնվազն 1 մմ, ապակու և թաղանթի ամրացման մասերի հաստությունը` առնվազն 0,4 մմ:
59. Ջերմատների կմախքի պողպատե սեղմված տարրերի ճկունությունը չպետք է գերազանցի 180-ը, իսկ ձգված տարրերինը և հանգույցներինը չպետք է գերազանցի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 104-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 53-01- շինարարական նորմերում նշված արժեքները:
60. Ջերմատների պողպատե կոնստրուկցիաների ճկվածքները պետք է որոշվեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 104-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 53-01- շինարարական նորմերի ցուցումների համաձայն: Ընդ որում, ապակեպատ ջերմատների տարրերի ուղղահայաց հարաբերական ճկվածքները չպետք է գերազանցեն թռիչքների նկատմամբ հետևյալ արժեքները`
1) շրջանակների համար` 1/150,
2) մարդակների համար` 1/200,
3) վաքերի համար` 1/300,
4) պարզունակների համար` 1/250,
5) տեխնոլոգիական սարքավորումներ կրող ֆերմաների համար` 1/400,
6) տեխնոլոգիական սարքավորումներ չկրող ֆերմաների համար` 1/250:
61. Թաղանթներով ջերմատների ճկվող տարրերի հարաբերական ճկվածքը չպետք է գերազանցի թռիչքի 1/75-ը:
62. 3 մմ կամ պակաս հաստությամբ ճկված պրոֆիլներից ջերմատների պողպատե կոնստրուկցիաները հաշվարկելիս, լայնակի կտրվածքում երկու կամ ավելի ճկվածքների և պատի բարձրության կամ դարակի լայնության ճկման շառավղի նկատմամբ 30-ից պակաս հարաբերության դեպքում, պողպատի ձգման, սեղմման և ճկման հաշվարկային դիմադրության արժեքները պետք է մեծացվեն 10%-ով:
63. Ջերմատների փայտե կոնստրուկցիաները պետք է նախագծվեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման (արդիականացման) ենթակա ՍՆիՊ II-25-80 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
64. Քամու բեռնվածության ազդեցությունը ջերմատների թաղանթապատերի վրա հաշվարկելիս, համաձայն ԳՕՍՏ 10354-82 ստանդարտի, պոլիէթիլենային թաղանթի ձգման հաշվարկային դիմադրությունը պետք է ընդունվի 5 ՄՊա (50 կգու/սմ2), առաձգականության մոդուլը` 75 ՄՊա (750 կգու/սմ2):
65. Ձյան բեռի ազդեցության կամ միաժամանակ` ձյան և քամու բեռնվածությունների ազդեցության հաշվարկային դիմադրության և առաձգականության մոդուլի արժեքները պետք է բազմապատկվեն 1,5 գործակցով:
66. Ջերմատների համար պետք է օգտագործվի միասնականացված չափերով ապակի (այդ թվում` պատուհանային ապակուց բացի կարող են օգտագործվել թերթավոր և ալիքավոր ամրանավորված ապակիներ) (ԳՕՍՏ 111-2014 ստանդարտ), ապակու հաստությունը պետք է որոշվի հաշվարկով, բայց 4 մմ-ից ոչ ավելի:
67. Շրջանակների (շպռոսների) միջև մինչև 500 մմ հեռավորության դեպքում պետք է օգտագործվի 3 մմ հաստությամբ թերթավոր ապակի, 750 մմ հեռավորության դեպքում` 4 մմ:
68. Ջերմատների ապակե պատող կոնստրուկցիաները հաշվարկելիս պետք է ընդունել`
1) ճկման դեմ ապակու հաշվարկային դիմադրության արժեքը` 12,5 ՄՊա (125 կգու/սմ2),
2) առաձգականության մոդուլը` 7,3.10^4 ՄՊա (7,3.10^5 կգու/սմ2),
3) լայնակի դեֆորմացիայի գործակիցը` 0,22:
69. Ապակու հաշվարկային դիմադրությունները պետք է բազմապատկվեն աշխատանքային պայմանների հետևյալ գործակիցներով`
1) եթե ամբողջ եզրագծի երկայնքով ապակին ամրացվում է առանց ընդհատման (պրոֆիլային տարրերով), գործակիցը` 1,0,
2) եթե ամրացվում է եզրագծի առանձին կետերում (կցակներով և այլն), գործակիցը` 0,8:
70. Ուղղահայաց պատող ապակու հաշվարկային դիմադրության արժեքը պետք է լրացուցիչ բազմապատկվի աշխատանքային պայմանների գործակցով, որը հավասար է 1.2-ի:
71. Օգտագործվող շինարարական ապակուն ներկայացվող անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1419-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգին` առաջնահերթ ապահովելով.
1) մեխանիկական անվտանգություն,
2) հրդեհային անվտանգություն,
3) էկոլոգիական անվտանգություն,
4) կենսաբանական անվտանգություն,
5) էներգախնայողություն,
6) շահագործման բնականոն պայմաններում մարդկանց անվտանգություն` ապակիների փշրման դեպքում և այլն:
72. Հանրապետության հյուսիսային շրջաններում, ջերմատների ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումների առանձնահատկություններից է օդափոխվող ստորգետնյա հատակատակի օգտագործումը, որի վրա իրականացվում է պատվանդանային ծածկ: Օդափոխվող ստորգետնյա տարածքի վերևում գտնվող պատվանդանային ծածկը պետք է ապահովի ջերմատան հատակների պահանջվող ջերմաստիճանային ռեժիմը և բացառի ջերմային հոսքի ազդեցությունը դեպի օդափոխվող ստորգետնյա տարածք:
73. Ջերմատան պատվանդանային ծածկն իրականացվում է հետևյալ տարրերից`
1) կրող կոնստրուկցիայից, որն իր վրա կրում է հաշվարկային բեռնվածությունը,
2) օդամեկուսիչ շերտից, որը կանխում է արտաքին օդի ներթափանցումը պատվանդանային ծածկի ստվարաշերտի մեջ,
3) ջերմամեկուսիչ շերտից,
4) երեսասվաղից, որն իրականացվում է ծածկի ոչ կոշտ կամ ծակոտկեն տարրերի վրա,
5) ջրամեկուսիչից և գոլորշամեկուսիչից,
6) ցամքարային շերտից,
7) հատակի ծածկույթից:
74. Կողային (ճակատային) պատերը պետք է իրականացվեն ջերմափոխանակման նկատմամբ բարձր դիմադրություն ունեցող նյութերից: Լուսաթափանց ծածկույթը պատրաստվում է ապակու երկու շերտից` կերպափոխվող ջերմապաշտպանիչ էկրանի սարքավորմամբ:
75. Ջերմատները պետք է տեղադրվեն գերիշխող քամիների ուղղությամբ` ըստ ձմեռային քամիների վարդի (փնջագրի): Միջազգային պրակտիկան և տեղական փորձը ցույց են տալիս, որ հյուսիսային լայնության 40 o-ից բարձր գտնվող տարածաշրջաններում առավել նպատակահարմար է ջերմատները տեղադրել ճակատային կողմերով արևելքից դեպի արևմուտք` հաշվի առնելով քամիների ուղղությունը և տեղանքի թեքությունները:
76. Ջերմատների ապակեպատումը և հերմետիկացումը պետք է իրականացվեն հաշվի առնելով ԳՕՍՏ 12.3.002-2014 ստանդարտի և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունվարի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ I-3.01.01-2008 շինարարական նորմերի պահանջները:
77. Ջերմատներում և կապող միջանցքներում անցուղիների սարքվածքը պետք է նախատեսվի առանց խոչընդոտների` աստիճաններ, շեմեր, նեղ երթանցներ, շրջադարձեր, թեքություններ և այլն:
------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում
ենթարկվի>