ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 օգոստոսի 2023 թվականի N 1331-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1292-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1912-Ն ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 547 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Օրենքով սահմանված գործունեության տեսակով զբաղվելու թույլտվություն կամ լիցենզիա տրամադրող լիազորված մարմնի կողմից տրված թույլտվությունների և (կամ) լիցենզիաների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1292-Ն որոշմամբ հաստատված հավելվածի`
1) 4-րդ կետը «(«Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով)» բառերից հետո լրացնել «կամ սույն հավելվածի 5-րդ կետի պահանջներին համապատասխան` առցանց ծառայության միջոցով» բառերով.
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված դրույթներին համապատասխան տեղեկությունների փոխանցման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ սահմանված կարգով:»:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Լիցենզավորող մարմինների և լիցենզավորված անձանց կողմից բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին տեղեկացման կարգը հաստատելու մասին» N 1912-Ն որոշման`
1) 1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին կետից հանել «քաղաքաշինության բնագավառի 2,» բառերը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացման միջոցառումների մասին» N 547 որոշման`
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասը և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) 1-ին կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ե) սույն կետում նշված տեղեկությունները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով, այդ թվում` փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգի միջոցով («Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով) կամ առցանց ծառայության միջոցով:»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. օգոստոսի 4
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 4 օգոստոսի 2023 թվական: