ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
13 հուլիսի 2023 թվականի N 724-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 02/82-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 02/95-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Ուժը կորցրած ճանաչել`
i
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2002 թվականի նոյեմբերի 1-ի ««Հայաստանի Հանրապետության պատվավոր մաքսային ծառայող», «Մաքսային ծառայության առաջավոր» կրծքանշանների և պատվոգրի (գովասանագրի) տրամադրման կանոնները և դրանցով պարգևատրման դեպքերը սահմանելու մասին» N 02/82-Ն հրամանը,
i
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2002 թվականի դեկտեմբերի 23-ի «Վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 02/95-Ն հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 14 հուլիսի 2023 թվական: