ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հուլիսի 2023 թվականի N 1166-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1390-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու կարգը և ժամկետները, ինչպես նաև ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը հաստատելու մասին» N 1390-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի`
i
ա. 2-րդ կետի 1-ին ենթակետում «Ոստիկանություն» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (այսուհետ` ծառայություն)» բառերով և դրա համապատասխան հոլովաձևերով,
i
բ. 2-րդ կետի 2-րդ ենթակետում, 6-րդ, 9-րդ, 25-րդ, 29-րդ, 46-րդ կետերում, ինչպես նաև որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետում «Ոստիկանությունում» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ծառայությունում» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,
i
գ. 4-րդ կետը «փաստաթղթերն» բառերից առաջ լրացնել «, ինչպես նաև սույն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերում պահանջվող» բառերով,
i
դ. 5-րդ կետում «և «գ» պարբերություններով» բառերը փոխարինել «պարբերությամբ» բառով,
i
ե. 14-րդ կետում և 32-րդ կետի 4-րդ ենթակետում «Ոստիկանությունում գործող համակարգերով» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարությունում գործող համակարգերով» բառերով,
i
զ. 16-րդ, 35-րդ և 50 կետերից «Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության» բառերը փոխարինել «ծառայության» բառով,
i
է. 22-րդ և 40-րդ կետերից «` Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության» բառերը հանել,
i
ը. 27-րդ և 45-րդ կետը «փաստաթղթերն» բառերից առաջ լրացնել «, ինչպես նաև ցանկի 4-րդ կետով նախատեսված դեպքերում պահանջվող» բառերով,
i
թ. 42-րդ կետի 3-րդ ենթակետում «սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկանքը տրամադրելու օրվանից» բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո» բառերով.
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում`
i
ա. 1-ին կետի 6-րդ ենթակետում «ամուսնու անձնագիրը և դրա պատճենը» բառերը փոխարինել «ամուսնու անձնագրի պատճենը և դրա հայերեն թարգմանությունը» բառերով,
բ. 1-ին կետի 8-րդ ենթակետի «գ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
գ. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով`
i
«4. Այն դեպքում, երբ դիմումատուն սահմանված կարգով կատարել է անձնական տվյալների փոփոխություն, ապա ցանկի 1-ին, 2-րդ և 3-րդ կետով պահանջվող փաստաթղթերում առկա գրառումների հետ անհամապատասխանության դեպքում ներկայացվում է նաև փոփոխությունը հավաստող փաստաթուղթ:».
i
3) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ
._________________________________________________________________________.
|Անվանումը |Գտնվելու վայրը |
|_________________________________________________________________________|
|Պատրիարքություններ |
|_________________________________________________________________________|
|Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն |Երուսաղեմ, Սրբոց Հակոբեանց |
| |Միաբանություն |
|_________________________________|_______________________________________|
|Կոստանդնուպոլսի Հայոց |Ստամբուլ, Թուրքիա |
|պատրիարքություն | |
|_________________________________________________________________________|
|Թեմեր ՀՀ տարածքում |
|_________________________________________________________________________|
|Արարատյան Հայրապետական թեմ |Երևան |
|_________________________________|_______________________________________|
|Շիրակի թեմ |Գյումրի |
|_________________________________|_______________________________________|
|Գուգարաց թեմ |Վանաձոր |
|_________________________________|_______________________________________|
|Արմավիրի թեմ |Արմավիր |
|_________________________________|_______________________________________|
|Սյունյաց թեմ |Գորիս |
|_________________________________|_______________________________________|
|Արագածոտնի թեմ |Օշական |
|_________________________________|_______________________________________|
|Կոտայքի թեմ |Ծաղկաձոր |
|_________________________________|_______________________________________|
|Գեղարքունյաց թեմ |Գավառ |
|_________________________________|_______________________________________|
|Վայոց ձորի թեմ |Եղեգնաձոր |
|_________________________________|_______________________________________|
|Տավուշի թեմ |Իջևան |
|_________________________________|_______________________________________|
|Արթիկի թեմ |Արթիկ |
|_________________________________|_______________________________________|
|Մասյացոտնի թեմ |Արտաշատ |
|_________________________________|_______________________________________|
|Արցախի թեմ |Ստեփանակերտ |
|_________________________________________________________________________|
|Թեմեր սփյուռքում |
|_________________________________________________________________________|
|Վիրահայոց թեմ |Թբիլիսի, Վրաստան |
|_________________________________|_______________________________________|
|Ռուսաստանի և Նոր Նախիջևանի |Մոսկվա, Ռուսաստան |
|Հայոց թեմ | |
|_________________________________|_______________________________________|
|Հարավային Ռուսաստանի Հայոց թեմ |Կրասնոդար, Ռուսաստան |
|_________________________________|_______________________________________|
|Ուկրաինայի Հայոց թեմ |Լվով, Ուկրաինա |
|_________________________________|_______________________________________|
|Բալթյան երկրների Հայոց թեմ |Ռիգա, Լատվիա |
|_________________________________|_______________________________________|
|ԱՄՆ-ի Հայոց Արևելյան թեմ |Նյու Յորք, ԱՄՆ |
|_________________________________|_______________________________________|
|ԱՄՆ-ի Հայոց Արևմտյան թեմ |Բըրբենք, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
|_________________________________|_______________________________________|
|Կանադայի Հայոց թեմ |Մոնրեալ, Կանադա |
|_________________________________|_______________________________________|
|Արգենտինայի Հայոց թեմ |Բուենոս-Այրես, Արգենտինա |
|_________________________________|_______________________________________|
|Բրազիլիայի Հայոց թեմ |Սան Պաուլո, Բրազիլիա |
|_________________________________|_______________________________________|
|Ուրուգվայի Հայոց թեմ |Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
|_________________________________|_______________________________________|
|Ֆրանսիայի Հայոց թեմ |Փարիզ, Ֆրանսիա |
|_________________________________|_______________________________________|
|Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի |Լոնդոն, Մեծ Բրիտանիա |
|Հայոց թեմ | |
|_________________________________|_______________________________________|
|Ռումինիայի Հայոց թեմ |Բուխարեստ, Ռումինիա |
|_________________________________|_______________________________________|
|Բուլղարիայի Հայոց թեմ |Սոֆիա, Բուլղարիա |
|_________________________________|_______________________________________|
|Հունաստանի Հայոց թեմ |Աթենք, Հունաստան |
|_________________________________|_______________________________________|
|Գերմանիայի Հայոց թեմ |Քյոլն, Գերմանիա |
|_________________________________|_______________________________________|
|Շվեյցարիայի Հայոց թեմ |Ժնև, Շվեյցարիա |
|_________________________________|_______________________________________|
|Եգիպտոսի Հայոց թեմ |Կահիրե, Եգիպտոս |
|_________________________________|_______________________________________|
|Իրաքի Հայոց թեմ |Բաղդադ, Իրաք |
|_________________________________|_______________________________________|
|Դամասկոսի Հայոց թեմ |Դամասկոս, Սիրիա |
|_________________________________|_______________________________________|
|Ավստրալիայի և Նոր Զելանդիայի |Սիդնեյ, Ավստրալիա |
|Հայոց թեմ | |
|_________________________________________________________________________|
|Հայրապետական պատվիրակություններ |
|_________________________________________________________________________|
|Հնդկաստանի և Ծայրագույն արևելքի |Սիդնեյ, Ավստրալիա |
|Հայրապետական պատվիրակություն | |
|_________________________________|_______________________________________|
|Արևմտյան Եվրոպայի Հայրապետական |Հռոմ, Իտալիա |
|պատվիրակություն | |
|_________________________________|_______________________________________|
|Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի |Վիեննա, Ավստրիա |
|Հայրապետական պատվիրակություն | |
|_________________________________|_______________________________________|
|Բալկանյան երկրների Հայրապետական |Բուխարեստ, Ռումինիա |
|պատվիրակություն | |
._________________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հուլիսի 13
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 13 հուլիսի 2023 թվական: