Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ Ծ ...

 

 

102.0195.231111

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»        11            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10211495

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

21 նոյեմբերի 2011 թվականի N 195-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

i

ԳԼՈՒԽ 9.1
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՎԱՐՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՅՐԵՐ ՈՒՂԵԿՑԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(9.1-ին գլուխը լրաց. 03.07.2023 թիվ 349-Ն հրաման)

 

136.1. Ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների Քրեակատարողական հիմնարկներից դեպի դատարաններ և վարութային գործողությունների կատարման վայրեր փոխադրումները և նշված վայրերում պահպանությունն իրականացվում է Ծառայության կենտրոնական մարմնի Ուղեկցումների բաժնի և/կամ Քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների կողմից համապատասխան կառույցների գրությունների և/կամ որոշումների հիման վրա Ծառայության պետի կամ նրա տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և/կամ Քրեակատարողական հիմնարկի պետի հանձնարարություններով:

136.2. Դատապարտյալների համապատասխան Քրեակատարողական հիմնարկից ընդունումն, ուղեկցորդումը և հանձնումն իրականացվում է սույն կարգով նախատեսված կարգի համաձայն:

136.3. Ուղեկցորդումներն իրականացվում են նախօրոք մշակված երթուղիներով (Ձև 1, Ձև 2, Ձև 3), որը հաստատվում է Ուղեկցումների բաժնի պետի, իսկ Քրեակատարողական հիմնարկի կողմից իրականացվելու դեպքում` համապատասխան Քրեակատարողական հիմնարկի պետի կողմից: Երթուղին պետք է լինի ամենակարճ և անվտանգ ճանապարհով, պետք է ներառի նաև պահեստային տարբերակ:

136.4. Եթե սպասարկվող դատարանները գտնվում են միևնույն երթուղու վրա, ապա կազմակերպվում է օղակաձև ուղեկցում` քրեակատարողական հիմնարկների, դատարանների և վարութային գործողությունների կատարման վայրերի միջև, ինչը նպաստում է ուժերի, տրանսպորտային միջոցների և երթուղիների արդյունավետ օգտագործմանը:

136.5. Ուղեկցման ժամանակացույցները համաձայնեցվում են դատարանների, վարութային գործողություններ իրականացնող մարմինների և քրեակատարողական հիմնարկների հետ:

136.6. Դատապարտյալը կարճ տարածություններում ուղեկցվում է հետիոտն (Ձև 8), որն իրականացվում է հատուկ տրանսպորտային միջոցից մինչև`

1) դատարանի խցերը.

2) քրեակատարողական հիմնարկների հերթապահ մաս.

3) վարութային գործողությունների կատարման վայր.

4) բժշկական հաստատություններ:

136.7. Հատուկ տրանսպորտային միջոցը կանգնեցվում է դատարանին, քրեակատարողական հիմնարկին, բժշկական հաստատությանը կամ վարութային գործողությունների կատարման վայրին հնարավորինս մոտ: Եթե հատուկ տրանսպորտային միջոցի կանգնեցման համար նախատեսված է հատուկ վայր, ապա հատուկ տրանսպորտային միջոցը կանգնեցվում է այդ վայրում:

136.8. Ուղեկցող պահակախումբը հիմնական տեղակայման վայրից դուրս է գալիս այն հաշվարկով, որպեսզի դատապարտյալին դատարան ներկայացնի դատական նիստն սկսելուց առնվազն 30 րոպե առաջ:

136.9. Դատարան ժամանելով` պահակախմբի պետը նստավայրի պատասխանատուին հայտնում է դատապարտյալին ներկայացնելու մասին, որից հետո դատապարտյալն ուղեկցվում է վերջինիս պահելու համար նախատեսված դատարանի խուցը: Նախքան դատապարտյալին խցում տեղավորելը, այն պարտադիր կերպով զննվում է:

136.10. Դատարանի դահլիճում կամ վարութային գործողությունների կատարման վայրերում դատապարտյալի պահպանությունը կազմակերպելու նպատակով ուղեկցող Ծառայության Ուղեկցումների բաժնի պետի /Քրեակատարողական հիմնարկի պետի/ կողմից հաստատվում է համապատասխան սխեմա (Ձև 4, Ձև 5, Ձև 6, Ձև 7): Ուղեկցող պահակախմբի ծառայողները դատարանի դահլիճում և/կամ վարութային գործողությունների կատարման վայրերում ծառայությունը կազմակերպում են համաձայն նշված սխեմայի: Պահակախմբի պետն, ըստ անհրաժեշտության, կարող է տեղում կատարել սխեմայի փոփոխություն` այդ մասին զեկուցելով սխեման հաստատող ղեկավարին:

136.11. Դատապարտյալը վարութային գործողությունների կատարման վայրեր փոխադրվում է պայմանավորված ժամից առնվազն տասը րոպե շուտ, որից հետո պահակախմբի պետը նշված գործողությունները կատարող անձին հայտնում է դատապարտյալին ներկայացնելու մասին և մինչև վարութային գործողությունների սկսումը դատապարտյալին պահում է կամ ավտոմեքենայում, կամ առավել անվտանգ տարածքում, որը նախօրոք զննվում է:

136.12. Վարութային գործողությունների ընթացքում, ըստ անհրաժեշտության նաև դատարաններ, դատապարտյալներն ուղեկցվում են ձեռնաշղթաներով:

136.13. Վարութային գործողությունների իրականացման վայրում ուղեկցող պահակախմբի ծառայողները, ըստ անհրաժեշտության, կարող են գտնվել դատապարտյալների կողքին:

136.14. Շինություններում վարութային գործողություններ կատարելու ժամանակ դատապարտյալի հնարավոր փախուստը կանխելու նպատակով, ուղեկցող պահակախմբի առնվազն մեկ ծառայող տեղաբաշխվում է շինության պատուհանի կամ դռան մոտ:

136.15. Դատապարտյալները դատական նիստերի դահլիճ որպես կանոն համապատասխան խցից բերվում են նիստը սկսվելուց անմիջապես առաջ և դուրս են բերվում դատական նիստի ավարտից անմիջապես հետո:

 

Ձև 1

(էջ 1)

 

ՊԱՀԱԿԱԿԵՏԱՅԻՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

/տրանսպորտային միջոցով ուղեկցորդման/

 

«» _______- 20 թ.

 

1. Երթուղին___________________________________________________________

(նշել ընդունման-հանձնման կետերը)

__________________________________________________________________________

 

2. Պահակախմբի կազմը

ա) պահակախմբի պետ

_______________________________________________________________

                                 (Ա. Ա.)

բ) պահակախմբի պետի օգնական

_______________________________________________________________

                                 (Ա. Ա.)

գ) պահակակետերի ծառայողներ

_______________________________________________________________

                                 (Ա. Ա.)

 

.________________________________________________.

|Հ/Հ|Պահակակետի|Պահակակետեր նշանակվող ծառայողների|

|   |հերթական  |իրազեկումը                       |

|   |համարը    |_________________________________|

|   |          |(Ա. Ա.)   |ստորագրություն        |

|___|__________|__________|______________________|

|___|__________|__________|______________________|

|___|__________|__________|______________________|

.________________________________________________.

 

3. Պահակախմբի հրահանգավորումը անցկացրեց

___________________________________________________________________

                                 (Ա. Ա.)

 

4. __________________________ բաժնի պետ ______________________________

(Ա. Ա.)

 

5. Ուղեկցորդման ենթակա անձինք

.____________________________________________.

|Հ/Հ|(Ա.Ա.Հ.)|ծննդյան|քր. օր-ի |ենթակա է     |

|   |        |տարեթիվ|հոդվածը  |մեկուսացման  |

|   |        |       |         |ուղեկցորդման |

|   |        |       |         |ընթացքում    |

|___|________|_______|_________|_____________|

|___|________|_______|_________|_____________|

|___|________|_______|_________|_____________|

.____________________________________________.

.____________________________________________.

|Օրը, ամիսը |ՔԿՀ-ի անվանումը|Մուտք   |Ելք    |

|___________|_______________|________|_______|

|___________|_______________|________|_______|

|___________|_______________|________|_______|

|___________|_______________|________|_______|

.____________________________________________.

 

6. Իրավիճակի փոփոխության դեպքում, պահակախմբում տեղի ունեցող դեպք, որը դժվարացնում է ծառայությունը և ձեռնարկված միջոցառումները.

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

7. Պահակակետեր նշանակված ծառայողների ծառայության ստուգման վերաբերյալ գրառումներ.

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

Ձև 2

«Հաստատում եմ»

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ի պետ,

_________________

                                                        «» _______- 20 թ.

 

Ուղեկցորդման երթուղի

 

Տրանսպորտային միջոց, վարորդ__________________________________

Պահակախմբի ծառայողների քանակը________________________________

Ծառայության սկիզբ______________ ավարտ________________________

 

._____________________________________________________________________.

|Դատապարտյալ|Ելակետային|Երթուղին |Պահեստային|Ընդունող  |Վերադարձի|ՔՀԿ |

|ների/կալա- |ՔԿՀ-ի     |ըստ      |երթուղին  |ՔԿՀ-ի,    |վայրից   |մուտ|

|նավորված   |անվանումը,|մայրուղի-|          |դատարանի, |ելքի ժամը|քի  |

|անձանց     |հասցեն,   |ների,    |          |վարութային|         |ժամը|

|քանակը     |ելքի ժամը |փողոցների|          |գործողու- |         |    |

|կոնկրետ    |          |         |          |թյունների |         |    |

|երթուղով   |          |         |          |կատարման  |         |    |

|փոխադրելիս |          |         |          |վայրի     |         |    |

|           |          |         |          |անվանումը,|         |    |

|           |          |         |          |հասցեն,   |         |    |

|           |          |         |          |տեղ       |         |    |

|           |          |         |          |հասնելու  |         |    |

|           |          |         |          |ժամը      |         |    |

|___________|__________|_________|__________|__________|_________|____|

|___________|__________|_________|__________|__________|_________|____|

._____________________________________________________________________.

 

Կազմեց` պահակախմբի պետ,

______________________

                                                  «» _______- 20 թ.

 

Ձև 3

«Հաստատում եմ»

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ի պետ,

____________________

                                               «_____»__________» 2023թ.

 

ՍԽԵՄԱ

/դատապարտյալներին և/կամ կալանավորված անձանց հատուկ

ավտոմեքենայով փոխադրման/

 

Տրանսպորտային միջոց__________________________________________________

Փոխադրվող անձանց քանակը______________________________________________

 

.__________________________________________________.

|Ուղեկցման ընթացքում գործառույթ|Պաշտոն,|Ստորագրու- |

|                              |կոչում,|թյուն      |

|                              |Ա.Ա.   |           |

|______________________________|_______|___________|

|Վարորդ                        |       |           |

|______________________________|_______|___________|

|Ավտոմեքենայի սրահում ծառայող  |_______|___________|

|______________________________|_______|___________|

|Ավտոմեքենայի թափքում ծառայող  |_______|___________|

.__________________________________________________.

 

Կազմեց` պահակախմբի պետ,

______________________

                                              «» _______- 20 թ.

 

Ձև 4

«Հաստատում եմ»

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ի պետ

_________________

                                              «» _______- 20 թ.

 

ՍԽԵՄԱ

/դատապարտյալի վարութային գործողությունների վայրերում պահպանության/

 

Վարութային գործողությունների վայրերում դատապարտյալի պահպանությունը, հսկողությունը, ինչպես նաև անվտանգության ապահովումը իրականացվում է ուղեկցող պահակախմբի կազմում ընդգրկված ծառայողների կողմից, վերջինիս կողքին` ձեռնաշղթայով, համապատասխան աշխատասենյակի մուտքի դռան մոտ, դատապարտյալի անձով պայմանավորված նաև շինության մուտքի մոտ և/կամ պատուհանների տակ: Եթե շինության բակը չի պահպանվում կամ հսկվում, ինչպես նաև բաց տարածությունում վարորդը իրականացնում է հատուկ տրանսպորտային միջոցի պահպանությունն ու հսկողությունը:

 

._____________________________________________________________________.

|Դատապարտյալի Ա.Ա.Հ          |Ծառայողի պաշտոն, կոչում,    |Նշումներ   |

|___________________         |Ա.Ա.Հ., ստորագրություն      |           |

|____________________________|____________________________|___________|

|Կողքին                      |____________________________|           |

|                            |____________________________|           |

|____________________________|____________________________|___________|

|Աշխատասենյակի մուտքի մոտ    |____________________________|           |

|                            |____________________________|           |

|____________________________|____________________________|___________|

|Շինության մուտքի և/կամ      |____________________________|           |

|պատուհանների տակ            |____________________________|           |

|____________________________|____________________________|___________|

|Հատուկ տրանսպորտային միջոցի |____________________________|           |

|մոտ /վարորդ/                |____________________________|           |

._____________________________________________________________________.

 

Կազմեց` պահակախմբի պետ,

______________________

                                              «» _______- 20 թ.

 

Ձև 5

«Հաստատում եմ»

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ի պետ

_________________

                                              «» _______- 20 թ.

 

ՍԽԵՄԱ

/դատապարտյալի դատարանի դահլիճում պահպանության/

 

Դատարանի դահլիճում դատապարտյալի պահպանությունը, հսկողությունը, ինչպես նաև անվտանգության ապահովումը իրականացվում է ուղեկցող պահակախմբի կազմում ընդգրկված ծառայողների կողմից, վերջինիս կողքին` ըստ անհրաժեշտության ձեռնաշղթայով, խցի դռան մոտ, դահլիճի մուտքի մոտ, դատապարտյալի անձով պայմանավորված նաև դատարանի շենքի մուտքի մոտ և/կամ պատուհանների տակ: Եթե դատարանի բակը չի պահպանվում կամ հսկվում, ապա վարորդը իրականացնում է հատուկ տրանսպորտային միջոցի պահպանությունն ու հսկողությունը:

 

._____________________________________________________________________.

|Դատապարտյալի Ա.Ա.Հ          |Ծառայողի պաշտոն, կոչում,    |Նշումներ   |

|___________________         |Ա.Ա.Հ., ստորագրություն      |           |

|____________________________|____________________________|___________|

|Կողքին կամ խցի դռան մոտ     |____________________________|           |

|                            |____________________________|           |

|____________________________|____________________________|___________|

|Դահլիճի մուտքի մոտ          |____________________________|           |

|                            |____________________________|           |

|____________________________|____________________________|___________|

|Դատարանի շենքի մուտքի և/    |____________________________|           |

|կամ պատուհանների տակ        |____________________________|           |

|____________________________|____________________________|___________|

|Հատուկ տրանսպորտային միջոցի |____________________________|           |

|մոտ /վարորդ/                |____________________________|           |

._____________________________________________________________________.

 

Կազմեց` պահակախմբի պետ,

______________________

                                              «» _______- 20 թ.

 

Ձև 6

«Հաստատում եմ»

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ի պետ

_________________

                                              «» _______- 20 թ.

 

Օրինակելի սխեմատիկ պատկեր

/դատարանի դահլիճում դատապարտյալի պահպանության/

 

(նկար) - պահակախմբի պետ,

(նկար) - պահակախմբի ծառայող,

(նկար) - դատապարտյալ:

 

(նկար)

դատապարտյալի պահպանության և հսկողության/

 

Սույն սխեմատիկ պատկերի օրինակը կիրառելի է նաև վարութային այն գործողությունների ընթացքում, որոնք իրականացվում են աշխատասենյակներում, շենք-շինություններում, ըստ անհրաժեշտության օգտագործելով ձեռնաշղթա:

 

Ձև 7

 

Օրինակելի սխեմատիկ պատկեր

/բաց տարածքներում վարութային գործողություններ կատարելիս

դատապարտյալի պահպանության և հսկողության/

 

(նկար)

(նկար) - պահակախմբի պետ

(նկար) - պահակախմբի ծառայող,

(նկար) - դատապարտյալ:

 

Բաց տարածքում դատապարտյալի ուղեկցորդումն ու պահպանությունը իրականացնելիս պահակախմբի ծառայողներից մեկը ձեռնաշղթայի մի փականը հագցնում է իր, իսկ մյուսը դատապարտյալի ձեռքին:

 

Ձև 8

 

Օրինակելի սխեմատիկ պատկեր

/դատապարտյալների կամ կալանավորված անձանց հետիոտնային ուղեկցման/

 

(նկար)

 

(նկար) - պահակախմբի պետ

(նկար) - պահակախմբի ծառայող,

(նկար) - դատապարտյալ կամ կալանավորված անձ:

 

Մեկ դատապարտյալի կամ կալանավորված անձի ուղեկցելիս պահակախմբի ծառայողներից մեկը ձեռնաշղթայի մի փականը հագցնում է իր, իսկ մյուսը դատապարտյալի ձեռքին, իսկ երկու դատապարտյալի կամ կալանավորված անձի դեպքում` ձեռնաշղթան հագցնում է համապատասխանաբար երկուսի ձեռքերին: Նույն սկզբունքով ձեռնաշղթան կիրառվում է երեք և ավելի անձանց ուղեկցելիս:

 

ԳԼՈՒԽ 10
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԶԵՆՔ ԳՈՐԾԱԴՐԵԼԻՍ

 

137. Կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ զենքի գործադրման դեպքում համապատասխան ծառայողի կողմից կազմվում է դրա վերաբերյալ արձանագրություն, որին կցվում է անձի մարմնի զննման արդյունքների վերաբերյալ բժշկական տեղեկանք, արդյունքում` արձանագրությունը զեկուցագրով ներկայացվում է Հիմնարկի պետին:

138. Ձեռնաշղթան համապատասխան ծառայողի կողմից հանվում է այն կիրառելու վերաբերյալ կարգադրություն տված անձի կամ վերադասի կարգադրությամբ, ինչպես նաև սննդի ընդունման կամ բնական պահանջների բավարարման ընթացքում, կյանքին վտանգ սպառնալու (հրդեհ, ջրհեղեղ և այլն), կալանավորված անձի կամ դատապարտյալի հանկարծակի հիվանդության դեպքերում:

139. Ռետինե մահակ գործադրելու դեպքում արգելվում է հարվածել անձի գլխին, պարանոցին և անրակոսկրային շրջաններին, որովայնին, սեռական օրգաններին, իսկ կանանց` նաև կրծքավանդակին:

140. Կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասում ծառայողական և մարտական զենք, ինչպես նաև համապատասխան ծառայողների կողմից արգելքներ քանդող միջոցներ կարող են գործադրվել տվյալ Հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում` սահմանված կարգով հաստատված պլանով նախատեսված առանձին գործողությունների համաձայն:

141. Զենքի, հատուկ միջոցների կամ անվտանգության ապահովման այլ միջոցների գործադրումից առողջությանը վնաս կամ մահ պատճառելու դեպքում համապատասխան ծառայողի կողմից ապահովվում է դեպքի վայրի պահպանությունը:

142. Պատահական կրակոցի դեպքերում, որը մահվան կամ այլ ծանր հետևանքների պատճառ չի դարձել, Հիմնարկի պետի կողմից նշանակվում է ծառայողական քննություն և գրավոր զեկուցվում Վարչության պետին:

 

ԳԼՈՒԽ 11
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՇՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԵԼԻՍ

 

143. Հիմնարկի պահպանության ապահովման կազմակերպման համար կարող է ստեղծվել կինոլոգիական ծառայողների խումբ, ովքեր ենթակա են Հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետին:

144. Կինոլոգիական ծառայողը`

1) անշեղորեն պահպանում է ծառայողական շուն (կամ շների) գործադրելու համար սույն կարգի պահանջները.

2) ապահովում է առավել նպատակահարմար ցեղատեսակի կենդանիների ընտրությունը.

3) առաջարկություններ է ներկայացնում ծառայողական շուն պահելու և ծառայություն կատարելու համար անհրաժեշտ պայմաններով, անասնաբուժական և անասնաբուծական պայմաններ ապահովելու վերաբերյալ.

4) կերակրում է ծառայողական շանը.

5) անցկացնում է ընդհանուր և հատուկ վարժեցում, կատարելագործում շան աշխատանքը ծառայության տարբեր պայմաններում.

6) բացառում է կալանավորված անձանց կամ դատապարտյալների շփումը ծառայողական շան հետ.

7) անհրաժեշտության դեպքում շուն գործադրելու վերաբերյալ կայացնում է ինքնուրույն որոշում` ղեկավարվելով սույն կարգով.

8) պահպանությունն ապահովող հերթապահ խմբի անձնակազմին ծանոթացնում է ծառայողական շան հետ վարվելակերպին:

145. Կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ շուն գործադրելու փաստի վերաբերյալ համապատասխան ծառայողի կողմից կազմվում է արձանագրություն և զեկուցագիր` Հիմնարկի պետին:

146. Ծառայողական շունը պահակետին կարող է կցվել հետևյալ կարգով`

1) մասնակի շարժական` պահպանության է հանձնվում արգելագոտու տեղամասը` 20-ից 100 մետր երկայնքով.

2) ամբողջական շարժական` պահպանության է հանձնվում ամբողջ արգելագոտու տարածքը.

3) ոչ շարժական կամ շղթայված` պահպանության է հանձնվում նեղ անցուղի, մուտք, արգելափակոցում քանդվածք և այլն:

147. Արգելվում է շներին կցել փշալարով արգելափակված գոտում` մասնակի կամ ամբողջական շարժական պահպանության համար:

148. Ծառայողական շներին պահակետին կցելու և պահակետից հանելու ժամերը սահմանվում են ծառայողական շների պահակետային ամփոփագրով:

149. Կինոլոգիական խմբի յուրաքանչյուր ծառայողի թույլատրվում է միաժամանակ պահակետ տանել և պահակետից հետ բերել երկու շնից ոչ ավելի:

150. Կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդման ընթացքում ծառայողը ծառայողական շան հետ պետք է շարժվի պահախմբով ուղեկցորդվող անձի կողքից կամ հետևից` պահելով շանը ուղեկցորդվողից անվտանգ հեռավորության վրա:

 

ԳԼՈՒԽ 12
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

151. Արգելագոտիները սարքավորվում են արգելագոտու հիմնական պատի ներքին և արտաքին կողմերից: Ներքին արգելագոտու լայնությունը` կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասի կողմից` առնվազն հինգ մետր է, արտաքին կողմից` մինչև տասնհինգ մետր: Ներքին արգելագոտին սահմանափակվում է լարափակոցով, իսկ արտաքին արգելագոտին` քողարկող պարսպով: Արգելագոտիների տարածքը պետք է հարթեցված ու փխրեցված լինի և մաքրված կողմնակի շինություններից, առարկաներից ու բուսականությունից, որպեսզի չդժվարացնի արգելագոտու դիտումը: Արգելագոտու բաղկացուցիչ մասերն են նաև նախազգուշացնող ցուցանակները և հետքային հսկիչ արահետը, ինչպես նաև համապատասխան ինժեներատեխնիկական միջոցները: Արգելագոտիները մուտքի համար սարքավորվում են դռնակներով, որոնք պետք է փակվեն փականներով և սարքավորվեն ահազանգման համակարգով: Արգելագոտու պարագծով, յուրաքանչյուր առնվազն հիսուն մետրը մեկ տեղադրվում են նախազգուշացնող ցուցանակներ` «Արգելագոտի, մուտքն արգելված է» բովանդակությամբ:

152. Արգելագոտու հիմնական պատը կառուցվում է պահպանվող օբյեկտի պարագծով, հսկիչ անցագրային կետերից բացի այլ վայրերով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը օբյեկտ թույլ չտալու նպատակով: Արգելագոտու հիմնական պատը կառուցվում է քարից կամ երկաթբետոնե կառուցվածքից կամ այլ նյութերից, առնվազն հինգ մետր բարձրությամբ: Արգելագոտու հիմնական պատը պետք է լինի ուղղագիծ, առանց ավելորդ կորությունների, որոնք կարող են սահմանափակել տեսադաշտը, առանց ելուստների և խորշերի, որոնք կարող են հեշտացնել պատի հաղթահարումը: Պատի ամրասյուները պետք է տեղակայվեն արտաքին կողմից, իսկ ներքին կողմը պետք է լինի հարթ և սպիտակեցված: Արգելագոտու հիմնական պատը ուժեղացվում է ահազանգման համակարգով և անվտանգության արգելափակման տեխնիկական միջոցներով: Արգելագոտու հիմնական պատի տակով անցնող ջրահեռացման խողովակները սարքավորվում են մետաղյա վանդակաճաղերով: Արգելագոտու քողարկող պարիսպը կառուցվում է քարից կամ երկաթբետոնե կառուցվածքից, առնվազն վեց մետր բարձրությամբ: Լարափակոցը սարքավորվում է ցանկացած նյութերից` երկկողմանի տեսանելի և թափանցիկ:

153. ՊՀ-ի աշխատասենյակը պետք է գտնվի Հիմնարկի արգելագոտու հիմնական պատում ներկառուցված: Աշխատասենյակը սարքավորվում է նվազագույնը ամրակայված կապի վահանակով, անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցներից ստացվող տեղեկությունների արտացոլման սարքավորումներով, ծառայողական տեղեկատվության ցուցատախտակներով և մետաղյա պահարանով: Կանխարգելիչ հաշվառման վերցված անձանց ցուցատախտակը պետք է պարունակի տեղեկատվություն հաշվառման վերցված կալանավորված անձանց և դատապարտյալների մասին: Ցուցատախտակի վրա հաշվառման են վերցվում փախուստի, հարձակման և ինքնավնասման հակում ունեցող, թմրամոլությամբ կամ ալկոհոլամոլությամբ տառապող անձինք: Ցուցատախտակի վրա պետք է տեղադրված լինի հաշվառման վերցված անձի լուսանկարը, նրա անունը, ազգանունը և հայրանունը, ինչ հանցագործության կատարման մեջ է մեղադրվում կամ ինչ հանցագործության համար է դատապարտվել, նշանակված պատժաչափը և դրա սկիզբը, կանխարգելիչ հաշվառման տեսակը:

154. Տվյալ հերթապահ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի աշխատասենյակը սարքավորվում է նվազագույնը ամրակայված կապի վահանակով, անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցներից ստացվող տեղեկությունների արտացոլման սարքավորումներով, ծառայողական տեղեկատվության ցուցատախտակներով և մետաղյա պահարանով: Աշխատասենյակի տեղակայումը պետք է ապահովի տեսողական կապ կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների ղեկավարման վահանակի ծառայողի հետ և վերահսկողություն զինամթերքի պահման սենյակի մուտքի նկատմամբ, որին կից սարքավորվում է զենքի մաքրման սենյակը:

155. Զենքի մաքրման սենյակը կահավորվում է նվազագույնը սեղանով, գնդակաորսիչով, փակվող մետաղյա պահարանով` յուղոտ լաթերի և յուղի տարողությունների պահպանման համար, կրակմարիչով և զենքի մաքրման վերաբերյալ տեղեկատվական նյութերի ցուցատախտակներով:

156. Մասնաշենքի ավագի աշխատասենյակը սարքավորվում է նվազագույնը ներքին հեռախոսակապի և ՊՀ-ի աշխատասենյակի հետ ուղիղ կապի միջոցներով, ահազանգման կոճակով և մետաղյա պահարանով:

157. Կալանավորված անձանց և դատապարտյալների անվտանգության արդյունավետ ապահովման նպատակով Հիմնարկը սարքավորվում է կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական համապատասխան միջոցներով: Կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների ղեկավարման և վերահսկման նպատակով ստեղծվում է կահավորված պահակետ, որտեղ տեղադրվում են հայտարարված կամ ստացված տագնապ հայտարարելու ազդանշան տալու կոճակներ: Տագնապի ազդանշաններն ընդունելու համար կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների ղեկավարման վահանակի մոտ նշանակված պահակետի ծառայողի սենյակում տեղադրվում է ազդանշան ընդունող սարք և հեռախոսակապ պահակետերի և ՊՀ-ի աշխատասենյակի հետ: Արգելագոտու պարագծով, ինչպես նաև այլ վայրերում սարքավորվում են քաղաքային հեռախոսացանցից մեկուսացված հեռախոսային ցանցի վարդակներ, որպեսզի պահակետերի ծառայողները հնարավորություն ունենան կապ հաստատել տվյալ հերթափոխում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի կամ կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների ղեկավարման վահանակի մոտ նշանակված պահակետի ծառայողի հետ:

158. Հսկիչ անցագրային կետը սարքավորվում է այնպես, որ անձանց և տրանսպորտային միջոցների համար նախատեսված մուտքերը լինեն, որպես կանոն, համատեղված, ինչպես նաև որպեսզի բացառվի կողմնակի անձանց ներթափանցումը պահակետի տարածք, ապահովվի պահակետում ծառայություն կատարող անձի անվտանգությունը` հսկիչ անցագրային կետով անցնող տրանսպորտային միջոցների մեջ կամ արգելագոտու քողարկող պարսպից դուրս գտնվող անձանց հարձակումից, բացառվի պահակետի հաղթահարումը առանց փաստաթղթերի ստուգման և տրանսպորտային միջոցների զննման: Պահակետը տեղակայվում է անձանց համար նախատեսված մուտքին սահմանակից և հաղորդակցվող տարածքում: Հսկիչ անցագրային կետի դռները սարքավորվում են պահակետից կառավարվող էլեկտրական կամ մեխանիկական փականներով, ինչպես նաև լրացուցիչ փականներով: Դարպասները և դռները պետք է սարքավորվեն մետաղյա և այնպես, որպեսզի բացառվի ներքին և արտաքին դարպասների կամ դռների միաժամանակյա բացումը, ինչպես նաև անվտանգությունն ապահովող հերթապահ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը պետք է հնարավորություն ունենա, անհրաժեշտության դեպքում, անջատել դռների և դարպասների էլեկտրական փականները: Հսկիչ անցագրային կետի դարպասների և դռների փականներին չպետք է համապատասխանեն այլ շինությունների բանալիներ և պետք է լինի բանալիների ընդամենը երկու օրինակ, որից մեկը` պահակետում ծառայություն կատարողի, իսկ մյուսը` անվտանգությունն ապահովող հերթապահ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի մոտ: Հսկիչ անցագրային կետի անձանց և տրանսպորտային միջոցների համար նախատեսված մուտքերը պահվում են համապատասխան փականներով և լրացուցիչ փականներով փակ վիճակում: Տրանսպորտային միջոցների նախատեսված մուտքը սարքավորվում է էստակադայով, զննման հորով և հակախոյահարման սարքով, որը տրանսպորտային միջոցների շարժից ազատ ժամանակ պետք է գտնվի բարձրացված վիճակում:

159. Դիտաշտարակները տեղակայվում են այնպես, որպեսզի ապահովվի արգելագոտու ամբողջ պարագծի արդյունավետ հսկողությունը: Դիտաշտարակները կառուցվում են քարից, բետոնից կամ մետաղյա կոնստրուկցիաներից` հիմնականում անկյուններում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև արգելագոտու պարագծի ուղղագիծ տեղամասում, եթե այդ տեղամասը գերազանցում է 150 մետրը: Դիտաշտարակը տեղադրվում է, որպես կանոն, քողարկող արգելափակոցին կիպ: Դիտաշտարակի մակերեսը պետք է ունենա 2,5-ից 5 քմ չափեր: Դիտաշտարակ բարձրանալու սանդուղքը սարքավորվում է այնպես, որպեսզի աստիճանահարթակը գտնվի դիտաշտարակի հատակից առնվազն 1,7 մետր տարածության վրա: Աստիճանահարթակի և դիտաշտարակի հարթակի միջև թեքությամբ տեղադրվում է հենովի սանդուղք` լայն աստիճանավանդակով, որը ծառայում է դռնակով անմիջականորեն պահակետային հարթակ մուտք գործելու համար: Դիտաշտարակի հատակի ծածկը պետք է լինի փայտյա: Պահակետային հարթակ մուտք գործելու համար նրա հատակին հարմարեցվում է փակվող դռնակ: Դռնախորշի չափերը պետք է լինեն երկարությունը` 0,8 մետր, իսկ լայնությունը` ևս 0,8 մետր: Դիտաշտարակի պատերը ներսի կողմից կարող են ծածկվել փայտյա կամ պլաստիկե ծածկույթով: Դիտաշտարակի մուտքի դռնակը պատրաստվում է մետաղից կամ փայտից` պատված մետաղով, և սարքավորվում փականով: Դիտաշտարակները սարքավորվում են շանթարգելներով:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Արդարադատության նախարարություն
21.11.2011
N 195-Ն
Հրաման