ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-46-Ո-156
2023թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ ԲԴԽ-65-Ո-165 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
i
1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 30-ի «Գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները` ըստ գործերի առանձին տեսակների և բարդության սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-65-Ո-165 որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. մայիսի 2
Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2023 թվականի մայիսի 2-ի
թիվ ԲԴԽ-46-Ո-156 որոշման
«Հավելված 1
Բարձրագույն դատական խորհրդի
2021 թվականի օգոստոսի 30-ի
թիվ ԲԴԽ-65-Ո-165 որոշման
ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ` ԸՍՏ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Գործի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետներ սահմանելու նպատակն է ապահովել դատական գործերի ողջամիտ ժամկետում քննությունը և լուծումը, դատարանների և դատավորների հաշվետվողականությունը, գործերի քննության տևողության կանխատեսելիությունը, ինչպես նաև դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխումը` առանձին տեսակի գործերի բարդության աստիճանից ելնելով:
2. Սույն որոշմամբ սահմանված գործի քննության ուղենիշային ժամկետները չեն վերաբերում այն գործերի քննության ժամկետներին, որոնք նախատեսված են դատավարական օրենքներով:
Դատարաններում ստացված գործերը դատավորների միջև բաշխելիս սույն որոշմամբ սահմանված գործի իրավական բարդության մակարդակը կիրառվում է նաև այն գործերի նկատմամբ, որոնց համար դատավարական օրենքներով նախատեսված են գործի քննության ժամկետներ:
3. Գործի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետներ սահմանելիս` հիմք է ընդունվել գործի բարդության մակարդակը: Գործն ըստ բարդության մակարդակի լինում է` պարզ, միջին բարդության, բարդ և առանձնակի բարդության:
Գործի բարդության մակարդակը որոշվում է գործի իրավական և փաստական բարդության չափանիշներով:
Իրավական բարդության չափանիշը որոշվում է կիրառման ենթակա իրավունքի բովանդակային մեծածավալության, տարբեր իրավական ակտերի կիրառման աստիճանի, կիրառման ենթակա նորմի բովանդակության մեկնաբանության անհրաժեշտության և ծավալի, կիրառման ենթակա իրավունքի նոր ներդրված լինելու, իրավավերլուծական գործընթաց ենթադրելու հանգամանքներից ելնելով:
«Դատական համակարգ» ծրագրում գործերի բարդության աստիճանը որոշվում է` հիմք ընդունելով սույն որոշմամբ սահմանված գործի իրավական բարդության չափանիշները:
Գործն ըստ իրավական բարդության չափանիշի կարող է ունենալ հետևյալ գործակիցները`
ա) թեթև աստիճանի բարդություն` 0,25 գործակից,
բ) միջին աստիճանի բարդություն` 0,50 գործակից,
գ) բարձր աստիճանի բարդություն` 0,75 գործակից,
դ) առավել բարձր աստիճանի բարդություն` 1.0 գործակից:
Գործի փաստական բարդության չափանիշը որոշվում է դատավարական անհրաժեշտ գործողություններ կատարելու ծավալով և այն հանգամանքներով, որոնք անխուսափելիորեն երկարեցնում են գործի քննության տևողությունը:
Գործն ըստ փաստական բարդության չափանիշի կարող է ունենալ հետևյալ գործակիցները`
ա) թեթև աստիճանի աշխատատարություն` 0,25 գործակից,
բ) միջին աստիճանի աշխատատարություն` 0,50 գործակից,
գ) բարձր աստիճանի աշխատատարություն` 0,75 գործակից,
դ) առավել բարձր աստիճանի աշխատատարություն` 1.0 գործակից:
Գործերի փաստական բարդության չափանիշների գործակիցների հանրագումարը, գումարվելով իրավական բարդության չափանիշի գործակցին, ձևավորում է գործի բարդության մակարդակը:
4. «Դատական համակարգ» ծրագրում դատական գործին տրվում է դատական գործերի դասակարգմանը համապատասխան անհատականացման տող, որը հնարավորություն է ընձեռում անհատականացնելու յուրաքանչյուր դատական գործի քննության ուղենիշային ժամկետը և գործի բարդության մակարդակը:
Գործի քննության ընթացքում գործի բարդության մակարդակի փոփոխության դեպքում դատարանի աշխատակազմը այդ մասին կատարում է համապատասխան նշում «Դատական համակարգ» ծրագրում:
Եթե գործն իրավական բարդության չափանիշով միաժամանակ համապատասխանում է սույն որոշմամբ սահմանված իրավական բարդության չափանիշի տարբեր անհատականացման տողերին, ապա կիրառվում է դրանցից առավել բարձր գործակիցը:
Եթե գործն իրավական բարդության չափանիշով միաժամանակ համապատասխանում է սույն որոշմամբ սահմանված իրավական բարդության չափանիշի մի քանի անհատականացման տողերին, ապա կիրառվում է գործի հատուկ տեսակի գործակիցը:
5. Սահմանված ուղենիշային ժամկետներում ներառված չեն գործի վարույթի կասեցման ժամանակահատվածը, հաշտության և հաշտարարության համար դատարանի կողմից նշանակված ժամկետները, փորձաքննության ժամանակահատվածը, ինչպես նաև գործի վարույթի ընթացքում ծագած անհաղթահարելի իրավիճակով պայմանավորված դատավարական գործողություններ չիրականացնելու ժամանակահատվածները:
6. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում դատական քննության ուղենիշային ժամկետները ներկայացված են սույն կարգի I գլխում, որոնցից հնարավոր շեղումը չի կարող գերազանցել յուրաքանչյուր դատավորի վարույթում քննված և ավարտված գործերի ընդհանուր քանակի տասը տոկոսը:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում դատական քննության ուղենիշային ժամկետը ինն ամիս է:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատական քննության ուղենիշային ժամկետը երեք ամիս է:
ՀՀ վճռաբեկ դատարանում դատական քննության ուղենիշային ժամկետը 15 ամիս է:
7. Սույն որոշմամբ սահմանված գործերի քննության ուղենիշային ժամկետների պահպանման գործընթացը ենթակա է մշտադիտարկման, որի արդյունքներով պայմանավորված` դրանք կարող են վերանայվել:
8. Սույն որոշմամբ սահմանված ուղենիշային ժամկետների հաշվարկի սկիզբ է համարվում դատարանի կողմից հայցադիմումը/դիմումը, քրեական գործը, վերաքննիչ և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու պահը:
9. Սույն որոշմամբ սահմանված ուղենիշային ժամկետների հաշվարկի հիմք է հանդիսանում տվյալ տարվա ընթացքում դատարանի կողմից վարույթ ընդունված գործերի ընդհանուր թիվը:
10. Գործերի միջին ուղենիշային ժամկետների սահմանման համար հիմք են ընդունվել ABA ժամանակային ստանդարտները: Հարյուր տոկոսին համապատասխանում է տվյալ տարվա ընթացքում դատարանի վարույթում գտնվող կոնկրետ բարդության մակարդակի բոլոր գործերը: Հարյուր տոկոսին համապատասխան գործերի ընդհանուր թվից առանձնացվում են խմբեր, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանվում է առանձին ժամկետ: Գործերի յուրաքանչյուր խմբի փաստացի տոկոսը հաշվելու համար անհրաժեշտ է այդ տոկոսից հանել իրեն նախորդող ավելի փոքր տոկոսային չափը:
11. Սույն որոշմամբ սահմանված ուղենիշային ժամկետները տարածվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վարույթ ընդունված գործերի վրա:
ԳԼՈՒԽ I. |
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ` ԸՍՏ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ |
1. Քաղաքացիական իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր
Քաղաքացիական գործերով փաստական բարդության չափանիշ
._____________________________________________________________________.
|Քաղաքացիական գործերով |Փաստական բարդության |
|փաստական բարդության չափանիշ |չափանիշի գործակից |
|______________________________________________|______________________|
|Հայերենին չտիրապետող դատավարությանը մասնակցող |0,25 |
|անձանց առկայությունը | |
|______________________________________________|______________________|
|Գործի քննության ընթացքում ինքնաբացարկի երկու |0,25 |
|և ավելի միջնորդությունների ներկայացման | |
|դեպքերը | |
|______________________________________________|______________________|
|Դատավարական ժամկետները երկարաձգելու վերաբերյալ|0,25 |
|միջնորդությունների քննարկման դեպքերը | |
|______________________________________________|______________________|
|Դատավարական իրավահաջորդության դեպքերը |0,5 |
|______________________________________________|______________________|
|Փորձաքննության նշանակումը |0,5 |
|______________________________________________|______________________|
|Դատական հանձնարարության անհրաժեշտությունը |0,75 |
|______________________________________________|______________________|
|Միջանկյալ դատական ակտի բողոքարկումը |0,75 (յուրաքանչյուր |
| |բողոքարկման համար) |
|______________________________________________|______________________|
|Հայցվորների (դիմողների) և/կամ պատասխանողների |1 (յուրաքանչյուր |
|քանակը, այդ թվում` գործի քննության ընթացքում |կողմի համար) |
|ներգրավվելու դեպքերը | |
|______________________________________________|______________________|
|Պահանջների քանակը (երկու և ավելի), այդ թվում`|1 (յուրաքանչյուր |
|գործի քննության ընթացքում լրացվող պահանջները |պահանջի համար) |
|______________________________________________|______________________|
|Դատավարության մյուս մասնակիցների քանակը, այդ |1 (յուրաքանչյուր |
|թվում` գործի քննության ընթացքում ներգրավվելու |մասնակցի համար) |
|դեպքերը | |
|______________________________________________|______________________|
|Հակընդդեմ հայցի առկայությունը |1 |
|______________________________________________|______________________|
|Օտարերկրյա կամ միջազգային իրավունքի կիրառման |1 |
|անհրաժեշտությունը | |
|______________________________________________|______________________|
|Մի քանի դատական գործերի մեկ վարույթում |1 |
|միացնելու դեպքերը | |
._____________________________________________________________________.
Քաղաքացիական գործերով իրավական բարդության չափանիշ
._____________________________________________________________________.
|Գործի տեսակ |Իրավական |Անհ. տող|
| |բարդության| |
| |չափանիշի | |
| |գործակից | |
|_________________________________________________|__________|________|
|Վարկային, փոխառության, ապահովագրական |0,25 |1.1 |
|իրավահարաբերություններից բխող գումարի բռնագանձման| | |
|գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Հանրային ծառայություններ մատուցող |0,25 |1.2 |
|կազմակերպությունների կողմից ներկայացված գումարի | | |
|բռնագանձման գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Գումարի բռնագանձման այլ գործեր |0,5 |1.3 |
|_________________________________________________|__________|________|
|Կորպորատիվ իրավահարաբերությունների հետ կապված |1,0 |1.4 |
|գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Սեփականության իրավունքի հետ կապված (սեփականության|0,5 |1.5 |
|իրավունքի ճանաչման, սեփականության իրավունքի | | |
|պաշտպանության) գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու, |0,5 |1.6 |
|բաժնի վրա բռնագանձում տարածելու հետ կապված | | |
|գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Սեփականության իրավունքի հետ կապված այլ գործեր |0,5 |1.7 |
|_________________________________________________|__________|________|
|Գործարքների վավերության և անվավերության հետ |0,75 |1.8 |
|կապված գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Պայմանագրային վեճերի հետ կապված (պայմանագիր |0,75 |2.1 |
|կնքելու, փոփոխելու, լուծելու) գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Պայմանագրային վեճերի հետ կապված (պայմանագրային |0,75 |2.2 |
|պարտավորությունների կատարման, բացառությամբ | | |
|պայմանագրի հիման վրա գումարի բռնագանձման) գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Նյութական վնասի հատուցման հետ կապված գործեր |0,75 |2.3 |
|_________________________________________________|__________|________|
|Ոչ նյութական վնասի հատուցման հետ կապված գործեր |1,0 |2.4 |
|_________________________________________________|__________|________|
|Անհիմն հարստացման հետևանքով ծագող |0,75 |3.1 |
|պարտավորությունների հետ կապված գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Միակողմանի պարտավորություններից ծագող |0,75 |3.2 |
|իրավահարաբերությունների հետ կապված գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու հետ |0,5 |3.3 |
|կապված գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Մտավոր սեփականության իրավահարաբերությունների հետ |1,0 |3.4 |
|կապված այլ գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Ժառանգության ընդունման հետ կապված գործեր |0,5 |3.5 |
|_________________________________________________|__________|________|
|Ժառանգությունը բաժանելու հետ կապված գործեր |0,5 |3.6 |
|_________________________________________________|__________|________|
|Ժառանգության իրավահարաբերությունների հետ կապված |0,75 |3.7 |
|այլ գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Ամուսնալուծության հետ կապված գործեր |0,25 |3.8 |
|_________________________________________________|__________|________|
|Ալիմենտի հետ կապված գործեր |0,5 |4.1 |
|_________________________________________________|__________|________|
|Երեխայի խնամքի, դաստիարակության, բնակության |0,75 |4.2 |
|վայրի, տեսակցության հետ կապված գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Աշխատավարձի հետ կապված գործեր |0,25 |4.3 |
|_________________________________________________|__________|________|
|Վերջնահաշվարկի, հարկադիր պարապուրդի հետ կապված |0,5 |4.4 |
|գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և |1,0 |4.5 |
|անվճարունակ բանկի, վարկային կազմակերպության, | | |
|ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի | | |
|կառավարչի և ապահովագրական ընկերության | | |
|ժամանակավոր ադմինիստրացիայի որոշումների | | |
|բողոքարկման հետ կապված գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Ժառանգությունն ընդունելու և ժառանգության բացման |0,5 |4.6 |
|վայրի իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի | | |
|հաստատման հետ կապված գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Սեփականության իրավունքով գույքի տիրապետման |0,5 |4.7 |
|իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի | | |
|հաստատման հետ կապված գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Անհաղթահարելի ուժի առկայության իրավաբանական |0,75 |4.8 |
|նշանակություն ունեցող փաստերի հաստատման հետ | | |
|կապված գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Աշխատանքային ստաժի հաստատման իրավաբանական |0,5 |5.1 |
|նշանակություն ունեցող փաստերի հաստատման հետ | | |
|կապված գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Այլ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի |0,25 |5.2 |
|հաստատման հետ կապված գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա |0,5 |5.3 |
|նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու| | |
|հետ կապված հատուկ վարույթի գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու |0,25 |5.4 |
|(էմանսիպացիա) հետ կապված հատուկ վարույթի գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ |0,25 |5.5 |
|ճանաչելու, անգործունակ ճանաչված քաղաքացուն | | |
|գործունակ ճանաչելու կամ քաղաքացու գործունակության| | |
|սահմանափակումները վերացնելու հատուկ վարույթի | | |
|գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու|0,25 |5.6 |
|հետ կապված հատուկ վարույթի գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Երեխայի որդեգրման վերաբերյալ հատուկ վարույթի |0,5 |5.7 |
|գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթերով|0,5 |5.8 |
|հավաստված իրավունքները վերականգնելու (կոչի | | |
|վարույթը) հետ կապված հատուկ վարույթի գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Օտարերկրյա դատական ակտերը ճանաչելու և կատարման |0,75 |6.1 |
|թույլատրելու վերաբերյալ դիմումներով գործեր | | |
._____________________________________________________________________.
Հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով իրավական բարդության չափանիշ
._____________________________________________________________________.
|Գործի տեսակ |Իրավական |Անհ. տող|
| |բարդության| |
| |չափանիշի | |
| |գործակից | |
|_________________________________________________|__________|________|
|Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ |1,0 |6.2 |
|կապված գործեր | | |
|_________________________________________________|__________|________|
|Դատախազի կողմից հարուցված` քաղաքացիական |0,5 |6.3 |
|դատավարության կարգով պետության գույքային և ոչ | | |
|գույքային շահերի պաշտպանության հետ կապված գործեր | | |
._____________________________________________________________________.
Քաղաքացիական գործերի բարդության մակարդակը հաշվարկվում է փաստական և իրավական բարդության չափանիշների գործակիցների գումարման միջոցով: Գործն ըստ բարդության մակարդակի լինում է`
ա/ պարզ - 2,25-4,5 գործակցի դեպքում,
բ/ միջին բարդության - 4,5-8 գործակցի դեպքում,
գ/ բարդ - 8-10 գործակցի դեպքում,
դ/ առանձնակի բարդ - 10 և ավելի գործակցի դեպքում:
Քաղաքացիական իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության պարզ մակարդակ ունեցող դատական գործերի`
70 տոկոսը ենթակա է քննության 1 ամսվա ընթացքում,
90 տոկոսը ենթակա է քննության 2 ամսվա ընթացքում,
100 տոկոսը ենթակա է քննության 3 ամսվա ընթացքում:
Քաղաքացիական իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության միջին մակարդակ ունեցող դատական գործերի`
70 տոկոսը ենթակա է քննության 4 ամսվա ընթացքում,
90 տոկոսը ենթակա է քննության 5 ամսվա ընթացքում,
100 տոկոսը ենթակա է քննության 6 ամսվա ընթացքում:
Քաղաքացիական իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության բարդ մակարդակ ունեցող դատական գործերի`
70 տոկոսը ենթակա է քննության 8 ամսվա ընթացքում,
90 տոկոսը ենթակա է քննության 10 ամսվա ընթացքում,
100 տոկոսը ենթակա է քննության 12 ամսվա ընթացքում:
Քաղաքացիական իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության առանձնակի բարդ մակարդակ ունեցող դատական գործերի`
70 տոկոսը ենթակա է քննության 13 ամսվա ընթացքում,
90 տոկոսը ենթակա է քննության 15 ամսվա ընթացքում,
98 տոկոսը ենթակա է քննության 18 ամսվա ընթացքում:
2. Սնանկության իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր
Սնանկության գործերով փաստական բարդության չափանիշ
._____________________________________________________________________.
|Սնանկության գործերով փաստական |Փաստական |
|բարդության չափանիշ |բարդության |
| |չափանիշի |
| |գործակից |
|_____________________________________________________|_______________|
|Հայերենին չտիրապետող դատավարությանը մասնակցող անձանց |0,25 |
|առկայությունը | |
|_____________________________________________________|_______________|
|Գործի քննության ընթացքում ինքնաբացարկի երկու և ավելի|0,25 |
|միջնորդությունների ներկայացման դեպքերը | |
|_____________________________________________________|_______________|
|Փորձաքննության նշանակումը |0,5 |
|_____________________________________________________|_______________|
|Դատավարական ժամկետները երկարաձգելու վերաբերյալ |1 |
|միջնորդությունների քննարկման դեպքերը | |
|_____________________________________________________|_______________|
|Պարտատերերի քանակը |1 |
| |(յուրաքանչյուր |
| |պարտատիրոջ |
| |համար) |
|_____________________________________________________|_______________|
|Դատավարության մյուս մասնակիցների քանակը, այդ թվում` |1 |
|գործի քննության ընթացքում ներգրավվելու դեպքերը |(յուրաքանչյուր |
| |մասնակցի համար)|
|_____________________________________________________|_______________|
|Օտարերկրյա կամ միջազգային իրավունքի կիրառման |1 |
|անհրաժեշտությունը | |
._____________________________________________________________________.
Սնանկության գործերով իրավական բարդության չափանիշ`
._____________________________________________________________________.
|Սնանկության իրավահարաբերության վերաբերյալ դատական|Իրավական |Անհ. տող|
|գործեր |բարդության| |
| |չափանիշի | |
| |գործակից | |
|_________________________________________________|__________|________|
|1. Իրավաբանական անձի սնանկության վերաբերյալ |0,50 |1 |
|_________________________________________________|__________|________|
|2. Անհատ ձեռներեցի սնանկության վերաբերյալ |0,50 |1.2 |
|_________________________________________________|__________|________|
|3. Ֆիզիկական անձի սնանկության վերաբերյալ |0,50 |1.3 |
._____________________________________________________________________.
Սնանկության գործերի բարդության մակարդակը հաշվարկվում է փաստական և իրավական բարդության չափանիշների գործակիցների գումարման միջոցով: Գործն ըստ բարդության մակարդակի լինում է`
ա/ պարզ - 2,5-5 գործակցի դեպքում,
բ/ միջին բարդության - 5-7 գործակցի դեպքում,
գ/ բարդ - 7-10 գործակցի դեպքում,
դ/ առանձնակի բարդ - 10 և ավելի գործակցի դեպքում:
Սնանկության իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության պարզ մակարդակ ունեցող դատական գործերի`
90 տոկոսը ենթակա է քննության 3 ամսվա ընթացքում,
100 տոկոսը ենթակա է քննության 4 ամսվա ընթացքում:
Սնանկության իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության միջին մակարդակ ունեցող դատական գործերի`
70 տոկոսը ենթակա է քննության 5 ամսվա ընթացքում,
90 տոկոսը ենթակա է քննության 6 ամսվա ընթացքում,
100 տոկոսը ենթակա է քննության 7 ամսվա ընթացքում:
Սնանկության իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության բարդ մակարդակ ունեցող դատական գործերի`
70 տոկոսը ենթակա է քննության 8 ամսվա ընթացքում,
90 տոկոսը ենթակա է քննության 10 ամսվա ընթացքում,
100 տոկոսը ենթակա է քննության 12 ամսվա ընթացքում:
Սնանկության իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության առանձնակի բարդ մակարդակ ունեցող դատական գործերի`
70 տոկոսը ենթակա է քննության 13 ամսվա ընթացքում,
90 տոկոսը ենթակա է քննության 15 ամսվա ընթացքում,
98 տոկոսը ենթակա է քննության 18 ամսվա ընթացքում:
3. Վարչական իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր
Վարչական գործերով փաստական բարդության չափանիշ
._____________________________________________________________________.
|Վարչական գործերով փաստական բարդության չափանիշ |Փաստական |
| |բարդության |
| |չափանիշի |
| |գործակից |
|______________________________________________________|______________|
|Հայերենին չտիրապետող դատավարությանը մասնակցող անձանց |0,25 |
|առկայությունը | |
|______________________________________________________|______________|
|Գործի քննության ընթացքում ինքնաբացարկի |0,25 |
|միջնորդությունների ներկայացման դեպքերը |(յուրաքանչյուր|
| |դեպքի համար) |
|______________________________________________________|______________|
|Փորձաքննության նշանակումը |0,25 |
|______________________________________________________|______________|
|Դատական հանձնարարության անհրաժեշտությունը |0,25 |
|______________________________________________________|______________|
|Դատավարական իրավահաջորդության դեպքերը |0,5 |
|______________________________________________________|______________|
|Միջանկյալ դատական ակտի բողոքարկումը |0,75 |
| |(յուրաքանչյուր|
| |բողոքարկման |
| |համար) |
|______________________________________________________|______________|
|Հայցվորների (դիմողների) և/կամ պատասխանողների քանակը, |1 |
|այդ թվում` գործի քննության ընթացքում ներգրավվելու |(յուրաքանչյուր|
|դեպքերը |կողմի համար) |
|______________________________________________________|______________|
|Պահանջների քանակը, այդ թվում` գործի քննության |1 |
|ընթացքում լրացվող պահանջները |(յուրաքանչյուր|
| |պահանջի համար)|
|______________________________________________________|______________|
|Դատավարության մյուս մասնակիցների քանակը, այդ թվում` |1 |
|գործի քննության ընթացքում ներգրավվելու դեպքերը |(յուրաքանչյուր|
| |մասնակցի |
| |համար) |
|______________________________________________________|______________|
|Հակընդդեմ հայցի առկայությունը |1 |
|______________________________________________________|______________|
|Օտարերկրյա կամ միջազգային իրավունքի կիրառման |1 |
|անհրաժեշտությունը | |
|______________________________________________________|______________|
|Մի քանի դատական գործերի մեկ վարույթում միացնելու |1 |
|դեպքերը | |
._____________________________________________________________________.
Վարչական գործերով իրավական բարդության չափանիշ`
._____________________________________________________________________.
|Գործի տեսակ |Իրավական |Անհ. տող|
| |բարդության| |
| |չափանիշի | |
| |գործակից | |
|_________________________________________________|__________|________|
|ճանապարհային ոստիկանության կողմից վարչական |0,25 |1.1 |
|իրավախախտումների վերաբերյալ կայացված վարչական | | |
|ակտերի վիճարկման գործերը և համայնքներում վճարովի| | |
|ավտոկայանատեղերի համար օրենքով սահմանված տեղական | | |
|վճարը չվճարելու կամ առանց հաշվառման համարանիշի, | | |
|առնվազն մեկ նիշը փակված վիճակում կայանելու | | |
|վերաբերյալ ակտերը վիճարկելու գործերը | | |
|_________________________________________________|__________|________|
|Դատական կարգով վարչական պատասխանատվության |0,25 |1.2 |
|ենթարկելու վերաբերյալ գործ | | |
|_________________________________________________|__________|________|
|Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գործ |0,5 |1.3 |
|_________________________________________________|__________|________|
|Նոտարի գործողությունների իրավաչափության |0,25 |1.4 |
|վերաբերյալ գործ | | |
|_________________________________________________|__________|________|
|Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից |0,25 |1.5 |
|իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու որոշման | | |
|իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործ | | |
|_________________________________________________|__________|________|
|Հասարակական կազմակերպության ներկայացրած հայցով |0,5 |2.1 |
|գործ | | |
|_________________________________________________|__________|________|
|Գործողությունների կատարման հայցով գործ |0,75 |2.4 |
|_________________________________________________|__________|________|
|Պարտավորեցման հայցով գործ |1.0 |3.1 |
|_________________________________________________|__________|________|
|ճանաչման հայցով գործ |1.0 |3.2 |
|_________________________________________________|__________|________|
|Վիճարկման հայցով գործ |1.0 |3.3 |
._____________________________________________________________________.
Վարչական գործերի բարդության մակարդակը հաշվարկվում է փաստական և իրավական բարդության չափանիշների գործակիցների գումարման միջոցով: Գործն ըստ բարդության մակարդակի լինում է`
ա/ պարզ - 2,25-4 գործակցի դեպքում,
բ/ միջին բարդության - 4-6 գործակցի դեպքում,
գ/ բարդ - 6-10 գործակցի դեպքում,
դ/ առանձնակի բարդ - 10 և ավելի գործակցի դեպքում:
Վարչական իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության պարզ մակարդակ ունեցող դատական գործերի`
90 տոկոսը ենթակա է քննության 3 ամսվա ընթացքում,
100 տոկոսը ենթակա է քննության 4 ամսվա ընթացքում:
Վարչական իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության միջին մակարդակ ունեցող դատական գործերի`
90 տոկոսը ենթակա է քննության 5 ամսվա ընթացքում,
100 տոկոսը ենթակա է քննության 6 ամսվա ընթացքում:
Վարչական իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության բարդ մակարդակ ունեցող դատական գործերի`
70 տոկոսը ենթակա է քննության 8 ամսվա ընթացքում,
90 տոկոսը ենթակա է քննության 10 ամսվա ընթացքում,
100 տոկոսը ենթակա է քննության 12 ամսվա ընթացքում:
Վարչական իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության առանձնակի բարդ մակարդակ ունեցող դատական գործերի`
70 տոկոսը ենթակա է քննության 13 ամսվա ընթացքում,
90 տոկոսը ենթակա է քննության 15 ամսվա ընթացքում,
98 տոկոսը ենթակա է քննության 18 ամսվա ընթացքում:
4. Քրեական իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր
Քրեական գործերով փաստական բարդության չափանիշ
._____________________________________________________________________.
|Քրեական գործերով փաստական բարդության չափանիշ |Փաստական բարդության|
| |չափանիշի գործակից |
|_________________________________________________|___________________|
|Մեղադրյալների շահերի միջև հակասությունների |0,25 |
|առկայությունը | |
|_________________________________________________|___________________|
|Դատական վարույթին ներգրավված այլ անձանց քանակը |0,25 (յուրաքանչյուր|
| |մասնակցի համար) |
|_________________________________________________|___________________|
|Մեղադրյալների քանակը |0,5 (յուրաքանչյուր |
| |մեղադրյալի համար) |
|_________________________________________________|___________________|
|Մեղսագրվող արարքների քանակը |0,5 (յուրաքանչյուր |
| |արարքի համար) |
|_________________________________________________|___________________|
|Պաշտպանի կամ պաշտպանների փոխարինվելու դեպքերը |0,75 |
|_________________________________________________|___________________|
|Դատարանի կայացրած որոշման (միջանկյալ) |0,75 (յուրաքանչյուր|
|բողոքարկումը |բողոքարկման համար) |
|_________________________________________________|___________________|
|Փորձաքննության նշանակումը |1 |
|_________________________________________________|___________________|
|Քրեական վարույթով իրավական օգնություն ցույց տալու|1 |
|մասին միջազգային հարցման անհրաժեշտությունը | |
|_________________________________________________|___________________|
|Հայերենին չտիրապետող դատական վարույթին մասնակցող |1 |
|անձանց առկայությունը | |
|_________________________________________________|___________________|
|Մի քանի դատական գործերի մեկ վարույթում միացնելու |1 |
|դեպքերը | |
|_________________________________________________|___________________|
|Նույն մեղադրյալի վերաբերյալ տարբեր դատավորների |1 |
|մոտ գործերի առկայությունը | |
|_________________________________________________|___________________|
|Դատական վարույթի հասարակական հնչեղությունը կամ |1 |
|լրատվամիջոցների հետաքրքրությունը` հաշվի առնելով | |
|դրանց ազդեցությունը կազմակերպչական հարցերի վրա | |
._____________________________________________________________________.
Քրեական գործերով իրավական բարդության չափանիշի գործակից
._____________________________________________________________________.
|Գործի տեսակ |Իրավական |Անհ. Տող|
| |բարդության| |
| |չափանիշի | |
| |գործակից | |
|_________________________________________________|__________|________|
|ՀՀ քրեական օրենսգրքի 203-209-րդ, 225-236, |0,25 |1.1 |
|244-248-րդ, 251-րդ, 261-րդ, 262-րդ, 264-266-րդ, | | |
|293-րդ, 294-րդ, 305-307-րդ, 314-րդ, 343-րդ, | | |
|344-րդ, 366-392-րդ, 408-րդ, 410-416-րդ, 453-րդ, | | |
|471-րդ, 472-րդ, 483-րդ, 511-րդ, 533-րդ հոդվածներ | | |
|_________________________________________________|__________|________|
|ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ, 171-183-րդ, 187-րդ, |0,5 |1.2 |
|191-րդ, 193-197-րդ, 210-224-րդ, 237-241-րդ, | | |
|243-րդ, 249-րդ, 259-րդ, 260-րդ, 263-րդ, | | |
|276-278-րդ, 292-րդ, 295-րդ, 300-304-րդ, 313-րդ, | | |
|326-րդ, 328-340-րդ, 345-365-րդ, 396-րդ, | | |
|400-404-րդ, 406-րդ, 407-րդ, 417-րդ, 431-434-րդ, | | |
|444-րդ, 446-449-րդ, 454-469-րդ, 473-րդ, | | |
|477-479-րդ, 481-494-րդ, 498-րդ, 506-510-րդ, | | |
|512-515-րդ, 525-րդ, 526-րդ, 529-531-րդ, | | |
|534-537-րդ, 550-րդ հոդվածներ | | |
|_________________________________________________|__________|________|
|ՀՀ քրեական օրենսգրքի 133-154-րդ, 159-րդ, |0,75 |1.3 |
|162-166-րդ, 168-170-րդ, 184-186-րդ, 188-190-րդ, | | |
|192-րդ, 198-202-րդ, 242-րդ, 250-րդ, 253-րդ, | | |
|254-րդ, 257-րդ, 258-րդ, 267-275-րդ, 279-291-րդ, | | |
|298-րդ, 299-րդ, 322-325-րդ, 341-րդ, 342-րդ, | | |
|395-րդ, 397-րդ, 398-րդ, 409-րդ, 435-445-րդ, | | |
|450-452-րդ, 470-րդ, 474-476-րդ, 480-րդ, | | |
|495-497-րդ, 499-505-րդ, 516-521-րդ, 524-րդ, | | |
|527-րդ, 528-րդ, 538-548-րդ հոդվածներ | | |
|_________________________________________________|__________|________|
|ՀՀ քրեական օրենսգրքի 155-158-րդ, 160-րդ, 161-րդ, |1.0 |1.4 |
|252-րդ, 255-րդ, 256-րդ, 296-րդ, 297-րդ, | | |
|308-312-րդ, 315-321-րդ, 327-րդ, 393-րդ, 394-րդ, | | |
|399-րդ, 405-րդ, 418-430-րդ, 522-րդ, 523-րդ, | | |
|532-րդ, 549-րդ հոդվածներ | | |
._____________________________________________________________________.
Քրեական գործերի բարդության մակարդակը հաշվարկվում է փաստական և իրավական բարդության չափանիշների գործակիցների գումարման միջոցով: Գործն ըստ բարդության մակարդակի լինում է`
ա/ պարզ - 1,25-2 գործակցի դեպքում,
բ/ միջին բարդության - 2-4 գործակցի դեպքում,
գ/ բարդ - 4-10 գործակցի դեպքում,
դ/ առանձնակի բարդ - 10 և ավելի գործակցի դեպքում:
Քրեական իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության պարզ մակարդակ ունեցող դատական գործերի`
90 տոկոսը ենթակա է քննության 3 ամսվա ընթացքում,
100 տոկոսը ենթակա է քննության 4 ամսվա ընթացքում:
Քրեական իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության միջին մակարդակ ունեցող դատական գործերի`
90 տոկոսը ենթակա է քննության 6 ամսվա ընթացքում,
100 տոկոսը ենթակա է քննության 8 ամսվա ընթացքում:
Քրեական իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության մակարդակ ունեցող դատական գործերի`
70 տոկոսը ենթակա է քննության 9 ամսվա ընթացքում,
90 տոկոսը ենթակա է քննության 10 ամսվա ընթացքում,
100 տոկոսը ենթակա է քննության 12 ամսվա ընթացքում:
Քրեական իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության առանձնակի բարդ մակարդակ ունեցող դատական գործերի`
70 տոկոսը ենթակա է քննության 12 ամսվա ընթացքում,
90 տոկոսը ենթակա է քննության 18 ամսվա ընթացքում,
100 տոկոսը ենթակա է քննության 24 ամսվա ընթացքում:
Քրեական գործերի բարդության մակարդակը հաշվարկվում է փաստական և իրավական բարդության չափանիշների գործակիցների գումարման միջոցով: Գործն ըստ բարդության մակարդակի լինում է`
ա/ պարզ - 1,25-2 գործակցի դեպքում,
բ/ միջին բարդության - 2-4 գործակցի դեպքում,
գ/ բարդ - 4-10 գործակցի դեպքում,
դ/ առանձնակի բարդ - 10 և ավելի գործակցի դեպքում:
ԳԼՈՒԽ II. |
ՄԻՋԱՆԿՅԱԼ (ԳՈՐԾՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՉԼՈՒԾՈՂ) ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԴԵՄ ԲԵՐՎԱԾ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔՆԵՐԻ (ԳՈՐԾԵՐԻ) ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ |
1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` քրեական գործերով միջանկյալ (գործն ըստ էության չլուծող) դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները ենթակա են քննության եռամսյա ժամկետում:
2. Վերաքննիչ քրեական դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները ենթակա են քննության եռամսյա ժամկետում:
3. Վերաքննիչ վարչական դատարանի` միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները ենթակա են քննության եռամսյա ժամկետում:
ԳԼՈՒԽ III. |
ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ |
1. Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունված գործերը որակվում են առանձնակի բարդության գործեր, ինչն իրավական առումով պայմանավորված է`
ա. գործի լուծմամբ պայմանավորված օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման պահանջով,
բ. գործի լուծման արդյունքում մարդու իրավունքների հիմնարար խախտման վերացման արդյունքում արդարադատության բուն էության խաթարման վերացման պահանջով,
գ. իրավունքի զարգացման պահանջով:
2. Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունվող գործերի քննության փաստական բարդությունը պայմանավորված է`
ա. ստորադաս դատարաններում հիմք ծառայած փաստական բարդություններով,
բ. գործի քննության և դատական ակտի կայացման բարդեցված ընթացակարգով:
3. ՀՀ վճռաբեկ դատարանում դատական քննության ուղենիշային ժամկետը 15 ամիս է:»:
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 4 մայիսի 2023 թվական: