040.0504.070507
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 ապրիլի 2007 թվականի N 504-Ն
ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 22.2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում արգելված սննդային հավելումների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(նախաբանը փոփ. 15.12.2022 թիվ 1947-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի ապրիլի 26-ի
N 504-Ն որոշման
ՑԱՆԿ
ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|Ինդեքսը| Սննդային հավելումների անվանումները | Տեխնոլոգիական |
| | (լատինական գրառումներով) | ֆունկցիաները |
|_______|_______________________________________|_________________________|
| E121 |Ցիտրուսային կարմիր 2 |ներկանյութ (կարմիր) |
| |(Օրսեին, Orcein, Օրխիլ, Orchil) | |
|_______|_______________________________________|_________________________|
| E123 |Ամարանտ (Amaranth), FD&C Red (Կարմիր) 2|ներկանյութ (կարմիր) |
|_______|_______________________________________|_________________________|
| E128 |Կարմիր 2G (Red 2 G) |ներկանյութ |
|_______|_______________________________________|_________________________|
| E216 |Պարաօքսիբենզոյաթթվի պրոպիլային եթեր |պահածոյացնող նյութ |
| |(Propyl para-hydroxybenzoate) |(բենզոատներ) |
|_______|_______________________________________|_________________________|
| E217 |Պարաօքսիբենզոյաթթվի պրոպիլային եթերի |պահածոյացնող նյութ |
| |նատրիումական աղ |(բենզոատներ) |
| |(Sodium propyl para-hydroxybenzoate) | |
|_______|_______________________________________|_________________________|
| E240 |Ֆորմալդեհիդ (Formaldehyde) |պահածոյացնող նյութ |
|_______|_______________________________________|_________________________|
| E924a |Կալիումի բրոմատ (Potassium bromate) |որակը լավացնող նյութ |
| | |(ալյուրի և հացի |
| | |բարելավիչ) |
|_______|_______________________________________|_________________________|
| E924B |Կալցիումի բրոմատ (Calcium bromate) |որակը լավացնող նյութ |
| | |(ալյուրի և հացի |
| | |բարելավիչ) |
._________________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 11.05.2023 թիվ 706-Ն որոշում)