Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում ակտի հրապարակման օր նշված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մաս):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 6-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ (ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ) ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ (ՑՈՒՑԻՉՆԵՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 21-Լ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 751-Լ որոշմամբ հաստատված կանոնադրության 20-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) պարգևատրում տալու կարգը և չափերը (ցուցիչները)` համաձայն հավելվածի:

2. Ներքին գործերի նախարարության ոստիկանության բարձրագույն խմբի ծառայողներին պարգևատրում լրիվ կամ մասնակի վճարվում է կամ պարգևատրումը չի վճարվում Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2019 թվականի սեպտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) պարգևատրում տալու կարգը և չափերը (ցուցիչները) հաստատելու և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2019 թվականի մարտի 21-ի թիվ 3-Լ հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին մասին» թիվ 21-Լ հրամանը:

4. Հրամանը ծանոթացնել իրավասու ծառայողներին (աշխատողներին):

 

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ            Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

8 փետրվարի 2023թ.

Երևան

 

Հավելված

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի

08.02.2023թ. թիվ 6-Լ հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ (ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ) ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ (ՑՈՒՑԻՉՆԵՐԸ)

 

1. Ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) պարգևատրում տրվում է որակյալ աշխատանքի կամ հատուկ առաջադրանքների կատարման համար:

2. Ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) միանվագ դրամական պարգևատրումը համարվում է խրախուսանք, եթե հրամանում առկա է հղում «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կամ 60.25 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վրա:

3. Միանվագ դրամական պարգևատրումը որպես խրախուսանք տրվում է առավել որակյալ (օգտակար) աշխատանքի կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար:

4. Պարգևատրման տվյալ ֆոնդից ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության (վարչության իրավունքով), Երևան քաղաքի վարչության և նրան ենթակա տարածքային բաժինների (բացառությամբ Մետրոպոլիտենի պահպանության բաժնի) ծառայողներին (աշխատողներին) ամսական պարգևատրումներ հատկացվում են` պահպանելով մինչև 2023 թվականը յուրաքանչյուր ամիս հատկացվող աշխատանքի վարձատրության չափերը:

5. Պարգևատրումներ կարող են տրվել նաև աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին:

6. Ոստիկանության ծառայողներին (աշխատողներին), այդ թվում` պաշտոնը ժամանակավոր զբաղեցնողներին, պաշտոնի ներկայացուցչականության, կառավարչական որոշումներ ընդունելու և ենթակա ստորաբաժանումներում օրինականության վիճակի համար անձնական պատասխանատվություն կրելու հանգամանքներով պայմանավորված, սահմանվում են պարգևատրումների հետևյալ չափերը`

1) գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության պետերին` 70000 դրամ,

2) գլխավոր վարչության պետի` 1-ին տեղակալին, տեղակալին, ինքնուրույն, այդ թվում` մարզային վարչությունների պետերին` 43000 դրամ,

3) ինքնուրույն և տարածքային բաժինների պետերին (այդ թվում` պարեկային ծառայության գնդի հրամանատարին)` 18000 դրամ:

7. Ոստիկանության մյուս ծառայողներին (աշխատողներին) տրվող պարգևատրումների չափերը որոշում են գլխավոր և ինքնուրույն վարչությունների, ինքնուրույն և տարածքային բաժնի պետերը` ստորաբաժանումներին հատկացվող սահմանաչափերի սահմաններում:

8. Ոստիկանության ստորաբաժանումներին հատկացվող պարգևատրման գումարների ընդհանուր սահմանաչափերը յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 10-րդ օրը, իսկ դեկտեմբեր ամսվա համար մինչև տվյալ ամսվա 15-ը հաստատվում են Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի կամ նրա իրավասու տեղակալի հրամանով:

9. Ամսական պարգևատրումները յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար տրվում են մինչև հաջորդող ամսվա 15-ը, բացառությամբ դեկտեմբեր ամսվա, որի համար պարգևատրումը տրվում է մինչև դեկտեմբերի 25-ը:

10. Բյուջետային հատկացումների կարգադրիչ հանդիսացող ստորաբաժանումների պետերի հրամաններով պարգևատրվում են իրենց ենթակա ծառայողները (աշխատողները)` սույն հավելվածի 8-րդ կետով նախատեսված ժամկետներում:

11. Պարգևատրումները տրվում են սույն հավելվածի 8-րդ կետի համաձայն` առանձին ստորաբաժանումների համար հաստատված սահմանաչափերի սահմաններում:

12. Ոստիկանության զորքերի հրամանատարը իրավասու է մարտական հերթապահության մեջ ներգրավված ոստիկանության զորքերի ծառայողներին, բացի սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված սահմանաչափից, լրացուցիչ պարգևատրել յուրաքանչյուրին 50000 (հիսուն հազար) դրամի չափով:

13. Ոստիկանության բոլոր ծառայողները (աշխատողները), անկախ զբաղեցրած պաշտոնից, կարող են լրացուցիչ պարգևատրում ստանալ, եթե իրենց գործուն աջակցությամբ կամ մասնակցությամբ կանխվել կամ բացահայտվել են դիտավորությամբ, ոչ ակնհայտ պայմաններում կատարված` սույն հրամանով նախատեսված ոչ մեծ, միջին ծանրության, ինչպես նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ կամ հայտնաբերվել են դրանց կատարման համար հետախուզվող անձինք, կամ ծառայողի կողմից փրկվել է մարդու կյանք, կամ կանխվել է մարդու առողջությանը սպառնացող վտանգը, կամ ծառայողը նախագծել, մշակել, ներդրել է Ոստիկանության առաջանցիկ զարգացման, հանցագործությունների կանխարգելման համար նշանակալի ծրագրեր (տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավաստեղծ գործընթացի, ֆինանսական, տնտեսական, իրավական քարոզչության և այլ ոլորտներում):

14. Սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված լրացուցիչ պարգևատրումները տրվում են հետևյալ չափերով.

1) առանձնապես ծանր հանցագործության, բնակարանային գողության (բազմադրվագ բնակարանային գողությունները դիտվում են մեկ դեպք) յուրաքանչյուր դեպքի բացահայտման կամ կանխման համար` մինչև 500000 (հինգ հարյուր հազար) դրամի չափով,

2) ծանր հանցագործության (բացառությամբ բնակարանային գողությունների), անձնական ունեցվածքի բազմադրվագ գողության, ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ, 436-րդ և 437-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների բացահայտման կամ կանխման համար` մինչև 250000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամի չափով, ընդ որում, նույն անձի /անձանց/ կողմից կատարված անձնական ունեցվածքի բազմադրվագ գողության բացահայտման յուրաքանչյուր դրվագի համար վճարվում է 10000 (տասը հազար) դրամի չափով, բայց ոչ ավելի, քան սույն կետով սահմանված առավելագույն չափը,

3) ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների կատարման համար հետախուզվող անձանց հայտնաբերման, ինչպես նաև սույն հավելվածի 13-րդ կետում նշված մյուս յուրաքանչյուր դեպքում` մինչև 300000 (երեք հարյուր հազար) դրամի չափով,

4) ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 257-րդ հոդվածի 2-րդ մասով, 258-րդ հոդվածի 1-ին մասով, 264-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 297-րդ հոդվածի 2-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 396-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների բացահայտման համար մինչև 150000 (մեկ հարյուր հիսուն հազար) դրամի չափով:

15. Սույն հավելվածի 14-րդ կետով նախատեսված հիմքերով լրացուցիչ պարգևատրում տրվում է Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի կամ նրա իրավասու տեղակալի հրամանով` նրանց ուղղված զեկուցագրի հիման վրա, որը պետք է պարունակի կոնկրետ հիմքը (դեպքը) նկարագրող, ծառայողների (աշխատողների) գործուն մասնակցությունը (աջակցությունը) հիմնավորող պատճառաբանական մաս, ինչպես նաև նրանցից յուրաքանչյուրի պարգևատրման կոնկրետ չափի վերաբերյալ առաջարկությունը: Եթե պարգևատրման մասին զեկուցագիր ներկայացվում է Ոստիկանության առաջանցիկ զարգացման, հանցագործությունների կանխարգելման ծրագրերի հիմքով, ապա դրանում նշվում են նաև ծրագրի համառոտ նկարագրությունը և առկա նշանակալի արդյունքները:

 

Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 10 փետրվարի 2023 թվական:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
08.02.2023
N 6-Լ
Հրաման