Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-3-Ո-4

2023թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ ԲԴԽ-95-Ո-270, 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ ԲԴԽ-8-Ո-16 ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի ԹԻՎ ԲԴԽ-39-Ո-85 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

i

1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 8-ի «Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարոսյանին, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Պետրոսյանին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Դավթյանին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտյոմ Ավետիսյանին, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Սուղյանին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սասուն Մխիթարյանին բաշխվելիք քրեական այլ գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-95-Ո-270 որոշումն ուժը կորցրած ճանաչել:

i

2. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 24-ի «Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Ռուբիկ Մխիթարյանին, Արմեն Դանիելյանին, Գրիգոր Հովհաննիսյանին և Մնացական Հարությունյանին, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Կարապետյանին, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանին, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանին, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Հարություն Պետրոսյանին և Նարեկ Բեգլարյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-8-Ո-16 որոշումն ուժը կորցրած ճանաչել:

i

3. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի ապրիլի 14-ի «Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Հակոբյանին բաշխվելիք քրեական այլ գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-39-Ո-85 որոշումն ուժը կորցրած ճանաչել:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2023թ. հունվարի 16

ք. Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 16 հունվարի 2023 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
16.01.2023
N ԲԴԽ-3-Ո-4
Որոշում