Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ Դ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

19 դեկտեմբերի 2022 թվականի N 29-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 105-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում (այդ թվում բնակավայրերում) ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային և ներհամայնքային ճանապարհների ու փողոցների երթևեկելի մասի և մայթերի սալարկման, խճապատման ու բարեկարգման աշխատանքների կատարման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» N 105-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

i

1) Հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում (այդ թվում բնակավայրերում) ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային և ներհամայնքային ճանապարհների ու փողոցների երթևեկելի մասի և մայթերի սալարկման, խճապատման ու բարեկարգման աշխատանքների կատարման մեթոդական ուղեցույցը և դրանց գնահաշվարկը հաստատելու մասին»,

i

2) Հրամանի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ ենթակետով`

«3) Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում (այդ թվում բնակավայրերում) ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային և ներհամայնքային ճանապարհների ու փողոցների երթևեկելի մասի և մայթերի սալարկման, խճապատման ու բարեկարգման աշխատանքների գնահաշվարկը (միավոր մակերեսի պատվածքի խոշորացված ծախսերը)` համաձայն Հավելված 3-ի»,

i

3) Հրամանի N 1 հավելվածի VI գլխի վերնագրում «ՀԱՎԵԼՎԱԾ 2-Ի» բառերից հետո լրացնել «ԵՎ 3-Ի» բառերը,

i

4) Հրամանի N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի,

5) Հրամանը լրացնել N 3 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի:

i

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

Հավելված N 1

ՀՀ քաղաքաշինության

կոմիտեի նախագահի

2022 թվականի դեկտեմբերի 19-ի

N 29-Ն հրամանի

 

«Հավելված N 2
 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի
 2020 թվականի դեկտեմբերի 29-ի
N 105-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ՈՉ ՏԱՐԱՆՑԻԿ, ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՈՒ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍԻ ԵՎ ՄԱՅԹԵՐԻ ՍԱԼԱՐԿՄԱՆ, ԽՃԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԻ ԳԾԱԳՐԱԿԱՆ, ՍԽԵՄԱՏԻԿ ՄԱՍԸ

 

 

Հավելված N 2

ՀՀ քաղաքաշինության

կոմիտեի նախագահի

2022 թվականի դեկտեմբերի 19-ի

N 29-Ն հրամանի

 

«Հավելված N 3
 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի
2022 թվականի դեկտեմբերի 19-ի
N 29-Ն հրամանի

 

ԳՆԱՀԱՇՎԱՐԿ (ՄԻԱՎՈՐ ՄԱԿԵՐԵՍԻ ՊԱՏՎԱԾՔԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ՈՉ ՏԱՐԱՆՑԻԿ, ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՈՒ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍԻ ԵՎ ՄԱՅԹԵՐԻ ՍԱԼԱՐԿՄԱՆ, ԽՃԱՊԱՏՄԱՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
19.12.2022
N 29-Ն
Հրաման