Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-114-Ո-369

2022թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ ԲԴԽ-8-Ո-16 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 24-ի «Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Ռուբիկ Մխիթարյանին, Արմեն Դանիելյանին և Մնացական Հարությունյանին, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դիանա Ղուկեյանին և Գեղամ Մարգարյանին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Կարապետյանին, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանին, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանին, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-8-Ո-16 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Որոշման վերնագրում «Արմեն Դանիելյանին» բառերից հետո լրացնել «, Գրիգոր Հովհաննիսյանին» բառերը, իսկ «դատավորներ Դիանա Ղուկեյանին և» բառերը փոխարինել «դատավոր» բառով, իսկ Որոշման 3-րդ կետում «դատավորներ Դիանա Ղուկեյանին և» բառերը փոխարինել «դատավոր» բառով,

2) Որոշման վերնագրում «դատավոր Հարություն Պետրոսյանին» բառերը փոխարինել «դատավորներ Հարություն Պետրոսյանին և Նարեկ Բեգլարյանին» բառերով, իսկ Որոշման 3-րդ կետը «25%,» թվից հետո լրացնել «Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանին բաշխվելիք քրեական գործերի համար սահմանել հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ` 10%,» բառերով,

3) Որոշման 1-ին կետում «70%» թվից հետո լրացնել «, իսկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին բաշխվելիք քրեական գործերի համար սահմանել հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ` 50%» բառերը,

2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԲԴԽ-114-Ն-34 որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2022թ. դեկտեմբերի 5

Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 5 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
05.12.2022
N ԲԴԽ-114-Ո-369
Որոշում