ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-108-Ո-341
2022թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ ԲԴԽ-80-Ո-265 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
i
1. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 18-ի «Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ Արմիդա Ոսկանյանին, Գոռ Թորոսյանին և Դիանա Հովհաննիսյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-80-Ո-265 որոշման 1-ին կետում «տոկոսաչափ` 20%» բառերից հետո լրացնել «, բացառությամբ 2022 թվականի նոյեմբերի 17-ից 2023 թվականի փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածի» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2022թ. նոյեմբերի 14
ք. Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 14 նոյեմբերի 2022 թվական: