Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0676.030602

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հունիսի 2002 թվականի N 676

 

ՀՈՂԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի տեխնիկական մշակաբույսերի գիտահետազոտական կայանի` Երևան-Սևան մայրուղու ձախ կողմում գտնվող «Արծիվ» հուշարձանից մինչև Աբովյան-Նոր Գեղի խճուղու միջև ընկած հողային տարածքից 66,5 հեկտարը, որից` 46,5 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, այդ թվում` 26,0 հեկտար վարելահող, 10,3 հեկտար արոտավայր, 10,2 հեկտար այլ հողատեսքեր, 20,0 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` հետ վերցնել ու ընդգրկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գետամեջի գյուղական համայնքի վարչական տարածքի սահմաններում (սխեման կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գետամեջի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրման և քարտեզագրման աշխատանքներն իրականացնելիս հիմք ընդունել սույն որոշման 1-ին կետով նախատեսված փոփոխությունները` դրանք «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հավելվածում ընդգրկելու նպատակով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունիսի 3-ից:

 

ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԱՅԱՆԻ ՀՈՂԵՐԻՑ ԳԵՏԱՄԵՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՄԱՆ

 

--------------------------------

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.06.2002
N 676-Ա
Որոշում