(ուժը կորցրել է 10.06.2021 թիվ 938-Ն որոշում)
i
040.0656.010602
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2002 թվականի N 656
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԶԵՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 246-րդ հոդվածի 4-րդ կետին և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից օգտագործվող զենքի`
ա) տեսակը` քաղաքացիական կամ ծառայողական,
բ) ձևը` կարճ ակոսափող և երկարափող հրազեն,
գ) մոդելը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող ցանկացած մոդել,
դ) քանակը` 195 միավոր:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին` 1-ամսյա ժամկետում իր տնօրինության` մարտական զենքի տեսակները հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տնօրինությանը:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին սահմանված կարգով ժամանակավոր օգտագործման համար հատկացնել մարտական զենքի հետևյալ տեսակները`
ա) ինքնաձիգ` ԱԿ-74 մոդելի` 19 միավոր,
բ) ատրճանակ «Մակարով»` 29 միավոր,
գ) ռևոլվեր «Սմիդ ընդ Վեսսոն»` 18 միավոր,
դ) ռևոլվեր «Կոլտ»` 11 միավոր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունիսի 1-ից: