Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀՇՆ 21-02-2022 «ՊԱՀԵՍՏՆԵՐ ՆԱՎԹԻ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀՇՆ 21-02-2022 «ՊԱՀԵՍՏՆԵՐ ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ. ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

24 օգոստոսի 2022 թվականի N 20-Ն

 

«ՀՀՇՆ 21-02-2022 «ՊԱՀԵՍՏՆԵՐ ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «ՀՀՇՆ 21-02-2022 «Պահեստներ նավթի և նավթամթերքի. Նախագծման նորմեր» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` տեղայնացման ենթակա մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն հրամանով հաստատված հավելվածի «ՍՆիՊ II-106-79 «Պահեստներ նավթի և նավթամթերքի. Հակահրդեհային նորմեր» 98-րդ կետը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

Հավելված

ՀՀ քաղաքաշինության

կոմիտեի նախագահի

2022 թվականի օգոստոսի 24-ի

N 20-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ ՀՀՇՆ 21-02-2022 «ՊԱՀԵՍՏՆԵՐ ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ»

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն նորմերը տարածվում են նոր կառուցվող, վերակառուցվող և տեխնիկապես վերասարքավորվող նավթի և նավթամթերքի պահեստների վրա և սահմանում են դրանց նկատմամբ հրդեհային անվտանգության հիմնական պահանջները:

2. Նավթի և նավթամթերքի պահեստների նախագծումը սույն նորմերի հետ համատեղ պետք է իրականացնել հրդեհային անվտանգության վերաբերյալ ՀՀ օրենսդրության և ՀՀՇՆ II-8.04.02-2005, ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

3. Սույն նորմերը չեն տարածվում հետևյալ օբյեկտների նախագծային աշխատանքների վրա`

1) հատուկ նշանակության` պաշտպանական, սահմանային, ռազմական նշանակության պաշտպանական, ռազմական ենթակառուցվածքի տարածքներում կառուցվող նավթի և նավթամթերքի պահեստներ,

2) հեղուկացված ածխաջրածնային գազերի պահեստներ,

3) պահեստներ նավթամթերքների, որոնց հագեցած գոլորշիների ճնշումը 20 oC դեպքում ավել է 93.1 կՊա-ից (700 մմ սնդիկի սյան),

4) սինթետիկ յուղի փոխարինիչների պահեստներ,

5) հեղուկների (բևային լուծիչ հատկություններով) պահեստներ,

6) ստորգետնյա նավթամթերքի պահեստներ, որոնք կառուցվում են գեոտեխնոլոգիական և լեռնային մեթոդներով, ամբարվող նյութերի համար անանցանելի լեռնային զանգվածներում,

7) տեխնոլոգիական սարքավորանքների լրակազմում գտնվող կամ որպես առանձին տեխնոլոգիական սարք օգտագործվող նավթամթերքների տարաներ,

8) ավտոլիցքավորման կայաններ, որոնք չեն համարվում նավթամթերքի պահեստների լցաթափման ուղեհարթակներ:

 

2. ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՀՂՈՒՄՆԵՐ

 

4. Սույն նորմերում կատարված են հղումներ հետևյալ նորմատիվատեխնիկական փաստաթղթերին.

 

._____________________________________________________________________.

|1) |ՀՀՇՆ II-8.04.02-2005   |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2005         |

|   |                       |թվականի մայիսի 2-ի N 75-Ն հրամանով       |

|   |                       |հաստատված «Շենքերի և  շինությունների     |

|   |                       |հրդեհային ավտոմատիկա»                    |

|___|_______________________|_________________________________________|

|2) |ՀՀՇՆ 21-01-2014        |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014         |

|   |                       |թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով       |

|   |                       |հաստատված «Շենքերի և  շինությունների     |

|   |                       |հրդեհային անվտանգություն»                |

|___|_______________________|_________________________________________|

|3) |ՀՀՇՆ III-9.02-02-2003  |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003         |

|   |                       |թվականի նոյեմբերի 6-ի N 245-Ն հրամանով   |

|   |                       |հաստատված «Շենքերի և  կառուցվածքների     |

|   |                       |հիմնատակեր»                              |

|___|_______________________|_________________________________________|

|4) |ՀՀՇՆ IV-10.01.01-2006  |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի |

|   |                       |մայիսի 2-ի N 75-Ն հրամանով հաստատված     |

|   |                       |«Շենքերի և  շինությունների հրդեհային     |

|   |                       |ավտոմատիկա»                              |

|___|_______________________|_________________________________________|

|5) |ՀՀՇՆ 20.04-2020        |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի      |

|   |                       |2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 102-Ն     |

|   |                       |հրամանով հաստատված «Երկրաշարժադիմացկուն  |

|   |                       |շինարարություն. Նախագծման նորմեր»        |

|___|_______________________|_________________________________________|

|6) |ՀՀՇՆ 40-01.02-2020     |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի      |

|   |                       |2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 103-Ն     |

|   |                       |հրամանով հաստատված  «Ջրամատակարարում.    |

|   |                       |Արտաքին ցանցեր և  կառուցվածքներ»         |

|___|_______________________|_________________________________________|

|7) |ՀՀՇՆ 30-01-2014        |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի |

|   |                       |հոկտեմբերի 14-ի N 263-Ն հրամանով         |

|   |                       |հաստատված «Քաղաքաշինություն.             |

|   |                       |Քաղաքային և  գյուղական բնակավայրերի      |

|   |                       |հատակագծում և  կառուցապատում»            |

|___|_______________________|_________________________________________|

|8) |ՀՀՇՆ 40-01.01-2014     |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014         |

|   |                       |թվականի  մարտի 17-ի N 80-Ն հրամանով      |

|   |                       |հաստատված «Շենքերի ներքին                |

|   |                       |ջրամատակարարում և  ջրահեռացում»          |

|___|_______________________|_________________________________________|

|9) |ՀՀՇՆ 53-01-2020        |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի      |

|   |                       |2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 104-Ն     |

|   |                       |հրամանով հաստատված «Պողպատե              |

|   |                       |կոնստրուկցիաներ»                         |

|___|_______________________|_________________________________________|

|10)|ՍՆԻՊ 2.02.02-85        |«Հիդրոտեխնիկական կառուցվածքների          |

|   |                       |հիմնատակեր»                              |

|___|_______________________|_________________________________________|

|11)|ՍՆԻՊ 2.03.13-88        |«Հատակներ»                               |

|___|_______________________|_________________________________________|

|12)|ՍՆԻՊ 2.05.03-84        |«Կամուրջներ և  խողովակներ»               |

|___|_______________________|_________________________________________|

|13)|ՍՆԻՊ 2.05.06-85        |«Մայրուղային խողովակաշարեր               |

|___|_______________________|_________________________________________|

|14)|ՍՆԻՊ 2.05.13-90        |«Ստորգետնյա հանքափորվածքներ»             |

|___|_______________________|_________________________________________|

|15)|ՍՆԻՊ 2.06.09-84        |«Քաղաքների և  այլ բնակավայրերի տարածքով  |

|   |                       |անցնող նավթամթերամուղեր»                 |

|___|_______________________|_________________________________________|

|16)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 51844-2009  |«Հրշեջ տեխնիկա. Հրշեջ պահարաններ.        |

|   |                       |Ընդհանուր տեխնիկական պահանջներ.          |

|   |                       |Փորձարկման մեթոդներ»                     |

|___|_______________________|_________________________________________|

|17)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 53279-2009  |«Հրշեջ տեխնիկա. Միացման գլխիկներ         |

|   |                       |հրդեհաշիջման. Ընդհանուր տեխնիկական       |

|   |                       |պահանջներ. Փորձարկման մեթոդներ»          |

|___|_______________________|_________________________________________|

|18)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 53280.1-2010|«Հրդեհաշիջման կայանքներ ավտոմատ.         |

|   |                       |Հրամարիչ նյութեր. Մաս 1. Փրփրաբերներ     |

|   |                       |վերևից  մղվող, ջրում լուծվող այրվող      |

|   |                       |հեղուկների հրդեհաշիջման համար.           |

|   |                       |Ընդհանուր տեխնիկական պահանջներ և         |

|   |                       |փորձարկման մեթոդներ»                     |

|___|_______________________|_________________________________________|

|19)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 53280.2-2010|«Հրդեհաշիջման կայանքներ ավտոմատ.         |

|   |                       |Հրամարիչ նյութեր.                        |

|   |                       |Մաս 2. Փրփրաբերներ նավթի և  նավթամթերքի  |

|   |                       |ռեզերվուարներում ենթաշերտային            |

|   |                       |հրդեհաշիջման համար. Ընդհանուր            |

|   |                       |տեխնիկական պահանջներ և  փորձարկման       |

|   |                       |մեթոդներ»                                |

|___|_______________________|_________________________________________|

|20)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 53280.3-2010|«Հրդեհաշիջման կայանքներ ավտոմատ.         |

|   |                       |Հրամարիչ նյութեր. Մաս 3. Հրդեհաշիջման    |

|   |                       |նյութեր գազային. Փորձարկման մեթոդներ»    |

|___|_______________________|_________________________________________|

|21)|ԳՕՍՏ 15150-69          |«Մեքենաներ, սարքեր և  այլ տեխնիկական     |

|   |                       |սարքվածքներ. Տարբեր կլիմայական շրջանների |

|   |                       |համար նախատեսում:                        |

|   |                       |Կատեգորիաներ, շահագործման, պահման և      |

|   |                       |տեղափոխման պայմաններ կլիմայի             |

|   |                       |ազդեցության մասով»                       |

|___|_______________________|_________________________________________|

|22)|ԳՕՍՏ 8050-85           |«Ածխաթթվի երկօքսիդ գազային և  հեղուկ.    |

|   |                       |Տեխնիկական պայմաններ»                    |

|___|_______________________|_________________________________________|

|23)|ԳՕՍՏ 17032-2010        |«Հորիզոնական պողպատե պահոցներ            |

|   |                       |նավթամթերքի համար. Տեխնիկական պայմաններ» |

|___|_______________________|_________________________________________|

|24)|ԳՕՍՏ 31385-2016        |«Պողպատե ուղղաձիգ գլանաձև  պահոցներ      |

|   |                       |նավթի և  նավթամթերքի համար. Ընդհանուր    |

|   |                       |տեխնիկական պայմաններ»                    |

|___|_______________________|_________________________________________|

|25)|ԳՕՍՏ 32960-2014        |«Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր     |

|   |                       |կիրառության. Նորմատիվային բեռնվածություն,|

|   |                       |բեռնվածության հաշվարկային սխեմաներ»      |

|___|_______________________|_________________________________________|

|26)|ԳՕՍՏ Ռ 50969-96        |«Կայանքներ գազային հրդեհաշիջման,         |

|   |                       |ինքնաշխատ. Ընդհանուր տեխնիկական          |

|   |                       |պահանջներ. Փորձարկման մեթոդներ»          |

|___|_______________________|_________________________________________|

|27)|ԳՕՍՏ Ռ 53290-2009      |«Հրդեհային տեխնիկա. Փրփրաշիջման          |

|   |                       |կայանքներ. Ցածր պատիկությամբ             |

|   |                       |փրփրարտադրիչներ նավթամբարներում ենթա-    |

|   |                       |շերտային հրդեհաշիջման համար. Ընդհանուր   |

|   |                       |տեխնիկական պահանջներ. Փորձարկման         |

|   |                       |մեթոդներ»                                |

|___|_________________________________________________________________|

|28)|«Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենք                         |

|___|_________________________________________________________________|

|29)|«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին»   |

|   |ՀՀ օրենք                                                         |

|___|_________________________________________________________________|

|30)|ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 22-ի N 570-Ն որոշում        |

|___|_________________________________________________________________|

|31)|ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշում   |

|___|_________________________________________________________________|

|32)|ՀՀ տարածքային կառավարման և  արտակարգ իրավիճակների նախարարի       |

|   |2015 թվականի հունիսի 18-ի N 595-Ն հրաման                         |

._____________________________________________________________________.

 

3. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

5. Սույն նորմերում կիրառվում են հետևյալ հասկացությունները` համապատասխան սահմանումներով.

1) Լցման տեղամաս - տակառները նավթամթերքով լցնելու տեղամաս:

2) Լուծույթ աշխատանքային (փրփրաջրի) - փրփրարար հավելանյութի խիստ որոշակի (0.5%, 1%, 3% կամ 6%) ծավալային բաղադրությամբ փրփրաջուր, որից փրփրարտադրիչներում ստացվող հրամարիչ փրփուրը ապահովում է երաշխավորված հրդեհաշիջում (փրփրաջուր):

3) Ծավալ նավթամբարի, անվանական - ծավալի մոտարկված (կլորացված) մեծություն` ընդունված տարբեր կոնստրուկցիաների ամբարները նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների հետ նույնացնելու համար, հաշվարկված ծավալային անվանացանկերով` ըստ պահեստային տարողությունների, ամբարային համակազմերի դասավորությունների, ինչպես նաև հրդեհաշիջման միջոցների ու սարքավորումների որոշման նպատակով:

4) Կայանք հրդեհաշիջման - անշարժ տեխնիկական միջոցների ամբողջություն` հրամարիչ նյութերի արտանետման հաշվին հրդեհը մարելու համար:

5) Կայանք հրդեհաշիջման, ինքնաշխատ - հրդեհաշիջման կայանք, որը գործարկվում է ինքնաշխատ կերպով, երբ պաշտպանվող գոտում հսկվող հրդեհային գործոնը/ները գերազանցում են սահմանված շեմը:

6) Կայանք նավթամբարի հովացման - նավթամբարի տաքացած պատերի հովացման նպատակով ջրի մատուցումն ապահովող անշարժ տեղակայված տեխնիկական միջոցների համախումբ: Կազմված է նավթամբարի պատերի վերին գոտում տեղակայված ոռոգման հորիզոնական հատվածավոր օղակից (ջրցան սարքերով ոռոգման խողովակաշարից), չոր կանգնակներից և ոռոգման հատվածավոր օղակը հակահրդեհային ջրմուղին միացնող հորիզոնական խողովակաշարից: Հրդեհի դեպքում, կախված խմբում նավթամբարի դիրքից, ամբողջ և ցանկացած կես կամ քառորդ (պարագծով հաշված) մակերեսը հովացնելու համար անհրաժեշտ ջուրը մատուցելու նպատակով տեղակայվում են դիրքի տվիչով, էլ շարժաբերով և/կամ ձեռքով կառավարվող փականներ:

7) Կայանք փրփրաշիջման - հրդեհաշիջման կայանք, որտեղ որպես հրամարիչ նյութ կիրառվում են տարբեր պատիկությամբ փրփուրներ: Կազմված է ջրի և փրփրարարի ամբարներից, պոմպակայանից, հրշեջ ծորակներով առբերիչ խողովակաշարերից, կառավարման հանգույցներից, ինչպես նաև փրփրաշիջման ենթակա օբյեկտներում տեղակայված փրփրարտադրիչներից ու դրանց սնիչ և բաշխիչ փրփրատարներից, այլ անհրաժեշտ սարքավորանքից, կառավարման միջոցներից: Այս կայանքներում պետք է ապահովվի պահուստային պոմպերի ինքնաշխատ թողարկումը հիմնական պոմպերի անսարքության, կամ դրանց կողմից ջրի հաշվարկային ճնշման չապահովման դեպքերում:

8) Համակազմ նավթամբարների - պարփակող պարսպով շրջափակված տարածքում տեղակայված նավթամբարների խումբ, վերգետնյա նավթամբարների դեպքում` մոտեցում ապահովող ճանապարհներով և հակահրդեհային անցուղիներով, ստորգետնյա նավթամբարների դեպքում` խորացված գետնահորերում և փոսորակներում տեղադրված (հողի լիցքով ծածկված):

9) Հովացում նավթամբարի, հրդեհաշիջման շարժական միջոցներով - նավթամբարի ոռոգում հրդեհային ջրածորաններից կամ հակահրդեհային ջրասնուցիչներից շարժական հրդեհաշիջման տեխնիկայով կամ բարձր ճնշման հակահրդեհային ջրագծին միացված հրդեհային փողակներով:

10) Հրդեհաշիջում նավթամբարի, ենթաշերտային - հրդեհաշիջման մեթոդ` նավթամբարի հիմքին, անմիջապես նավթամթերքի շերտի մեջ, թաղանթագոյացնող ցածրապատիկ փրփուր մղելու միջոցով:

11) Հրդեհաշիջում շարժական միջոցներով - հրամարիչ նյութի մատուցումը հրշեջ ավտոմեքենաներով կամ շարժիչապոմպով:

12) Մոդուլ իզոթերմիկ հեղուկ ածխաթթվի համար - հեղուկ ածխաթթվի պահպանման և մատուցման համար նախատեսված ջերմամեկուսացված և ջերմապահպանիչ անոթ, փակիչ-թողարկիչ սարքվածքով, սառեցնող ագրեգատով, հսկիչ ու կառավարման սարքերով:

13) Նավթորսիչ - կառույց, նախատեսված գրավիտացիոն տարանջատումով կեղտաջրերը նավթամթերքից, մեխանիկական խառնուրդներից և կախյալ մասնիկներից մաքրման համար:

14) Նավթամբար - ցանկացած կառուցվածքի փակ պահոց նախատեսված նավթամթերքի համար:

15) Նավթամբար միջանկյալ (դատարկման տարա) - գլանատակառների լցման և դատարկման գործառույթի ապահովման նպատակով լցաթափման ուղեհարթակի մոտ գտնվող անոթ:

16) Նյութ հրամարիչ - նյութ, որի ֆիզիկաքիմիական հատկությունները թույլ են տալիս ստեղծել պայմաններ այրումը դադարեցնելու համար:

17) Պահարան հրշեջ, փրփրային - հրշեջ պահարանի տեսակ, որում բացի հրշեջ փականից և փողրակից տեղակայված են նաև փրփրարար տարայում, բաժնավորող սարք և փրփրարտադրիչ:

18) Պահեստ նավթամթերքի - Նավթամթերքների ընդունման, պահպանման և մատակարարման համար նախատեսված շենքերի, շինությունների, նավթամբարների և այլ հիմնական ու օժանդակ տեխնոլոգիական սարքավորանքի ու խողովակաշարերի համալիր: Նավթամթերքի պահեստներին են դասվում.

ա. նավթամթերքների մատակարար կազմակերպությունները (նավթաբազաները),

բ. նավթամբարների համակազմերը, մայրուղային նավթամուղների և նավթամթերատարների լցման կայանները,

գ. նավթավերամշակման և նավթաքիմիական կազմակերպությունների ապրանքահումքային նավթամբարների համակազմերը,

դ. արդյունաբերական, տրանսպորտային, էներգետիկական, գյուղատնտեսական, շինարարական և այլ կազմակերպությունների կազմում իրենց կարիքների համար նախատեսված նավթամթերքի ընդունման, պահպանման բացթողնման և հաշվառքի համար նախատեսված նավթամթերքի պահեստները (ծախսային պահեստները):

19) Պատիկություն փրփուրի - փրփրարտադրիչներից ստացված փրփուրի և դրա համար ծախսված փրփրարարի ծավալային հարաբերությունն է. Տարբերակվում է որպես ցածր (5-20), միջին (21-200) և բարձր (ավելի քան 200) պատիկությամբ փրփուր:

20) Պարիսպ պարփակող - նավթամբարի, պահեստի և այլ օբյեկտների շուրջը ամբողջ պարագծով նավթամթերքների համար անանցանելի և չայրելի նյութերից կառուցված պարիսպ, որի հաստությունը որոշվում է թափված հեղուկի հիդրոստատիկ ճնշմամբ:

21) Պոմպակայան մթերամուղ - շինությունում, ծածկի տակ կամ բաց հարթակում տեղակայված պոմպակայան, նախատեսված նավթամթերքի վերամղման համար:

22) Սարքվածք լցաթափման - Տեխնիկական միջոց, որոնցով երկաթուղային կամ ավտոմոբիլային գլանատակառները լցվում կամ դատարկվում են նավթամթերքով:

23) Տեղամաս լցաբաշխման - մինչև 40լ տարողությամբ տարաները նավթամթերքով լցնելու տեղամաս, հագեցված համապատասխան սարքերով և սարքվածքներով:

24) Ուղեհարթակ լցաթափման (ավտոմոբիլային, երկաթուղային) - ավտոմոբիլային ճանապարհի, հատուկ երկաթգծերի մոտ գտնվող կառուցվածք` հագեցած լցաթափման սարքավորումներով, որը ապահովում է նավթամթերքի բեռնումը (բեռնաթափումը) ավտոմոբիլային, երկաթուղային գլանատակառներ: Ըստ կառուցվածքի ուղեհարթակները կարող են լինել միակողմանի կամ երկկողմանի` ապահովելով մեկ կամ զուգահեռաբար երկու կողմերից լցումը (դատարկումը):

25) Փրփրարար (հրդեհաշիջման նպատակով) - այրման տարբեր արգելակիչներով ջրի հավելանյութ, որի շնորհիվ ստացվող լուծույթը` փրփրաջուրը, փրփրարտադրիչներում վերածվում է հրդեհաշիջող փրփուրի:

26) Փրփուր հրամարիչ - համակցված հրամարիչ նյութ` դիսպերսիոն համակարգ, բաղկացած հեղուկի թաղանթով իրարից բաժանված և օդով լցված բջիջներից: Թաղանթը պարունակում է թաղանթի կայունարար ու այրման տարբեր արգելակիչներ: Առաջանում է աշխատանքային լուծույթի (ջրի և փրփրարարի) կողմից մթնոլորտային օդի կլանմամբ փրփրարտադրիչներից դուրս գալիս:

 

4. ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

 

6. Սույն նորմերում կիրառվում են հետևյալ հապավումները

1) ՆՆՊ - Նավթի ու նավթամթերքի պահեստներ

2) ՆՆԾՊ - Նավթի ու նավթամթերքի ծախսային պահեստ

3) ՆՀ - Նավթամբարների համակազմ

4) ՊՈՒՆ - Պողպատե ուղղաձիգ նավթամբար կայուն տանիքով

5) ՊՈՒՆՊ - Պողպատե ուղղաձիգ նավթամբար պոնտոնով կայուն տանիքով

6) ՊՈՒՆԼՏ - Պողպատե ուղղաձիգ նավթամբար լողացող տանիքով

7) ՊՀՆ - Պողպատե հորիզոնական նավթամբար

8) ՍՆիՊ - Շինարարական նորմեր և կանոններ

 

5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

7. ՆՆՊ-ը, կախված մեկ նավթամբարի առավելագույն ծավալից և դրանց ընդհանուր տարողությունից, դասակարգվում են երեք կարգի` համաձայն աղյուսակ 1-ի:

8. ՆՆՊ-ի ընդհանուր ծավալը որոշվում է նավթամբարներում և տարաներում պահվող նավթամթերքի ընդհանուր ծավալով: Որպես նավթամբարների և տարաների ծավալ ընդունվում է նրանց անվանական ծավալը:

 

Աղյուսակ 1.

 

.________________________________________________________.

|Հ/Հ|ՆՆՊ-ի    |Մեկ նավթամբարի        |ՆՆՊ-ի ընդհանուր    |

|   |կարգը    |առավելագույն անվանական|տարողունակությունը,|

|   |         |ծավալը, մ3            |       մ3          |

|___|_________|______________________|___________________|

|1. |   I     |        3 000         |5 000-ից ավել      |

|___|_________|______________________|___________________|

|2. |   II    |        1 000         |1 001 - 3 000      |

|___|_________|______________________|___________________|

|3. |   III   |        400           |ոչ ավելի քան 1 000 |

.________________________________________________________.

 

9. Դասակարգումն իրականացվում է 2 բնութագրերից առավելագույնով:

10. Բոլոր ստորգետնյա ու 2000 մ3-ից ավելի տարողությամբ վերգետնյա նավթամբարները պետք է լինեն միայն երկպատ կառուցվածքով կամ պաշտպանիչ պատով:

11. ՆՆՊ-ի ընդհանուր տարողության հաշվարկում պետք է հաշվի առնվեն.

1) լցաթափման ուղեհարթակների մոտ միջանկյալ (դատարկման) տարաները,

2) կաթսայատան, դիզելային էլ կայանի և վառելիքի լիցքավորման ծախսային պահեստների ծավալները,

3) օգտագործված նավթամթերքների և յուղերի հավաքման կետերի տարաներն ու նավթամբարները:

12. ՆՆՊ-ի ընդհանուր տարողության հաշվարկում թույլատրվում է անտեսել.

1) արտահոսքի հավաքման տարաների և նավթամբարների ծավալը,

2) արտադրական և/կամ անձրևաջրերի մաքրման կայաններում հավաքվող ջրախառն նավթամթերքների և բաժանարար նավթամբարների ծավալները:

13. Նավթամբարները, ինչպես նաև տարաներով նավթամթերքի պահեստային շենքերն ու շինությունները համարվում են.

1) ստորգետնյա (թաղված կամ հողածածկ` ստորգետնյա պահման), եթե նավթամբարում պահվող հեղուկի ամենաբարձր մակարդակը կամ պահեստային շենքերում, շինությունում թափվելու դեպքում հեղուկի մակարդակը նավթամբարի կամ շենքի ու շինության պատից 3 մ հեռավորության սահմաններում ցածր է կից հարթակի նախագծային մակարդակից ոչ պակաս քան 0.2 մ,

2) վերգետնյա (վերգետնյա պահման), եթե չի բավարարում սույն կետի 1) ենթակետի պայմանին:

14. Պարսպի հաստությունը որոշվում է թափված հեղուկի հիդրոստատիկ ճնշմամբ, իսկ նավթամբարի (անկախ ձևից ու կառուցվածքից) պատի ցանկացած կետից մինչև պարիսպը պետք է լինի ոչ պակաս քան 3,0 մ:

15. ՆՆՊ-ի շենքերն ու շինությունները պետք է բավարարեն ըստ ՀՀՇՆ 21-01-2014-ի I կամ II աստիճանի հրակայունության պահանջներին, կամ էլ III կամ IV աստիճանի հրակայունության պահանջներին` CO (ՑՕ) դասի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դեպքում:

 

6. ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ

 

16. ՆՆՊ-ի գլխավոր հատակագծերը պետք է նախագծել սույն նորմերի և ՀՀՇՆ III-9.02-02-03-ի շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

17. ՆՊՊ-ի տարածքում գտնվող «Ա», «Բ» և «Վ» կարգի պայթունահրդեհային և հրդեհային վտանգավորության շենքերից ու շինություններից, ինչպես նաև «ԱՆ», «ԲՆ», «ՎՆ» և «ԳՆ» կարգի հրդեհային վտանգավորության արտաքին սարքավորանքներից մինչև ՆՊՊ-ին սահմանակից այլ օբյեկտներ հակահրդեհային հեռավորությունները պետք է համապատասխանեն աղյուսակ 2-ին:

 

Աղյուսակ 2.

 

._________________________________________________________________.

|Հ/Հ|ՆՆՊ-ին սահմանակից այլ օբյեկտները  |Հակահրդեհային նվազագույն  |

|   |                                  |հեռավորությունները ՆՆՊ-ի  |

|   |                                  |շենքերից, շինություններից,|

|   |                                  |նավթամբարներից, ըստ ՆՆՊ-ի |

|   |                                  |կարգերի, մ                |

|   |                                  |__________________________|

|   |                                  |    I   |  II    | III    |

|___|__________________________________|________|________|________|

|1. |Արտադրական օբյեկտներ (շենքեր,     |    40  |  35    | 30     |

|   |շինություններ)                    |        |        |        |

|___|__________________________________|________|________|________|

|2. |Անտառային` փշատերև,   լայնատերև   |    50  |        |        |

|   |և  խառը ծառատեսակների զանգվածներ  |        |        |        |

|___|__________________________________|________|________|________|

|3. |Անտառանյութի, տորֆի, թելքավոր     |    50  |        |        |

|   |նյութերի, խոտի, ծղոտի պահեստներ   |        |        |        |

|   |և  տորֆի բաց տեղադրավայրեր        |        |        |        |

|___|__________________________________|________|________|________|

|4. |Երկաթուղու ընդհանուր ցանցեր       |        |        |        |

|   |(մինչև  լիրաթմբի կամ հանվածքի     |        |        |        |

|   |եզր):                             |        |        |        |

|   |1) կայարաններում                  |    80  |  60    | 50     |

|   |2) կառամատույցներում և            |    60  |  50    | 40     |

|   |ուղեբաժանքներում                  |        |        |        |

|   |3) վազուրդներում                  |    40  |  35    | 30     |

|___|__________________________________|________|________|________|

|5. |Ավտոմոբիլային ճանապարհներից       |        |        |        |

|   |(մինչև  ճամփեզր):                 |        |        |        |

|   |1) միջպետական, հանրապետական       |    45  |  45    | 45     |

|   |2) տեղական                        |    20  |  17.5  | 15     |

|___|__________________________________|________|________|________|

|6. |Բնակելի և  հասարակական շենքեր     |    150 |  125   | 100    |

|___|__________________________________|__________________________|

|7. |Ընդհանուր օգտագործման             |           30             |

|   |ավտոլցակայանների աշտարակներ       |                          |

|___|__________________________________|__________________________|

|8. |Անհատական ավտոտնակներ և  բաց      |           40             |

|   |ավտոկայանատեղիներ                 |                          |

|___|__________________________________|__________________________|

|9. |Կեղտաջրերի մաքրման կայաններ և     |           40             |

|   |ՆՆՊ-ին չառնչվող պոմպակայաններ     |                          |

|___|__________________________________|__________________________|

|10.|ՆՆՊ-ում չընդգրկված                |    100 |  85    | 75     |

|   |ջրալցակայաններ                    |        |        |        |

|___|__________________________________|__________________________|

|11.|Նավթամբարների վթարային տարաներ    |           40             |

|___|__________________________________|__________________________|

|12.|Ա և  Բ կարգի պայթունահրդեհային    |           100            |

|   |ու հրդեհային վտանգավորության      |                          |

|   |տեխնոլոգիական կայանքներ և  գազի   |                          |

|   |այրման ջահավոր կայանքներ          |                          |

._________________________________________________________________.

 

18. Աղյուսակ 2-ում նշված հեռավորությունները որոշվում են.

1) շենքերի, շինությունների միջև` արտաքին պատերի և այլ կառուցատարրերի միջև առլույս հեռավորությամբ,

2) երկաթուղային գլանատակառների լցաթափման սարքվածքներից` երկաթգծի առանցքից,

3) բաց կամ ծածկերի տակ գտնվող ավտոմոբիլային գլանատակառների լցաթափման, պոմպերի կամ տարաների տեղակայման հարթակներից` այդ հարթակների եզրից,

4) տեխնոլոգիական ուղեհարթակներից ու խողովակաշարերից` խողովակաշարի եզրից,

5) ջահավոր` ջահի փողից:

19. ՆՆՊ-ից մինչև տորֆի բաց տեղադրավայր թույլատրելի հեռավորությունը կարելի է փոքրացնել 2 անգամ պայմանով, որ տորֆի տեղադրավայրի ՆՆՊ-ին հարող հատվածը թույլատրելի հեռավորության կեսի չափով ծածկվի առնվազն 0.5մ հաստությամբ հողաշերտով:

20. ՆՆՊ-ից մինչև խառը ծառատեսակներով անտառային զանգվածներ հեռավորությունները թույլատրվում է փոքրացնել 2 անգամ պայմանով, որ ՆՆՊ-ին հարող անտառազանգվածի ամբողջ սահմանագծով գետինը ծածկվի առնվազն 5,0 մ լայնությամբ կրակ չտարածող նյութով, կամ նույն չափի սահմանազատող վարած հողաշերտով:

21. ՆՀ-ը կից բնակավայրից, կազմակերպությունից ավելի բարձր տեղակայվելու, ինչպես նաև մինչև 100 մ հեռավորության վրա երկաթգծի կամ մինչև 200 մ հեռավորության վրա գետի (մինչև ափը, նաև նրա հորդառատ ժամանակ) գտնվելու դեպքերում, պետք է նախատեսել լրացուցիչ միջոցառումներ, որոնք կբացառեն նավթամթերքով այդ տարածքների ու ջրերի աղտոտումը նավթամբարների հնարավոր վթարների դեպքում:

22. ՆՆՊ-ի վերգետնյա նավթամբարներից մինչև ՆՆՊ-ի կազմի մեջ մտնող շենքերի, շինությունների ու արտաքին սարքվածքների հեռավորությունները պետք է ընդունել ըստ աղյուսակ 3-ի:

 

Աղյուսակ 3.

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|ՆՆՊ-ի շենքեր, շինություններ ու        |Վերգետնյա նավթամբարներից  |

|   |արտաքին սարքվածքներ                   |նվազագույն հեռավորու-     |

|   |                                      |թյունները ըստ ՆՆՊ-ի       |

|   |                                      |կարգերի, մ                |

|   |                                      |__________________________|

|   |                                      |    I   |  II    |  III   |

|___|______________________________________|________|________|________|

|1. |Երկաթուղային և  ավտոմոբիլային         |   20   |   20   |   20   |

|   |լցաթափման ուղեհարթակներ               |        |        |        |

|___|______________________________________|________|________|________|

|2. |Մթերամուղ պոմպակայաններ, դրանց        |   15   |   15   |   10   |

|   |փականների շինություններ և  հարթակներ, |        |        |        |

|   |հաշվառման և  չափման հանգույցներ,      |        |        |        |

|   |լցման, լցաբաշխման, նավթի խառնուրդով   |        |        |        |

|   |կեղտաջրերի հեռացման պոմպակայաններ     |        |        |        |

|___|______________________________________|________|________|________|

|3. |Շենքեր, շինություններ և  հարթակներ    |   20   |   20   |   15   |

|   |տարայով նավթամթերքների, օգտագործած    |        |        |        |

|   |կամ այրելի նյութից մաքուր տարաների    |        |        |        |

|   |պահման, օգտագործված նավթամթերքի       |        |        |        |

|   |հավաքման համար                        |        |        |        |

|___|______________________________________|________|________|________|

|4. |Խմելու և/կամ  հակահրդեհային ջրի       |   40   |   40   |   30   |

|   |պոմպակայաններ, հրդեհային պահակետեր,   |        |        |        |

|   |հակահրդեհային սարքավորանքի ու         |        |        |        |

|   |հրամարիչ միջոցների պահոցները,         |        |        |        |

|   |հակահրդեհային ջրամբարներ կամ          |        |        |        |

|   |ջրավազաններ (մինչև  ջրառի կետեր)      |        |        |        |

|___|______________________________________|________|________|________|

|5. |Նավթով և/կամ  նավթամթերքներով կեղտոտ  |        |        |        |

|   |արտադրական կեղտաջրերի մաքրման         |        |        |        |

|   |կայաններ`                             |        |        |        |

|   |1) լճակ-պարզարաններ (տղմազտիչ),       |   30   |   30   |   20   |

|   |ապարախյուսի կուտակիչներ, փակ          |        |        |        |

|   |նավթորսիչներ, շենքից դուրս            |        |        |        |

|   |հարստացման սարքավորանքներ (հայելու    |        |        |        |

|   |մակերեսը 200 մ2 և  ավելի), 350 մ3 և   |        |        |        |

|   |ավելի ծավալով միջանկյալ և  պարզարան   |        |        |        |

|   |անոթամբարներ                          |        |        |        |

|   |2) շենքերում հարստացման կայանքներ և   |   20   |   15   |   10   |

|   |զտիչներ, փակ նավթորսիչներ (հայելու    |        |        |        |

|   |մակերեսը մինչև  200 մ2), մինչև  350 մ3|        |        |        |

|   |ծավալով միջանկյալ և  պարզարան         |        |        |        |

|   |անոթամբարներ, նստվածքների մաքրման     |        |        |        |

|   |կայանքներ, ներառյալ ապարախյուսի       |        |        |        |

|   |հավաքման անոթամբարներն ու օզոնարար    |        |        |        |

|   |կայանքները,                           |        |        |        |

|   |3) գոլորշիարար լճակներ                |   18   |   15   |   15   |

|___|______________________________________|________|________|________|

|6. |Բաց կրակի կիրառմամբ արտադրական        |        |        |        |

|   |շենքեր, շինություններ, արտաքին        |        |        |        |

|   |կայանքներ, (նավթամթերքի տաքացման      |        |        |        |

|   |վառարաններ, կաթսայատներ, եռակցման     |        |        |        |

|   |գործընթացներ և  այլն), վառելիքա-      |        |        |        |

|   |լցավորման կետերի բաշխիչ               |        |        |        |

|   |աշտարակներ, ՆՆՊ-ի ավտոմեքենաների      |        |        |        |

|   |կայանման և  տեխսպասարկման             |        |        |        |

|   |շինություններ.                        |        |        |        |

|   |1) դյուրաբոցավառ նավթամթերքների       |   40   |   40   |   30   |

|   |պահեստ                                |        |        |        |

|   |2) այրելի նավթամթերքներ պահեստ        |   30   |   30   |   24   |

|___|______________________________________|________|________|________|

|7. |Հրշեջ (առանց բնակելի շինությունների)  |   40   |   40   |   30   |

|   |կայաններ, վարչական և  կենցաղային      |        |        |        |

|   |շենքեր, շինություններ                 |        |        |        |

|___|______________________________________|__________________________|

|8. |Մաքրման սարքավորանքների ընդունման և   |            30            |

|   |բաց թողնման հանգույցներ               |                          |

|___|______________________________________|__________________________|

|9. |Ներքին ավտոճանապարհների և             |             9            |

|   |անցուղիների  եզրը                     |                          |

|___|______________________________________|__________________________|

|10.|ՆՆՊ-ի այլ շենքեր, շինություններ,      |            20            |

|   |արտաքին կայանքներ                     |                          |

._____________________________________________________________________.

 

23. Աղյուսակ 3-ի 1-ին կետում նշված հեռավորությունները որոշվում են սույն նորմերի 18 կետի 2-րդ ենթակետի համաձայն:

24. Ստորգետնյա նավթամբարներից մինչև ՆՆՊ-ի կազմի մեջ մտնող շենքերի, շինությունների և արտաքին կայանքների հեռավորությունները պետք է ընդունել.

1) մինչև խմելու ջրի և հակահրդեհային պոմպակայանները, հրդեհային պահակետերը, հակահրդեհային սարքավորանքի ու հրամարիչ միջոցների պահոցները, հակահրդեհային ջրամբարները կամ ջրավազանները (մինչև ջրառի կետերը), վարչական և կենցաղային շենքերը, բաց կրակով արտադրական կայանքները, շենքերն ու շինությունները` համաձայն աղյուսակ 3-ի,

2) մինչև ՆՆՊ-ի այլ շենքեր, շինություններ ու արտաքին կայանքներ աղյուսակ 3-ում նշված հեռավորությունները թույլատրվում է նվազեցնել մինչև 50%,

3) մինչև ստորգետնյա մթերամուղ պոմպակայանները խուլ պատերի (առանց բացվածքների) կողմից` ոչ պակաս քան 3,0 մ:

25. Ավտոմոբիլային և երկաթուղային լցաթափման ուղեհարթակներից մինչև ՆՆՊ-ի շենքեր, շինություններ և արտաքին կայանքներ (բացառությամբ նավթամբարների), հեռավորությունը հարկավոր է ընդունել համաձայն աղյուսակ 4-ի:

 

Աղյուսակ 4.

._____________________________________________________________________.

|Հ/Հ|ՆՆՊ-ի շենքեր, շինություններ          |ՆՆՊ-ի լցաթափման կայանքներից|

|   |                                     |նվազագույն հեռավորություն- |

|   |                                     |ները ըստ ՆՆՊ-ի  կարգերի, մ |

|   |                                     |___________________________|

|   |                                     |    I   |  II    | III     |

|___|_____________________________________|________|________|_________|

|1. |Մթերամուղ պոմպակայաններ (պոմպերի     |   15   |  15    |  10     |

|   |գործամաս), պոմպակայանների փականային  |   10   |  10    |  8      |

|   |հանգույցների շենքեր և  տեխնոլոգիական`|        |        |         |

|   |հաշվառման, չափման, լցման և           |        |        |         |

|   |լցաբաշխման տեղամասեր, նավթամթերքը    |        |        |         |

|   |տարաներում պահելու շենքեր, նավթային  |        |        |         |

|   |թափոնների հավաքման կետեր             |        |        |         |

|___|_____________________________________|________|________|_________|

|2. |Շենքեր և  հարթակներ տարայով          |    15  |  15    |  10     |

|   |նավթամթերքների,  օգտագործած կամ      |    10  |  10    |  8      |

|   |այրելի նյութից մաքուր տարաների       |        |        |         |

|   |պահման, օգտագործված նավթամթերքի      |        |        |         |

|   |հավաքման համար                       |        |        |         |

|___|_____________________________________|________|________|_________|

|3. |Խմելու և/կամ  հակահրդեհային ջրի      |        | 40     |         |

|   |պոմպակայաններ հակահրդեհային          |        | 30     |         |

|   |ջրամբարներ կամ ջրավազաններ (մինչև    |        |        |         |

|   |ջրառի կետեր), հրշեջ պահակետեր և      |        |        |         |

|   |հակահրդեհային սարքավորանքի ու        |        |        |         |

|   |հրամարիչ միջոցների պահոցներ          |        |        |         |

|___|_____________________________________|________|________|_________|

|4. |Հրշեջ (առանց բնակելի շինությունների) |        | 30     |         |

|   |կայաններ, վարչական և  կենցաղային     |        |        |         |

|   |շենքեր, շինություններ                |        |        |         |

|___|_____________________________________|___________________________|

|5. |Միջանկյալ նավթամբարներ լցաթափման     |Ուղեհարթակից և  երկաթու-   |

|   |ուղեմասերում                         |ղային ճանապարհներից դուրս  |

|   |                                     |չի նորմավորվում            |

|___|_____________________________________|___________________________|

|6. |Բաց կրակի կիրառմամբ արտադրական       |        | 40     |         |

|   |շենքեր, շինություններ և  արտաքին     |        | 30     |         |

|   |կայանքներ, (նավթամթերքի տաքացման     |        |        |         |

|   |վառարաններ, կաթսայատներ, եռակցման    |        |        |         |

|   |գործընթացներ և  այլն), վառելիքի լցման|        |        |         |

|   |աշտարակներ, ՆՆՊ-ի ավտոմեքենաների     |        |        |         |

|   |կայանման և  տեխսպասարկման            |        |        |         |

|   |շինություններ.                       |        |        |         |

|_____________________________________________________________________|

|1) գծիկից վերև  հեռավորությունները թվերը վերաբերվում են              |

|դյուրաբոցավառ, գծիկից ներքև`  այրելի նավթամթերքների լցաթափման        |

|կայանքներին:                                                         |

._____________________________________________________________________.

 

26. 120 oC-ից բարձր բռնկման ջերմաստիճանով նավթամթերքների ավտոմոբիլային լցաթափման սարքվածքները թույլատրվում է տեղակայել անմիջապես լցման, լցաբաշխման տեղամասերի, ինչպես նաև յուղերի համար նախատեսված երկաթուղային լցաթափման ուղեհարթակի մոտ:

27. ՆՆՊ-ի բաց կրակի կիրառմամբ արտադրական շենքերից, շինություններից և արտաքին կայանքներից մինչև մթերամուղ պոմպակայաններ, պոմպակայանների փականների հանգուցային տեղամասեր, նավթի խառնուրդով կեղտաջրերի հեռացման պոմպակայաններ և մաքրման կայաններ, լցակայանների լցաբաշխման կետեր, նավթամթերքը տարաներում պահելու պահեստային շենքեր և օգտագործված տարաների պահման տեղամասեր հեռավորությունները պետք է լինեն 40 մ-ից ավելի` դյուրաբոցավառ, և 30 մ-ից ավելի` այրելի նավթամթերքների դեպքում:

28. ՆՆՊ-ի շենքերից, շինություններից և արտաքին կայանքներից (բացառությամբ նավթամբարներից և բաց կրակի կիրառմամբ արտադրական շենքերից ու շինություններից) մինչև և նավթամթերքների խառնուրդով արտադրական կեղտաջրերի` հեղուկի բաց հայելիով մաքրման կայաններ (լճակ-պարզարաններ, նավթորսիչներ), ապարախյուսի կուտակիչների հեռավորությունները պետք է ընդունել 30 մ-ից ոչ պակաս: III կարգի ՆՆՊ-ում միայն այրելի նավթամթերքի պահման դեպքում այդ հեռավորությունը կարող է նվազեցվել մինչև 24 մ: Կեղտաջրերի մաքրման մնացած կայաններից հեռավորությունը պետք է ընդունել ոչ պակաս քան 15 մ:

29. Ընդհանուր օգտագործման երկաթուղուց մինչև տարաներով նավթամթերքի պահեստներ հեռավորությունը, ըստ դրանց նորմատիվային հարաչափերի, պետք է ընդունել ՀՀ կառավարության 22.04.2010 թվականի N 570-Ն որոշման պահանջներին համապատասխան:

30. ՆՆՊ-ի շենքերի, շինությունների, ինչպես նաև ինժեներական ցանցերի տեղակայման միջև սույն նորմերով չսահմանված հակահրդեհային հեռավորությունները պետք է ընդունել` համաձայն ՀՀՇՆ III-9.02-02-03 և ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի պահանջների:

31. ՆՆՊ-ի տարածքը պետք է ունենա (պարփակվի) առնվազն 2 մ բարձրությամբ ոչ դյուրավառ նյութերից պարիսպ (օդանցիկ ցանկապատեր` վանդակաճաղեր, ցանցեր):

32. ՆՆՊ-ի շենքերից, շինություններից և արտաքին կայանքներից մինչև պարիսպ հեռավորությունը պետք է ընդունել.

ա) երկկողմանի լցաթափման երկաթուղային ուղեհարթակներից, հաշված պարսպին ամենամոտ երկաթգծի առանցքից, ոչ պակաս քան 15 մ,

բ) ՆՆՊ-ի վարչական և կենցաղային շենքերից և շինություններից - չի նորմավորվում,

գ) ՆՆՊ-ի այլ շենքերից և շինություններից` 5,0 մ-ից ոչ պակաս:

33. Այլ կազմակերպությունների տարածքներում ՆՆՊ տեղակայելու դեպքում, այդ պահեստների ցանկապատման անհրաժեշտությունը սահմանվում է պատվիրատուի կողմից տրված նախագծման առաջադրանքով:

34. ՆՆՊ-ի տարածքը նպատակահարմար է բաժանել ըստ գործառնական նշանակության գոտիների և տեղամասերի, հաշվի առնելով հրդեհային անվտանգության պահանջները:

35. Նավթամուղ և մթերամուղ խողովակների մաքրման սարքվածքների ընդունիչ-թողարկիչ հանգույցները ՆՆՊ-ի շենքերի ու շինությունների բարձրությունների նիշերից վեր գտնվելու դեպքում պետք է եզրափակվեն նրանց կողմից 0.5 մ ոչ պակաս բարձրությամբ պարսպով:

36. I և II կարգի ՆՆՊ-ի տարածքներում, անկախ զբաղեցրած մակերեսից, անհրաժեշտ է նախատեսել դեպի ընդհանուր օգտագործման ճանապարհներ կամ մերձակա դուրս եկող ուղիներ առնվազն 2 ելք:

37. ՆՀ-ի սահմանագծով, նրանց միջև ու լցաթափման հարթակներին մոտենալու համար պետք է նախատեսել երթևեկելի հատվածի ոչ պակաս քան 3.5մ լայնությամբ և անցանելի պաստառի ծածկույթով (կոպիճ, խիճ, խարամ և այլն) ճանապարհներ: Այդ ճանապարհը լցաթափման երկկողմանի ուղեհարթակների շուրջը պետք է լինի օղակաձև:

38. ՆՀ-ի և լցաթափման ուղեհարթակների տարածքներում ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի հատվածները պետք է բարձր լինեն կից տարածքներից ոչ պակաս քան 0.3 մ:

39. ՆՆՊ-ի տարածքների կանաչապատումը թույլատրվում է իրականացնել միայն լայնատերևավոր ծառերի և թփուտների տնկարկներով: Չի թույլատրվում այնպիսի բուսականություն, որի ծաղկման շրջանում արձակվում է բամբականման, թելքային նյութեր կամ սերմեր:

40. Արտադրական գոտում ՆՀ-ի և լցաթափման ուղեհարթակների մոտ թույլատրվում է միայն խոտածածկ:

41. Նավթամբարների համակազմների պարսպով պարփակված տարածքում արգելվում է ցանկացած բուսականության առկայություն:

42. Առլույս նվազագույն հեռավորությունները նավթ և նավթամթերք տեղափոխող խողովակներից մինչև ՆՆՊ-ի շենքեր, շինություններ և արտաքին կայանքներ ու ինժեներական ցանցերի արտաքին եզրագծեր պետք է ընդունել ըստ աղյուսակ 5-ի:

 

Աղյուսակ 5.

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Շենքեր, շինություններ և             |Նավթ և  նավթամթերք տեղափոխող|

|   |ինժեներական ցանցեր                  |խողովակներից նվազագույն     |

|   |                                    |հեռավորությունները, մ       |

|   |                                    |____________________________|

|   |                                    |Վեր-  |ստորգետնյա (այդ թվում|

|   |                                    |գետնյա|անցուղիներում և      |

|   |                                    |      |վաքերում տեղակայված) |

|___|____________________________________|______|_____________________|

|1. |Նավթամբարներ (պատը)                 |3     |4, բայց ոչ պակաս քան |

|   |                                    |      |մինչև  նավթամբարի    |

|   |                                    |      |հիմքը խրամափոսի      |

|   |                                    |      |խորությունը          |

|___|____________________________________|______|_____________________|

|2. |Վարչական-կենցաղային շենքերի հիմքեր, |      |                     |

|   |1) խողովակում ճնշումը 2,5 ՄՊա և     |12,5  |        5            |

|   |պակաս.                              |      |                     |

|   |2) խողովակում ճնշումը 2,5 ՄՊա-ից    |25    |        10           |

|   |ավել                                |      |                     |

|___|____________________________________|______|_____________________|

|3. |ՆՆՊ-ի պարիսպների, լուսավորության    |1     |        1,5          |

|   |սյուների հիմքեր, սրահների,          |      |                     |

|   |ուղեհարթակների, խողովակների,        |      |                     |

|   |հպումային ցանցերի և  կապի գծերի     |      |                     |

|   |հենարաններ                          |      |                     |

|___|____________________________________|______|_____________________|

|4. |Երկաթգծի առանցք,                    |      |                     |

|   |1) խողովակում ճնշումը 2,5           |4     |4, բայց ոչ պակաս քան |

|   |ՄՊա և  պակաս                        |      |երկաթգծի հողաթմբի    |

|   |                                    |      |ստորոտում խրամափոսի  |

|   |                                    |      |խորությունը          |

|   |2)  խողովակում ճնշումը 2,5          |8     |8, բայց ոչ պակաս քան |

|   |ՄՊա-ից ավել                         |      |երկաթգծի հողաթմբի    |

|   |                                    |      |ստորոտում խրամափոսի  |

|   |                                    |      |խորությունը          |

|___|____________________________________|______|_____________________|

|5. |Ներքին ավտոճանապարհներ.             |      |                     |

|   |1) երթևեկելի  մասի եզրը             |1.5   |       1.5           |

|   |(եզրաքարը)                          |      |                     |

|   |2) ճանապարհի կողային ջրահավաք       |1     |       2.5           |

|   |առուն կամ եզրաթմբի ստորոտը          |      |                     |

|___|____________________________________|______|_____________________|

|6. |Օդային էլեկտրական հաղորդալարերի     |      |                     |

|   |հենասյուների հիմքեր,                |      |                     |

|   |1) մինչև  1 կՎ (ներառյալ) և  արտաքին|1     |      1.5            |

|   |լուսավորության սյուներ,             |      |                     |

|   |2) 1 կՎ-ից մինչև  35 կՎ-ը ներառյալ, |5     |      5              |

|   |3) 35 կՎ-ից բարձր                   |10    |      10             |

|___|____________________________________|______|_____________________|

|7. |ՆՆՊ-ի`                              |      |                     |

|   |1) այլ շենքերի և  շինությունների    |3     |      3              |

|   |հիմքերը,                            |      |                     |

|   |2) I և  II աստիճան հրակայունության  |0.5   |      3              |

|   |ունեցող և  առանց բացվածքներ պատերի  |      |                     |

|   |կողմից շենքեր և  շինություններ      |      |                     |

|___|____________________________________|______|_____________________|

|8. |Բաց տրանսֆորմատորային ենթակայաններ  |10    |      10             |

|   |և  բաշխիչ շինվածքներ                |      |                     |

|___|____________________________________|______|_____________________|

|9. |Ջրատարներ, արտադրական ճնշումային և  |1,5   |      1,5            |

|   |ինքնահոս, կենցաղային ճնշումային     |      |                     |

|   |կոյուղիներ, ցամաքուրդներ, ջրհոսներ  |      |                     |

|   |(աղտոտված ջրերի)                    |      |                     |

|___|____________________________________|______|_____________________|

|10.|Կենցաղային ինքնահոս կոյուղիներ,     |3     |      3              |

|   |պայմանականորեն մաքուր ջրերի ջրհոսներ|      |                     |

|___|____________________________________|______|_____________________|

|11.|Ջերմատարներ (մինչև  վաքի            |1     |      1              |

|   |արտաքին պատը)                       |      |                     |

|___|____________________________________|______|_____________________|

|12.|Ուժային և  կապի մալուխներ           |1     |      1              |

._____________________________________________________________________.

 

7. ՆԱՎԹԱՄԲԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱԶՄԵՐ

 

43. ՆՀ-ի համար նավթամբարների տիպերն ընտրվում և համապատասխան հաշվարկներն իրականացվում են ԳՕՍՏ 31385-2016, ԳՕՍՏ 17032-2010, ՀՀՇՆ 20.04-2020, ՀՀՇՆ 53-01-2020 շինարարական նորմերի և աղյուսակ 6-ի պահանջներին համապատասխան:

 

Աղյուսակ 6.

 

.___________________________________________________________.

|Հ/Հ|Նավթամբարի  |Նավթամբարների թույլատրելի կառուցվածքը     |

|   |անվանական   |__________________________________________|

|   |ծավալը, մ3  |      Վերգետնյա         |   Ստորգետնյա    |

|   |            |ՊՈւՆ, ՊՈւՆՊ, ՊՈւՆԼՏ, ՊՀՆ|      ՊՀՆ        |

|___|____________|________________________|_________________|

|1. |2001 - 3000 |պաշտպանախցով կամ երկպատ |չի թույլատրվում  |

|   |            |(պաշտպանիչ պատով)       |                 |

|___|____________|________________________|                 |

|2. |1001 - 2000 |միապատ                  |                 |

|___|____________|________________________|_________________|

|3. |Մինչև  1000 |միապատ                  |պաշտպանախցով կամ |

|   |            |                        |երկպատ (պաշտպանիչ|

|   |            |                        |պատով)           |

.___________________________________________________________.

 

44. Աղյուսակ 6-ում և ստորև կայուն տանիքով և պոնտոնով նավթամբարները անվանվում են պոնտոնով նավթամբարներ:

45. Պաշտպանախուցը (պաշտպանիչ պատը) պետք է լինի սեյսմակայուն և նավթամթերքների նկատմամբ անթափանց:

46. 0 oC-ից բարձր սառման ջերմաստիճանով նավթամթերքների համար չեն կարող կիրառվել լողացող տանիքով (ՊՈՒՆԼՏ) կամ պոնտոնով (ՊՈՒՆՊ) նավթամբարներ: Նման դեպքերում հարկավոր է կիրառել միայն կայուն տանիքով նավթամբարներ:

47. ՆՀ-ում նավթամբարները պետք է տեղակայվեն խմբերով: Մեկ խմբում նավթամբարների թույլատրելի ընդհանուր տարողությունը և հեռավորությունը միմյանցից պետք է ընդունել ըստ աղյուսակ 7-ի, որտեղ D-ն խմբում ամենամեծ նավթամբարի արտաքին տրամագիծն է:

 

Աղյուսակ 7.

 

.____________________________________________________________________.

|Հ/Հ|Նավթամբարներ|Պահվող նավթամթերքը    |Խմբի          |Խմբում       |

|   |            |                      |թույլատրելի   |նավթամբարների|

|   |            |                      |ընդհանուր     |միջև         |

|   |            |                      |տարողությունը,|հեռավորու-   |

|   |            |                      |    մ3        |թյունը       |

|___|____________|______________________|______________|_____________|

|1. |Լողացող     |Անկախ պահվող          |10 000        |0,5D *       |

|   |տանիքով     |նավթամթերքից          |              |             |

|___|____________|                      |              |_____________|

|2. |Պոնտոնով    |                      |              |0,65D *      |

|___|____________|______________________|______________|_____________|

|3. |Կայուն      |45 oC-ից բարձր բռնկման|10 000        |0,75D *      |

|   |տանիքով     |ջերմաստիճանով         |              |             |

|   |            |նավթամթերքներ         |              |             |

|   |            |______________________|______________|_____________|

|   |            |45 oC-ից ցածր բռնկման |6 000         |             |

|   |            |ջերմաստիճանով         |              |             |

|   |            |նավթամթերքներ         |              |             |

|___|____________|______________________|______________|_____________|

|4. |Ստորգետնյա  |Անկախ պահվող          |6 000         |1 մ          |

|   |            |նավթամթերքից          |              |             |

.____________________________________________________________________.

 

48. Մեկ խմբում ընդգրկված տարբեր կառուցվածքի, ծավալի և չափերի նավթամբարների միջև հեռավորությունն ընդունել աղյուսակ 7-ում նշված չափերից առավելագույնը:

49. Տարբեր խմբերում գտնվող մոտակա նավթամբարների պատերի միջև հեռավորությունն ընդունել ըստ աղյուսակ 8-ի:

 

Աղյուսակ 8.

 

.______________________________________.

|Հ/Հ|ՆՆՊ-ի կարգը|Տարբեր խմբերում գտնվող|

|   |           |մոտակա նավթամբարների  |

|   |           |պատերի միջև           |

|   |           |հեռավորություն, մ     |

|   |           |______________________|

|   |           |վերգետնյա |ստորգետնյա |

|___|___________|__________|___________|

|1. |   I       |   40     |   -       |

|___|___________|__________|___________|

|2. |   II      |   25     |   15      |

|___|___________|__________|___________|

|3. |   III     |   15     |   15      |

.______________________________________.

 

50. Մի խմբում գտնվող 400 մ3-ից փոքր նավթամբարները կարելի է տեղակայել մեկ ընդհանուր հարթակի (հիմքի) վրա, 400 մ3 և ավելի մեծերը` միայն տարբեր հիմքերի վրա` ՀՀՇՆ IV-10.01.01-2006 շինարարական նորմերի պահանջների:

51. Վերգետնյա նավթամբարները թույլատրվում է տեղակայել դրանց ամբողջ ծավալին հավասար ծավալով առանձին փոսորակում կամ փորվածքում: Այդ դեպքում կից փոսորակների վերին եզրերի միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս քան 15մ.

52. Նավթամբարների ամեն խմբի համար անհրաժեշտ է նախատեսել ամբողջ պարագծով պարփակող պարիսպ:

53. Պարփակող պարսպի բարձրությունը պետք է 0,2մ-ով բարձր լինի խմբի ամենամեծ կամ առանձին կանգնած նավթամբարի վթարի դեպքում թափվելիք նավթամթերքի հաշվարկային մակարդակից, բայց ոչ պակաս քան 1.0մ:

54. Նավթամբարների պատերի և պարփակող պարսպի միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս քան 3.0մ:

55. Նավթամբարների խմբից առանձնացված և դրանց արտաքին պարսպից դուրս գտնվող, յուրաքանչյուրը 400 մ3-ից պակաս, ընդհանուրը` ոչ ավելի քան 1000 մ3 ծավալով նավթամբարների խումբը պետք է պարփակվի ուղղաձիգ նավթամբարների դեպքում - 0.8մ, հորիզոնական նավթամբարների դեպքում 0.5մ բարձրությամբ պարսպով, իսկ նավթամբարների պատերի և պարփակող պարսպի միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս քան 1.0մ:

56. Ստորգետնյա նավթամբարների խումբը պարփակող պարսպով սահմանափակված ծավալը պետք է առնվազն 10%-ով գերազանցի խմբում ամենամեծ նավթամբարի ծավալին:

57. Վերգետնյա նավթամբարների մեկ խմբի ներսում ոչ պակաս քան 0.8մ բարձրությամբ պարսպով պետք է պարփակել.

1) յուրաքանչյուր 3 000 մ3 ծավալով, կամ մի քանի ավելի փոքր, բայց գումարային ընդհանուրը 5 000 մ3-ը գերազանցող նավթամբարները,

2) յուղի և մազութի նավթամբարները այլ նավթամբարներից,

3) էթիլացված բենզինի նավթամբարները այլ նավթամբարներից:

58. Նավթամբարները, աղյուսակ 7-ի պահանջների պահպանմամբ, խմբում պետք է տեղակայվեն.

1) մինչև 1000 մ3 ծավալով նավթամբարները` ոչ ավելի քան 4 շարքով,

2) 1000 մ3 և ավելի ծավալով նավթամբարները` ոչ ավելի քան 3 շարքով:

59. Եթե ՆՆՊ-ի ներքին ճանապարհներից և անցուղիներից չի ապահովվում հրամարիչ նյութի մատուցումը երկու և ավելի շարքով տեղակայված նավթամբարներին, ապա խումբը պարփակող պարսպի մեջ պետք է նախատեսել մուտք շարժական հրշեջ տեխնիկայի համար: Այս դեպքում այդ անցման երթևեկելի մասի նիշը պետք է 0.2 մ բարձր լինի թափված հեղուկի հաշվարկային մակարդակից:

60. Պարսպից անցնելու (ու նաև հողածածկ նավթամբարներ բարձրանալու) համար պետք է պարսպի (հողաթմբի) հակադիր մասերում նախատեսել 0.7 մ-ից ոչ պակաս լայնությամբ, նավթամբարների խմբի համար 4 հատ, իսկ առանձին նավթամբարների համար 2 հատ աստիճան-անցումներ, հետիոտն արահետներ (մայթեր) 0.75 մ-ից ոչ պակաս լայնությամբ:

61. Պարսպով պարփակված և նավթամբարներից ազատ տարածքը պետք է պատվի նավթամթերքների համար անանցանելի և չայրելի նյութերով:

62. Պարսպով պարփակված տարածքում.

1) չի թույլատրվում միջանցիկ խողովակաշարերի կամ այլ սարքերի ու համակարգերի տեղակայում,

2) խողովակների միացումը պետք է իրականացվի եռակցմամբ,

3) փականների կամ այլ արմատուրի միացումը թույլատրվում է նաև կցաշուրթերով` չայրելի միջադիրների կիրառմամբ:

 

8. ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԾԱԽՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐ

 

63. Սույն գլխի պահանջները պետք է հաշվի առնվեն կազմակերպությունների (արտադրական, տրանսպորտային, գյուղատնտեսական, էներգետիկ, շինարարական և այլն) կազմում ընդգրկված և աղյուսակ 9-ում նշված ծավալները չգերազանցող ՆԾՊ-ի նախագծման ժամանակ:

Աղյուսակ 9.

 

.______________________________________________.

|Հ/Հ| Պահվող նավթամթերքը |Կազմակերպության ՆԾՊ  |

|   |                    |ընդհանուր ծավալը, մ3 |

|   |                    |_____________________|

|   |                    |վերգետնյա|ստորգետնյա |

|___|____________________|_________|___________|

|1. |Դյուրաբոցավառ       |    20   |    40     |

|___|____________________|_________|___________|

|2. |Այրելի              |   200   |   400     |

.______________________________________________.

 

64. Աղյուսակ 9-ում նշված ծավալները գերազանցող ՆԾՊ-ի նավթամբարների դեպքում պետք է ղեկավարվել 5-7 գլուխների պահանջներով:

65. Վերգետնյա և ստորգետնյա նավթամբարներում դյուրաբոցավառ և այրելի նավթամթերքների միաժամանակ պահման դեպքում ՆԾՊ-ի ընդհանուրի բերված ծավալը չպետք է գերազանցի աղյուսակ 9-ի տվյալներին, ընդ որում ընդհանուրի բերված ծավալը որոշվում է հետևյալ հաշվարկով.

1) 1 մ3 դյուրաբոցավառ նավթամթերքը հավասար է 5 մ3 այրելի նավթամթերքին,

2) վերգետնյա նավթամբարի 1 մ3 ծավալը հավասար է 2 մ3 ստորգետնյա նավթամբարի ծավալին:

66. Ընդհանուրի բերված ծավալի հաշվարկում հաշվի են առնվում լցաթափման ուղեհարթակների մոտ միջանկյալ, և հաշվի չեն առնվում հոսակորուստների հավաքման, արտադրական կամ արտադրական-անձրևատար կոյուղիների մաքրման կայաններում որսված նավթամթերքների պահեստարանների ծավալները:

67. Բնակելի, հասարակական շենքերից և շինություններից մինչև ՆԾՊ կազմակերպություններ հեռավորությունը պետք է ընդունել աղյուսակ 2-ի 6-րդ կետի համաձայն, իսկ մինչև բնակելի և հասարակական օբյեկտները սպասարկող կաթսայատների, դիզելային էլ կայանների և այլ էներգետիկ օբյեկտների կազմում գտնվող այրելի ՆԾՊ-ը` համաձայն աղյուսակ 10-ի:

 

Աղյուսակ 10.

 

.__________________________________________________________.

|Հ/Հ|ՆԾՊ-ի տարողությունը,|Բնակելի, հասարակական շենքերի և   |

|   |մ3                  |շինությունների հեռավորությունները|

|   |                    |ըստ հրակայունության աստիճանի, մ  |

|   |                    |_________________________________|

|   |                    |   I, II    |   III    |  IV, V  |

|___|____________________|____________|__________|_________|

|1. |մինչև  100          |     20     |   25     |     30  |

|___|____________________|____________|__________|_________|

|2. |101 - 400           |     30     |   35     |     40  |

.__________________________________________________________.

 

68. ՆԾՊ կազմակերպության կազմի մեջ մտնող շենքերից, շինություններից և արտաքին կայանքներից մինչև ՆԾՊ-ի վերգետնյա նավթամբարներ հեռավորությունը պետք է ընդունել համաձայն աղյուսակ 11-ի:

 

Աղյուսակ 11.

 

.__________________________________________________________________.

|Հ/Հ|Շենքերը, շինություններն ու արտաքին կայանքները|Հեռավորությունը,|

|   |                                             |       մ        |

|   |                                             |________________|

|   |                                             |դյուրա-| այրելի |

|   |                                             |բոցավառ|        |

|___|_____________________________________________|_______|________|

|1. |Մթերամուղ պոմպերի հարթակներ և  շինություններ,|  10   |   8    |

|   |լցման և  լցաբաշխման տեղամասեր                |       |        |

|___|_____________________________________________|_______|________|

|2. |Տարայի մեջ նավթամթերքների պահման հարթակներ   |  15   |   10   |

|   |և  պահեստային շինություններ, ավտոմոբիլային և |       |        |

|   |երկաթուղային լցաթափման ուղեհարթակներ,        |       |        |

|   |նավթամթերքի բաշխման աշտարակներ               |       |        |

|___|_____________________________________________|_______|________|

|3. |Ավտոմոբիլային գլանանոթների լցաթափման առանձին |  10   |   8    |

|   |սարքվածքներ, (մինչև  3 կանգնակներով)         |       |        |

.__________________________________________________________________.

 

69. Աղյուսակ 11-ում նշված հեռավորությունները ՆԾՊ-ի ստորգետնյա նավթամբարների դեպքում թույլատրվում է փոքրացնել 50%-ով:

70. ՆԾՊ-ում այրելի նավթամթերքների ստորգետնյա և 120 oC-ից բարձր բռնկման ջերմաստիճանով նավթամթերքների վերգետնյա նավթամբարներից հեռավորությունները մինչև այդ նյութերի մթերամուղ պոմպակայաններ չեն նորմավորվում:

71. ՆԾՊ-ում մթերամուղ պոմպակայաններից, տարայով պահվող նավթամթերքների պահեստների շենքերից հեռավորությունը մինչև ավտոմոբիլային և երկաթուղային լցաթափման ուղեհարթակների արտաքին եզրը պետք է ընդունել.

1) դյուրաբոցավառ նավթամթերքների դեպքում - ոչ պակաս քան 10 մ,

2) այրելի նավթամթերքների դեպքում - ոչ պակաս քան 8 մ:

72. ՆԾՊ-ում ընդգրկված վերգետնյա նավթամբարներից, տարայով և նավթամբարներում պահվող նավթամթերքի պահեստներից, մթերամուղ պոմպակայաններից, լցման, լցաբաշխման տեղամասերից, ավտոմոբիլային և երկաթուղային լցաթափման ուղեհարթակների արտաքին եզրագծից և նավթամթերքների դատարկման և միջանկյալ նավթամբարներից մինչև ավտոմոբիլային ճանապարհ և երկաթգիծ հեռավորությունը պետք է ընդունել ըստ աղյուսակ 12-ի:

 

Աղյուսակ 12.

 

.___________________________________________________________________.

|Հ/Հ| Ճանապարհը                                   |Հեռավորությունը  |

|   |                                             |նավթամթերքով     |

|   |                                             |շենքերից, շինու- |

|   |                                             |թյուններից և     |

|   |                                             |արտաքին          |

|   |                                             |կայանքներից, մ   |

|   |                                             |_________________|

|   |                                             |դյուրա-  | այրելի|

|   |                                             |բոցավառ  |       |

|___|_____________________________________________|_________|_______|

|1. |Մինչև  ընդհանուր երկաթգծի առանցքը            |   50    |  30   |

|___|_____________________________________________|_________|_______|

|2. |Մինչև  ձեռնարկության ներքին երկաթգծի առանցքը |   20    |  10   |

|   |(բացառությամբ երկաթգծերի, որոնցով տեղափոխվում|         |       |

|   |են տաք ձուլվածքներ, նախապատվաստվածքներ և     |         |       |

|   |կիսաֆաբրիկատներ)                             |         |       |

|___|_____________________________________________|_________|_______|

|3. |Մինչև  ավտոճանապարհի երթևեկելի  եզրը.        |         |       |

|   |ա) ընդհանուր ցանցի ճանապարհներ,              |  15     | 10    |

|   |բ) ձեռնարկության ներքին ցանցի ճանապարհներ    |  9      |  5    |

.___________________________________________________________________.

 

73. Աղյուսակ 12-ում նշված հեռավորությունները ՆԾՊ-ի ստորգետնյա նավթամբարների դեպքում թույլատրվում է փոքրացնել 50%-ով:

74. Տարայում և նավթամբարներում պահվող 120 oC-ից բարձր բռնկման ջերմաստիճանով նավթամթերքների պահեստային շենքերից, լոկոմոտիվների վառելիքով և քսայուղերով լիցքավորման աշտարակներից հեռավորությունը մինչև կազմակերպության ներքին երկաթուղագծեր թույլատրվում է ընդունել` համաձայն ՀՀ Կառավարության 22.04.2010թ. 570-Ն որոշմամբ հաստատված նորմատիվ պահանջների:

75. Հեռավորությունները ՆԾՊ-ի բաշխիչ աշտարակներից մինչև ձեռնարկության շենքեր ու շինություններ պետք է ընդունել.

1) I, II, III և IV հրակայունության աստիճանի ու կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության CO (ՑՕ) դասի շենքերի խուլ (առանց բացվածքների) պատերի կողմից` ոչ պակաս քան 3.0 մ,

2) I, II, III և IV հրակայունության աստիճանի ու կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության CO (ՑՕ) դասի շենքերի բացվածքներով պատերի կողմից` ոչ պակաս քան 9.0մ,

3) այլ շենքեր` ոչ պակաս քան 18.0մ:

76. ՆԾՊ-ի մթերամուղ պոմպակայանների, տարաներում կամ նավթամբարներում պահվող նավթամթերքների պահեստների սենքերը պետք է այլ սենքերից բաժանվեն 1-ին տիպի հակահրդեհային միջնապատերով: Այդ միջնապատերում դռների բացվածքներում պետք է նախատեսել 0.15մ բարձրությամբ շեմքեր թեքամուտքով:

77. Կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության CO (ՑՕ) դասի I և II հրակայունության աստիճանի արտադրական, ինչպես նաև միահարկ III և IV հրակայունության աստիճանի շենքերում թույլատրվում է տեղակայել աղյուսակ 13-ում բերված նավթամթերքի քանակությունները չգերազանցող ծախսային պահեստ:

 

Աղյուսակ 13.

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Պահման պայմանները                           |Նավթամթերքի         |

|   |                                            |քանակությունը       |

|   |                                            |(նավթամբարում և     |

|   |                                            |տարայում) մ3        |

|   |                                            |____________________|

|   |                                            |դյուրա-   | այրելի  |

|   |                                            |բոցավառ   |         |

|___|____________________________________________|__________|_________|

|1. |Հատուկ սենքում, հարևան  սենքերից բաժանված   |          |         |

|   |1-ին տիպի հակահրդեհային միջնապատերով, 3-րդ  |          |         |

|   |տիպի ծածկերով, անմիջականորեն դեպի դուրս     |          |         |

|   |ելքով                                       |          |         |

|   |1) I և  II հրակայունության աստիճանի շենքեր, |    20    |   100   |

|   |2) III և  IV հրակայունության աստիճանի ու    |    8     |   30    |

|   |կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության      |          |         |

|   |CO (ՑՕ) դասի շենքեր                         |          |         |

|___|____________________________________________|__________|_________|

|2. |I և  II հրակայունության աստիճանի արտադրական,|    1     |   3     |

|   |պահեստային շենքերի սենքերում                |          |         |

|___|____________________________________________|__________|_________|

|3. |I և  II հրակայունության աստիճանի շենքերի    |Չի թույլա-|   100   |

|   |նկուղային, անմիջականորեն դեպի դուրս ելքով   |տրվում    |         |

|   |սենքեր, որոնք հարևան  սենքերից բաժանված 1-ին|          |         |

|   |տիպի հակահրդեհային միջնապատերով և  3-րդ տիպի|          |         |

|   |ծածկերով,                                   |          |         |

|___|____________________________________________|__________|_________|

|4. |Նույնը, նկուղային սենքերում յուղի համար     |          |         |

|   |նախատեսված գլանանոթներում և  բաքերում.      |          |         |

|   |1) I և  II հրակայունության աստիճանի շենքեր, |Չի թույլա-|   125   |

|   |                                            |տրվում    |         |

|   |2) III և  IV հրակայունության աստիճանի ու    |Չի թույլա |   35    |

|   |կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության      |տրվում    |         |

|   |CO (ՑՕ) դասի շենքեր                         |          |         |

._____________________________________________________________________.

 

78. Չի թույլատրվում նավթամբարից դյուրաբոցավառ և այրելի նավթամթերքների գոլորշիների բաց թողնումը դրանց տեղակայման սենք:

79.. Արտադրական շենքերում տեղակայված ընդհանուրը 1 մ3-ից ավելի ծավալով դյուրաբոցավառ, և 5 մ3-ից ավելի վառվող նավթամթերքներով վերգետնյա ՆԾՊ-ի նավթամբարների համար պետք է նախատեսվեն դրանց դատարկման սարքվածքներ դեպի վթարային ստորգետնյա նավթամբարներ, կամ մթերամուղ պոմպեր` դրանց պարունակությունը պահեստի հիմնական նավթամբարներ մղելու համար:

80. Վթարային նավթամբարի ծավալը պետք է լինի ոչ պակաս, քան ՆԾՊ-ի շենքում տեղակայված նավթամբարների ընդհանուր ծավալի 30%-ը, և ոչ պակաս, քան դրանցից ամենամեծի ծավալը:

81. Վթարային նավթամբարը, որի մեջ նավթամթերքը լցվում է ինքնահոսով պետք է լինի ստորգետնյա, և տեղակայվի շենքից դուրս` նրա առանց բացվածքի պատերից ոչ պակաս քան 1.0 մ, իսկ բացվածքով պատերից` 5.0մ հեռու:

82. Հատուկ վթարային նավթամբար կարող է չպահանջվել, եթե ապահովվում է նավթամթերքի ինքնահոսքը դեպի հիմնական նավթամբար: Այդ դեպքում վթարային դատարկման յուրաքանչյուր խողովակը.

1) պետք է ունենա 100 մմ-ից ոչ պակաս տրամագիծ,

2) ապահովված լինի այդ խողովակներով կրակի տարածումն արգելող սարքվածքներով,

գ) պետք է ունենա շենքից դուրս կամ 1-ին հարկում դեպի դուրս ելքին մոտ փական:

83. Վթարների դեպքում ՆԾՊ-ը դատարկող մթերամուղ պոմպերը անհրաժեշտ է տեղակայել նավթամբարների սենքից կամ շենքից դուրս:

84. Նկուղային հարկերում տեղակայված յուղի նավթամբարների վթարային դատարկում կարելի է չնախատեսել:

85. Բնակավայրերում և դրանցից դուրս տեղակայված շինհրապարակներում թույլատրվում է կազմակերպել միայն վերգետնյա, դյուրաբոցավառ նավթամթերքների համար մինչև 10 մ3, այրելի նավթամթերքների համար` մինչև 50 մ3 ծավալով ժամանակավոր ծախսային մեկ պահեստ, որը բոլոր կողմերից պետք է պարփակված լինի պարսպով:

 

9. ՏԱՐԱՅՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՊԱՀԵՍՏՆԵՐ. ԼՑՄԱՆ ԵՎ ԼՑԱԲԱՇԽՄԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐ

 

86. Տարայով ՆՆՊ-ը թույլատրվում է նախատեսել միայն հատուկ սարքավորված շենքերում ու շինություններում կամ շվաքարաններով հարթակներում: Այդ նպատակով, դյուրաբոցավառ նավթամթերքների դեպքում, շենքերը պետք է լինեն մեկ հարկից ոչ ավելի:

87. Այրելի նավթամթերքների դեպքում.

1) I և II հրակայունության աստիճանի ու կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության CO դասի շենքերում` 3 հարկից ոչ ավելի,

2) III և IV հրակայունության աստիճանի ու կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության CO դասի շենքերում` 1 հարկից ոչ ավելի:

88. Տարայում այրելի նավթամթերքները թույլատրվում է պահել ստորգետնյա մեկ հարկանի շինություններում:

89. Արգելվում է պահեստային շենքերից դուրս տարաներում պահել 45 oC և ցածր բռնկման ջերմաստիճանով նավթամթերքները:

90. Պահեստային 1 շենքում կամ 1 շվաքարանի տակ տարաներում պահեստավորված նավթամթերքի ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի.

1) դյուրաբոցավառ նավթամթերքներինը` 200 մ3,

2) այրելի նավթամթերքներինը` 1000 մ3:

91. Դյուրաբոցավառ և այրելի նավթամթերքների համատեղ պահման դեպքում նշված տարողությունները հաշվվում են բերված տարողությամբ` 5.0 մ3 այրելի նավթամթերքը հավասարեցվում է 1.0 մ3 դյուրաբոցավառ նավթամթերքին և հակառակը:

92. Տարայով պահվող նավթամթերքների պահեստային շենքերն ու շվաքարանով հարթակները պետք է 1-ին տիպի միջնապատերով բաժանվեն սենքերի ու հատվածամասերի, յուրաքանչյուրը ոչ ավելի քան 40 մ3 դյուրաբոցավառ նավթամթերքի դեպքում, և 200 մ3 այրելի նավթամթերքների դեպքում:

93. Տարայով պահվող նավթամթերքների պահեստային սենքերը պետք է 1-ին տիպի միջնապատերով առանձնանան շենքի մյուս հատվածամասերից ու սենքերից:

94. Այդ միջնապատերում դռների բացվածքներում պետք է նախատեսել 0.15մ բարձրությամբ թեքամուտքերով շեմքեր:

95. Տարայով պահվող նավթամթերքների պահեստային սենքերի, ու նաև լցման ու լցաբաշխման տեղամասերի հատակները պետք է լինեն չայրելի, նավթամթերք չներծծող նյութերից և հեղուկի հոսքի համար ունենան թեքություն դեպի վաքերը, փոսորակներն ու հոսակները:

96. Պայթունահրդեհավտանգավորության Ա և Բ կարգի սենքերում անհրաժեշտ է կիրառել կայծ չառաջացնող հատակներ` համաձայն ՍՆԻՊ 2.03.13-88 շինարարական նորմերի պահանջների:

97. Ավտոմոբիլային և երկաթուղային բեռնահարթակները (թեքահարթակները) պետք է լինեն չայրելի նյութերից:

98. Տարայում պահվող նավթամթերքների պահեստային շվաքարանով հարթակներն անհրաժեշտ է պարփակել 0.5մ բարձրությամբ պարսպով, իսկ մոտենալու համար` աստիճաններով կամ թեքամուտքով:

99. Լցման տեղամասի առանց բացվածքների պատերից դեպի դուրս 2.0 մ հեռավորության վրա թույլատրվում է տեղակայել յուրաքանչյուրը 5.0 մ3-ից, և ընդհանուրը 40 մ3-ից ոչ ավելի ծավալներով լցաբաշխման նավթամբարներ, որոնց միջև հեռավորությունը պետք է լինի 1.0 մ-ից ավելի:

100. 20 մ3-ից ոչ ավելի ծավալներով տաքացում պահանջող յուղի հանույթի լցաբաշխման նավթամբարները թույլատրվում է տեղակայել այնպես, որ մի ճակատը գտնվի լցման տեղամասի սենքում, իսկ այդպիսի 5.0 մ3-ից ոչ ավելի ծավալներովը` ամբողջապես լցման տեղամասում, բայց այնպես, որ դրանցից ելնող գոլորշիները հեռացվեն սենքից դուրս:

101. Թույլատրվում է մեկ հարկանի շենքերում տեղակայված յուղերի լցման ու կշռաբաշխման տեղամասերում 80 մ3-ից ոչ ավելի յուղամբարները տեղակայել նկուղում: Այդ նկուղային սենքերից ելքերը պետք բացվեն անմիջապես շենքից դուրս և չպետք է հաղորդակցվեն շենքի մնացած հարկերի հետ:

 

10. ԼՑԱԹԱՓՄԱՆ ՈՒՂԵՀԱՐԹԱԿՆԵՐ

 

102. Երկաթուղային լցաթափման ուղեհարթակները պետք է տեղակայվեն երկաթգծի ուղիղ կամ 200 մ-ից ոչ պակաս շառավղով հատվածներում:

103. Երկաթգծի հատվածները, որոնց վրա տեղակայվում են լցաթափման ուղեհարթակները, և պետք է ունենան այդ հատվածը շրջանցող զուգահեռ հատված, նախատեսված երկաթուղային գլանանոթները ուղեհարթակներից երկկողմանի հեռացման համար:

104. Գործող երկկողմանի ուղեհարթակների վերակառուցման կամ ընդարձակման ժամանակ շրջանցող երկաթգծի անհնարինության, ինչպես նաև միակողմանի ուղեհարթակների դեպքում թույլատրվում է նախատեսել փակուղային երկաթգիծ: Փակուղու վերջում պետք է տեղակայվի համապատասխան հզորությամբ կարապիկ, որի ճոպանը պետք է 30 մ-ով ավելի երկար լինի, քան ամենահեռու գլանանոթի և ճակատային հենակային չորսուի միջև հեռավորությունն է:

105. Չի թույլատրվում ուղեհարթակի տեղակայումը միջանցիկ երթանցներ նախատեսող երկաթգծի վրա:

106. Հնարավորության դեպքում դյուրաբոցավառ և այրելի հեղուկների լցաթափման ուղեհարթակները անհրաժեշտ է տարանջատել:

107. Երկու մոտակա զուգահեռ տեղակայված ուղեհարթակների, ՆՆՊ-ի այլ երկաթգծերի առանցքների միջև հեռավորությունը պետք է լինի.

1) 120 oC ի-ից ցածր բռնկման ջերմաստիճանով նավթամթերքների դեպքում` 20 մ,

2) 120 oC ի-ից բարձր բռնկման ջերմաստիճանով նավթամթերքների և մազութի դեպքում` 10 մ:

108. Լցաթափման սարքվածքների միջանկյալ նավթամբարները չի թույլատրվում տեղակայել երկաթգծերի տակ, բացի 120 oC-ից բարձր բռնկման ջերմաստիճանով նավթամթերքներից և մազութով նավթամբարներից:

109. Լցաթափման ուղեհարթակները պետք է ունենան 0.2 մ-ից ոչ պակաս կողեզրով պարփակված կոշտ, չայրելի, նավթամթերք չներծծող նյութերից ծածկույթ և հեղուկի հոսքի համար` 2%-ից ոչ պակաս թեքություն դեպի ընդունիչ անոթները` վաքեր, հորեր, փոսորակներ և այլն:

110. Լցաթափման ուղեհարթակների աստիճանները պետք է լինեն չայրելի նյութից, տեղակայված ուղեհարթակների ծայրերում և ըստ երկարության իրարից 50 մ-ից ոչ հեռու, ունենան 0.7 մ-ից ոչ պակաս լայնություն, 450-ից ոչ ավել թեքություն և 1.0 մ-ից ոչ պակաս բազրիքներ:

111. Լցաթափման ուղեհարթակների կրող էլեմենտները պետք է լինեն չայրելի նյութերից, սյուներն ունենան REI (ՌԵԻ) 120-ից ոչ պակաս, հեծանները` REI (ՌԵԻ) 60-ից ոչ պակաս հրակայունության աստիճան` համաձայն ՀՀ ՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի պահանջների:

 

11. ՄԹԵՐԱՄՈՒՂ ՊՈՄՊԱԿԱՅԱՆՆԵՐ

 

112. ՆՆՊ-ի մթերամուղ պոմպակայաններում թույլատրվում է տեղակայել դիզելային էլեկտրական գեներատորներ: Ընդ որում, դրանց ծախսային անոթները մեկ օրվա անհրաժեշտ ծավալից ոչ ավելի, պետք է տեղակայվեն պոմպակայանից դուրս, առանց բացվածքներով պատի կողմից, կամ էլ չայրելի նյութերից կառուցված կցաշենքում:

113. 120 oC ի-ից բարձր բռնկման ջերմաստիճանով նավթամթերքների և մազութի ստորգետնյա հորիզոնական նավթամբարների ճակատային պատը թույլատրվում է տեղակայել պոմպակայաններում կամ հսկման-կառավարման կետերում:

114. Փականների հանգույցը պետք է տեղակայվի պոմպերի սենքից 1-ին տիպի միջնապատով առանձնացված սենքում և ունենա առանձին ելք անմիջապես դեպի դուրս:

115. Մթերամուղ պոմպակայանի շենքում պոմպերի էլեկտրական (բացի պայթունաանվտանգ) կամ ներքին այրման շարժիչների սենքը, պետք է առանձնացվի պոմպերի սենքից 1-ին տիպի առանց բացվածքի միջնապատով, իսկ լիսեռների անցման հատվածներում պետք է տեղակայվեն խցող սարքվածքներ:

 

12. ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ԿԱՊ

 

116. Էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանները, հուսալիության ապահովման պահանջները, մատակարար էլեկտրական էներգիայի կազմակերպության հետ համաձայնեցված, պետք է նշվեն նախագծման առաջադրանքներում: Ընդ որում, հակահրդեհային պաշտպանության համակարգերի բոլոր էլեկտրաընդունիչները, ներառյալ հակահրդեհային պոմպակայանները, պետք է համարվեն 1-ին կարգի էլեկտրաընդունիչներ:

117. Մթերամուղ պոմպակայանների օպերատորների ու կարգավարների սենքերում պետք է նախատեսվեն լուսատուներ վթարային լուսավորության համար:

118. Հակահրդեհային պաշտպանության էլեկտրական սարքավորումները պետք է բավարարեն ՀՀ Կառավարության 21.12.2006թ. N 1943-Ն որոշման և ՀՀՇՆ II-8.04.02-2005 շինարարական նորմերի պահանջներին:

119. ՆՆՊ-ի ներքին և արտաքին կապի միջոցների պահանջները շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցված ներկայացնում է պատվիրատուն նախագծման առաջադրանքներում:

 

13. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

 

120. ՆՆՊ-ի անվտանգության համակարգերի նախագծումը պետք է իրականացնել ապահովելով հիմնական պահանջները, որոնք պարտադիր են.

1) հրդեհի ազդանշանման և տեղեկացման ինքնաշխատ համակարգ,

2) հովացման համակարգ,

3) հրդեհաշիջման համակարգ,

4) տեսահսկման համակարգ:

121. Անվտանգության մնացած` պահպանության, տագնապի, մուտքի հսկման և կառավարման համակարգերի անհրաժեշտությունն ու հագեցվածությունը նախատեսում և ներկայացնում է պատվիրատուն նախագծման առաջադրանքներում:

 

13.1. ՀՐԴԵՀԻ ԱԶԴԱՆՇԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԻՆՔՆԱՇԽԱՏ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

122. ՆՆՊ-ի կազմի մեջ մտնող շենքերի, շինությունների, սենքերի ու կայանքների հրդեհի ազդանշանման և տեղեկացման համակարգեր նախագծելիս պետք է ղեկավարվել ՀՀ ՏԿԱԻ նախարարի 18.06.2015թ. N 595-Ն հրամանի և ՀՀՇՆ II-8.04.02-2005 շինարարական նորմերի պահանջներով:

123. ՆՆՊ-ում հրդեհային ազդանշանման և տեղեկացման համակարգերով պետք է սարքավորվեն.

1) մթերամուղ պոմպակայանների շենքերում` պոմպերի և փականների սենքերը,

2) նավթամթերքներով կեղտաջրերի, որսված նավթամթերքների և կոյուղաջրերի արտամղման պոմպակայանները,

3) տարայում պահվող նավթամթերքների պահեստային սենքերը,

4) լցման, լցաբաշխման ու ցանկացած այլ սենքեր, որտեղ մշտապես կամ ժամանակավոր հնարավոր է նավթամթերքի առկայությունը:

124. ՆՆՊ-ում տեղակայված հրդեհի ազդանշանման համակարգերում անհրաժեշտ է կիրառել հետևյալ հրդեհի ինքնաշխատ ազդասարքերը.

1) բաց (հնարավոր է նաև փակ) տարածքներում` բոցի ազդասարքեր,

2) նավթամթերքներով սենքերում պարտադիր հրդեհի 2 տարբեր արգասիքների զգայունությամբ ազդասարքեր, այն է` կետային ծխային (պարտադիր սև ծխի) կամ գծային և կետային ջերմային (առավելագույն-դիֆերենցված)

3) առանց նավթամթերքների սենքերում` համաձայն ՀՀՇՆ II-8.04.02-2005 շինարարական նորմերի պահանջների:

125. Կիրառվող ազդասարքերի իներցիականությունը չպետք է գերազանցի 15 վրկ-ը:

126. ՆՆՊ-ում, բացի հրդեհի ինքնաշխատ ազդասարքերից, պետք է տեղակայվեն ձեռքի հրդեհի ազդասարքեր.

1) պայթունահրդեհային վտանգավորության Ա, Բ և Վ կարգի շենքերում` շենքի դրսից մուտքի մոտ և պարագծով, իրարից ոչ ավել քան 40 մ հեռավորությամբ,

2) լցաթափման ուղեհարթակների ճակատային հատվածներում և ըստ երկարության` ամեն 25մ-ը մեկ, բայց ոչ պակաս քան 2 հատ (ամեն աստիճանի մոտ),

3) ՆՀ-ի և տարայով նավթամթերքների պահպանման հարթակների մոտ` պարսպի եզրագծով, իրարից ոչ հեռու քան 75մ` 120 oC-ից բարձր բռնկման ջերմաստիճանով նավթամթերքների և 50մ` մնացած նավթամթերքների դեպքում,

4) պայթունահրդեհային վտանգավորությամբ արտաքին տեխնոլոգիական սարքավորանքի պարագծով ամեն 25մ-ը մեկ, բայց ոչ պակաս քան 2 հատ:

127. Ձեռքի հրդեհի ազդասարքերը տեղակայվում են պարփակող պարսպից կամ արտաքին սարքավորանքի սահմանագծից ոչ ավելի քան 5 մ, և լցաթափման ուղեհարթակներից ոչ ավելի քան 20 մ հեռու:

128. Հրդեհի ազդանշանման համակարգի ընդունիչ-հսկիչ սարքերը պետք է տեղակայվեն մարդկանց շուրջօրյա հերթապահությամբ (ներկայությամբ) սենքում և ապահովեն նրանց կողմից հրդեհային տագնապ ազդարարելու հնարավորություն` հրդեհի ձեռքի ազդասարքով կամ անմիջապես ընդունիչ-հսկիչ սարքից:

129. ՆՆՊ-ը պետք է ունենան ուղիղ հեռախոսակապ (լարային կամ անլար) հրշեջ փրկարարական մոտակա ստորաբաժանման կամ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնական կայանի հետ:

 

13.2. ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԵՎ ՀՈՎԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

130. ՆՆՊ-ում հրդեհաշիջման և հովացման համակարգերի նախագծման ժամանակ, բացի սույն նորմերի պահանջներից, պետք է հաշվի առնվեն ՀՀ ՏԿԱԻ նախարարի 18.06.2015թ. 595-Ն հրամանի, ՀՀՇՆ II-8.04.02-2005, ՀՀՇՆ 40-01.01-2014 շինարարական նորմերի և այլ առնչվող նորմատիվ փաստաթղթերի պահանջները: Նախագծերում պետք է ներկայացվեն.

ա) հրամարիչ նյութի ընտրության հիմնավորումները,

բ) հրամարիչ նյութի քանակության հաշվարկը,

գ) հովացման և հրդեհաշիջման (փրփրաշիջման դեպքում) համար անհրաժեշտ ջրի քանակության հաշվարկը,

դ) հրդեհաշիջման և հովացման կայանքների հիդրավլիկական հաշվարկները,

ե) գազային հրդեհաշիջման դեպքում` նաև պաշտպանվող ծավալներից ճնշման ավելցուկի արտանետման բացվածքի հաշվարկը:

131. Բոլոր կայանքները, անկախ հրամարիչ նյութից և կառավարման ձևից, պետք է սարքավորված լինեն շարժական հրշեջ տեխնիկայի միացման համար նախատեսված` նավթամբարը (կամ դրանց խումբը) պարփակող պարսպից դուրս բերված, գետնից 0.8-1.0մ բարձրությամբ, միացման կցորդիչներով ու խցափակիչներով հանգույցներով: Դրանց վրա պետք է նշված լինի պահանջվող ջրի ճնշումը:

132. I կարգի ՆՆՊ-ի վերգետնյա նավթամբարների, ու նաև աղյուսակ 14-ում նշված շենքերի ու շինությունների համար պետք է նախատեսել հրդեհաշիջման և ջրով հովացման ինքնաշխատ համակարգեր (օրինակ` նկ.1):

133. II կարգի նավթամբարների և III կարգի 200 մ3 և ավելի ծավալով նավթամբարներում ինքնաշխատ համակարգերի փոխարեն թույլատրվում է նախատեսել օպերատորական/կարգավարական սենյակներից հեռավարար թողարկումով ոչ ինքնաշխատ հրդեհաշիջման և ջրով հովացման համակարգեր:

134. III կարգի ՆՆՊ-ի վերգետնյա նավթամբարների մինչև 200 մ3 ծավալով նավթամբարների հրդեհաշիջումն և ջրով հովացումը հեռավարար թողարկման փոխարեն թույլատրվում է իրականացնել շարժական միջոցներով, բայց պայմանով, որ նավթամբարների վրա անշարժ կերպով տեղակայված լինեն հրդեհաշիջման և ջրով հովացման համար անհրաժեշտ մասնագիտացված սարքավորանքը (փրփրարտադրիչներ, փրփրաթափիչներ, ածխածնի երկօքսիդի մատուցման գլխադիրներ, ջրի ոռոգիչներ), հրամարիչ նյութի ու ջրի մատուցման համար նախատեսված չոր խողովակաշարերը 131 կետով նախատեսված հանգույցներով (օրինակ` նկ.2):

135. Կազմակերպությունների ծախսային պահեստների հովացումը թույլատրվում է իրականացնել ձեռնարկության արտաքին, ջրի անհրաժեշտ ճնշմամբ և նորմատիվային ելքով հակահրդեհային ջրմուղով, իսկ հրդեհաշիջումը` դրանց շուրջը տեղակայված փրփրային հրշեջ պահարաններում գտնվող միջոցներով:

136. 25 մ3 ծավալը գերազանցող ստորգետնյա նավթամբարների հրդեհաշիջումը և ջրով հովացումը պետք է նախատեսել օպերատորական/կարգավարական սենյակից հեռավարար թողարկմամբ` նավթամբարների վրա անշարժ կերպով տեղակայված հրդեհաշիջման և ջրով հովացման համար անհրաժեշտ մասնագիտացված սարքավորանքի (փրփրարտադրիչներ, փրփրաթափիչներ, ածխածնի երկօքսիդի մատուցման գլխադիրներ, ջրի ոռոգիչներ), հրամարիչ նյութի ու ջրի մատուցման համար նախատեսված չոր խողովակաշարերի միջոցով: Միաժամանակ պետք է տեղակայված լինեն 131 կետով նախատեսված սարքվածքները:

137. Մինչև 25 մ3 ծավալով նավթամբարների հրդեհաշիջումը և ջրով հովացումը կարելի է իրականացնել շարժական միջոցներով, առանց այդ նավթամբարների վրա անշարժ կերպով տեղակայված սարքավորանքի:

138. Մինչև 25 մ3 ծավալով նավթամբարների հրդեհաշիջումը և ջրով հովացումը կարելի է իրականացնել շարժական միջոցներով, առանց այդ նավթամբարների վրա անշարժ կերպով տեղակայված սարքավորանքի:

139. Պաշտպանիչ պատյանով կամ պաշտպանախցով նավթամբարների դեպքերում պետք է ապահովվի հովացման ամբողջ ընթացքում պաշտպանիչ պատյան կամ պաշտպանախուց մատուցվող հովացնող ջրի հեռացումը, ինչպես նաև դրանից հետո նաև այնտեղի մնացորդային ջրերի հեռացումը դրա համար նախատեսված ջրահեռացման սարքվածներով: Մնացորդային ջրերի հեռացումից հետո պետք է ապահովվի պաշտպանիչ պատյանի կամ պաշտպանախցի ներսի չորացումը օդով կամ ազոտով փչահարումով:

140. Երկաթուղային և ավտոմոբիլային գլանանոթների բոլոր լցաթափման ուղեհարթակների ու սարքվածքների վրա պետք է տեղակայել հեռավարար թողարկումով անշարժ հրդեհաշիջման սարքվածքներ (օրինակ` նկ. 3,4):

141. ՆՆՊ-ում հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգով և ներքին հակահրդեհային ջրմուղով (առանձին կամ ինքնաշխատ հրդեհաշիջման համակարգի հետ համակցված) պետք է սարքավորվեն աղյուսակ 14-ում նշված շենքերն ու շինությունները:

 

Նկարներ 1, 2, 3, 4

 

Աղյուսակ 14.

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|ՆՆՊ-ի շենքերը, շինությունները   |Ինքնաշխատ հրդեհաշիջման          |

|   |                                |համակարգով սարքավորման անհրաժեշտ|

|   |                                |սենքերը                         |

|___|________________________________|________________________________|

|1. |Մթերամուղ պոմպակայաններ,        |Պոմպերի և  փականների 50 մ2 մեծ  |

|   |նավթամթերքով կեղտոտված,         |սենքեր                          |

|   |արտադրական կեղտաջրերի, որսված   |                                |

|   |նավթամթերքների և  կոյուղաջրերի  |                                |

|   |արտամղման պոմպակայաններ         |                                |

|___|________________________________|________________________________|

|2. |Մայրուղային նավթամուղների       |Պոմպերի և  փականների սենքեր     |

|   |նավթամբարների համակազմերի       |100 մ3/ժամ և  ավելի             |

|   |պոմպակայաններ                   |արտադրողականությամբ             |

|___|________________________________|________________________________|

|3. |Տարայով նավթամթերքների          |Պահեստային ավելի քան 50 մ2      |

|   |պահեստային շենքեր               |տարածքով սենքեր` 120 oC և  ցածր |

|   |                                |բռնկման ջերմաստիճանով, ու ավելի |

|   |                                |քան 75 մ2` մնացած նավթամթերքների|

|   |                                |համար                           |

|___|________________________________|________________________________|

|4. |ՆՆՊ-ի այլ շենքեր (լցման,        |Արտադրական ավելի քան 50 մ2      |

|   |լցաբաշխման և  այլ)              |տարածքով սենքեր, որտեղ հնարավոր |

|   |                                |է 5 կգ/մ2 քանակությամբ          |

|   |                                |նավթամթերքի առկայություն        |

._____________________________________________________________________.

 

142. Աղյուսակ 14-ում չնշված այլ օբյեկտների սարքավորումը հրդեհաշիջման կայանքներով կարգավորվում են` համաձայն ՀՀ ՏԿԱԻ նախարարի 18.06.2015թ. 595-Ն հրամանի, ՀՀՇՆ II-8.04.02-2005, ՀՀՇՆ 40-01.01-2014 շինարարական նորմերի և այլ առնչվող նորմատիվային փաստաթղթերի պահանջների:

143. Նավթամբարների հրդեհաշիջման համար պետք է կիրառել 14-րդ կամ 15-րդ գլուխներում նկարագրված համակարգերը:

144. Հրդեհաշիջման համակարգի տիպից անկախ, հրամարիչ նյութի և/կամ դրանց բաղադրամասերի պահեստավորման նորմատիվային քանակը պետք է ընդունել մեկ հրդեհի համար եռակի ծախսով, հետևյալ հաշվարկներից.

1) հիմնական քանակություն, որը թողարկվում է ինքնաշխատ կամ հեռահար, հրդեհաշիջման և հովացման համար, ներառում է հաշվարկային և ամենաերկար խողովակաշարը նախապես լցնելու քանակությունները,

2) պահուստային քանակություն, որը թողարկվում է հեռահար, եթե հիմնական քանակության թողարկումից հրդեհը չի մարվել կամ էլ կրկնակի բոցավառում թույլ չտալու համար, ներառում է միայն հաշվարկային քանակությունը (առանց խողովակաշարերի հաշվարկի),

3) անձեռնմխելի քանակությունը` հիմնական քանակության չափով պահվում է ՆՆՊ-ում մինչև ծախսված քանակությունների վերականգնումը:

145. Հրդեհից հետո հրամարիչ նյութի և/կամ դրանց բաղադրամասերի պաշարի վերականգնման ժամանակը չպետք է գերազանցի.

1) 96 ժամը` ջրի և տեղական արտադրության հրամարիչ նյութի և/կամ դրանց բաղադրամասերի համար,

2) 2 շաբաթը` արտասահմանյան արտադրության նյութի և/կամ դրանց բաղադրամասերի համար:

146. Վերգետնյա չայրելի նյութերից ջերմամեկուսիչ շերտով նավթամբարների համար թույլատրվում է ջրով հովացման կայուն կայանքը չմիացնել հակահրդեհային ջրմուղին: Այս դեպքում չոր խողովակաշարը պետք է դուրս բերված լինի նավթամբարը պարփակող պարսպից և դրա ծայրին տեղակայված լինեն միացման կցորդիչներ ու խցափակիչներ:

147. Բոլոր ՆՆՊ-ում երկաթուղային լցաթափման գլանանոթների, ուղեհարթակների լցաթափման սարքվածքների հովացման համար պետք է նախատեսել հեռավար թողարկմամբ կայուն ջրանետիչներ (օրինակ, նկ.3):

148. ՆՆՊ-ում հրդեհի դեպքում որպես ջրի հաշվարկային ծախս պետք է ընդունել ներքոգրյալ դեպքերում հրդեհաշիջման և ջրով հովացման համար անհրաժեշտ ընդհանուր քանակություններից ամենամեծը.

1) մեկ նավթամբարի հրդեհի դեպքում,

2) երկաթուղային գլանատակառների, դրանց ուղեհարթակի և լցաթափման սարքվածքների հրդեհի դեպքում,

3) ավտոմոբիլային գլանատակառների և դրանց լցաթափման սարքվածքների հրդեհի դեպքում,

4) ՆՆՊ-ի մի որևէ շենքի արտաքին և ներքին հրդեհաշիջման դեպքում:

149. Հրամարիչ նյութերի ծախսը պետք է հաշվարկել, ելնելով հաշվարկային մակերեսի 1 մ2 մակերեսով նավթամթերքների հրդեհաշիջման համար անհրաժեշտ մատուցման ինտենսիվությունից:

150. Արտաքին ուղղաձիգ նավթամբարների համար հաշվարկային մակերեսը պետք է ընդունել հավասար.

1) կայուն և պոնտոնային առաստաղով նավթամբարներ` նավթամբարի հորիզոնական կտրվածքի մակերեսին,

2) լողացող առաստաղով նավթամբարներ վերևից փրփուրի մատուցման դեպքում` նավթամբարի արտաքին պատի և լողացող առաստաղի վրա տեղակայվող փրփուրի արգելապատի միջև օղակաձև տարածքի մակերեսին,

3) լողացող առաստաղով նավթամբարներ համակցված հրդեհաշիջման (փրփուրի վերևից և ենթաշերտային մատուցմամբ) դեպքում` նավթամբարի հորիզոնական կտրվածքի մակերեսին,

4) մի ընդհանուր հարթակում տեղակայված մեկ` մինչև 200 մ3, և ընդհանուր խմբի մինչև 1000 մ3 ծավալով նավթամբարների դեպքում` խումբը պարփակող պարսպի ներսի մակերեսին, բայց ոչ ավելի քան 300 մ2:

151. Ստորգետնյա և վերգետնյա հորիզոնական նավթամբարների համար հաշվարկային մակերեսը պետք է ընդունել հավասար նավթամբարի հորիզոնական կտրվածքի մակերեսին:

152. Այլ օբյեկտների համար հաշվարկային մակերեսը պետք է ընդունել հավասար.

1) Երկաթուղային ուղեհարթակների համար` ուղեհարթակների շինության, ներառյալ երկաթգիծը, պարագծով պարփակված մակերեսին, բայց ոչ ավելի քան 1 000 մ2,

2) ավտոմոբիլային ուղեհարթակների համար` ուղեհարթակների շինության, ներառյալ լիցքավորման հարթակները, պարագծով պարփակված մակերեսին, բայց ոչ ավելի քան 800 մ2,

3) տարայում նավթամթերքների պահեստների ներքին հրդեհաշիջման համար` ամենամեծ պահեստային սենքի մակերեսին,

4) մթերամուղ և կոյուղային պոմպակայանների, լցման, լցաբաշխման և այլ արտադրական շենքերում նավթամթերքի առկայությամբ սենքերի (աղյուսակ 14-ում բացակայող) ներքին հրդեհաշիջման համար` ամենամեծ սենքի մակերեսին:

153. Վերգետնյա ուղղաձիգ նավթամբարների հովացման համար անհրաժեշտ ջրի ծախսը հաշվարկվում է ելնելով աղյուսակ 15-ում բերված ջրի մատուցման ինտենսիվությունից: Ջրի ընդհանուր ծախսը որոշվում է վառվող նավթամբարի և նույն խմբում նրան կից նավթամբարների հովացման համար անհրաժեշտ ծախսերի հանրագումարով:

 

Աղյուսակ 15.

 

._________________________________________________________________.

|Հ/Հ|Նավթամբարների                 |Ջրի մատուցման ինտենսիվությունը|

|   |հովացումը                     |լ/վրկ, 1 մ երկարության վրա    |

|   |                              |վառվող կից նավթամբարի         |

|   |                              |______________________________|

|   |                              |նավթամբարի  |կիսաշրջանագծով   |

|   |                              |շրջանագծով  |                 |

|___|______________________________|____________|_________________|

|1. |Նավթամբարների հովացման կայուն |    0.50    |      0.20       |

|   |տեղակայված համակարգեր         |            |                 |

|___|______________________________|____________|_________________|

|2. |Հովացման շարժական համակարգեր  |    0,80    |      0,30       |

._________________________________________________________________.

 

154. Հովացման համար ջրի ծախսում թույլատրվում է հաշվի չառնել վառվողին կից հետևյալ նավթամբարների հովացման համար անհրաժեշտ ջրի ծախսը.

1) չայրելի նյութով ջերմամեկուսացվածի, բայց այդ դեպքում տեղում պետք է նախատեսվի 800 մ3 ոչ պակաս հակահրդեհային ջրի պաշար,

2) աղյուսակ 7-ում նշված հեռավորության կրկնապատիկից ավելի հեռու գտնվողների:

155. Վերգետնյա հորիզոնական 100 մ3 և ավելի ծավալով վառվող և նրան կից նավթամբարների հովացման ջրի ընդհանուր ծախսը պետք է ընդունել ոչ պակաս, քան 20 լ/վրկ:

156. Ստորգետնյա նավթամբարների (վառվող և նրան կից) հովացման ջրի ծախսը պետք է ընդունել ոչ պակաս քան 10 լ/վրկ:

157. Երկաթուղային գլանանոթների, ուղեհարթակների լցաթափման սարքվածքների հովացման ջրի ծախսը պետք է ընդունել 2 ջրանետիչների միաժամանակյա աշխատանքից ելնելով, բայց ոչ պակաս քան 40լ/վրկ:

158. Ջրանետիչների քանակն ու դասավորությունը պետք է որոշել հատակագծում երկաթուղային գլանանոթների և հատակագծում ուղեհարթակի ցանկացած կետում հրդեհը 2 ամփոփ շիթով շիջելու պայմանից:

159. Ջրանետիչները պետք է տեղակայվեն ուղեհարթակի երկաթգծին առնվազն 15մ հեռու, առավելապես հակահրդեհային աշտարակների վրա:

160. Մարդկանց կողմից տեղում ջրանետիչների կառավարման դեպքում դրանց վրա պետք է տեղակայել պաշտպանիչ էկրան` հրշեջի հատուկ պաշտպանիչ հանդերձանքով մարդու վրա կրակի ջերմային ճառագայթումը մինչև թույլատրելի չափաքանակի (ոչ ավել քան 5 կՎտ/մ2) նվազեցնելու նպատակով:

161. Հրդեհի դեպքում հակահրդեհային ջրմուղի խողովակաշարում ազատ ճնշումը պետք է լինի.

1) նավթամբարները կայուն համակարգով հովացնելիս` համաձայն հովացման օղակի տեխնիկական բնութագրի, բայց հովացման օղակի (կիսաօղակի, հատվածամասի) վերջին անցքի մակարդակում ոչ պակաս, քան 0.1 ՄՊա,

2) նավթամբարները շարժական համակարգով հովացնելիս` համաձայն հրդեհային փողրակի տեխնիկական բնութագրի, բայց ոչ պակաս, քան 0.4 ՄՊա:

162. Վառվող և նրան կից նավթամբարների հովացման հաշվարկային տևողությունը պետք է ընդունել.

1) վերգետնյա նավթամբարները ինքնաշխատ համակարգով հրդեհաշիջման դեպքում` 4 ժամ, շարժական համակարգերով հրդեհաշիջման դեպքում` 6 ժամ,

2) ստորգետնյա նավթամբարների դեպքում` 3 ժամ,

163. Նավթամբարների, մթերամուղ պոմպակայանների, տարայում նավթամթերքների պահեստային, լցման և լցաբաշխման շենքում, շինություններում ու տեղամասերում ինքնաշխատ հրդեհաշիջման համակարգերով, ինչպես նաև նավթամբարների հովացման կայուն տեղակայված համակարգերով սարքավորված ՆՆՊ-ում հրշեջ շարժիչապոմպերի և այլ սարքավորանքի համար պետք է նախատեսել հրդեհային կետեր կամ սենքեր այդ սարքավորանքի տեղակայման համար անհրաժեշտ, բայց ոչ պակաս քան 20 մ2 մակերեսով:

164. Այն ՆՆՊ-ում, որտեղ նավթամբարների, շենքերի, շինությունների ու այլ օբյեկտների հրդեհաշիջումը կազմակերպվում է ոչ ինքնաշխատ կամ շարժական հրշեջ տեխնիկայի միջոցով, հրշեջ կայանների, պահակետերի, սարքավորանքի և տեխնիկայի տեղաբաշխման կետերն ու սենքերը պետք է նախատեսվեն ըստ դրանց տեղավորման համար անհրաժեշտ մակերեսի, իսկ հրշեջ կայանների ու պահակետերի տեղաբաշխումն իրականացվի ՀՀ ԱԻՆ պահանջների համաձայն:

 

13.3. ՏԵՍԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

165. ՆՆՊ-ի բաց և շենքերի ու շինությունների ներսի տարածքներում հրդեհային իրավիճակի, հրդեհի ազդանշանման համակարգից ստացված ազդանշանների տեսողական ստուգման, օպերատորի/կարգավարի կողմից հրդեհաշիջման ու հովացման համակարգերի այս կամ այն ուղղությամբ հեռավար թողարկման ճիշտ որոշման նպատակով բոլոր նավթամբարները, լցաթափման ուղեհարթակները, բոլոր տիպի պոմպակայանները, նավթամթերքի պահման պահեստներն ու հարթակները, լցման, լցաբաշխման և այլ տեղամասերը, որտեղ մշտապես կամ ժամանակավոր հնարավոր է նավթամթերքի առկայություն, ինչպես նաև հրդեհաշիջման ինքնաշխատ կամ հեռավար գործարկմամբ համակարգերով սարքավորված օբյեկտներում պարտադիր կերպով պետք է տեղակայվեն տեսահսկման համակարգեր, իսկ համակարգի կառավարման սարքերը (տեսագրիչներ, համակարգիչներ և այլն) և տեսամոնիտորը/ները տեղակայվեն օպերատորի/կարգավարի, անվտանգությունն իրականացնող անձնակազմի շուրջօրյա ներկայությամբ սենյակներում:

166. Տեսախցիկների էլ սնուցումը պետք է ապահովվի 1-ին կարգի սնուցման աղբյուրից կենտրոնացված` օպերատորի/ կարգավարի սենյակից կամ ապակենտրոնացված` տեսախցիկներին մոտ հոսանքի աղբյուրներից:

 

14. ՆԱՎԹԱՄԲԱՐՆԵՐԻ ՓՐՓՐԱՇԻՋՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

167. Փրփրաշիջման կայանքները կազմված են.

1) ջրի աղբյուրից,

2) պոմպակայանից,

3) նավթամբարների խմբի, երկաթուղային ուղեհարթակի շուրջը օղակաձև, առանձին նավթամբարներին, ավտոմոբիլային ուղեհարթակներին օղակաձև կամ փակուղային, չոր (կամ ջրալցված` ստորգետնյա տարբերակի դեպքում) խողովակաշարից (հրշեջ ջրածորաններով և այլ անհրաժեշտ սարքվածքներով), նախատեսված.

ա. նավթամբարների հովացման համար,

բ. փրփրարարի բաժնավորման սարքվածքին ջրասնուցման համար,

գ. շենքերի ու շինությունների ներքին հակահրդեհային ջրմուղի սնուցման համար:

4) վերոգրյալ օղակաձև խողովակաշարից ջրասնվող, փրփրարարի պահման և բաժնավորման հանգույցից (բաք-բաժնավորիչ, փրփրարարի պահման և բաժնավորման մոդուլներ),

5) բաժնավորիչից սկիզբ առնող և դեպի նավթամբարներ, ուղեհարթակներ, նավթամթերքի առկայությամբ մյուս բոլոր շենքեր և շինություններ, հարթակներ գնացող պարտադիր չոր, անհրաժեշտ սարքվածքներով փրփրատարից այդ օբյեկտներում փրփրաշիջման համար,

6) ջրի և աշխատանքային լուծույթի մատուցումը ըստ ուղղությունների ապահովելու նպատակով էլ. շարժաբերով և ձեռքով (ինքնաշխատ և հեռավար թողարկումով համակարգերի դեպքում), կամ միայն ձեռքով կառավարվող (միայն շարժական հրշեջ տեխնիկայի կիրառման դեպքում) փականների լրակազմից,

7) ղեկավարման և ավտոմատիզացման միջոցներից,

8) այլ անհրաժեշտ սարքավորանքից, կախված ընդունված լուծումներից.

ա. փրփրարտադրիչներից` կայուն կամ տատանվող,

բ. ջրով հովացման և ջրային վարագույրների համար դրենչերներից,

գ. խցանումներ բացառող հրդեհային զտիչներից

դ. հեղուկ նավթամթերքների և/կամ դրանց գոլորշիների մուտքը հակահրդեհային խողովակներ բացառող մեմբրաններից,

ե. լաֆետային կայուն կամ տատանվող ջրանետիչներից,

զ. հակահրդեհային աշտարակներից,

է) հրշեջ և փրփրային պահարաններից,

ը. շարժական հրշեջ տեխնիկայի միացման հանգույցներից,

թ. ջրի կամ փրփուրի մատուցման սարքերից առաջ տեղակայվող և հեղուկի տուրբուլենտային հոսքը հարաբերականորեն լամինար ձևափոխող հրդեհային հանգստացուցիչներից:

168. ՆՆՊ-ում հրդեհաշիջման համար հարկավոր է կիրառել թաղանթ առաջացնող, կրկնակի բոցավառումը բացառող, սինթետիկ, ֆտոր պարունակող փրփրարարից (AFFF, FFFP տիպի) ստացվող ցածր և/կամ միջին պատիկությամբ փրփուր, որն անհրաժեշտ է մատուցել «փափուկ» ձևով` նավթամբարի պատի վրայով սահեցնելով:

169. Վերգետնյա ուղղաձիգ, կայուն տանիքով (առանց պոնտոն), բացի յուղերի և մազութի համար նախատեսված նավթամբարներում խորհուրդ է տրվում լրացուցիչ կիրառել ենթաշերտային ցածր պատիկությամբ փրփրաշիջում:

170. Այրելի և դյուրաբոցավառ նավթամթերքների մշտական կամ ժամանակավոր առկայությամբ շենքերի ու շինությունների սենքերում հարկավոր է կիրառել սինթետիկ, ֆտոր չպարունակող մակերևութային ակտիվ նյութեր պարունակող փրփրարարից (S տիպի) ստացվող բարձր պատիկությամբ փրփուր: Կառուցվածքային յուրահատկություններից ելնելով այս սենքերում բարձր պատիկությամբ փրփրաշիջման անհնարինության դեպքում թույլատրվում է ցածր և/կամ միջին պատիկությամբ ամբողջ մակերեսով փրփրաշիջում:

171. Փրփրաշիջման համար թույլատրվում է կիրառել միայն ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 50588-2012, ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 53280.1-2010 և ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 53280.2-2010-ին համապատասխանող, սերտիֆիկացված փրփրարարներ, հնարավորինս ցածր ծավալային խտությամբ, որպես ավելի հեռանկարային և խնայողական:

172. Փրփրշիջման նպատակով փրփրաջրի հաշվարկային քանակը որոշվում է 16 (միջին պատիկություն) և 17 (ցածր պատիկություն) աղյուսակներում բերված 1 մ2 հաշվարկային մակերեսների վրա նորմատիվային ինտենսիվությունից:

 

Աղյուսակ 16.

 

.___________________________________________________________________.

|Հ/Հ| Նավթամթերքը                  |Փրփրաջրի մատուցման նորմատիվային |

|   |                              |ինտենսիվությունը, i, լ/(վրկxմ2) |

|   |                              |________________________________|

|   |                              |Ընդհանուր   |ֆտոր պարունակող    |

|   |                              |նշանակության|___________________|

|   |                              |(S տիպի և   |չթաղանթա-|թաղանթա- |

|   |                              |այլ)        |պատող    |պատող    |

|   |                              |            |(FP տիպի |(AFFF,   |

|   |                              |            |և  այլ)  |FFFP տիպի|

|   |                              |            |         |և  այլ)  |

|___|______________________________|____________|_________|_________|

|1. |Tբոց 28 oC ի-ից և  ցածր       |  0,08      |0,06     |0,05     |

|   |ջերմաստիճանով, ու նաև  Tբոց-ից|            |         |         |

|   |ավելի տաքացված նավթամթերքներ  |            |         |         |

|___|______________________________|____________|_________|_________|

|2. |Tբոց=28 oC ի-ից բարձր         |  0,05      |0,05     |0,04     |

|   |ջերմաստիճանով նավթամթերքներ   |            |         |         |

|___|______________________________|____________|_________|_________|

|3. |Գազային կայուն խտուցք         |  -         |0,12     |0,1      |

|___|______________________________|____________|_________|_________|

|4. |Գազային խտուցքից ստացված      |  0.08      |0.08     |0.08     |

|   |բենզին, կերոսին, դիզելային    |            |         |         |

|   |վառելիք                       |            |         |         |

.___________________________________________________________________.

 

Աղյուսակ 17.

 

.____________________________________________________________________.

|Նավթամթերքը                  |Փրփրաջրի մատուցման նորմատիվային       |

|                             |ինտենսիվությունը, i, լ/(վրկxմ2)       |

|                             |______________________________________|

|                             |ֆտոր        |ֆտոր        |ֆտոր-պրոտեին|

|                             |պարունակող  |պարունակող  |պարունակող  |

|                             |չթաղանթա-   |թաղանթա-    |սինթետիկ    |

|                             |պատող       |պատող       |թաղանթապատող|

|                             |փրփրարարներ |սինթետիկ    |փրփրարարներ |

|                             |(FP տիպի    |փրփրարարներ |(FFFP տիպի  |

|                             |և  այլ)     |(AFFF տիպի  |և  այլ)     |

|                             |            |և  այլ)     |            |

|                             |______________________________________|

|                             |            մատուցումը                |

|                             |______________________________________|

|                             |մակերե-|շեր-|մակերե-|շեր-|մակերե-|շեր-|

|                             |վույթին|տում|վույթին|տում|վույթին|տում|

|_____________________________|_______|____|_______|____|_______|____|

|1. Tբոց=28 oC և  ցածր        |   0,08|  - |   0,07|0,10|   0,07|0,10|

|ջերմաստիճանով նավթամթերքներ  |       |    |       |    |       |    |

|_____________________________|_______|____|_______|____|_______|____|

|2. Tբոց=28 oC ի-ից բարձր     |   0,06|  - |   0,05|0,08|   0,05|0,08|

|ջերմաստիճանով նավթամթերքներ  |       |    |       |    |       |    |

|_____________________________|_______|____|_______|____|_______|____|

|3. Գազային կայուն խտուցք     |   0,12|  - |   0,10|0,14|   0,10|0,14|

.____________________________________________________________________.

 

173. Փրփրարարի կոնկրետ տիպի համար մատակարարման ինտենսիվությամբ, փրփուրի բազմապատիկությամբ և այլ պահանջվող (նորմավորվող) հարաչափերը սահմանվում են նյութի մատուցման նորմատիվային փաստաթղթերով:

174. Փրփրաշիջման հաշվարկային ժամանակը պետք է ընդունել 15 րոպե:

175. Փրփրաշիջման դեպքում փրփուրը պետք է մատուցվի հրդեհի օջախ ոչ ուշ, քան 3 րոպեում:

176. Փրփրաջրի համար օգտագործվող ջուրը չպետք է պարունակի նավթամթերքի խառնուրդներ:

177. Փրփրարարը պետք է պահվի խտացված ձևով` չժանգոտվող պողպատից, պոլիմերային նյութից կամ պոլիմերային ներքին ծածկույթով սովորական պողպատից տարաներում կամ էլ հատուկ փրփրարարի պահման և բաժնավորման սարքվածքում, և մատուցվի բաժնավորման սարքվածքին միայն հրդեհաշիջման ժամանակ:

178. Բոլոր հիդրավլիկական հաշվարկները պետք է կատարել` համաձայն ՀՀՇՆ II-8.04.02-2005 և ՀՀՇՆ 40-01.01-2014 շինարարական նորմերի պահանջների:

179. Փրփրաշիջման կայանքի հիմնական հարաչափերի հաշվարկը հետևյալն է.

1) Որոշվում է կոնկրետ հրդեհաշիջման օբյեկտի համար անհրաժեշտ փրփրաջրի ելքը - Qհաշվ, լ/վրկ,

 

Qհաշվ= Sհշ x iհաշվ (1)

 

որտեղ.

ա. Sհշ - հրդեհաշիջման հաշվարկային մակերեսն է, մ2,

iհաշվ.- հրդեհաշիջման նորմատիվային ինտենսիվությունը, լ/(վրկxմ2):

1) Ընտրվում են փրփրարտադրիչները և որոշվում է փրփրարտադրիչների հաշվարկային անհրաժեշտ քանակը - N հաշվ., հատ,

 

Nհաշվ = Qհաշվ / Q1 (2)

 

որտեղ,

ա. Q1 - ը ընտրված մեկ փրփրարտադրիչի արտադրողականությունն է, լ/վրկ:

3) Nփաստ Փրփրարտադրիչների փաստացի տեղակայվող քանակը` որոշվում է հաշվարկային քանակը կլորացնելով դեպի վեր` հաշվի առնելով հետևյալ պայմանները.

ա. փրփրարտադրիչները պետք է լինեն միատիպ, նույն բնութագրերով,

բ. պետք է տեղակայվեն 2-ից ոչ պակաս փրփրարտադրիչներ, նավթամբարի պարագծով հավասարահեռ, բայց իրարից 15 մ-ից ոչ հեռու:

4) Փրփրաջրի փաստացի ելքը Qփաստ, լ/վրկ,

 

Qփաստ= Q1 x Nփաստ (3)

 

5) Փրփրաշիջման փաստացի ինտենսիվությունը, լ/(վրկxմ2),

 

iփաստ = Qփաստ / Sհշ (4)

 

6) Փրփրաշիջման փաստացի ինտենսիվությունը պետք է մեծ լինի նորմատիվային ինտենսիվությունից,

 

iփաստ >= iհաշվ (5)

 

7) Նորմատիվային ժամանակում հրդեհաշիջման օբյեկտին մատուցվելիք փրփրաջրի քանակությունը, Vօմ մ3,

 

Vօմ = Qփաստ x tհշ x 60 / 1000 (6)

 

որտեղ,

ա. tհշ - հրդեհաշիջման հաշվարկային ժամանակն է, րոպե:

7) Որոշվում է չոր խողովակաշարերը լցնելու համար անհրաժեշտ փրփրաջրի քանակությունը, Vխ մ3,

--

                              Vխ = \ Vi (7)

                                   /

                                   --

որտեղ,

ա. Vi - չոր խողովակաշարի i-րդ հատվածի ծավալն է: Հարկավոր է հաշվարկում ներառել ինչպես օղակաձև, այնպես էլ դեպի հրդեհաշիջման օբյեկտ գնացող փակուղային հորիզոնական և ուղղաձիգ խողովակները, ու նաև այլ օբյեկտներ գնացող, բայց մինչև փակ փական հասնող խողովակների ծավալները:

8) Փրփրաջրի հիմնական անհրաժեշտ ծավալը, Vհիմն մ3,

 

Vհիմն = Vօմ + Vխ (8)

 

8) 143 կետի պահանջի համաձայն ՆՆՊ-ում մշտապես պահեստավորված փրփրարարի նորմատիվային քանակը, Vպփ մ3,

 

Vպփ = (3Vօմ + 2Vխ) x Kփ / 100 (9)

 

որտեղ

ա. Kփ - փրփրարարի խտությունն է փրփրաջրում, Kփ = 0.5%, 1%, 3% կամ 6%: Գերադասելի են ցածր խտությամբ փրփրարարները:

10) 143 կետի պահանջի համաձայն ՆՆՊ-ում մշտապես պահեստավորված ջրի նորմատիվային քանակը, Vպջ մ3,

 

Vպջ = (3Vօմ + 2Vխշ) x (100-Kփ) / 100 (10)

 

11) 152 կետի պահանջի համաձայն, ջրի այս քանակին պետք է գումարվի վառվող և կից նավթամբարները ջրով հովացման համար անհրաժեշտ ջրի քանակը, որը հաշվարկվում է 153-157 կետերի պայմաններով:

180. Փրփրարարը պետք է պահվի 2-ից ոչ պակաս տարաներում: Թույլատրվում է նախատեսել 1 տարա` 10 մ3-ից պակաս փրփրարարի դեպքում: 1 Տարայում թույլատրվում է 10 մ3-ից ավել փրփրարարի պահելը, պայմանով, որ տարան միջնապատերով բաժանված լինի մինչև 10 մ3 հատվածամասերի:

181. Փրփրարարի ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել լուծույթի պատրաստման համար օգտագործվելիք ջրի կոշտությունը:

182. ՆՆՊ-ում հրդեհաշիջման հուսալիության համար խորհուրդ է տրվում կիրառել փրփրարարներ, որոնք ըստ տեխնիկական բնութագրերի հնարավոր է կիրառել տարբեր կոշտության ջրերի հետ ըստ ԳՕՍՏ Ռ 50588-2012:

183. ՆՆՊ-ում ինքնաշխատ և ոչ ինքնաշխատ փրփրաշիջման համակարգերի նախատեսման դեպքերում անհրաժեշտ է նախագծել ընդհանուր պոմպակայան և փրփրատար խողովակաշար:

184. Նավթամբարների համակազմերի կամ երկկողմանի լցաթափման երկաթուղային ուղեհարթակների հակահրդեհային ջրմուղի և փրփրատար խողովակաշարերի ցանցերը պետք է նախատեսել օղակաձև, փակուղային ճյուղավորումներով դեպի առանձին շենքեր և շինություններ, այդ թվում` նավթամբարներ:

185. Օղակաձև խողովակաշարերը անհրաժեշտ է տեղակայել նավթամբարների համակազմերը պարփակող արտաքին պարսպից դուրս և երկաթուղային ուղեհարթակի երկաթգծերից 10 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

186. Օղակաձև փրփրաջրի խողովակաշարից 100 մ-ից հեռու գտնվող 2 000 մ3 և ավելի ծավալով վերգետնյա նավթամբարներին, ինչպես նաև ՆՆՊ-ի շենքերին ու շինություններին այդ խողովակաշարի 2 տարբեր կետերից պետք է մոտեցվի 2 փակուղային խողովակաշար, յուրաքանչյուրը նախատեսված հրդեհաշիջման համար անհրաժեշտ ելքով:

187. Փակուղային խողովակաշարի երկարությունը չպետք է գերազանցի 125 մ-ը:

188. Փրփրաջրի և հակահրդեհային խողովակաշարերը թույլատրվում է տեղակայել մեկ խրամուղում, կառավարման հանգույցների, փականների ու հիդրանտների համար ընդհանուր հորանների կիրառմամբ:

189. Ստորգետնյա ջրերով ծածկվելու վտանգի դեպքում փականների էլ շարժաբերները պետք է տեղակայել գետնից բարձր և փակել պատյանով:

190. Ցուրտ ձմեռներով բնութագրվող վայրերում էլեկտրական շարժաբերներով փականները պետք է տեղակայել ջերմապահպանիչ պատյաններում կամ տաքացվող շինություններում:

 

15. ԱԾԽԱԹԹՎԻ ԵՐԿՕՔՍԻԴՈՎ ԻԶՈԹԵՐՄԻԿ ՄՈԴՈՒԼԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՆԱՎԹԱՄԲԱՐՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

191. Պողպատե նավթամբարների, երկաթուղային և ավտոմոբիլային ուղեհարթակների ու տեխնոլոգիական այլ սարքավորանքների հրդեհաշիջման համար կարող են կիրառվել ԳՕՍՏ Ռ 50969-96-ի պահանջներին համապատասխանող գազային հրդեհաշիջման կայանքներ` ըստ ԳՕՍՏ 8050-85-ի հեղուկ ածխաթթվի երկօքսիդի իզոթերմիկ մոդուլների կիրառմամբ:

192. Կայանքները նավթամբարների մասով պետք է բավարարեն սույն նորմերի 132-134 կետերի պահանջներին, իսկ երկաթուղային և ավտոմոբիլային ուղեհարթակների ու տեխնոլոգիական սարքավորանքների համար` թողարկվեն հեռակառավարմամբ:

193. Գազային հրդեհաշիջման կայանքը կարող է կազմվել մի քանի իզոթերմիկ մոդուլներից: Նման դեպքերում գազի թողարկումը բոլոր մոդուլներից պետք է իրականացվի միաժամանակ:

194. Հնարավոր է մոդուլներից գազի թողարկումը հաջորդաբար պայմանով, որ յուրաքանչյուր թողարկման ժամանակ մատուցվի հրդեհաշիջման համար անհրաժեշտ գազի քանակն ամբողջությամբ:

195. Իզոթերմիկ մոդուլները կարելի է տեղակայել շենքերից ու շինություններից դուրս, տեղումներից և արևից պաշտպանված, ցանկապատված, ծածկով հարթակում համաձայն ԳՕՍՏ 15150-69-ի պահանջների: Ընդ որում անհրաժեշտ է.

1) մոդուլի տեղակայման վայրը ապահովել վթարային լուսավորությամբ,

2) միջոցներ ձեռնարկել մարդկանց չարտոնված մուտքը այդ տարածք, մոդուլին, դրա թողարկիչներին և բաշխիչ սարքվածքներին հասանելիությունը արգելելու նպատակով,

3) նախատեսել մոդուլին մոտեցման ավտոմոբիլային ճանապարհ:

196. Մոդուլները պետք է տեղակայվեն նավթամբարների համակազմերը պարփակող արտաքին պարսպից դուրս, հրդեհի վտանգավոր ազդեցությունից պաշտպանված տեղերում, բայց այդ նավթամբարներից սույն շինարարական նորմերի աղյուսակ 3-ի 4-րդ կետում նշված հեռավորությունից ոչ պակաս հեռավորության վրա:

197. Անկախ նավթամբարի կառուցվածքից նրա արտաքին եզրագծերով հատակագծի ամեն 1մ2 մակերեսի վրա պետք է մատուցվի ոչ պակաս քան 13 կգ ածխաթթու գազ:

198. Տեղային ծավալային հրդեհաշիջման դեպքում ածխաթթու գազի մատուցման քանակը (զանգվածը) պետք է լինի ոչ պակաս քան 6 կգ ամեն 1 մ3 ծավալում:

199. Տեղային ծավալային հրդեհաշիջման ժամանակ հաշվարկային ծավալը որոշվում է պաշտպանվող սարքավորման բարձրության և այդ սարքավորման հատակագծային մակերեսի արտադրյալով: Ընդ որում բոլոր հաշվարկային չափերը` երկարությունը, լայնությունն ու բարձրությունը, պետք է մեծացվեն 1 մ-ով:

200. Գլխադիրներից ածխաթթու գազի հաշվարկային քանակության մատուցման ժամանակը, ներառյալ կայանքի իներցիականությունը, չպետք է գերազանցի.

1) 90 վրկ` նավթամբարների դեպքում,

2) 60 վրկ` տեղային հրդեհաշիջման ժամանակ:

201. Նավթամբարների հրդեհաշիջման դեպքում ածխաթթու գազի մատուցման հապաղում չի նախատեսվում:

202. Գազային հրդեհաշիջման կայանքներով սարքավորված նավթամբարները պետք է ունենան ավելցուկային ճնշման արտածման բացվածքներ, որոնց մակերեսը որոշվում է ՀՀՇՆ II-8.04.02-2005 շինարարական նորմերով: Եթե նավթամբարների վրա տեղակայված շնչառական և վթարային փականների մակերեսներն անբավարար են, ապա պետք է նախատեսել լրացուցիչ փականներ կամ այլ սարքվածքներ համապատասխան մակերեսներով:

203. Նավթամբարների վրայի բացվածքները պետք է բավարարեն արտադրական անվտանգության պահանջներին:

204. Բաշխիչ սարքվածքները պետք է տեղակայել հրդեհաշիջման կայանում կամ էլ 2մ-ից ոչ պակաս բարձրությամբ առանձին ծածկերի տակ:

205. Գլխադիրների ընտրությունը և տարածական տեղակայումը որոշվում է դրանց տեխնիկական բնութագրերով:

206. Գլխադիրները մեխանիկական հնարավոր վնասման տեղերում պետք է պաշտպանվեն հրամարիչ նյութի ելքը չխանգարող ցանցերով:

207. Գլխադիրները պետք է լինեն կորոզիոնակայուն նյութից:

208. Գլխադիրներից առաջ պետք է ապահովվի առնվազն 1,0 ՄՊա ճնշում:

209. Գլխադիրների հեռավորությունը միմյանցից պարագծով չպետք գերազանցի 10 մ-ը:

210. Գլխադիրները նավթամբարներում պետք է տեղակայվեն դրանց վերին եզրի և նավթամթերքի հնարավոր առավելագույն մակարդակի մեջտեղում, բայց վերին եզրին 250 մմ-ից ոչ մոտիկ:

211. Նավթամբարների համար նախատեսված գլխադիրները հերմետիկացնող սարքվածքների միջոցով պետք է բացառեն պայթունավտանգ գազաօդային խառնուրդի մուտքը հրդեհաշիջման կայանքի խողովակաշար:

212. Խողովակաշարի հատվածամասերի տրամագծերը որոշվում են կայանքի հիդրավլիկական հաշվարկով ըստ ՀՀՇՆ II-8.04.02-2005 շինարարական նորմերի:

213. Կայանքի խողովակաշարերի տեղակայումը ըստ ՀՀՇՆ II-8.04.02-2005 շինարարական նորմերի:

214. Կազմակերպությունների տարածքով խողովակաշարերը կարելի է տեղակայել վերգետնյա և ստորգետնյա:

215. Հեղուկ ածխաթթվի երկօքսիդի մեկ իզոթերմիկ մոդուլի կիրառմամբ հրդեհաշիջման կայանքի հիմնական հարաչափերի հաշվարկը հետևյալն է.

1) որոշվում է հեղուկ ածխաթթու գազի հաշվարկային քանակը նավթամբարների դեպքում.

Mհաշվ = Kնորմ x Sն (11)

 

որտեղ,

ա. Kնորմ = 13 կգ/մ2 - նորմատիվային մակերեսային խտությունն է,

բ. Sն - նավթամբարի արտաքին եզրագծերով մակերեսը հատակագծում, մ2:

2) հեղուկ ածխաթթու գազի հաշվարկային քանակը տեղային հրդեհաշիջման ժամանակ.

Mհաշվ = Kլ x Vլ (12)

որտեղ.

ա. Kնորմ = 6 կգ/մ3 - նորմատիվային ծավալային խտությունն է,

բ. Vլ - պաշտպանվող սարքավորանքի հաշվարկային ծավալը ըստ սույն հավելվածի 9-րդ կետի:

3) Նախնական ընտրվում է իզոթերմիկ մոդուլ` Mմոդուլ քանակով հրամարիչ նյութի լիցքավորման հնարավորությամբ և 2...3 ՄՊա հերթապահ ճնշումով.

 

Mմոդ = 3 Mհաշվ (13)

 

4) Կատարվում է հեղուկ ածխաթթվի երկօքսիդի իզոթերմիկ մոդուլով գազային հրդեհաշիջման կայանքի հիդրավլիկական նախնական հաշվարկ` ՀՀՇՆ II-8.04.02-2005 շինարարական նորմերում բերված հաշվարկի մեթոդաբանությամբ կամ, պատվիրատուի պահանջի դեպքում, այլ` ISO կամ EN ստանդարտով: Որոշվում են կայանքի խողովակաշարերի տրամագծերը, նախնական ընդունելով (այստեղ և ստորև mi բնութագիրը ներկայացվում է ըստ ՀՀՇՆ II-8.04.02-2005 շինարարական նորմերի).

 

m4 = 0.67 (m5 = 3 mհաշվ, m = mհաշվ) (14)

 

5) Հաշվարկային քանակությամբ հրամարիչ նյութի թողարկումից հետո խողովակաշարում հեղուկ վիճակում գտնվող գազի մնացորդը

 

Mխող = Vխող X Pհեղ (15)

 

որտեղ.

ա. Vխող - հրդեհաշիջման ամենահեռու ուղղության խողովակաշարի ծավալն է, մ3

բ. Pհեղ = 950 կգ/մ3- մոդուլում հեղուկ վիճակում ածխաթթու գազի խտությունն է մոդուլում նրա պահման ջերմաստիճանում:

6) Ճշտվում է մոդուլում մշտապես պահեստավորվող հրամարիչ նյութի զանգվածը` Mմոդ համաձայն 143 կետի պահանջի.

 

Mմոդ = 3Mհաշվ + 2Mխող (16)

 

6) Ստուգվում է մոդուլում հրամարիչ նյութի ամբողջ պահանջվող քանակության տեղավորման պայմանը

 

Mմոդուլ >= Mմոդ (17)

որտեղ,

ա. Mմոդուլ - ը ընտրված մոդուլի առավելագույն հնարավոր լիցքի զանգվածն է, կգ:

7) Կրկնվում է կայանքի հիդրավլիկական հաշվարկը արդեն կոնկրետ պայմանով.

 

m = Mհաշվ + Mխող, և m5 = Mմոդ (18)

 

8) Ճշտվում են կայանքի խողովակների տրամագծերը և դրանց ընդհանուր ծավալը: Եթե խողովակների սկզբնական և ճշտված տրամագծերը նույնն են, հաշվարկը համարվում է ավարտված: Հակառակ դեպքում նորից հաշվվում են 215-րդ կետի 4) ... 7) ենթակետերը:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 սեպտեմբերի 2022 թվական:

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
24.08.2022
N 20-Ն
Հրաման