040.0627.290502
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մայիսի 2002 թվականի N 627
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման 8.4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 07 խմբի 14 ենթախմբի «1. Երիտասարդական ծրագրերի իրականացման գծով պետական պատվեր» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ` ըստ առանձին միջոցառումների հաստատել ծախսերի նախահաշիվները, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կատարել փոփոխություններ երիտասարդական ծրագրերում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 29-ից:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թ.
մայիսի 29-ի N 627 որոշման
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳԾՈՎ
._________________________________________________________________________.
|NN |Գործունեության |Միջո-| Մեկ |2002 | այդ թվում` ըստ |
|ը/կ|ոլորտները |ցա- |միջոցառ-|թվականին | եռամսյակների (աճողական) |
| | |ռում-|ման |ծախսվելիք|_________________________|
| | |ների |միջին |գումարը | 1-ին | 1-ին | 9 ամիս|
| | |թիվը |արժեքը | |եռամսյակ|կիսամյակ| |
|___|__________________|_____|________|_________|________|________|_______|
|1. |Պետական կառավարման|2 |7000.0 |14000.0 |- |4000.0 |9000.0 |
| |համակարգի | | | | | | |
| |զարգացման | | | | | | |
|___|__________________|_____|________|_________|________|________|_______|
|2. |Իրավական |5 |1400.0 |7000.0 |1500.0 |3000.0 |5000.0 |
|___|__________________|_____|________|_________|________|________|_______|
|3. |Ազատ ժամանցի, |9 |1500.0 |13500.0 |2500.0 |5500.0 |9000.0 |
| |հոգևոր-ֆիզիկական, | | | | | | |
| |հայրենասիրական | | | | | | |
| |դաստիարակության | | | | | | |
|___|__________________|_____|________|_________|________|________|_______|
|4. |Հոգևոր- |10 |1000.0 |10000.0 |2000.0 |4500.0 |7000.0 |
| |մշակութային | | | | | | |
|___|__________________|_____|________|_________|________|________|_______|
|5. |Սոցիալ-տնտեսական |10 |1300.0 |13000.0 |2500.0 |5000.0 |8500.0 |
|___|__________________|_____|________|_________|________|________|_______|
|6. |Երիտասարդական |10 |1257.5 |12575.0 |1843.4 |5070.2 |8700.5 |
| |համագործակցության | | | | | | |
|___|__________________|_____|________|_________|________|________|_______|
|7. |Տեղեկատվական- |6 |2250.0 |13500.0 |2000.0 |4500.0 |8000.0 |
| |վերլուծական | | | | | | |
|___|__________________|_____|________|_________|________|________|_______|
|8. |Երիտասարդական |10 |1000.0 |10000.0 |2000.0 |4500.0 |7000.0 |
| |հասարակական կազմա-| | | | | | |
| |կերպությունների | | | | | | |
| |գործունեության | | | | | | |
| |համակարգման | | | | | | |
|___|__________________|_____|________|_________|________|________|_______|
|9. |Գիտակրթական |10 |950.0 |9500.0 |1500.0 |3500.0 |6000.0 |
|___|__________________|_____|________|_________|________|________|_______|
|10.|«Համահայկական |1 |50000.0 |50000.0 |1500.0 |3000.0 |5000.0 |
| |երիտասարդական | | | | | | |
| |միջազգային | | | | | | |
| |կենտրոն» | | | | | | |
| |հիմնադրամի | | | | | | |
| |գործունեության | | | | | | |
| |ապահովում | | | | | | |
|___|__________________|_____|________|_________|________|________|_______|
| | ԸՆԴԱՄԵՆԸ | | |153075.0 |17343.4 |42570.2 |73200.5|
._________________________________________________________________________.