Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ Օ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

17 ապրիլի 2020 թվականի N 337-Ն

 

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 58-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հիմնադրամների գործունեության մասին հաշվետվության ձևը»` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել «Հիմնադրամների գործունեության մասին հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը»` համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի փետրվարի 24-ի «Հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության ձևը, լրացման կարգը, հաշվետվության հրապարակման և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 58-Ն հրամանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(հրամանը փոփ. 09.08.2022 թիվ 822-Ն հրաման)

 

Դ. Անանյան

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2020 թվականի ապրիլի 17-ի

N 337-Ն հրամանի

 

ձև

 

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

._____________________________________________________________________.

|Հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվություն                      |

|                                                                     |

|                          ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                                |

|                  Հիմնադրամի  հոգաբարձուների                         |

|              խորհրդի ______________ թ. որոշմամբ                     |

|                                                                     |

|                        ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ                               |

|                        .____________.                               |

|                        .____________.                               |

|                          ._______.                                  |

|               Հիմնադրամի |__  \/ | թ. գործունեության մասին          |

|                          ._______.                                  |

|.____________________________________________________________________|

||1. Հիմնադրամի`                                                      |

||___________________________________________________________________.|

||1.1 Լրիվ անվանումը                      |                          ||

||________________________________________|__________________________||

||1.2 Գտնվելու վայրը                      |                          ||

||________________________________________|__________________________||

||1.3 Պետական գրանցման համարը             |                          ||

||________________________________________|__________________________||

||1.4 Պետական գրանցման տարին, ամիսը,      |                          ||

||ամսաթիվը                                |                          ||

||________________________________________|__________________________||

||1.5 ՀՎՀՀ-ն                              |                          ||

||________________________________________|__________________________||

||1.6 Հեռախոսը (այդ թվում` բջջային)       |                          ||

||________________________________________|__________________________||

||1.7 Պաշտոնական ինտերնետային կայքը       |                          ||

||________________________________________|__________________________||

||1.8 Էլեկտրոնային փոստը                  |                          ||

||___________________________________________________________________||

||2. Հիմնադրի անուն, ազգանուն կամ անվանում`                   |2.1   ||

||____________________________________________________________|______||

||____________________________________________________________|______||

||3. Հոգաբարձուների խորհրդի անդամների անուն, ազգանուն         |3.1   ||

||____________________________________________________________|______||

||____________________________________________________________|______||

||4. Կառավարչի անուն, ազգանուն`                               |4.1   ||

||___________________________________________________________________||

||___________________________________________________________________||

||5. Աշխատակազմում ընդգրկված անձանց քանակը|                          ||

||________________________________________|__________________________||

||6. Անձեռնմխելի կապիտալի չափը            |                          ||

||________________________________________|__________________________||

||7. Անձեռնմխելի կապիտալի կառավարումից    |                          ||

||ստացված եկամուտ                         |                          ||

||___________________________________________________________________||

||                 8. Ֆինանսավորման աղբյուրներ                       ||

||___________________________________________________________________||

||8.1 Ֆինանսավորում ըստ խմբերի|8.2 Ստացված     |8.3 Չափը      |8.4   ||

||                            |ֆինանսական      |              |      ||

||                            |միջոցների       |              |      ||

||                            |նպատակը         |              |      ||

||____________________________|________________|______________|______||

||8.1.1 Պետական և  համայնքային|                |              |      ||

||բյուջեներից դրամական մուտքեր|                |              |      ||

||____________________________|________________|______________|______||

||____________________________|________________|______________|______||

||8.1.2 Իրավաբանական անձանցից |                |              |      ||

||դրամական մուտքեր            |                |              |      ||

||____________________________|________________|______________|______||

||____________________________|________________|______________|______||

||8.1.3 Ֆիզիկական անձանցից    |                |              |      ||

||դրամական մուտքեր            |                |              |      ||

||____________________________|________________|______________|______||

||___________________________________________________________________||

||                   9. Հիմնադրի ներդրումը`                          ||

||___________________________________________________________________||

||9.1 Դրամական միջոցներ       |                                      ||

||____________________________|______________________________________||

||9.2 Գույք                   |9.2.1 Տեսակը    |9.2.2 Արժեքը  |9.2.3 ||

||____________________________|________________|______________|______||

||___________________________________________________________________||

||         10. Նվիրատվությունները/նվիրաբերությունները                ||

||___________________________________________________________________||

||10.1.1 Հայաստանի            |                |              |      ||

||Հանրապետություն/համայնքներ  |                |              |      ||

||____________________________|________________|______________|______||

||____________________________|________________|______________|______||

||10.1.2 Իրավաբանական անձինք  |                |              |      ||

||____________________________|________________|______________|______||

||____________________________|________________|______________|______||

||10.1.3 Ֆիզիկական անձինք     |                |              |      ||

||____________________________|________________|______________|______||

||____________________________|________________|______________|______||

||        11. Իրավաբանական ծրագրերը`                                 ||

||___________________________________________________________________||

||11.1 Ծրագրի անվանումը                  |11.2 Ծախսված գումարը|11.3  ||

||_______________________________________|____________________|______||

||_______________________________________|___________________________||

||12. Ֆինանսական տարում օգտագործված      |                           ||

||միջոցների ընդհանուր չափը               |                           ||

||_______________________________________|___________________________||

||13. Կանոնադրական նպատակների            |                           ||

||իրականացմանն ուղղված ծախսերի չափը      |                           ||

|.___________________________________________________________________.|

|                      Կից ներկայացվում է                             |

|_____________________________________________________________________|

Ֆինանսական հաշվետվություններն ու ֆինանսական հաշվետվությունների

վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը`

|_____________________________________________________________________|

|Ֆայլի անուն                             |Էջերի քանակը                |

|_____________________________________________________________________|

|                      ._____.    ._____.                             |

|                      |Կցել |    |Ջնջել|                             |

|                      ._____.    ._____.                             |

|                          Նշումներ`                                  |

|  ._______________________________________________________________.  |

|  |                                                               |  |

|  ._______________________________________________________________.  |

|_____________________________________________________________________|

|Այլ փաստաթղթեր                                                       |

|_____________________________________________________________________|

|Ֆայլի անուն                                                          |

|_____________________________________________________________________|

|                      ._____.    ._____.                             |

|                      |Կցել |    |Ջնջել|                             |

|                      ._____.    ._____.                             |

|              ._____________________.     ._________.                |

|              |Հիշել ժամանակավորապես|     |Գրանցել  |                |

|              ._____________________.     ._________.                |

._____________________________________________________________________.

 

(ձևը փոփ. 07.07.2021 թիվ 667-Ն հրաման)

 

1. Հիմնադրամների գործունեության մասին հաշվետվության ձևի (այսուհետև` Հաշվետվություն) «ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ» դաշտում նշվում է հաշվետվության հաստատման ամսաթիվը` օրացույցի օգնությամբ:

2. Հաշվետվության «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ» դաշտի առաջին մասում նշվում է հաշվետվություն ներկայացնող Հիմնադրամի անվանումը` ինքնաշխատ եղանակով, իսկ երկրորդ մասում այն հաշվետու տարին, որի համար ներկայացվում է հաշվետվությունը` բացվող ցանկի օգնությամբ:

3. Հաշվետվության 1.1-1.5 կետերում համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով լրացվում են Հիմնադրամի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), տվյալների անհամապատասխանության դեպքում` սխալներն ուղղելու հնարավորությամբ:

4. Հաշվետվության 1.6-1.8 կետերում լրացվում են Հիմնադրամի հեռախոսահամարը (այդ թվում` բջջային), պաշտոնական ինտերնետային կայքը (առկայության դեպքում) և էլեկտրոնային փոստը, ընդ որում 1.6 դաշտում առկա ստեղնի օգնությամբ հնարավոր է ավելացնել լրացուցիչ տողեր այլ հեռախոսահամարներ ավելացնելու նպատակով:

5. Հաշվետվության 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում լրացվում են, համապատասխանաբար հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների և կառավարչի անուն ազգանունները, եթե հաշվետու տարվա ընթացքում այդ կետերում նշված անձինք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից, ընդ որում լրացուցիչ տողեր ավելացվում են 2.1, 3.1 և 4.1 կետերում առկա ստեղների միջոցով:

6. Հաշվետվության 5-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում Հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց (բացառությամբ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում աշխատանք կատարողների) ընդհանուր քանակը:

(6-րդ կետը փոփ. 07.07.2021 թիվ 667-Ն հրաման)

7. Հաշվետվության 6-րդ կետում լրացվում է անձեռնմխելի կապիտալի չափը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ: Նշված կետը լրացնում են միայն անձեռնմխելի կապիտալով հիմնադրամները:

8. Հաշվետվության 7-րդ կետում լրացվում է անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամտի չափը:

9. Հաշվետվության 8-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆինանսավորման աղբյուրները (ստացված դրամական միջոցների հանրագումարը, բացառությամբ հիմնադրամի հիմնադրի կողմից կատարված ներդրումների) ըստ ֆինանսավորումն իրականացրած անձանց խմբերի` պետական և համայնքային բյուջեներից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից, ներառյալ` անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով տրամադրված դրամական միջոցները: Ընդ որում տվյալ խմբում մի քանի նպատակներով ֆինանսավորման առկայության դեպքում առանձին տողով նշվում է միայն ֆինանսավորման յուրաքանչյուր նպատակը և համապատասխան ֆինանսավորման չափը: Լրացուցիչ տողեր ավելացվում են 8.4 կետում առկա ստեղնի միջոցով:

(9-րդ կետը փոփ. 07.07.2021 թիվ 667-Ն հրաման)

10. Հաշվետվության 9-րդ կետում լրացվում են հիմնադրի կողմից հաշվետու տարվա ընթացքում կատարված (այդ թվում` անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով) ներդրումները: Ընդ որում, դրամական միջոցների դեպքում լրացվում է հանրագումարը, իսկ գույք ներդնելու դեպքում` յուրաքանչյուր գույքի տեսակը և արժեքը: Լրացուցիչ տողեր ավելացվում են 9.2.3 կետում առկա ստեղնի միջոցով:

11. Հաշվետվության 10-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամին կատարած գույքային (բացառությամբ դրամական միջոցների) նվիրատվությունները և նվիրաբերությունները` ըստ նվիրատվություն/ նվիրաբերություն կատարած անձանց խմբերի` Հայաստանի Հանրապետություն համայնքներ, իրավաբանական և ֆիզիկական անձինք, ներառյալ` անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով տրամադրված գույքը: Ընդ որում, տվյալ խմբում մի քանի գույքի առկայության դեպքում առանձին տողով նշվում է միայն յուրաքանչյուր գույքի տեսակը և արժեքը: Լրացուցիչ տողեր ավելացվում են 10.3 կետում առկա ստեղնի միջոցով:

12. Հաշվետվության 11-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում իրականացված ծրագրերը` յուրաքանչյուր ծրագրի անվանումը և յուրաքանչյուր ծրագրի համար ծախսված գումարի չափը: Մեկից ավելի ծրագրեր իրականացնելու դեպքում լրացուցիչ տողեր ավելացվում են 11.3 կետում առկա ստեղնի միջոցով:

13. Հաշվետվության 12-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում օգտագործված միջոցների ընդհանուր չափը, ներառյալ` կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը, պահպանման ծախսերը և այլն:

14. Հաշվետվության 13-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում միայն կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի ընդհանուր չափը:

15. Հաշվետվությանը կցվում է հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվություններն ու ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հաշվետու տարվա վերջի դրությամբ հիմնադրամի ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է 10 միլիոն ՀՀ դրամը:

16. Հիմնադրամը հնարավորություն ունի Հաշվետվության «Նշումներ» դաշտում ավելացնելու իր գործունեության ցանկացած արդյունքի վերաբերյալ տեղեկություններ և «Կցել» ստեղնի միջոցով ընտրել և հաշվետվությանը կցել այլ նյութեր պարունակող ֆայլեր: Կցված ֆայլը հեռացվում է «Ջնջել» ստեղնի միջոցով:

17. Եթե հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամը չի գործել, միջոցների հոսքեր չեն եղել, ապա հաշվետվության մեջ արտացոլվում են միայն 1-ին կետում լրացվող տեղեկությունները և «Նշումներ» դաշտում կատարվում է նշում այն մասին, որ հիմնադրամը չի գործել, գույք չի օգտագործվել, ծրագրեր չեն իրականացվել, ֆինանսական հոսքեր չեն եղել:

18. Հաշվետվության «Հիշել ժամանակավորապես» ստեղնի միջոցով հնարավոր է պահպանել լրացված տեղեկությունները` հետագայում դրանցում փոփոխություններ կատարելու կամ հաշվետվությունը գրանցելու նպատակով: Այս դեպքում հաշվետվությունը չի հրապարակվում:

19. Հաշվետվության «Գրանցել» ստեղնի միջոցով Կազմակերպությունը հաստատում է իր կողմից լրացված տեղեկությունները և հաշվետվությունը ներբեռնելուց, ստորագրելուց և վերբեռնելուց հետո հրապարակվում է ՀՀ ՊԵԿ հարկային ծառայության պաշտոնական կայքում (www.taxservice.am):

20. Հաշվետվությունը համարվում է թերի, եթե լրացման ենթակա տեղեկության առկայության դեպքում այն չի պարունակում N 1 հավելվածի ձևում նշված տեղեկություններից որևէ մեկը կամ պարունակում է ակնհայտ հակասություններ:

21. Հաշվետվությունը լրացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված եկամուտների և ծախսերի հաշվառման դրամարկղային մեթոդի կիրառմամբ, հայերեն, ՀՀ դրամով:

(1-ին հավելվածը փոփ. 09.08.2022 թիվ 822-Ն հրաման)

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2020 թվականի ապրիլի 17-ի

N 337-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Հիմնադրամն իր գործունեության մասին հաշվետվությունը, իսկ աուդիտը պարտադիր լինելու դեպքում, նաև ֆինանսական հաշվետվություններն ու ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հրապարակում է ՀՀ ՊԵԿ հարկային ծառայության պաշտոնական կայքում (www.taxservice.am):

2. Հիմնադրամի կողմից սույն կարգի 1-ին կետում նշված հաշվետվությունը, աուդիտորի եզրակացությունը (առկայության դեպքում) սահմանված կարգով հրապարակելը համարվում է Լիազոր մարմին ներկայացում:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
17.04.2020
N 337-Ն
Հրաման