ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
28 հուլիսի 2022 թվականի N 265-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 205-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 207-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Ուժը կորցրած ճանաչել`
i
1) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի հունիսի 23-ի «Բնապահպանական պետական տեսուչի կապարակնիքի և կապարակնքման ակտի ձևերը հաստատելու մասին» N 205-Ն հրամանը,
i
2) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի հունիսի 23-ի «Բնապահպանական պետական տեսչական ստուգումների գործերի քննության գրանցամատյանի ձևն ու լրացման կարգը սահմանելու մասին» N 207-Ն հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
28 հուլիսի 2022 թ. Հ. ՍԻՄԻԴՅԱՆ
ք. Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 2 օգոստոսի 2022 թվական: