Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳՐԱՆՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2022 թվականի N 1104-Ն

 

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում հաստատել պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի անհատական կազմը:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի «Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 11-ի N 18 և 2002 թվականի հունվարի 8-ի N 11 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 908-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հուլիսի 21

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2022 թվականի հուլիսի 21-ի

N 1104-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

2. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնի վարիչ (հանձնաժողովի նախագահի տեղակալ. համաձայնությամբ)

3. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարիայի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

4. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության պետ

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետի տեղակալ

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության բուսասանիտարիայի բաժնի պետ

7. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի գիտահետազոտական կենտրոնի երկու գիտաշխատող (համաձայնությամբ)

8. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայ կենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտաշխատող

9. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտաշխատող

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2022 թվականի հուլիսի 21-ի

N 1104-Ն որոշման

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Բուսասանիտարիայի մասին» օրենքով և այլ իրավական ակտերով:

2. Հանձնաժողովի գործունեության նպատակը բուսասանիտարիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկը հաստատելու համար լիազոր մարմնին պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալն է:

3. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով:

4. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ` հանձնաժողովի նիստի մասնակիցների ձայների 2/3-ով:

5. Հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար եղանակով:

6. Հանձնաժողովի նախագահն անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներում կարող է ներգրավել փորձագետների, որոնք ուսումնասիրում են փորձերի ընթացքն ու արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովին:

7. Քննարկման արդյունքների և քվեարկության հիման վրա կազմվում է պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացությունը, որը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

8. Հանձնաժողովի նախագահի տեղակալը նախագահի բացակայության ժամանակ փոխարինում է նրան:

9. Հանձնաժողովի քարտուղարը նախապատրաստում է հանձնաժողովի նիստերի անցկացումը, պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար ներկայացված փաստաթղթերը տրամադրում է հանձնաժողովի անդամներին, նրանցից ստանում փորձաքննության արդյունքները, որն ամփոփ ներկայացնում է նիստին` հանձնաժողովի քննարկմանը, կազմում արձանագրություններ: Հանձնաժողովի նիստի արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Նիստի արձանագրության մեջ նշվում են օրակարգը, ելույթների հակիրճ նկարագրությունը, քվորումի և քվեարկության արդյունքների մասին տեղեկություններ:

10. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.07.2022
N 1104-Ն
Որոշում