606.0028.290616
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 06 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60616222
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունիսի 2016 թվականի N 28-Ն
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԸՍՏ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ`
1) ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից ներկայացվող դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկելու մասին դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի կողմից ներկայացվող դիմումի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշմամբ սահմանված դիմումների ձևերը կարող են ստացվել լիազոր մարմնից:
3. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումը տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի կողմից լիազոր մարմին ներկայացվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ` մինչև ժամը 14.00-ն:
Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետին ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ընդգրկում այն ընտրական տեղամասի` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, որտեղ դիմումատուն նշանակված է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ կամ տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետ:
4. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումը տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամն իրեն նշանակած կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին պետք է ներկայացնի այնպիսի ժամկետներում, որ կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հնարավորություն ունենան քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ` մինչև ժամը 14.00-ն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկելու մասին դիմումը ներկայացնելու լիազոր մարմին:
5. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված դիմումը և կից ցուցակը` համաձայն 1 ձևի, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին նշանակած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից լիազոր մարմին ներկայացվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ` մինչև ժամը 14.00-ն:
(որոշումը փոփ. 30.06.2022 թիվ 37-Ն որոշում)
Հավելված N 1
ՀՀ կենտրոնական
ընտրական հանձնաժողովի
2016 թ. հունիսի 17-ի
N 28-Ն որոշման
____________________________________________________________________
(նշվում է ընտրողների ցուցակը վարող լիազոր մարմնի անվանումը` լիազոր
մարմին դիմելու դեպքում, կուսակցության, կուսակցությունների դաշինքի
անվանումը` իրեն նշանակող կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին
դիմելու դեպքում, տարածքային ընտրական հանձնաժողովի համարը և
հանձնաժողովի նախագահի անունը, ազգանունը` հանձնաժողովի նախագահին
դիմելու դեպքում)
ԴԻՄՈՒՄ
Ես` ________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
անձը հաստատող փաստաթուղթ`______________, տրված`______________________
(սերիա, համար) (օրը, ամիսը, տարեթիվը
և ում կողմից)
հաշվառված`___________________________________________________
(հաշվառման վայրը` նշվում է նաև մարզը, համայնքը)
_________________________________________________________________
նշանակված եմ թիվ ________________ տեղամասային ընտրական հանձնաժողովի
(նշվում է ընտրական անդամ:
տեղամասի համարը)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար խնդրում եմ իմ տվյալները ժամանակավորապես հանել ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ընդգրկել այն թիվ _______ ընտրական տեղամասի` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:
Դիմող`_______________________________ ________________
(անունը, հայրանունը, ազգանունը) (ստորագրություն)
«____» _______________ 20 թ.
Հավելված N 2
ՀՀ կենտրոնական
ընտրական հանձնաժողովի
2016 թ. հունիսի 17-ի
N 28-Ն որոշման
___________________________________________________________________
(նշվում է ընտրողների ցուցակը վարող լիազոր մարմնի անվանումը)
___________________________________________________________________
նշվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարը և հանձնաժողովի նախագահի
անունը, ազգանունը
ԴԻՄՈՒՄ
Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերի ընտրողների ցուցակներում ընդգրկելու մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, խնդրում եմ`
Ազգային ժողովի 20 թվականի ________________ «___»-ի ընտրությունների քվեարկությանը մասնակցելու համար ______________________________________
նշվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համար կողմից նշանակված` ըստ կից ցուցակի ներկայացված, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին ընդգրկվել համապատասխան ընտրական տեղամասերի` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում` ժամանակավորապես հանվելով ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից (ցուցակը կցվում է):
Առդիր` ______ թերթ:
____________________________________________________
իրավասու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը
«____» _______________ 20 թ.
Ձև 1
ՑՈՒՑԱԿ
Ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերի ընտրողների ցուցակներում ընդգրկվող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների
.____________________________________________________________.
|Հ/Հ|Ազգանունը, անունը, |Անձը հաստատող|Հաշվառման|Տեղամասային |
| |հայրանունը |փաստաթղթի |վայրը |ընտրական |
| | |տվյալները | |հանձնաժողովի|
| | | | |համարը, |
| | | | |որի անդամ է |
|___|___________________|_____________|_________|____________|
|___|___________________|_____________|_________|____________|
|___|___________________|_____________|_________|____________|
|___|___________________|_____________|_________|____________|
.____________________________________________________________.
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2016 թվականի
հունիսի 17-ի N 28-Ն որոշման
___________________________
նշվում է ընտրողների ցուցակը
վարող լիազոր մարմնի անվանումը
ԴԻՄՈՒՄ
Ես`___________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
անձը հաստատող փաստաթուղթ` ______________, տրված`______________________
(սերիա, համար) (օրը, ամիսը, տարեթիվը
և ում կողմից)
հաշվառված`____________________________________________________________
(հաշվառման վայրը` նշվում է նաև մարզը, համայնքը)
նշանակված եմ թիվ _____________ տեղամասային ընտրական հանձնաժողովում`
(նշվում է ընտրական տեղամասի համարը)
որպես տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետ:
Հիմք ընդունելով Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը` Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար, խնդրում եմ իմ տվյալները ժամանակավորապես հանել ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ընդգրկել այն թիվ _______ ընտրական տեղամասի` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:
Դիմող` _______________________________ ________________
(անունը, հայրանունը, ազգանունը) (ստորագրություն)
«____» _______________ 20 թ.
(3-րդ հավելվածը լրաց. 30.06.2022 թիվ 37-Ն որոշում)