Սեղմել Esc փակելու համար:
ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ Ք ...

 

 

040.0329.110408

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 ապրիլի 2008 թվականի N 329-Ն

 

ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՄԻԱՅՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ԵՎ ՄԻԱՅՆ ՀՐԱՎԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

 

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել այն պետությունների քաղաքացիների, ինչպես նաև ճամփորդական փաստաթուղթ ունեցող այլ անձանց ցանկը, որոնք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում` միայն հրավերի հիման վրա` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 03.02.11 թիվ 171-Ն որոշում)

1.1. (1.1-ին կետն ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 993-Ն որոշում)

1.2. Ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում:

(1.2-րդ կետը փոփ. 26.07.12 թիվ 941-Ն, 07.11.2019 թիվ 1530-Ն, 14.08.2020 թիվ 1348-Ն, 30.06.2022 թիվ 993-Ն որոշումներ)

1.3. Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտանիքի անդամ հանդիսացող անձինք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում:

(1.3-ին կետը լրաց. 12.08.2020 թիվ 1320-Ն որոշում)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 993-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2008 թվականի ապրիլի 4-ի

N 329-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԵՎ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ՄԻԱՅՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ` ՄԻԱՅՆ ՀՐԱՎԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

 

1. Աֆղանստան

2. Անգոլա

3. Բանգլադեշ

4. Բենին

5. Բոտսվանա

6. Բուրկինա Ֆասո

7. Բուրունդի

8. Կաբո Վերդե

9. Կամերուն

10. Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն

11. Չադ

12. Կոմորյան Կղզիներ

13. Կոնգո

14. Կոտ դ'Իվուար

15. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

16. Ջիբութի

17. Հասարակածային Գվինեա

18. Էրիթրեա

19. Էսվատինի

20. Եթովպիա

21. Գաբոն

22. Գամբիա

23. Գանա

24. Գվինեա

25. Գվինեա-Բիսաու

26. Քենիա

27. Լեսոտո

28. Լիբերիա

29. Լիբիա

30. Մադագասկար

31. Մալավի

32. Մալի

33. Մավրիտանիա

34. Մավրիկիոս

35. Մոզամբիկ

36. Նամիբիա

37. Նեպալ

38. Նիգեր

39. Նիգերիա

40. Պակիստան

41. Ռուանդա

42. Սան Տոմե և Փրինսիփի

43. Սենեգալ

44. Սեյշելյան կղզիներ

45. Սիերա Լեոնե

46. Սոմալի

47. Հարավային Սուդան

48. Շրի Լանկա

49. Սուդան

50. Սիրիայի Արաբական Հանրապետություն

51. Տոգո

52. Ուգանդա

53. Տանզանիայի Միացյալ Հանրապետություն

54. Եմեն

55. Զամբիա

56. Զիմբաբվե

57. Պաղեստին

 

(հավելվածը փոփ. 24.12.09 թիվ 1503-Ն, 03.02.11 թիվ 171-Ն, 14.07.11 թիվ 966-Ն, 28.06.12 թիվ 823-Ն, 13.02.14 թիվ 134-Ն, 06.03.18 թիվ 221-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի մարտի 19-ից

հետո ծագած հարաբերությունների վրա/, 30.06.2022 թիվ 993-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.04.2008
N 329-Ն
Որոշում