Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 11 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունիսի 2022 թվականի N 844-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգը, չափերը և պայմանները սահմանելու մասին» N 1119-Ն որոշման (այսուհետև` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման ամբողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.

2) որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ ծառայությունից արձակվելիս` Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին տրվող դրամական օգնության չափերը` համաձայն N 5 հավելվածի.».

3) որոշման N 9 հավելվածի 2-րդ կետը «ղեկավարին» բառից հետո լրացնել «` օրենքով սահմանված դեպքի ծագման օրվանից վեց ամսվա ընթացքում» բառերով.

4) որոշման N 9 հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «(ծնողների համար նշելով համատեղ բնակվելու փաստը)» բառերը.

5) որոշման N 9 հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետը «բուժում ստացած լինելու մասին տեղեկանքը» բառերից հետո լրացնել «(դեպքի ծագման օրը հաշվարկել հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալու վերջին օրվանից)» բառերով.

6) որոշման N 9 հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4) զինծառայողի (քրեակատարողական ծառայողի և փրկարար ծառայության ծառայողի) ընտանիքի անդամի մահվան դեպքում` մահվան վկայականի և ազգակցական կապը հավաստող փաստաթղթի (ծննդյան կամ ամուսնության վկայական) պատճենները:».

7) ուժը կորցրած ճանաչել որոշման N 5.1 հավելվածը և N 9 հավելվածի 4-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունիսի 9

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 հունիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.06.2022
N 844-Ն
Որոշում