(հրամանը փոփոխվելու է 01.01.2025 թվականից` 19.01.2024 թիվ 45-Ն հրաման)
i
100.0032.070714
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 07 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10014264
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
6 հունիսի 2014 թվականի N 32-Ն
«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.3.1-02-2014 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» 2.3.1-02-2014 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:
(նախաբանը փոփ. 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
Հավելված
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2014 թվականի հունիսի 6-ի
N 32-Ն հրամանով
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ N 2.3.1-02-2014
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` կանոններ) սահմանում են հանրակրթական ուսումնական հաստատություններում, ըստ դրանցում իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի, այդ թվում` հանրակրթական դպրոցներում, մասնագիտացված հանրակրթական դպրոցներում, հատուկ հանրակրթական դպրոցներում և ըստ իրականացվող կրթական ծրագրերի աստիճանի` տարրական, միջին, հիմնական, ավագ դպրոցներում, վարժարաններում (այսուհետ` ուսումնական հաստատություններ), ինչպես նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար (անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից), որոնց գործունեությունը կապված է սովորողների սննդի կազմակերպման և (կամ) ապահովման հետ` սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:
II. ԱՌՈՂՋ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՇԱՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2. Սովորողներին առողջ սննդով ապահովելու նպատակով անհրաժեշտ է մշակել սննդի օրաբաժին:
3. Սննդի օրաբաժինը մշակելիս հաշվի են առնվում սովորողների առանձին տարիքային խմբերի (6-10, 11-14, 15-18 տարեկան) օրվա սննդի կալորիականության պահանջը, կերակրատեսակների սննդային և էներգետիկ արժեքը, վիտամինների և միկրոտարրերի օրվա պահանջը, ուսումնական հաստատությունում սովորողների գտնվելու ժամանակահատվածը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
4. ՈՒսումնական հաստատություններում սովորողների օրգանիզմի համար անհրաժեշտ սննդային նյութերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր), վիտամինների, միկրոտարրերի և էներգիայի ֆիզիոլոգիական պահանջի միջինացված նորմերը սահմանված են սույն կանոնների աղյուսակ 1-ում:
5. ՈՒսումնական հաստատությունների սովորողների սննդի օրաբաժնում պահպանվում է հաշվեկշռված սնուցման հիմնական սկզբունքը ըստ սննդային հիմնական բաղադրիչների` սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի հարաբերակցությունը` 1:1:4 (կախված տարիքից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից 1:1,2:4,6), կամ սննդային օրաբաժնի էներգետիկ արժեքի 10-15%-ը ապահովվում է ի հաշիվ սպիտակուցների, 30-32%-ը` ճարպերի, 55-60%-ը` ածխաջրերի, իսկ Կալցիումի (Ca) և Ֆոսֆորի (P) հարաբերակցությունը` 1:1,5:
6. Ձևավորված սննդի օրաբաժնի հիման վրա մշակվում է ճաշացուցակը, որը ներառում է ճաշատեսակների, խոհարարական արտադրանքի, ալրային հրուշակեղենի, հացամթերքի և այլ սննդամթերքի բաշխումը ըստ սննդի ընդունման առանձին փուլերի (նախաճաշ, ճաշ, ետճաշիկ)` հաշվի առնելով ուսումնական հաստատությունում սովորողների գտնվելու ժամանակահատվածը:
7. ՈՒսումնական հաստատություններում սովորողների օրգանիզմի համար անհրաժեշտ էներգիայի օրական պահանջի ռացիոնալ բաշխումը օրինակելի ճաշացուցակում` ըստ սննդի ընդունման առանձին փուլերի սահմանված է սույն կանոնների աղյուսակ 2-ում:
8. Սովորողների տաք սնունդը կազմակերպվում է առնվազն 20 րոպե տևողությամբ դասամիջոցի ժամանակ` ըստ դասարանների, ուսումնական հաստատության ճաշասրահում:
9. Հատուկ դպրոցներում սնունդը կազմակերպվում է ուսումնական հաստատության աշխատանքային ռեժիմին համապատասխան:
10. Շուրջօրյա գործող ուսումնական հաստատությունների սովորողների սնունդը կազմակերպվում է օրը 4-5 անգամ: Սննդի ընդունման միջև ընկած ժամանակահատվածը սահմանվում է ոչ ավելին, քան 3,5-4 ժամ:
11. Շուրջօրյա գործող ուսումնական հաստատությունների սովորողների սննդային նյութերի և էներգիայի օրական պահանջը օրինակելի ճաշացուցակում բաշխվում է հետևյալ կերպ` նախաճաշ` 25-30%, ճաշ` 30-35%, ետճաշիկ` 10%, ընթրիք` 25-30%, երկրորդ ընթրիք` 5-10%:
12. Նախաճաշի և ճաշի միջև ընկած ժամանակահատվածում կարելի է նախատեսել երկրորդ նախաճաշ, որը ներառում է թարմ մրգեր և (կամ) հյութ (ըմպելիք) և կազմում է օրվա կալորիականության 5-10%:
13. Սննդի օրաբաժնի կալորիականության և սննդային նյութերի պարունակության շեղումները կարող են լինել +- 10%-ի սահմաններում:
14. Շուրջօրյա գործող ուսումնական հաստատություններում սովորողների օրգանիզմի համար անհրաժեշտ էներգիայի օրական պահանջի ռացիոնալ բաշխումը օրինակելի ճաշացուցակում` ըստ սննդի ընդունման առանձին փուլերի սահմանված է սույն կանոնների աղյուսակ 3-ում:
15. ՈՒսումնական հաստատություններում սովորողներին առողջ սննդով ապահովելու նպատակով օրինակելի ճաշացուցակը կազմվում է երկու շաբաթվա համար: Ճաշացուցակի կազմման օրինակելի ձևաչափը սահմանված է սույն կանոնների ձև 1-ում:
16. Ճաշացուցակը կազմվում է հաշվի առնելով ուսումնական հաստատություններում երեք տարիքային խմբերի` 6-10, 11-14, 15-18 տարեկան սովորողների համար նախատեսված սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը:
i
17. ՈՒսումնական հաստատություններում սովորողների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը սահմանված է սույն կանոնների աղյուսակ 5-ում: (Հատուկ դպրոցների սովորողների և մանկատներում խնամվող երեխաների համար սննդի օրաբաժնի հավաքակազմը սահմանված է ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 815-Ն որոշմամբ):
(17-րդ կետը փոփ. 13.06.16 թիվ 22-Ն հրաման)
i
18. ՈՒսումնական հաստատություններում սովորողների համար նախատեսված մեկ չափաբաժնի օրինակելի ծավալը սահմանված է սույն կանոնների աղյուսակ 4-ում, որտեղ «Համաքաշ» սյունակում բերված են նորմեր` թափոն առաջացնող մթերքների համար: Զտաքաշը հանդիսանում է միջին մեծություն, որը կարող է փոփոխվել` կախված մրգերի և բանջարեղենի ելքային տեսակից և տարվա եղանակից: Ճաշացուցակի կազմման ժամանակ նպատակահարմար է օգտվել «Զտաքաշ» սյունակում բերված նորմերից: Շաքարի նորմը ներառում է նաև այն քանակը, որը օգտագործվում է ճաշատեսակների և հյութերի պատրաստման ժամանակ, եթե երեխաներին տրվում է շաքար պարունակող պատրաստի մթերք (խտացրած կաթ և այլն), ապա տրվող շաքարի քանակը պետք է նվազեցնել` կախված օգտագործվող պատրաստի մթերքում առկա շաքարի քանակից:
(18-րդ կետը փոփ. 13.06.16 թիվ 22-Ն հրաման)
19. Օրինակելի ճաշացուցակը կազմվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատերի կողմից, որոնց գործունեությունը կապված է սովորողների սննդի կազմակերպման և (կամ) ապահովման հետ և համաձայնեցնում է ուսումնական հաստատության ղեկավարի հետ:
20. Օրինակելի ճաշացուցակի հիման վրա յուրաքանչյուր օր կազմվում և կազմակերպության ղեկավարի կողմից հաստատվում է հաջորդ օրվա համար ճաշացուցակ-բաշխումը:
21. Միևնույն սննդամթերքը, ճաշատեսակը կամ խոհարարական արտադրանքը կրկնակի չի ներառվում նույն օրվա կամ հաջորդող 2-3 օրերի օրինակելի ճաշացուցակում:
22. ՈՒսումնական հաստատություններում կարող է կազմակերպվել մեկից-երկուանգամյա տաք սնունդ` նախաճաշ և (կամ) ճաշ: Իսկ երկարօրյա խմբեր հաճախողների համար` նաև ետճաշիկ:
23. Տաք սննդի կազմակերպումը նախատեսում է յուրաքանչյուր սննդի ընդունման ժամանակ պարտադիր տաք ճաշատեսակների և խոհարարական արտադրանքի օգտագործումը, այդ թվում` առաջին և (կամ) երկրորդ ճաշատեսակ, տաք ըմպելիքներ:
24. Ամենօրյա ճաշացուցակում ներառվում են միսը, կաթը, սերուցքային կարագը և բուսական յուղը, հացը` ցորենի և տարեկանի, շաքարը, կարտոֆիլը, բանջարեղենը, միրգը, հյութերը, ձավարեղենը և յոդացված աղը: Ձուկը, ձուն (հավկիթը), պանիրը, կաթնաշոռը և կաթնաթթվային սննդամթերքը տրվում են 2-3 օրը մեկ:
25. Յուրաքանչյուր օր ճաշասրահի տեսանելի տեղերում փակցվում է ուսումնական հաստատության ղեկավարի կողմից հաստատված ճաշացուցակը, որի մեջ նշվում է խոհարարական արտադրանքի անվանումների և ծավալների մասին տեղեկատվությունը:
i
26. Սննդային գործոնով պայմանավորված զանգվածային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման ու տարածման, ինչպես նաև զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով` ելնելով առողջ և ռացիոնալ սննդի սկզբունքից` ուսումնական հաստատություններում օգտագործման համար չի թույլատրվում ստորև նշված սննդամթերքը և չեն պատրաստվում նշված ճաշատեսակներն ու խոհարարական կերակրատեսակները`
1) ձու` անլվա կճեպով,
2) ջրլող թռչունների (բադի, սագի և այլն) միս, ձու,
3) բորբոսի և փչացման հատկանիշներով բանջարեղեն ու միրգ, կանաչած կարտոֆիլ,
4) տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված պահածոներ,
5) նախորդ օրվա պատրաստած կերակրատեսակներ կամ օգտագործած կերակրատեսակների մնացորդներ,
6) կրեմային հրուշակեղեն` տորթեր, հրուշակներ և այլն,
7) դոնդողածածկ ճաշատեսակներ (մսի և ձկան), խաշ, տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված մսատրորվածքներ (պաշտետներ),
8) ֆլյագայով կաթ` առանց ջերմային մշակման (եռացման),
9) տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաթթվային մթերք, թթված կաթ, այդ թվում նաև` կաթնաշոռի պատրաստման համար,
10) կաթնաշոռ` չպաստերիզացված կաթից, տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաշոռ,
11) մակարոն` աղացած մսով (ֆարշով)` «նավատորմային» և մակարոն կտրատած ձվով` առանց կրկնակի թերմիկ մշակման,
12) աչքով-ձվածեղ, թերխաշ և հում ձու,
13) սունկ և դրանից պատրաստված կերակրատեսակներ, սնկի արգանակ,
14) տարբեր սննդային խտանյութեր, այդ թվում` արգանակներ, և դրանց հիմքի վրա պատրաստված կերակրատեսակներ,
15) հում ապխտած մսից պատրաստված ուտեստներ (բաստուրմա, սուջուխ և նմանատիպ այլ արտադրանք),
16) ցանկացած տիպի վերամշակված մսից` ապխտած, կիսաապխտած, հում ապխտած մսից պատրաստված սնունդ, երշիկներ, նրբերշիկներ, սարդելկաներ,
17) տապակած կերակրատեսակներ, այդ թվում` ֆրիտյուրի մեջ (ճարպով, յուղով)` կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բարակաբլիթներ (բլինչիկներ), չիպս և այլն,
18) մարգարին, խոհարարական և տրանսճարպեր,
19) քացախ, մանանեխ, ծովաբողկ գյուղական (սովորական), կծու պղպեղ (կարմիր, սև) և այլ կծու համեմունքներ,
20) կծու սոուսներ, կետչուպներ, մայոնեզ,
21) սուրճ բնական, ինչպես նաև կոֆեին պարունակող ըմպելիքներ, էներգետիկ ըմպելիքներ, ալկոհոլային խմիչքներ, այլ խթանիչներ,
22) օրգանիզմի տոնուսը բարձրացնող և հյուսվածքների աճի վրա ազդող կենսաբանական ակտիվ հավելումներ (ԿԱՀ), նաև դրանց օգտագործմամբ արտադրանք և հյութեր,
23) գազավորված քաղցր ըմպելիքներ,
24) պիստակ, նուշ, գետնանուշ, ծիրանի կորիզի միջուկ, և այլն,
25) շաքարների և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք,
26) բուսական ճարպերի հիմքով պատրաստված կաթնամթերք,
27) պաղպաղակ:
(26-րդ կետը փոփ. 13.06.16 թիվ 22-Ն, 14.08.2020 թիվ 19-Ն հրամաններ)
27. ՈՒսումնական հաստատություններում ալերգիկ և քրոնիկ հիվանդություններ ունեցող սովորողների համար սնունդը կազմակերպվում է ելնելով առկա ախտաբանությունից` համաձայն սովորողների բուժական և կանխարգելիչ սննդակարգի:
28. Փաստացի սննդի օրաբաժինը պետք է համապատասխանի հաստատված օրինակելի ճաշացուցակին: Առանձին դեպքերում թույլատրվում է որոշ սննդամթերքի, կերակրատեսակների կամ խոհարարական արտադրատեսակների փոխարինումը մեկ այլով` դրանց սննդային արժեքի համապատասխանության պայմանով:
29. Սննդամթերքի փոխարինումը` ըստ սպիտակուցների և ածխաջրերի սահմանված են սույն կանոնների աղյուսակ 6-ում:
i
30. Առողջարանային տիպի ուսումնական հաստատություններում (բացի տուբերկուլոզային առողջարաններից) բուժվող երեխաների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը սահմանված է սույն կանոնների աղյուսակ 7-ում:
Ռազմագիտության և ռազմահայրենասիրության բնագավառում մասնագիտացված ծրագրեր իրականացնող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սաների համար սննդի օրական չափաքանակները սահմանել համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման Հավելված 1-ի N 5 աղյուսակի:
(30-րդ կետը փոփ. 13.06.16 թիվ 22-Ն հրաման)
III. ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
31. Խոհարարական արտադրանքի (խոհարարական կիսապատրաստվածքների, կերակրատեսակների) պատրաստումը իրականացվում է համաձայն արտադրական գործընթացի (տեխնոլոգիական) քարտի, որը ներառում է կերակրատեսակների արտադրական գործընթացի նկարագիրը և բաղադրատոմսը: Արտադրական գործընթացի (տեխնոլոգիական) քարտի ձևը սահմանված է սույն կանոնների ձև 3-ում:
32. Խոհարարական արտադրանքի (խոհարարական կիսապատրաստվածքների, կերակրատեսակների) պատրաստման ժամանակ օգտագործում են խոհարարական մշակման այնպիսի եղանակներ, որոնք պահպանում են պատրաստի արտադրանքի սննդային արժեքն ու անվտանգությունը` եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով և թխվածքաճաշերի տեսքով պատրաստված կերակրատեսակներ:
33. Կերակրատեսակների մեջ վիտամինների պահպանումն ապահովելու նպատակով թերմիկ մշակման ենթակա բանջարեղենը մաքրում են եփելուց անմիջապես առաջ և եփում աղաջրի մեջ (բացի բազուկից):
34. Եփած բանջարեղենից աղցաններ պատրաստելու համար օգտագործվող բանջարեղենը (բազուկ, գազար և այլն) նախքան եփելը լվանում են, եփում կեղևով, այնուհետև սառելուց հետո մաքրում են կեղևից և կտրատում:
35. Բանջարեղենը տեսակավորում են, լվանում, մաքրում, այնուհետև քիչ խմբաքանակներով կրկնակի լվանում 5 րոպեից ոչ պակաս տևողությամբ հոսող ջրով, որից հետո մշակում:
36. Մաքրած կարտոֆիլը և այլ բանջարեղենը չորացումից և սևանալուց պահպանելու նպատակով պահում են ջրում 2 ժամից ոչ ավելի:
37. Կաղամբի մշակման ժամանակ հեռացնում են արտաքին թերթիկները, որից հետո լվանում են հոսող ջրով:
38. Նախորդ տարվա բերքը (կաղամբ, սոխ, գազար և այլն) մարտի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում օգտագործում են միայն թերմիկ մշակումից հետո:
39. Հում կանաչին, որը նախատեսված է առանց հետագա թերմիկ մշակման սառը նախուտեստներ և աղցաններ պատրաստելու համար, 10 րոպե տևողությամբ պահում են 3% քացախաթթվի կամ 10% աղաջրի մեջ, որից հետո պարզաջրում են հոսող ջրի տակ:
40. Արագ սառեցված մթերքը օգտագործում են միայն չընդհատվող սառնարանային շղթայի ապահովման պայմաններում:
i
41. Խոհարարական արտադրանքի պատրաստման ժամանակ պահպանվում են հետևյալ պահանջները`
1) եփած մսից, հավից, ձկից պատրաստված երկրորդ կերակրատեսակների բաշխման ժամանակ չափաբաժնով մասնատված միսը կրկնակի եռացվում է արգանակում 5-7 րոպե,
2) չափաբաժնով մասնատված միսը մինչև բաշխումը պահվում է արգանակի մեջ տաք սալիկի կամ մարմիտի վրա +75oC ջերմաստիճանում 1 ժամից ոչ ավելի,
3) կոտլետները առանց նախապես տապակման եփում են ջեռոցում 250-280oC ջերմաստիճանում` 20-25 րոպե,
4) կերակրատեսակների մեջ մտնող բաղադրամասերը խառնելու համար օգտվում են խոհանոցային պարագաներից` չդիպչելով սննդամթերքին ձեռքերով,
5) կարտոֆիլային խյուս (պյուրե) պատրաստելուց օգտվում են մեխանիկական սարքավորումներից,
6) ճաշալրացների (գարնիր) համար օգտագործվող սերուցքային կարագը նախապես ենթարկում են ջերմային մշակման (հալեցվում է և հասցվում մինչև եռման ջերմաստիճանը),
7) ձուն եփում են ջուրը եռալուց հետո ևս 10 րոպե,
8) օմլետները և ձու պարունակող ջեռեփուկները պատրաստում են ջեռոցում` օմլետները` 8-10 րոպե 180-200oC ջերմաստիճանում 2,5-3 սմ-ից ոչ ավելի շերտով, ջեռեփուկները` 20-30 րոպե 220-280oC ջերմաստիճանում 2,5-3 սմ-ից ոչ ավելի շերտով: Ձվի զանգվածը պահվում է մինչև 30 րոպե ժամանակով` 4+-2oC ջերմաստիճանի պայմաններում,
9) (9-րդ ենթակետն ուժը կորցրել է 14.08.2020 թիվ 19-Ն հրաման)
10) երկրորդ ճաշատեսակներ պատրաստելիս բրինձն ու մակարոնեղենը եփում են մեծ ծավալի ջրում (1:6 հարաբերությունից ոչ պակաս), որից հետո չեն լվանում,
11) պատրաստի առաջին և երկրորդ ճաշատեսակները կարող են գտնվել մարմիտի, կամ տաք սալիկի վրա, կամ իզոթերմիկ թերմոսներում` պատրաստելու պահից ոչ ավելի, քան 2 ժամ: Պատրաստի կերակրատեսակները սառելուց հետո երկրորդ անգամ չեն տաքացվում,
12) աղցանները պատրաստում և համեմում են բաշխելուց անմիջապես առաջ, աղցանները համեմելու համար չեն օգտագործում թթվասեր և մայոնեզ, իսկ քացախը փոխարինվում է կիտրոնաթթվով,
13) տաք ճաշերը (ապուրներ, սոուսներ, ըմպելիքներ) բաշխվում են 75oC, երկրորդ ճաշատեսակները` 60oC-65oC ոչ ցածր ջերմաստիճանի պայմաններում, իսկ սառը ապուրները (մածնաբրդոշ) և ըմպելիքները` 14oC-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում,
14) կաթը ենթարկում են ջերմային մշակման 2-3 րոպեից ոչ ավելի, կաթնաշոռը օգտագործում են ջերմային մշակումից հետո` թխվածքաճաշերի և թխվածքների տեսքով,
15) հում բանջարեղենից պատրաստված կերակրատեսակները պահպանվում են սառնարանում 30 րոպեից ոչ ավելի` 4+-2oC ջերմաստիճանի պայմաններում,
16) չհամեմած աղցանները պահպանվում են սառնարանում 4+-2oC ջերմաստիճանի պայմաններում` 2 ժամից ոչ ավելի,
17) օգտագործվում է միայն յոդացված աղ:
(41-րդ կետը փոփ. 14.08.2020 թիվ 19-Ն հրաման)
42. Սննդամթերքի խոհարարական սառը մշակման արդյունքում թափոնի ելքի հաշվարկը կատարվում է համաձայն սույն կանոնների աղյուսակ 8-ի:
IV. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
43. ՈՒսումնական հաստատություններում սովորողների լրացուցիչ սնունդը կազմակերպվում է բուֆետների միջոցով:
44. Բուֆետներում սառը խորտիկները վաճառվում են ցուցադրասառնարանից և իրացվում են մեկ ժամվա ընթացքում:
45. Բուֆետներում իրացվող սննդամթերքի ցանկը յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին հաստատվում է ուսումնական հաստատության ղեկավարի կողմից:
i
46. Սովորողների լրացուցիչ սննդի կազմակերպման համար թույլատրված սննդամթերքի ցանկը ներկայացված է սույն կանոնների աղյուսակ 10-ում:
(46-րդ կետը փոփ. 13.06.16 թիվ 22-Ն, 14.08.2020 թիվ 19-Ն հրամաններ)
i
47. Սննդամթերքի հիմնական սննդային նյութերի և էներգետիկ արժեքի տվյալները ներկայացված են սույն կանոնների աղյուսակ 9-ում:
(47-րդ կետը փոփ. 13.06.16 թիվ 22-Ն հրաման)
V. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
48. ՈՒսումնական հաստատության ղեկավարը հանդիսանում է սննդի կազմակերպման և դրանում սովորողներին լիարժեք ընդգրկելու պատասխանատու անձը:
49. Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնց գործունեությունը կապված է ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման, այդ թվում` տաք սննդի կազմակերպման և (կամ) ապահովման հետ, հանդիսանում են կազմակերպվող սննդի որակի և անվտանգության պատասխանատու անձը:
50. Յուրաքանչյուր օր լրացվում է ճաշացուցակ-բաշխման ձևաչափը, ինչի մեջ նշվում է մեկ երեխայի համար դուրս գրվող սննդամթերքի անվանումը և քաշը/քանակը:
51. «Ճաշացուցակ-բաշխում»-ի ձևաչափը ներկայացված է սույն կանոնների ձև 2-ում:
52. Սննդի կազմակերպման, այդ թվում` սննդի օրաբաժնի որակական և քանակական կազմի, նրա սննդային և էներգետիկ արժեքի, ձեռքբերվող սննդամթերքի տեսականու և որակի, ինչպես նաև կերակրատեսակների պատրաստման, խոհարարական մշակման եղանակի նկատմամբ հսկողությունը իրականացնում է ուսումնական հաստատության բուժաշխատողը:
53. Տեխնոլոգիական գործընթացի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով յուրաքանչյուր պատրաստի կերակրատեսակից կատարվում է նմուշառում: Նմուշառումը կատարում է խոհարարը:
54. Նմուշառումը կատարվում է խոտանորոշման հանձնաժողովի ներկայությամբ, որի կազմում ընդգրկվում են բուժաշխատողը, խոհարարը և տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը:
55. Կերակրատեսակի նմուշառումը կատարվում է անմիջապես այն կաթսայից, որի մեջ պատրաստվել է:
56. Նմուշառած կերակրատեսակները պահում են մակնշված և մանրէազերծված (կամ ախտահանված` կերակրի սոդայի 2% լուծույթի մեջ 15 րոպե եռացնելու եղանակով) ապակյա տարայի մեջ, որը ամուր փակվում է ապակյա կամ մետաղական կափարիչով:
57. Չափաբաժնով պատրաստված կերակրատեսակները նմուշառվում են ամբողջ ծավալով, իսկ աղցանները, առաջին, երրորդ կերակրատեսակները և ճաշալրացները 100 գրամից ոչ պակաս:
58. Վերցված նմուշները պահպանում են 48 ժամից ոչ պակաս (չհաշված հանգստյան և տոն օրերը) հատուկ սառնարանում կամ սառնարանի հատուկ առանձնացված տեղում 4+-2oC ջերմաստիճանի պայմաններում, նշելով նմուշառման ժամը, օրը, ամիսը:
59. Նմուշառման կարգի և օրվա նմուշների պահպանման պայմանների նկատմամբ հսկողությունը իրականացնում է բուժաշխատողը:
60. Նմուշառված ճաշատեսակի գնահատումը զգայորոշման ցուցանիշների նկատմամբ կատարվում է խոտանորոշման հանձնաժողովի կողմից:
61. Պատրաստի կերակրատեսակի, խոհարարական արտադրանքի գնահատումը իրականացվում է ըստ զգայորոշման ցուցանիշների, ինչի արդյունքները լրացվում են «Պատրաստի կերակրատեսակի, խոհարարական արտադրանքի խոտանորոշման մատյան»-ում` համաձայն սույն կանոնների ձև 4-ի:
62. Յուրաքանչյուր պատրաստի կերակրատեսակի բացթողումը իրականացվում է նմուշառումից և զգայորոշման ցուցանիշների նկատմամբ գնահատումից հետո:
63. Սննդի պատրաստման տեխնոլոգիական գործընթացի խախտումների, ինչպես նաև անբավարար թերմիկ մշակման դեպքերի ժամանակ հանձնաժողովի կողմից չի թույլատրվում կերակրատեսակների բաշխումը` մինչև հայտնաբերված թերությունները վերացնելը:
64. ՈՒսումնական հաստատության բուժաշխատողը սննդի օրաբաժնի որակական և քանակական կազմի, նրա սննդային և էներգետիկ արժեքի հաշվարկը և գնահատումը կատարում է 2 շաբաթը մեկ, ինչի տվյալները գրանցում են «Սննդի օրաբաժնի հսկողության, սննդային և էներգետիկ արժեքի հաշվարկի մատյան»-ում` համաձայն սույն կանոնների ձև 5-ում: Գնահատման արդյունքների հիման վրա, անհրաժեշտության դեպքում, հաջորդ 10-14 օրվա համար նախատեսված ճաշացուցակում կատարվում են ուղղումներ և լրացումներ:
65. Ամեն օր, աշխատանքները սկսելուց առաջ, բուժաշխատողի կողմից կատարվում է ուսումնական հաստատության խոհանոցի աշխատողների ձեռքերի և մարմնի բաց հատվածների մաշկի զննում` թարախային վերքերի առկայության, ինչպես նաև վերին շնչուղիների կատարալ երևույթների և անգինաների նկատմամբ:
66. Զննումների արդյունքները գրանցվում են «Առողջության մատյան»-ում` համաձայն սույն կանոնների ձև 6-ի:
67. Մատյանը լրացնելիս օգտագործվում են հետևյալ պայմանական նշանները` Առ-առողջ է, Մ-մեկուսացված է, Արձ-գտնվում է արձակուրդում, Հ-հանգստյան օր, Ան/թ-անաշխատունակության թերթիկ: Մատյանում նշվում են տվյալ օրը ներկա բոլոր աշխատողների անուն-ազգանունները:
VI. ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
68. ՈՒսումնական հաստատությունում սովորողների առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով հաստատության ղեկավարի կողմից ապահովվում են`
1) սույն սանիտարական կանոնների առկայությունը,
2) սույն սանիտարական կանոնների կատարման ապահովումը,
3) սննդի կազմակերպման գործընթացի հետ կապված աշխատողների հիգիենիկ ուսուցման դասընթացների կազմակերպում երեք տարին մեկ անգամ, որի մասին տեղեկատվությունը լրացվում է «Աշխատողների հիգիենիկ ուսուցման մատյան»-ում` համաձայն սույն կանոնների ձև 7-ի,
4) սույն սանիտարական կանոններով հաստատված անհրաժեշտ փաստաթղթերի ամենօրյա վարումը:
Աղյուսակ 1
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՆՆԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ (ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐ, ՃԱՐՊԵՐ, ԱԾԽԱՋՐԵՐ), ՎԻՏԱՄԻՆՆԵՐԻ, ՄԻԿՐՈՏԱՐՐԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՄԻՋԻՆԱՑՎԱԾ ՆՈՐՄԵՐԸ
._____________________________________________________________________.
|Սննդային նյութերի |6-10 |11 -14 |15-18 տարեկան|15-18 տարեկան|
|անվանումը |տարեկան |տարեկան |տղաներ |աղջիկներ |
|_____________________|_________|_________|_____________|_____________|
|Սպիտակուցներ (գ) |77 |90 |98-113 |90-104 |
|_____________________|_________|_________|_____________|_____________|
|Այդ թվում`կենդանական |47 |53 |59-68 |54-62 |
|ծագման (գ) | | | | |
|_____________________|_________|_________|_____________|_____________|
|Ճարպեր (գ) |79 |90 |100-115 |90-104 |
|_____________________|_________|_________|_____________|_____________|
|Այդ թվում` բուսական |16 |18 |30-35 |27-31 |
|ծագման (գ) | | | | |
|_____________________|_________|_________|_____________|_____________|
|Ածխաջրեր(գ) |335 |383 |425-489 |360-414 |
|_____________________|_________|_________|_____________|_____________|
|Էներգիա (կկալ) |2350 |2713 |3000-3450 |2600-2990 |
|_____________________________________________________________________|
|Վիտամիններ` |
|_____________________________________________________________________|
|Վիտամին Բ1 (մգ) |1,1 |1,4 |1,5 |1,3 |
|_____________________|_________|_________|_____________|_____________|
|Վիտամին Բ2 (մգ) |1,4 |1,6 |1,8 |1,5 |
|_____________________|_________|_________|_____________|_____________|
|Վիտամին Բ6 (մգ) |1,5 |1,6 |2,0 |1,6 |
|_____________________|_________|_________|_____________|_____________|
|Վիտամին Բ12 (մկգ) |2 |3 |3 |3 |
|_____________________|_________|_________|_____________|_____________|
|Վիտամին Ա (մգ |0,7 |0,9 |1,0 |0,8 |
|ռետինոլի էկվ.) | | | | |
|_____________________|_________|_________|_____________|_____________|
|Վիտամին Ց (մգ) |60 |70 |70 |70 |
|_____________________|_________|_________|_____________|_____________|
|Վիտամին Ե (մգ տոկոֆ. |10 |12 |15 |12 |
|էկվ.) | | | | |
|_____________________________________________________________________|
|Հանքային նյութեր` |
|_____________________________________________________________________|
|Կալցիում (մգ) |1100 |1200 |1200 |1200 |
|_____________________|_________|_________|_____________|_____________|
|Ֆոսֆոր (մգ) |1650 |1800 |1800 |1800 |
|_____________________|_________|_________|_____________|_____________|
|Մագնեզիում (մգ) |250 |300 |300 |300 |
|_____________________|_________|_________|_____________|_____________|
|Երկաթ (մգ) |12 |17 |15 |18 |
|_____________________|_________|_________|_____________|_____________|
|Ցինկ (մգ) |10 |14 |14 |14 |
|_____________________|_________|_________|_____________|_____________|
|Յոդ (մգ) |0,1 |0,12 |0,13 |0,13 |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 2
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՌԱՑԻՈՆԱԼ ԲԱՇԽՈՒՄԸ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՇԱՑՈՒՑԱԿՈՒՄ` ԸՍՏ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՓՈՒԼԵՐԻ
._____________________________________________________________________.
|Սննդի |Էներգիայի ֆիզիոլոգիական պահանջը |
|ընդունում |__________________________________________________________|
| |% |6-10 |11-14 |15-18 տարեկան|15-18 տարեկան|
| | |տարեկան |տարեկան |տղաներ |աղջիկներ |
|__________|_______|_________|____________|_____________|_____________|
|Նախաճաշ |20-25% |470-587,5|542,6-678,25|600-862,5 |520-747,5 |
|__________|_______|_________|____________|_____________|_____________|
|Ճաշ |30-35% |705-822,5|813,9-949,55|900-1207,5 |780-1046,5 |
|__________|_______|_________|____________|_____________|_____________|
|Ետճաշիկ |10% |235 |271,3 |300-345 |260-299 |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 3
ՇՈՒՐՋՕՐՅԱ ԳՈՐԾՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՌԱՑԻՈՆԱԼ ԲԱՇԽՈՒՄԸ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՇԱՑՈՒՑԱԿՈՒՄ` ԸՍՏ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՓՈՒԼԵՐԻ
._____________________________________________________________________.
|Սննդի |Էներգիայի ֆիզիոլոգիական պահանջը |
|ընդունում |__________________________________________________________|
| |% |6-10 |11-14 |15-18 տարեկան|15-18 տարեկան|
| | |տարեկան |տարեկան |տղաներ |աղջիկներ |
|__________|_______|_________|____________|_____________|_____________|
|Նախաճաշ |25-30% |587,5-705|678,25-813,9|750-1035 |650-897 |
|__________|_______|_________|____________|_____________|_____________|
|Ճաշ |30-35% |705-822,5|813,9-949,55|900-1207,5 |780-1046,5 |
|__________|_______|_________|____________|_____________|_____________|
|Ետճաշիկ |10% |235 |271,3 |300-345 |260-299 |
|__________|_______|_________|____________|_____________|_____________|
|Ընթրիք |25-30% |587,5-705|678,25-813,9|750-1035 |650-897 |
|__________|_______|_________|____________|_____________|_____________|
|Երկրորդ |5-10% |167,5-235|135,65-271,3|150-172,25 |130-149,5 |
|ընթրիք | | | | | |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 4
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԵԿ ՉԱՓԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԾԱՎԱԼԸ
.______________________________________________________________.
|Կերակրատեսակի անվանումը |Չափաբաժնի ծավալը |
| |ըստ տարիքի (գ) |
| |___________________|
| |6-10 |11 -18 |
| |տարեկան |տարեկան |
|__________________________________________|_________|_________|
|Շիլա, բանջարեղենից, կաթնաշոռից, ձվից, մսից|150-200 |200-250 |
|պատրաստված կերակուր | | |
|__________________________________________|_________|_________|
|Ըմպելիք (թեյ, կակաո, հյութ, կոմպոտ, կաթ, |200 |200 |
|մածուն, կեֆիր և այլն) | | |
|__________________________________________|_________|_________|
|Աղցան |60-100 |100-150 |
|__________________________________________|_________|_________|
|Ապուր |200-250 |250-300 |
|__________________________________________|_________|_________|
|Միս, կոտլետ, ձուկ |80-100 |100-120 |
|__________________________________________|_________|_________|
|Ճաշալրաց (գարնիր) |150-200 |180-230 |
|__________________________________________|_________|_________|
|Միրգ |100 |100 |
.______________________________________________________________.
Աղյուսակ 5
i
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՎԱՔԱԿԱԶՄԸ
.________________________________________________________________.
|Սննդամթերքի անվանումը |Սննդամթերքի քանակը ըստ սովորողների |
| |տարիքի |
| |____________________________________|
| | Համաքաշ (գ/մլ) | Զտաքաշ (գ/մլ) |
| |_________________|__________________|
| |6-10 |11-18 | 6-10 |11-18 |
| |տարեկան |տարեկան | տարեկան |տարեկան |
|___________________________|________|________|_________|________|
|Հաց տարեկանի |80 |120 | 80 |120 |
|___________________________|________|________|_________|________|
|Հաց ցորենի |150 |200 | 150 |200 |
|___________________________|________|________|_________|________|
|Ալյուր ցորենի |15 |20 | 15 |20 |
|___________________________|________|________|_________|________|
|Ձավարեղեն, լոբազգիներ, |45 |50 | 45 |50 |
|___________________________|________|________|_________|________|
|Մակարոնեղեն |15 |20 | 15 |20 |
|___________________________|________|________|_________|________|
|Կարտոֆիլ |250 |250 | 188 |188 |
|___________________________|________|________|_________|________|
|Բանջարեղեն և կանաչի |350 |400 | 280 |320 |
|___________________________|________|________|_________|________|
|Թարմ միրգ, հատապտուղ |200 |200 | 185 |185 |
|___________________________|________|________|_________|________|
|Չրեղեն, չոր հատապտուղ, |15 |20 | 15 |20 |
|այդ թվում` մասուր | | | | |
|___________________________|________|________|_________|________|
|Մրգահյութ |200 |200 | 200 |200 |
|___________________________|________|________|_________|________|
|Միս ջլոտ |77 |86 | 70 |78 |
|___________________________|________|________|_________|________|
|Միս ոսկորոտ |95 |105 | 70 |78 |
|___________________________|________|________|_________|________|
|Միս հավի |51 |76 | 35 |53 |
|___________________________|________|________|_________|________|
|Ձուկ |60 |80 | 58 |77 |
|___________________________|________|________|_________|________|
|(15-րդ պարբերությունն ուժը կորցրել է 14.08.2020 թիվ 19-Ն հրաման)|
|___________________________|________|________|_________|________|
|Կաթ (2,5%; 3,2% |300 |300 | 300 |300 |
|յուղայնության | | | | |
|___________________________|________|________|_________|________|
|Կաթնաթթվային մթերք (2,5%; |150 |180 | 150 |180 |
|3,2% յուղայնության) | | | | |
|___________________________|________|________|_________|________|
|Կաթնաշոռ (յուղի քանակը |50 |60 | 50 |60 |
|9%-ից ոչ ավելի) | | | | |
|___________________________|________|________|_________|________|
|Պանիր |10 |12 | 9,8 |11,8 |
|___________________________|________|________|_________|________|
|Կաթնասեր (յուղի քանակը |10 |10 | 10 |10 |
|15%-ից ոչ ավելի) | | | | |
|___________________________|________|________|_________|________|
|Կարագ սերուցքային |30 |35 | 30 |35 |
|___________________________|________|________|_________|________|
|Բուսական յուղ |15 |18 | 15 |18 |
|___________________________|________|________|_________|________|
|Ձու |1 հատ |1 հատ | 1 հատ |1 հատ |
|___________________________|________|________|_________|________|
|Շաքար |20 |30 | 20 |30 |
|___________________________|________|________|_________|________|
|Հրուշակեղեն (ոչ կրեմային) |10 |15 | 10 |15 |
|___________________________|________|________|_________|________|
|Թեյ |0,4 |0,4 | 0,4 |0,4 |
|___________________________|________|________|_________|________|
|Կակաո |1,2 |1,2 | 1,2 |1,2 |
|___________________________|________|________|_________|________|
|Խմորասունկ |1 |2 | 1 |2 |
|___________________________|________|________|_________|________|
|Աղ` յոդացված |5 |7 | 5 |7 |
.________________________________________________________________.
(5-րդ աղյուսակը փոփ. 14.08.2020 թիվ 19-Ն հրաման)
Աղյուսակ 6
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ` ԸՍՏ ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐԻ ԵՎ ԱԾԽԱՋՐԵՐԻ
._____________________________________________________________________.
|Սննդամթերքի |Քանակը |Քիմիական կազմ (գ) |Ավելացնել օրվա |
|անվանումը |(զտաքաշ, գ)|_______________________|սննդակարգում կամ|
| | |Սպիտա- |Ճարպեր|Ածխաջրեր|բացառել |
| | |կուցներ|(գ) |(գ) | |
| | |(գ) | | | |
|_____________________________________________________________________|
|Հացի փոխարինումը (ըստ սպիտակուցների և ածխաջրերի) |
|_____________________________________________________________________|
|Ցորենի հաց |100 |7,6 |0,9 |49,7 | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Աշորայի |150 |8,3 |1,5 |48,1 | |
|(տարեկանի) հաց | | | | | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Ալյուր ցորենի |70 |7,4 |0,8 |48,2 | |
|առաջին կարգի | | | | | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Մակարոն, |70 |7,5 |0,9 |48,7 | |
|վերմիշել | | | | | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Սպիտակաձավար |70 |7,9 |0,5 |50,1 | |
|_____________________________________________________________________|
|Կարտոֆիլի փոխարինողներ (ըստ ածխաջրերի) |
|_____________________________________________________________________|
|Կարտոֆիլ |100 |2,0 |0,4 |17,3 | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Բազուկ |190 |2,9 |- |17,3 | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Գազար |240 |3,1 |0,2 |17,0 | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Կաղամբ |370 |6,7 |0,4 |17,4 | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Մակարոն, |25 |2,7 |0,3 |17,4 | |
|վերմիշել | | | | | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Սպիտակաձավար |25 |2,8 |0,2 |17,9 | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Ցորենի հաց |35 |2,7 |0,3 |17,4 | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Աշորայի |55 |3,1 |0,6 |17,6 | |
|(տարեկանի) հաց | | | | | |
|_____________________________________________________________________|
|Թարմ խնձորի փոխարինողներ (ըստ ածխաջրերի) |
|_____________________________________________________________________|
|Թարմ խնձոր |100 |0,4 |- |9,8 | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Չորացրած խնձոր |15 |0,5 |- |9,7 | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Ծիրանաչիր (առանց|15 |0,8 |- |8,3 | |
|կորիզի) | | | | | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Սև սալորաչիր |15 |0,3 |- |8,7 | |
|_____________________________________________________________________|
|Կաթի փոխարինողներ (ըստ սպիտակուցների) |
|_____________________________________________________________________|
|Կաթ |100 |2,8 |3,2 |4,7 | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Կաթնաշոռ` ցածր |20 |3,3 |1,8 |0,3 | |
|յուղայնության | | | | | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Կաթնաշոռ` բարձր |20 |2,8 |3,6 |0,6 | |
|յուղայնության | | | | | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Պանիր |10 |2,7 |2,7 |- | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Տավարի միս` |15 |2,8 |2,1 |- | |
|առաջին կարգի | | | | | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Տավարի միս` |15 |3,0 |1,2 |- | |
|երկրորդ կարգի | | | | | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Ձուկ (փափկամիս) |20 |3,2 |0,1 |- | |
|_____________________________________________________________________|
|Մսի փոխարինողներ (ըստ սպիտակուցների) |
|_____________________________________________________________________|
|Տավարի միս` |100 |18,6 |14,0 | | |
|առաջին կարգի | | | | | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Տավարի միս` |90 |18,0 |7,5 | |կարագ + 6 գ |
|երկրորդ կարգի | | | | | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Կաթնաշոռ` ցածր |110 |18,3 |9,9 | |կարագ + 4 գ |
|յուղայնության | | | | | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Կաթնաշոռ` բարձր |130 |18,2 |23,4 |3,7 |կարագ - 9 գ |
|յուղայնության | | | | | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Ձուկ (փափկամիս) |120 |19,2 |0,7 |- |կարագ + 13 գ |
|________________|___________|_______|______|________|________________|
|Ձու |145 |18,4 |16,7 |1,0 | |
|_____________________________________________________________________|
|Ձկան փոխարինողներ (ըստ սպիտակուցների) |
|_____________________________________________________________________|
|Ձուկ (փափկամիս) |100 |16,0 |0,6 |1,3 | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Տավարի միս` |85 |15,8 |11,9 |- |կարագ - 11 գ |
|առաջին կարգի | | | | | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Տավարի միս` |80 |16,0 |6,6 |- |կարագ - 6 գ |
|երկրորդ կարգի | | | | | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Կաթնաշոռ` ցածր |100 |16,7 |9,0 |1,3 |Կարագ - 8 գ |
|յուղայնության | | | | | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Կաթնաշոռ` բարձր |115 |16,1 |20,7 |3,3 |կարագ - 20 գ |
|յուղայնության | | | | | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Ձու |125 |15,9 |14,4 |0,9 |կարագ - 13 գ |
|_____________________________________________________________________|
|Կաթնաշոռի փոխարինողներ (ըստ սպիտակուցների) |
|_____________________________________________________________________|
|Կաթնաշոռ` ցածր |100 |16,7 |9,0 |1,3 | |
|յուղայնության | | | | | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Տավարի միս` |90 |16,7 |12,6 |- |կարագ - 3 գ |
|առաջին կարգի | | | | | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Տավարի միս` |85 |17,0 |7,5 |- | |
|երկրորդ կարգի | | | | | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Ձուկ (փափկամիս) |100 |16,0 |0,6 |- |կարագ + 9 գ |
|________________|___________|_______|______|________|________________|
|Ձու |130 |16,5 |15,0 |0,9 |կարագ - 5 գ |
|_____________________________________________________________________|
|Ձվի փոխարինողներ (ըստ սպիտակուցների) |
|_____________________________________________________________________|
|Ձու` 1 հատ |40 |5,1 |4,6 |0,3 | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Կաթնաշոռ` ցածր |30 |5,0 |2,7 |0,4 | |
|յուղայնության | | | | | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Կաթնաշոռ` բարձր |35 |4,9 |6,3 |1,0 | |
|յուղայնության | | | | | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Պանիր |20 |5,4 |5,5 |- | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Տավարի միս` |30 |5,6 |4,2 |- | |
|առաջին կարգի | | | | | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Տավարի միս` |25 |5,0 |2,1 |- | |
|երկրորդ կարգի | | | | | |
|________________|___________|_______|______|________|________________|
|Ձուկ (փափկամիս) |35 |5,6 |0,7 |- | |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 7
i
ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՏԻՊԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ԲԱՑԻ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՆՆԵՐԻՑ) ԲՈՒԺՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՎԱՔԱԿԱԶՄԸ (գ)
.__________________________________________________________________.
|Սննդամթերքի անվանումը | Տարիք |
| |____________________________|
| |6-10 տարեկան |11-18 տարեկան|
|_____________________________________|______________|_____________|
|1 |4 |5 |
|_____________________________________|______________|_____________|
|ցորենի հաց |150 |200 |
|_____________________________________|______________|_____________|
|տարեկանի հաց |100 |150 |
|_____________________________________|______________|_____________|
|ցորենի ալյուր |50 |55 |
|_____________________________________|______________|_____________|
|կարտոֆիլի ալյուր |2 |2 |
|_____________________________________|______________|_____________|
|ձավարեղեն, լոբազգիներ, մակարոնեղեն |65 |80 |
|_____________________________________|______________|_____________|
|կարտոֆիլ |300 |350 |
|_____________________________________|______________|_____________|
|բանջարեղեն և կանաչի |350 |400 |
|_____________________________________|______________|_____________|
|թարմ մրգեր |200 |250 |
|_____________________________________|______________|_____________|
|չորացրած մրգեր |20 |20 |
|_____________________________________|______________|_____________|
|մրգահյութ |200 |200 |
|_____________________________________|______________|_____________|
|շաքար |20 |30 |
|_____________________________________|______________|_____________|
|հրուշակեղեն |20 |25 |
|_____________________________________|______________|_____________|
|կարագ սերուցքային |40 |50 |
|_____________________________________|______________|_____________|
|բուսական յուղ |15 |20 |
|_____________________________________|______________|_____________|
|ձու (հատ) |1 |1 |
|_____________________________________|______________|_____________|
|կաթնաշոռ 9%-ոց |55 |60 |
|_____________________________________|______________|_____________|
|կաթ, կեֆիր, մածուն և այլ կաթնամթերք |550 |550 |
|_____________________________________|______________|_____________|
|թթվասեր |15 |15 |
|_____________________________________|______________|_____________|
|պանիր |10 |10 |
|_____________________________________|______________|_____________|
|միս (այդ թվում` ենթամթերք) |150 |180 |
|_____________________________________|______________|_____________|
|(21-րդ պարբերությունն ուժը կորցրել է 14.08.2020 թիվ 19-Ն հրաման)|
|_____________________________________|______________|_____________|
|թռչնամիս |35 |45 |
|_____________________________________|______________|_____________|
|ծովամթերք |15 |20 |
|_____________________________________|______________|_____________|
|ձուկ |50 |60 |
|_____________________________________|______________|_____________|
|կակաո |3 |4 |
|_____________________________________|______________|_____________|
|թեյ |1 |1 |
|_____________________________________|______________|_____________|
|խմորիչ |1 |2 |
|_____________________________________|______________|_____________|
|համեմունք, աղ |5 |7 |
.__________________________________________________________________.
(7-րդ աղյուսակը փոփ. 14.08.2020 թիվ 19-Ն հրաման)
--------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում