040.1692.161204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 նոյեմբերի 2004 թվականի N 1692-Ն
ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հանքային պարարտանյութերի տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում` օրենքով սահմանված կարգով հաստատել հանքային պարարտանյութերի արտադրման և իրացման, ինչպես նաև դրանց մեջ թունավոր տարրերի պարունակության թույլատրելի մակարդակները սահմանող սանիտարական կանոնները և նորմերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 12-րդ կետի պահանջի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման պահից երկու տարի հետո:
(նախաբանը փոփ. 26.05.2022 թիվ 765-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի նոյեմբերի 18-ի
N 1692-Ն որոշման
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն հանքային պարարտանյութերի տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում կիրառման համար թույլատրված արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան` հանքային պարարտանյութերի հետևյալ խմբերի վրա`
ա) կենդանական կամ բուսական ծագման պարարտանյութեր 3101 00 000,
բ) հանքային կամ քիմիական պարարտանյութեր, ազոտական 3102,
գ) հանքային կամ քիմիական պարարտանյութեր, ֆոսֆորական 3103,
դ) հանքային կամ քիմիական պարարտանյութեր, կալիումական 3104,
ե) հանքային կամ քիմիական պարարտանյութեր, երկու և
ավելի սնուցող տարր` ազոտ, ֆոսֆոր, կալիում պարունակող 3105:
(1-ին կետը փոփ. 23.11.07 թվականից 26.04.07 թիվ 505-Ն որոշում)
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են հանքային պարարտանյութերի անվտանգությունը բնորոշող ցուցանիշները, ինչպես նաև մակնշմանը, փաթեթավորմանը, փոխադրմանը և պահմանը ներկայացվող պահանջներն ու դրանց համապատասխանության գնահատման ընթացակարգերը:
3. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում բուսական կամ կենդանական ծագում ունեցող պարարտանյութերի վրա:
4. Հանքային պարարտանյութերը ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման:
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`
ա) պարարտանյութ` բույսերը սնուցող և հողի բերրիությունը բարձրացնող նյութ,
բ) հանքային պարարտանյութ` արդյունաբերական եղանակով ստացված կամ հանածո պարարտանյութ, որը պարունակում է սնուցող տարր,
գ) սնուցող տարր` պարարտանյութի տարր, որն անհրաժեշտ է բույսերի աճի և զարգացման համար:
Սնուցող տարրերը բաժանվում են 3 խմբի`
գլխավոր սնուցող տարրեր` ազոտ (N), ֆոսֆոր (P), կալիում (K),
երկրորդային սնուցող տարրեր (մակրոտարրեր)` կալցիում (Ca), մագնեզիում (Mg), ծծումբ (S), որոնց պարունակությունը բույսերում և հողում կազմում է մի քանի տոկոսից մինչև դրա հարյուրերորդական մասը` վերահաշվարկված ըստ չոր նյութի,
միկրոսնուցող տարրեր` բոր (B), մանգան (Mn), պղինձ (Cu), ցինկ (Zn), կոբալտ (Co), մոլիբդեն (Mo), երկաթ (Fe), որոնց պարունակությունը բույսերում և հողում կազմում է տոկոսի հազարերորդական մասից ոչ ավելի` վերահաշվարկված ըստ չոր նյութի,
դ) հանքային պարարտանյութի տեսակ` հանքային պարարտանյութի դաս, որը որոշվում է ազդող նյութով,
ե) պարարտանյութի ազդող նյութ` պարարտանյութում պարունակվող հիմնական սնուցող տարր, օրինակ` ազոտական պարարտանյութի համար` ազոտ, ֆոսֆորականի համար` ֆոսֆոր, կալիումականի համար` կալիում,
զ) ազոտական պարարտանյութ` պարարտանյութ, որը պարունակում է ազոտ` բույսերի կողմից յուրացվելի ձևով,
է) ֆոսֆորական պարարտանյութ` պարարտանյութ, որը պարունակում է ֆոսֆոր` բույսերի կողմից յուրացվելի ձևով,
ը) կալիումական պարարտանյութ` պարարտանյութ, որը պարունակում է կալիում` բույսերի կողմից յուրացվելի ձևով,
թ) համալիր հանքային պարարտանյութ` հանքային պարարտանյութ, որը պարունակում է երկուսից ոչ պակաս գլխավոր սնուցող տարր,
ժ) բարդ հանքային պարարտանյութ` պինդ կամ հեղուկ համալիր հանքային պարարտանյութ, որում բոլոր մասնիկները, բյուրեղները կամ հատիկներն ունեն միևնույն կամ մոտիկ քիմիական բաղադրություն,
ժա) պարզ (միաբաղադրիչ) հանքային պարարտանյութ` հանքային պարարտանյութ, որը պարունակում է գլխավոր սնուցող տարրերից որևէ մեկը,
ժբ) միկրոպարարտանյութ` պարարտանյութ, որում ազդող նյութը միկրոսնուցող տարրն է,
ժգ) պարարտանյութ` միկրոսնուցող տարրերով` հանքային պարարտանյութ, որը պարունակում է մակրոտարրեր և միկրոսնուցող տարրեր,
ժդ) սնուցող տարրերի պարունակություն` սնուցող այն նյութերի առկայությունը, որոնք յուրացվում են բույսերի կողմից և լուծվում ջրում, ցիտրատների չեզոք լուծույթում, ամոնիակի ցիտրատի լուծույթում, կիտրոնաթթվի լուծույթում, մրջնաթթվի 2 տոկոսանոց լուծույթում,
ժե) հանքային պարարտանյութի ազատ թթվայնություն` հանքային պարարտանյութի բաղադրության մեջ թթվի քանակությունը,
ժզ) խառնված հանքային պարարտանյութ` համալիր հանքային պարարտանյութ, որն ստացվել է պատրաստի փոշենման, բյուրեղական կամ հատիկավոր պարարտանյութերի մեխանիկական խառնման միջոցով,
ժէ) հայտարարված պարունակություն` տարրի կամ դրա օքսիդի պարունակությունը, որը նշվում է պարարտանյութի մականշվածքում կամ ապրանքաուղեկից փաստաթղթում,
ժը) հանքային պարարտանյութի հատիկների ստատիկ ամրություն` հանքային պարարտանյութի հատիկների ամրություն, որը որոշվում է երկու զուգահեռ հարթությունների միջև միառանցք սեղմման ժամանակ տվյալ չափի հատիկի քայքայման ճիգով,
ժթ) ինքնաբոցավառման ջերմաստիճան` շրջակա միջավայրի այն ամենացածր ջերմաստիճանը, որի դեպքում հատուկ փորձարկումների պայմաններում նկատվում է պարարտանյութի ինքնաբոցավառում,
ի) հանքային պարարտանյութի փխրունություն` հանքային պարարտանյութի վիճակ, որը բնութագրվում է դրա եռակալման աստիճանով` արտահայտված գնդերի հարաբերական քանակության տոկոսով,
իա) հանքային պարարտանյութի խոնավություն` խոնավության պարունակություն, որը հանքային պարարտանյութում կապված չէ քիմիապես և քիմիասորբված չէ,
իբ) հանքային պարարտանյութի հատիկային (չափային) կազմ` հանքային պարարտանյութի կազմը` տոկոսային հարաբերությամբ` ըստ մասնիկների չափերի (չափամասերի),
իգ) օրգանահանքային պարարտանյութ` օրգանական և հանքային պարարտանյութերի խառնուրդ, որն ստացվել է միասնական տեխնոլոգիական գործընթացով կամ մեխանիկական խառնման միջոցով,
իդ) հանքային պարարտանյութի պառկապնդելիություն` արտաքին որոշակի պայմաններում հանքային պարարտանյութի հատիկների միջև շաղկապման ֆազային շփումներ առաջացնելու հանքային պարարտանյութի հատկություն:
III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
6. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում հանքային պարարտանյութերի իրացումն առանց դրանց համապատասխանության գնահատման:
7. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող հանքային պարարտանյութերը պետք է ուղեկցվեն համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով:
(7-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
IV. ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
8. Սույն տեխնիկական կանոնակարգի I բաժնում տրված հանքային պարարտանյութերը պետք է համապատասխանեն 1-5-րդ աղյուսակներում տրված նորմերին:
Աղյուսակ 1. Ազոտական պարարտանյութերի ցուցանիշները
._________________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը | Նորմը |
|_______________________________________________|_________________________|
| 1 | 2 |
|_______________________________________________|_________________________|
|1. Ազոտի զանգվածային մասը` վերահաշվարկված |Պետք է համապատասխանի |
|ըստ չոր նյութի, % |հայտարարված |
| |պարունակությանը: |
|_______________________________________________|_________________________|
|2. Փխրունությունը (պինդ պարարտանյութերի համար),|100 |
|%, ոչ պակաս | |
|_______________________________________________|_________________________|
|3. Խոնավության զանգվածային մասը (պինդ |0,3 |
|պարարտանյութերի համար), %, ոչ ավելի | |
|_______________________________________________|_________________________|
|4. 10%-անոց ջրային լուծույթի pH, ոչ պակաս |4,5 |
|_______________________________________________|_________________________|
|5. Հատիկային կազմը (պինդ պարարտանյութերի | |
|համար)` | |
| 0,5 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով |3 |
|անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ ավելի | |
| 1 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով |5 |
|անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ ավելի | |
| 6 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով |100 |
|անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ պակաս | |
|_______________________________________________|_________________________|
|6. Ծակոտկենությունը (յուղի կուտակման |4,0 |
|ունակությունը)` ազոտի բարձր պարունակությամբ | |
|պինդ պարարտանյութի համար, %, ոչ ավելի | |
|_______________________________________________|_________________________|
|7. Հատիկների ստատիկ ամրությունը (պինդ | |
|պարարտանյութերի համար) ՄՊա (կգ/սմ2) |1,2 (12) - 30 (300) |
|_______________________________________________|_________________________|
|8. Միկրոսնուցող տարրերի զանգվածային մասը, % |Պետք է համապատասխանի |
| |հայտարարված |
| |պարունակությանը: |
|_______________________________________________|_________________________|
|9. Երկրորդային սնուցող տարրերի զանգվածային |Պետք է համապատասխանի |
|մասը, % |հայտարարված |
| |պարունակությանը: |
|_______________________________________________|_________________________|
|10. Թունավոր տարրերի զանգվածային մասը, % |Չպետք է գերազանցի |
| |Հայաստանի Հանրապետության |
| |առողջապահության նախարարի |
| |կողմից հաստատված |
| |սանիտարական կանոններով |
| |և նորմերով սահմանված |
| |թույլատրելի մակարդակները:|
._________________________________________________________________________.
Աղյուսակ 2. Ֆոսֆորական պարարտանյութերի ցուցանիշները
._________________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը | Նորմը |
|_______________________________________________|_________________________|
|1. Յուրացվելի ֆոսֆատների զանգվածային մասը` |Պետք է համապատասխանի |
|վերահաշվարկած ըստ P2O5, %, ոչ պակաս |հայտարարված |
| |պարունակությանը: |
|_______________________________________________|_________________________|
|2. Փխրունությունը (պինդ պարարտանյութերի համար),|100 |
|%, ոչ պակաս | |
|_______________________________________________|_________________________|
|3. Խոնավության զանգվածային մասը (պինդ |3,5 |
|պարարտանյութերի համար), %, ոչ ավելի | |
|_______________________________________________|_________________________|
|4. 10%-անոց ջրային լուծույթի pH, ոչ պակաս |4,5 |
| կամ | |
| ազատ թթվի զանգվածային մասը` վերահաշվարկված | |
|ըստ H3PO4 |3,2-6,5 |
|_______________________________________________|_________________________|
|5. Հատիկային կազմը (պինդ պարարտանյութերի | |
|համար)` | |
| 1 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով |4 |
|անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ ավելի | |
| 1-ից մինչև 4 մմ տրամագիծ ունեցող անցքերով |85 |
|մաղի միջով անցնող հատիկների զանգվածային մասը, | |
|%, ոչ պակաս | |
| 6 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով |100 |
|անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ պակաս | |
|_______________________________________________|_________________________|
|6. Հատիկների ստատիկ ամրությունը, ՄՊա (կգ/սմ2) |1,4 (14) - 30 (300) |
|_______________________________________________|_________________________|
|7. Միկրոսնուցող տարրերի զանգվածային մասը, % |Պետք է համապատասխանի |
| |հայտարարված |
| |պարունակությանը: |
|_______________________________________________|_________________________|
|8. Երկրորդային սնուցող տարրերի զանգվածային |Պետք է համապատասխանի |
|մասը, % |հայտարարված |
| |պարունակությանը: |
|_______________________________________________|_________________________|
|9. Թունավոր տարրերի զանգվածային մասը, % |Չպետք է գերազանցի |
| |Հայաստանի Հանրապետության |
| |առողջապահության նախարարի |
| |կողմից հաստատված |
| |սանիտարական կանոններով |
| |և նորմերով սահմանված |
| |թույլատրելի մակարդակները:|
._________________________________________________________________________.
Աղյուսակ 3. Կալիումական պարարտանյութերի ցուցանիշները
._________________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը | Նորմը |
|_______________________________________________|_________________________|
|1. Կալիումի զանգվածային մասը` վերահաշվարկված |Պետք է համապատասխանի |
|ըստ K2O, %, ոչ պակաս |հայտարարված |
| |պարունակությանը: |
|_______________________________________________|_________________________|
|2. Փխրունությունը (պինդ պարարտանյութերի համար),|100 |
|%, ոչ պակաս | |
|_______________________________________________|_________________________|
|3. Խոնավության զանգվածային մասը (պինդ |1,0 |
|պարարտանյութերի համար), %, ոչ ավելի | |
|_______________________________________________|_________________________|
|4. 10%-անոց ջրային լուծույթի pH, ոչ ցածր |4,5 |
|_______________________________________________|_________________________|
|5. Հատիկային կազմը (պինդ պարարտանյութերի | |
|համար)` | |
| 1 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով |5 |
|անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ ավելի | |
| 1-ից մինչև 4 մմ տրամագիծ ունեցող անցքերով |95 |
|մաղի միջով անցնող հատիկների զանգվածային մասը, | |
|%, ոչ պակաս | |
| 6 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով |100 |
|անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ պակաս | |
|_______________________________________________|_________________________|
|6. Միկրոսնուցող տարրերի զանգվածային մասը, % |Պետք է համապատասխանի |
| |հայտարարված |
| |պարունակությանը: |
|_______________________________________________|_________________________|
|7. Երկրորդային սնուցող տարրերի զանգվածային |Պետք է համապատասխանի |
|մասը, % |հայտարարված |
| |պարունակությանը: |
|_______________________________________________|_________________________|
|8. Թունավոր տարրերի զանգվածային մասը, % |Չպետք է գերազանցի |
| |Հայաստանի Հանրապետության |
| |առողջապահության նախարարի |
| |կողմից հաստատված |
| |սանիտարական կանոններով և |
| |նորմերով սահմանված |
| |թույլատրելի մակարդակները:|
._________________________________________________________________________.
Աղյուսակ 4. Համալիր պարարտանյութերի ցուցանիշները
._________________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը | Նորմը |
|_______________________________________________|_________________________|
| 1 | 2 |
|_______________________________________________|_________________________|
|1. Գլխավոր սնուցող տարրերի զանգվածային |Պետք է համապատասխանեն |
|մասերը, % |հայտարարված |
| |պարունակությանը: |
|_______________________________________________|_________________________|
|2. Խոնավության զանգվածային մասը (պինդ |1,5 |
|պարարտանյութերի համար), %, ոչ ավելի | |
|_______________________________________________|_________________________|
|3. 10%-անոց ջրային լուծույթի pH, ոչ պակաս |4,5 |
|_______________________________________________|_________________________|
|4. Հատիկային կազմը (պինդ պարարտանյութերի | |
|համար), որոնք անցնում են` | |
| 1 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով |3 |
|անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ ավելի | |
| 1-ից մինչև 4 մմ տրամագիծ ունեցող անցքերով |94 |
|մաղի միջով անցնող հատիկների զանգվածային մասը, | |
|%, ոչ պակաս | |
| 6 մմ տրամագիծ ունեցող անցքերով մաղի միջով |100 |
|անցնող հատիկների զանգվածային մասը, %, ոչ պակաս | |
|_______________________________________________|_________________________|
|5. Փխրունությունը, %, ոչ պակաս |100 |
|_______________________________________________|_________________________|
|6. Հանքային պարարտանյութերի հատիկների ստատիկ |3,0 (30) |
|ամրությունը, ՄՊա (կգ/սմ2), ոչ պակաս | |
|_______________________________________________|_________________________|
|7. Միկրոսնուցող տարրերի զանգվածային մասը, % |Պետք է համապատասխանի |
| |հայտարարված |
| |պարունակությանը: |
|_______________________________________________|_________________________|
|8. Երկրորդային սնուցող տարրերի զանգվածային |Պետք է համապատասխանի |
|մասը, % |հայտարարված |
| |պարունակությանը: |
|_______________________________________________|_________________________|
|9. Թունավոր տարրերի զանգվածային մասը, % |Չպետք է գերազանցի |
| |Հայաստանի Հանրապետության |
| |առողջապահության նախարարի |
| |կողմից հաստատված |
| |սանիտարական կանոններով և |
| |նորմերով սահմանված |
| |թույլատրելի մակարդակները:|
._________________________________________________________________________.
Աղյուսակ 5. Օրգանահանքային պարարտանյութերի ցուցանիշները
._________________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը | Նորմը |
|_______________________________________________|_________________________|
|1. Գլխավոր սնուցող տարրերի զանգվածային |Պետք է համապատասխանեն |
|մասերը, % |հայտարարված |
| |պարունակությանը: |
|_______________________________________________|_________________________|
|2. pH |6,0-7,5 |
|_______________________________________________|_________________________|
|3. Թունավոր տարրերի զանգվածային մասը, % |Չպետք է գերազանցի |
| |Հայաստանի Հանրապետության |
| |առողջապահության նախարարի |
| |կողմից հաստատված |
| |սանիտարական կանոններով |
| |և նորմերով սահմանված |
| |թույլատրելի մակարդակները:|
|_______________________________________________|_________________________|
|4. Ախտածին միկրոֆլորա (օրգանահանքային |Բացակայում է: |
|պարարտանյութերի համար) | |
|_______________________________________________|_________________________|
|5. Ճիճուների ձվիկներ (օրգանահանքային |Բացակայում է: |
|պարարտանյութերի համար) | |
._________________________________________________________________________.
9. Սույն տեխնիկական կանոնակարգի N 3 աղյուսակով սահմանված կալիումական պարարտանյութերի փխրունությունն ապահովելու համար նոր հակապառկապնդելիչ նյութերի կիրառումը պետք է համաձայնեցված լինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ:
Հանքային պարարտանյութերի մակնշումը
10. Հանքային պարարտանյութերի յուրաքանչյուր փոխադրական տարայի վրա անմիջապես կամ դրան փակցված պիտակի վրա չլվացվող ներկով հստակ և ընթեռնելի ձևով կատարված մականշվածքը, ինչպես նաև ապրանքաուղեկից փաստաթուղթը պետք է ներառեն տեղեկատվություն հետևյալ բովանդակությամբ`
ա) հանքային պարարտանյութի տեսակը, անվանումը («Խառնուրդ» բառը` խառնված հանքային պարարտանյութերի համար),
բ) գլխավոր և (կամ) երկրորդային սնուցող տարրը և դրա քանակությունը`
ազոտի, ֆոսֆորի և կալիումի պարունակությունը կարող է նշվել`
ազոտական պարարտանյութի համար` տարր ազոտի (N) տեսքով,
ֆոսֆորական պարարտանյութի համար` տարր ֆոսֆորի (P) տեսքով կամ ֆոսֆորի պերօքսիդի (P2O5) տեսքով կամ միաժամանակ տարրի և պերօքսիդի տեսքով,
կալիումական պարարտանյութի համար` տարր կալիումի (K) տեսքով կամ կալիումի օքսիդի (K2O) տեսքով,
եթե կալիումի և ֆոսֆորի պարունակությունը նշվում է օքսիդների տեսքով, ապա ֆոսֆոր և կալիում տարրերը հաշվվում են հետևյալ ձևով`
տարր ֆոսֆոր (P) = ֆոսֆորի պերօքսիդի պարունակությունը x 0,436,
տարր կալիում (K) = կալիումի օքսիդի (K2O) պարունակությունը x 0,83,
երկրորդային սնուցող տարրեր պարունակող պարարտանյութերում, ինչպես նաև գլխավոր սնուցող տարրեր պարունակող պարարտանյութերում կալցիումի (Ca), մագնեզիումի (Mg), նատրիումի (Na) և ծծմբի (S) պարունակությունը կարող է նշվել`
օքսիդների (CAO, MgO, Na2O, SO3) տեսքով,
տարրերի (Ca, Mg, Na, S) տեսքով,
միաժամանակ 2 տեսքով,
նշված օքսիդներից համապատասխան տարրը հաշվվում է հետևյալ ձևով`
կալցիում (Ca) = կալցիումի օքսիդ (CaO) x 0,715,
մագնեզիում (Mg) = մագնեզիումի օքսիդ (MgO) x 0,603,
նատրիում (Na) = նատրիումի օքսիդ (Na2O) x 0,742,
ծծումբ (S) = ծծմբի եռօքսիդ (SO3) x 0,400,
երկրորդային սնուցող տարրերը հայտարարվում են ստորև նշված նվազագույն քանակությունների առկայության դեպքում`
2% - կալցիումի օքսիդ (CaO) կամ Ca` 1,4%,
2% - մագնեզիումի օքսիդ (MgO) կամ Mg` 1,2%,
3% - նատրիումի օքսիդ (Na2O) կամ Na` 2,2%,
5% - ծծմբի եռօքսիդ (SO3) կամ S` 2,0%:
Գլխավոր սնուցող տարրեր պարունակող պարզ կամ համալիր հանքային պարարտանյութերում և երկրորդային սնուցող տարրեր պարունակող հանքային պարարտանյութերում միկրոսնուցող տարրեր` բորի (B), կոբալտի (Co), պղնձի (Cu), երկաթի (Fe), մանգանի (Mn), մոլիբդենի (Mo) կամ ցինկի (Zn) պարունակությունը հայտարարվում է դրանցից միայն մեկի կամ մեկից ավելիի պարունակության դեպքում:
Հանքային պարարտանյութում երկրորդային սնուցող տարրը և դրա պարունակությունը նշվում են գլխավոր սնուցող տարրի նշանից և դրա պարունակությունից հետո` փակագծերում:
Հանքային պարարտանյութի մականշվածքում նշվում է միայն գլխավոր և երկրորդային սնուցող տարրերի քանակությունը:
Եթե հանքային պարարտանյութը պարունակում է նաև միկրոսնուցող տարր, ապա պետք է նշված լինեն «Պարունակում է միկրոսնուցող տարր» բառերը կամ «Պարունակում է» բառից հետո նշվում է միկրոսնուցող տարրի նշանը:
Պարարտանյութում մեկից ավելի գլխավոր սնուցող տարր պարունակվելու դեպքում դրանք պետք է նշել հետևյալ հերթականությամբ`
N, P2O5 և (կամ) P, K2O և (կամ) K, իսկ երկրորդային սնուցող տարրերը` հետևյալ հերթականությամբ`
CaO և (կամ) Ca, MgO և (կամ) Mg, Na2O և (կամ) Na, SO3 և (կամ) S:
Եթե միկրոսնուցող տարրերը գլխավոր կամ երկրորդային սնուցող տարրեր պարունակող պարարտանյութի ստացման հումքի նորմալ բաղադրիչներ են, ապա դրանք կարող են հայտարարվել, եթե դրանք առկա են սահմանված նվազագույն քանակություններով:
Միկրոսնուցող տարրերի պարունակությունը նշվում է դրանց ընդհանուր կամ ջրում լուծվող քանակությունը` արտահայտված տոկոսներով:
Խելաթային նյութերի (կոմպլեքսների) կազմի մեջ մտնող միկրոսնուցող տարրը հայտարարվում է պարարտանյութի մեջ դրա տոկոսային մասի պարունակությամբ` նշելով խելաթային նյութի անվանումը կամ դրա սկզբնատառերը.
գ) արտադրող, մատակարարող կազմակերպության անվանումը և ապրանքային նշանը (դրա առկայության դեպքում), գտնվելու վայրը,
դ) համաքաշը և զտաքաշը (հեղուկ պարարտանյութերի քանակությունը կարող է նշվել, ինչպես ծավալային մասով, այնպես էլ զանգվածային մասով) և դրանց թույլատրելի շեղումները,
ե) թողարկման թվականը,
զ) տեղեկություններ պիտանիության ժամկետի մասին,
է) «Պահպանել խոնավությունից» մակագրությունը,
ը) պահման պայմանները (նիտրոֆոսկա և ազոտի բարձր պարունակությամբ ազոտական պարարտանյութերի համար` սույն տեխնիկական կանոնակարգի 22-րդ և 23-րդ կետերով սահմանված հատուկ պայմանները),
թ) ցուցումներ օգտագործման վերաբերյալ,
ժ) նորմատիվ փաստաթղթի նշագիրը:
11. Փոխադրական տարայի մակնշումը, այդ թվում` բեռների վտանգավորության դասը և ենթադասը, իրականացվում են սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով սահմանված ստանդարտների պահանջներին համապատասխան:
12. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետությունում իրացվող, Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներմուծվող հանքային պարարտանյութերի մասին սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ և 11-րդ կետերով սահմանված տեղեկատվության և դրանց օգտագործման հրահանգի բովանդակության տրամադրումը սպառողին` հայերենով:
Հանքային պարարտանյութերի փաթեթավորումը, փոխադրումը և պահումը
13. Հանքային պարարտանյութերը մատակարարվում են փաթեթավորված կամ առանց փաթեթավորման` լցնելով հատուկ բեռնարկղերի կամ փակ ավտոտրանսպորտային միջոցների կամ երկաթուղային փակ վագոնների մեջ:
14. Որոշակի տեսակի հանքային պարարտանյութերի ջերմաստիճանները փաթեթավորումից առաջ կամ առանց փաթեթավորման առաքելու ժամանակ չպետք է գերազանցեն N 6 աղյուսակում նշված ջերմաստիճանները:
Աղյուսակ 6. Հանքային պարարտանյութերի ջերմաստիճանները փաթեթավորումից
առաջ
._________________________________________________________________________.
| Հանքային պարարտանյութի անվանումը | Առանց | Փաթեթավորված, օC, |
| |փաթեթավորման | ոչ ավելի |
| |(լցնովի), օC,| |
| | ոչ ավելի | |
|___________________________________|_____________|_______________________|
|Կարբամիդ | 50 | 70 |
|___________________________________|_____________|_______________________|
|Ամոնիումի նիտրատ (սելիտրա) | 45 | 50 |
|___________________________________|_____________|_______________________|
|Ամոնիումի սուլֆատ | - |40 (թղթյա պարկերում) |
| | |50 (թղթյա պոլիէթիլենով |
| | |լամինապատ) |
|___________________________________|_____________|_______________________|
|Սուպերֆոսֆատ` կրկնակի հատիկավորված | 60 |45 (թղթյա պարկերում) |
| | |50 (պոլիէթիլենային և |
| | |լամինապատ պարկերում) |
|___________________________________|_____________|_______________________|
|Սուպերֆոսֆատ` հատիկավորված | 45 |45 (թղթյա բիտումացված |
|ապատիտային խտանյութից միկրոսնուցող | |և ջրակայուն պարկերում)|
|տարրերի հավելմամբ կամ առանց դրանց | |55 (պոլիէթիլենային և |
| | |լամինապատ պարկերում) |
|___________________________________|_____________|_______________________|
|Նիտրոամոֆոսկա | 40 | 40 |
|___________________________________|_____________|_______________________|
|Ամոֆոս | 60 |45 (թղթյա պարկերում) |
| | |60 (պոլիէթիլենային |
| | |պարկերում) |
|___________________________________|_____________|_______________________|
|Նիտրոֆոսկա | 40 | 40 |
._________________________________________________________________________.
Հանքային պարարտանյութերի փոխադրումը և պահումը
15. Փաթեթավորված կամ առանց փաթեթավորման հանքային պարարտանյութերը փոխադրվում են տրանսպորտի բոլոր տեսակներով` համաձայն տվյալ տեսակի տրանսպորտով բեռների փոխադրման կանոնների:
16. Հանքային պարարտանյութերի փոխադրման ժամանակ պետք է կիրառել բոլոր միջոցները` դրանցով շրջակա միջավայրի աղտոտումը բացառելու համար:
17. Հանքային պարարտանյութերը պետք է պահել փակ տարածքներում` պաշտպանելով մթնոլորտային տեղումներից:
18. Հանքային պարարտանյութերի պահման ժամանակ չպետք է թույլ տալ չփաթեթավորված հանքային պարարտանյութերի միմյանց խառնումը:
Հանքային պարարտանյութերի արտադրման, իրացման և օգտագործման
ժամանակ շրջակա միջավայրի պահպանության պահանջները
19. Հանքային պարարտանյութերը չափավոր վտանգավոր կամ քիչ վտանգավոր արտադրանք են և օրգանիզմի վրա ազդեցության աստիճանին համապատասխան դասվում են N 7 աղյուսակում նշված վտանգավորության դասերին:
20. Հանքային պարարտանյութերը ոչ դյուրավառ նյութեր են, բացի ազոտի բարձր (28 տոկոսից բարձր) պարունակությամբ ամոնիակի նիտրատ պարունակող պարզ կամ բարդ պարարտանյութերից:
21. Հանքային պարարտանյութերի հրդեհապայթավտանգավորության բնութագրերը և նորմերը, ինչպես նաև արտադրական շինությունների աշխատանքային գոտու օդում հանքային պարարտանյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները նշված են N 7 աղյուսակում:
Աղյուսակ 7. Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջները` շրջակա
միջավայրի պահպանումն ապահովելու համար
._________________________________________________________________________.
| Հանքային |Աշխատան- |Ինքնաբոցա-|Վտանգավո- |Բնակավայրերի|Հողում |
|պարարտանյութի|քային գոտու|վառման |րության |մթնոլորտային|սահմանային |
| անվանումը |օդում |(բոցավառ- |դասն ըստ |օդում օրվա |թույլատրելի|
| |սահմանային |ման) ջերմ-|օրգանիզմի |միջին |խտությունը |
| |թույլատրելի|աստիճանը, |վրա |թույլատրելի |(կոնցենտրա-|
| |խտությունը |օC |ազդեցության|սահմանային |ցիաները), |
| |(կոնցենտրա-| |աստիճանի |խտությունը |մգ/կգ |
| |ցիաները), | | |(կոնցենտրա- | |
| |մգ/մ3, ոչ | | |ցիաները), | |
| |ավելի | | |մգ/մ3, ոչ | |
| | | | |ավելի | |
| | | | | | |
|_____________|___________|__________|___________|____________|___________|
|Կարբամիդ | 10 | 715 | 3-րդ | 0,2 | - |
|_____________|___________|__________|___________|____________|___________|
|Ամոնիումի | 10 | - | 3-րդ | - | - |
|սուլֆատ | | | | | |
|_____________|___________|__________|___________|____________|___________|
|Ամոնիումի | 10 | - | 4-րդ | 0,3 | - |
|նիտրատ | | | | | |
|(սելիտրա) | | | | | |
|_____________|___________|__________|___________|____________|___________|
|Սուպերֆոսֆատ`| 5 | - | 3-րդ | - | - |
|կրկնակի | | | | | |
|հատիկավորված | | | | | |
|_____________|___________|__________|___________|____________|___________|
|Նիտրոամոֆոսկա| 4 | 520 | 3-րդ | - | - |
|_____________|___________|__________|___________|____________|___________|
|Ամոֆոս | 6 | - | 3-րդ | - | - |
|_____________|___________|__________|___________|____________|___________|
|Նիտրոֆոսկա | 5 | - | 3-րդ | - | - |
|_____________|___________|__________|___________|____________|___________|
|Կալիումի | 5 | - | 3-րդ | 0,1 | 560 |
|քլորիդ | | | | | |
|_____________|___________|__________|___________|____________|___________|
|Ֆոսֆորիտային | 6 | - | 3-րդ | - | - |
|ալյուր | | | | | |
._________________________________________________________________________.
22. Նիտրոֆոսկա հանքային պարարտանյութի փոխադրման, պահման և դրա հետ վարման ժամանակ անհրաժեշտ է բացառել շփումը 110 օC-ից բարձր ջերմության աղբյուրների հետ:
23. Ազոտի բարձր պարունակությամբ ազոտական պարարտանյութերն օքսիդիչ են և հրդեհավտանգ: Դրանք 210 օC ջերմաստիճանում, ինչպես նաև ծծմբի, ծծմբի հրաքարի (պիրիտի), թթվածնի, սուպերֆոսֆատի, քլորակրի, մետաղների (հատկապես ցինկի) փոշիների հետ փոխազդելիս քայքայվում են` անջատելով ազոտի օքսիդներ և թթվածին: Անջատվող թթվածինը` վառվող նյութերի (օրինակ` պարկերի) առաջացնում է այրում, հրդեհ, իսկ օրգանական նյութերի առկայության կամ ուժեղ հրդեհի դեպքում ամոնիակի նիտրատի քայքայումը կարող է վերածվել պայթյունի:
Ազոտի բարձր պարունակությամբ ազոտական պարարտանյութերի արտադրությունում օգտագործվող նյութերը չպետք է մեծացնեն դրա զգայնությունը ջերմաստիճանի բարձրացման նկատմամբ կամ պայթավտանգավորությունը:
24. Հանքային պարարտանյութերի արտադրական բոլոր շինությունները, ինչպես նաև դրանց պահեստարանները և իրացման փակ շինությունները պետք է ապահովված լինեն օդափոխման համակարգով:
25. Հանքային պարարտանյութերի հետ բոլոր աշխատանքներն անհրաժեշտ է կատարել պահպանելով դրանց պահման, փոխադրման և հանքային պարարտանյութերի հետ վարման սանիտարական կանոններն ու նորմերը` հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից:
26. Հանքային պարարտանյութերի արտադրական շինություններում, պահեստարաններում, իրացման կետերում պետք է փակցված լինեն հանքային պարարտանյութերի հետ վարման ժամանակ անվտանգության պահանջների պահպանման վերաբերյալ համապատասխան հրահանգներ, որոնք պետք է ներառեն սույն տեխնիկական կանոնակարգի 25-րդ կետով սահմանված սանիտարական կանոններն ու նորմերը:
V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
27. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հանքային պարարտանյութերի համապատասխանությունը ճիշտ գնահատելու նպատակով, կախված ռիսկի աստիճանից և դրանց բաղադրությունից, դրանք դասակարգվում են`
1) I դաս`
ա. ոչ օրգանական հանքային պարարտանյութեր, եթե ստացված չեն արդյունաբերական երկրորդական արտադրանքից, բացի ամոնիումի նիտրատի պարարտանյութերից,
բ. կիրով պարարտացման նյութեր, եթե ստացված չեն արդյունաբերական երկրորդական արտադրանքից,
գ. աճելու համար համապատասխան միջավայր.
2) II դաս`
արդյունաբերական երկրորդական արտադրանքից և (կամ) թափուկներից (թափոններից) ստացված բոլոր պարարտանյութերը`
ա. կենդանի` արդյունաբերական երկրորդական արտադրանք,
բ. արտահոսող ցեխ` մշակված սննդարար նյութերը վերականգնելու համար,
գ. բիո քայքայվող թափուկներ (խմորման թափոն (թափուկ)/բաղադրված պարարտանյութ),
դ. արդյունաբերական երկրորդական արտադրանք` ստացված պողպատի և գյուղմթերքի արտադրությունից.
3) սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հանքային պարարտանյութերի համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը հանքային պարարտանյութերի`
ա. I դասի համար պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 1 ընթացակարգը,
բ. հանքային պարարտանյութերի II դասի համար` Ա 1, Դ 1 և Ե 1 ընթացակարգերից որևէ մեկը.
4) արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանելու դեպքում պետք է դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը հանքային պարարտանյութերի փոխադրական տարաների և (կամ) փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:
(27-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
28. Սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով հանքային պարարտանյութերի նմուշառումն իրականացնում է արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ` տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով` սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող նմուշառման ստանդարտին համապատասխան:
(28-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
29. Հանքային պարարտանյութերի նույնականացման գործընթացում ստուգվում է դրանց փաթեթավորման տարաների վրա անմիջապես կամ դրանց փակցված պիտակների վրա կատարված մականշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում տրված տեղեկատվությանը:
30. Փորձարկումները պետք է կատարվեն սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներին համապատասխան:
(30-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
31. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը`
1) հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է սերտիֆիկատ կամ հայտարարագիր տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր.
2) համապատասխանության հայտարարագրի կամ սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգի և սարքավորումների ծառայության կամ երաշխիքի ժամկետների, բայց 3 տարվանից ոչ ավելի:
(31-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
32. Համապատասխանության հայտարարագրի կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ համապատասխանության գնահատման իրականացված ընթացակարգի`
1) Ա 1 ընթացակարգի դեպքում` 12 ամիս.
2) Դ 1 ընթացակարգի դեպքում` 24 ամիս.
3) Ե 1 ընթացակարգի դեպքում` հայտարարագրի և սերտիֆիկատի գործողության ժամկետ է սահմանվում` 36 ամիս:
(32-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
33. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սերտիֆիկացված հանքային պարարտանյութերի համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում` առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 30-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում:
(33-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
34. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա սերտիֆիկացման մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:
Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:
(34-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
35. Հանքային պարարտանյութերի չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
36. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հանքային պարարտանյութերի համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Աղյուսակ 8.
._________________________________________________________________________.
| Ստանդարտի | Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի |
| նշագիրը | անվանումը |
|______________|__________________________________________________________|
| 1 | 2 |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 2 |Սելիտրա` ամոնիակային. Տեխնիկական պայմաններ |
|(4-րդ բաժին) | |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 12.1.005 |Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. |
| |Աշխատանքային գոտու օդին ներկայացվող ընդհանուր |
| |սանիտարահիգիենիկ պահանջներ |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 12.3.037 |Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. |
| |Հանքային պարարտանյութերի կիրառումը գյուղացիական և |
| |անտառային տնտեսություններում. Անվտանգության ընդհանուր |
| |պահանջներ |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 12.1.007 |Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. |
| |Վնասակար նյութեր. Դասակարգում և անվտանգության ընդհանուր |
| |պահանջներ |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 2081 |Կարբամիդ. Տեխնիկական պայմաններ |
|(4-րդ բաժին) | |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 4568 |Կալիումի քլորիդ. Տեխնիկական պայմաններ |
|(6-րդ բաժին) | |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 5716 |Ալյուր` ֆոսֆորիտային. Տեխնիկական պայմաններ |
|(3-րդ բաժին) | |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 5956 |Սուպերֆոսֆատ` հատիկավորված, ապատիտային խտանյութերից, |
|(3-րդ բաժին) |միկրոտարրերի ավելացմամբ և առանց ավելացման. |
| |Տեխնիկական պայմաններ |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 9097 |Ամոնիումի սուլֆատ. Տեխնիկական պայմաններ |
|(4-րդ բաժին) | |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 11365 |Նիտրոֆոսկա. Տեխնիկական պայմաններ |
|(3-րդ բաժին) | |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 14192 |Մակնշում` բեռների |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 16306 |Սուպերֆոսֆատ` կրկնակի հատիկավորված. Տեխնիկական պայմաններ |
|(4-րդ բաժին) | |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 18918 |Ամոֆոս. Տեխնիկական պայմաններ |
|(4-րդ բաժին) | |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 19433 |Բեռներ` վտանգավոր. Դասակարգում և մակնշում |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 19691 |Նիտրոամոֆոսկա. Տեխնիկական պայմաններ |
|(4-րդ բաժին) | |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 20851.3 |Պարարտանյութեր հանքային. Կալիումի զանգվածային մասի |
| |որոշման մեթոդներ |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 20851.2 |Պարարտանյութեր` հանքային. Ֆոսֆատների որոշման մեթոդներ |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 20851.4 |Պարարտանյութեր` հանքային. Ջրի որոշման մեթոդներ |

|ԳՕՍՏ 21560.1 |Պարարտանյութեր` հանքային. Հատիկային կազմի որոշման |
| |մեթոդ |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 21560.2 |Պարարտանյութեր` հանքային. Հատիկների ստատիկ ամրության |
| |որոշման մեթոդ |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 21560.5 |Պարարտանյութեր` հանքային. Փխրունության որոշման մեթոդ |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 28512.1 |Պարարտանյութեր` հանքային. Լցման խտության որոշման |
| |մեթոդներ` խտացմամբ |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 28990 |Պարարտանյութեր. Ամոնիումային ազոտի որոշման տիտրոմետրիկ |
| |որոշում. Նատրիումի հիդրօքսիդով մշակման ժամանակ ամոնիակ |
| |անջատող այլ նյութերի առկայությամբ |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 29288 |Պարարտանյութեր` ազոտի բարձր պարունակությամբ. |
| |Ամոնիումի նիտրատ. Յուղը պահելու ունակության որոշման |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 29313 |Պարարտանյութեր` հանքային. Ամոնիումային ազոտի որոշման |
| |մեթոդ (տիտրոմետրիկ) թորումից հետո |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 30181.1 |Պարարտանյութեր` հանքային. Ազոտի պարունակության |
| |որոշման մեթոդներ |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 30181.3 |Պարարտանյութեր` հանքային. Նիտրատային ձևով ազոտ պարունակող|
| |պարարտանյութերում ազոտի զանգվածային մասի որոշման մեթոդ |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 30181.9 |Պարարտանյութեր` հանքային. Բարդ պարարտանյութերում ընդհանուր|
| |ազոտի զանգվածային մասի որոշման մեթոդ (թորման մեթոդ` քրոմով|
| |նիտրատային ազոտի վերականգնմամբ և օրգանական ազոտի |
| |հանքայնացմամբ) |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ 30182 |Պարարտանյութեր` հանքային. Ընդհանուր պահանջներ, նմուշառում |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50335 |Պարարտանյութեր` օրգանահանքային «Բիոգում». Տեխնիկական |
|(3-րդ բաժին) |պայմաններ |
|______________|__________________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50611 |Պարարտանյութեր` համալիր օրգանահանքային. Տեխնիկական |
|(5-րդ բաժին) |պայմաններ |
._________________________________________________________________________.