Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մայիսի 2022 թվականի N 669-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱԽՍԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 1278-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 36-րդ հոդվածները, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին» օրենքի 3-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին (այսուհետ` շահառուներ) սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի.

2) շահառուների սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների դիմաց փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալը 2022 թվականի համար յուրաքանչյուր կենսաթոշակառուի հաշվարկով տարեկան` առավելագույնը 144,0 հազ. դրամ (ամսական` առավելագույնը 12,0 հազ. դրամ):

2. Առաջարկել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ղեկավարներին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության յուրաքանչյուր ամիս ներկայացրած շահառուների ցուցակի և սույն որոշմամբ սահմանված կարգի 7-րդ կետում նշված գումարների չափով համամասնորեն նվազեցնել շահառուների համապատասխան ծառայության ամսական վճարումների չափերը:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման կարգը, ինչպես նաև յուրաքանչյուր տարվա համար փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալները սահմանելու մասին» N 1278-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մայիսի 13

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2022 թվականի մայիսի 13-ի

N 669-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են շահառուների սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման (այսուհետ` փոխհատուցում) հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդում ներառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ` նախարարություն) որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ամրացված բազմաբնակարան շենքերը, ինչպես նաև «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց կացարանը, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության ենթակայությամբ գործող սոցիալական տները, Գյումրու և Գորիսի համայնքապետարանների ենթակայությամբ որպես սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող բազմաբնակարան շենքերը (այսուհետ` սոցիալական տներ):

3. Սույն կարգի իմաստով շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական տներում պայմանագրային հիմունքով բնակվող միայնակ կենսաթոշակառուն:

4. Սոցիալական տների համապատասխան իրավասությամբ օժտված պատասխանատու անձինք (այսուհետ` պատասխանատու անձ) մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 10-ը նախարարություն են ներկայացնում շահառուների ցուցակը` համապատասխան տեղեկությամբ (համաձայն N 1 ձևի), որը նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից ճշգրտվելուց հետո մինչև հունվարի 15-ը ներկայացվում է նախարարի հաստատմանը: Տեղեկատվության մեջ անճշտություններ հայտնաբերելու դեպքում նախարարությունը վերադարձնում է սոցիալական տների համապատասխան իրավասությամբ օժտված պատասխանատու անձին` հանձնարարելով եռօրյա ժամկետում նախարարություն ներկայացնել տեղեկատվության նոր, ճշգրտված տարբերակը:

5. Նախարարությունը նախարարի կողմից հաստատված շահառուների ցուցակը` կից տեղեկությամբ (համաձայն N 2 ձևի), էլեկտրոնային եղանակով մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը փոխանցում է «Գազպրոմ Արմենիա», «Հայկական էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերություններին (այսուհետ` ընկերություններ):

6. Ընկերությունները պատասխանատվություն չեն կրում սույն կարգի 5-րդ կետում նշված` նախարարությունից ստացած ցանկում և տեղեկատվությունում առկա անճշտությունների համար:

7. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ամսական 12,0 հազ. դրամը բաշխվում է յուրաքանչյուր շահառուի սպառած ծառայությունների վարձավճարների միջև հետևյալ կերպ`

1) գազիֆիկացված բնակարաններում բնակվող յուրաքանչյուր շահառուին`

ա. բնական գազի վարձավճարի դիմաց` ամսական 4,0 հազ. դրամ,

բ. էլեկտրական էներգիայի վարձավճարի դիմաց` ամսական 7,0 հազ. դրամ,

գ. ջրամատակարարման վարձավճարի դիմաց` ամսական 1,0 հազ. դրամ.

2) չգազիֆիկացված բնակարաններում բնակվող յուրաքանչյուր շահառուին`

ա. էլեկտրական էներգիայի վարձավճարի դիմաց` ամսական 11,0 հազ. դրամ,

բ. ջրամատակարարման վարձավճարի դիմաց` ամսական 1,0 հազ. դրամ:

8. Նախարարությունն ընկերությունների հաշվեհամարներին մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը փոխանցում է սույն կարգի 5-րդ կետում նշված ցուցակի շահառուների քանակին և յուրաքանչյուր ծառայության դիմաց փոխհատուցման ենթակա գումար` շահառուների սպառած ծառայությունների դիմաց վճարում կատարելու համար:

9. Ընկերությունը յուրաքանչյուր ամիս բաշխում է տվյալ ամսվա համար նախարարությունից ստացված գումարը նախարարությունից ստացված շահառուների ցուցակում ներառված անձանց միջև` յուրաքանչյուր շահառուի բաժանորդային հաշվին հաշվեգրելով որոշմամբ հաստատված սույն կարգի 7-րդ կետում նշված համապատասխան գումարի չափով գումար:

10. Ընկերությունները յուրաքանչյուր ամսվա վերջին օրը նախարարությանն են տրամադրում սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով տրամադրված ցուցակներում ընդգրկված շահառուների` համապատասխանաբար բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման դիմաց կատարած վճարումների մասին տեղեկություն` էլեկտրոնային եղանակով (համաձայն N 3 ձևի):

11. Ամսվա կտրվածքով բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման դիմաց վճարման ենթակա գումարը սույն կարգով սահմանվածից ավելի լինելու դեպքում շահառուն տարբերությունը վճարում է սեփական միջոցների հաշվին:

12. Տվյալ ամսվա ընթացքում համապատասխան ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը սահմանված գումարից պակաս լինելու դեպքում տնտեսված գումարը փոխանցվում է հաջորդ ամսվա համապատասխան ծառայության վարձավճարի դիմաց` որպես կանխավճար: Կանխավճարը կարող է փոխանցվել և օգտագործվել մինչև տվյալ տարվա դեկտեմբեր ամսվա համար փաստացի վարձավճարը ներառյալ:

13. Ամսվա ընթացքում շահառուների քանակի փոփոխության վերաբերյալ սոցիալական տների պատասխանատուներից տեղեկություն ստանալու դեպքում նախարարությունն ընկերություններին է ներկայացնում շահառուների ճշտված ցուցակ:

14. Սույն կարգի համաձայն ծառայությունը նախարարության կողմից ընկերությանը մատուցված է համարվում մինչև հունվարի 20-ը նախարարության կողմից հաստատված շահառուների ցուցակն ընկերությանը տրամադրելու (համաձայն N 2 ձևի) և յուրաքանչյուր ամսվա մինչև 20-ն ընկերության հաշվեհամարին շահառուների ցուցակում ընդգրկված անձանց քանակի չափով` յուրաքանչյուր ծառայության վարձավճարի համար ամսական սահմանված չափաքանակին համապատասխան գումարը փոխանցելու պահից:

15. Ընկերությունները պարտավոր են`

1) վճարման ցուցակը և վճարման ենթակա գումարն ստանալու օրվան հաջորդող օրվանից հետո իրենց հաշվի համարներին փոխանցված միջոցներից յուրաքանչյուր ամիս մինչև ամսվա 25-ը շահառուի համապատասխան ծառայության (բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման) ծախսած չափով գումարը (ոչ ավելի սահմանված չափից) փոխանցել`

ա. շահառուի աբոնենտային հաշվի համարներին` առկայության դեպքում,

բ. սոցիալական տան ընդհանուր հաշվի համարներին` շահառուների աբոնենտային անհատական հաշվի համարներ չունենալու դեպքում.

2) իսկ փոխանցված միջոցները ծախսված գումարից ավելի լինելու դեպքում տնտեսված գումարը պետք է փոխանցվի հաջորդ ամսվա համապատասխան ծառայության վարձավճարի դիմաց` որպես կանխավճար.

3) մինչև յուրաքանչյուր ամսվա վերջին օրը նախարարությանն էլեկտրոնային եղանակով տրամադրել սույն կարգի 5-րդ կետով տրամադրվող ցուցակներում ընդգրկված շահառուների բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման դիմաց կատարած վճարումների մասին տեղեկություն (համաձայն N 3 ձևի).

4) նախարարությունից ստանալով շահառուների փոփոխության (դուրսգրում, մահ, կարգավիճակի փոփոխություն և այլն) վերաբերյալ տեղեկություն` շահառուների քանակի նվազեցման պարագայում համապատասխան տեղեկությունն ստանալու ամսվան հաջորդող ամսվանից դադարեցնել տվյալ շահառուի փոխհատուցման հատկացումը, իսկ նոր շահառուի ավելացման դեպքում, նախարարությունից ստանալով շահառուների լրացուցիչ ցուցակ և համապատասխան չափով փոխանցված լրացուցիչ գումար, իրականացնում է նոր շահառուի (շահառուների) տվյալ ամսվա համապատասխան ծառայության դիմաց սահմանված կարգով և չափով փոխհատուցման գործընթացը:

16. Սոցիալական տների պատասխանատուները, շահառուների կարգավիճակի փոփոխության դեպքում (դուրսգրում, մահ և այլն), դրա մասին գրավոր տեղեկացնում են նախարարությանը, իսկ վերջինս տարվա ընթացքում տնտեսված գումարը փոխանցում է պետական բյուջե` մինչև հաջորդող տարվա հունվարի 25-ը:

17. Շահառուի սպառած կոմունալ ծառայությունների վարձավճարների չափը սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված տարեկան առավելագույն գումարից պակաս լինելու դեպքում տնտեսված գումարն ընկերությունները, շահառուի նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համապատասխան փաստացի ծառայության դիմաց վճարումը կատարելուց հետո, պետական բյուջե վերադարձնելու համար փոխանցում են նախարարություն` մինչև հաջորդող տարվա հունվարի 20-ը:

18. Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը նախարարությունն իրականացնում է սույն կարգով նախատեսված փոխհատուցման գործընթացի իրականացման մոնիթորինգ և գնահատում, անհրաժեշտության դեպքում, առաջարկում փոխհատուցման ծավալի փոփոխություն` հիմք ընդունելով նախորդ տարվա ընթացքում սպառման ծավալների և ծախսերի ուսումնասիրության ու վերլուծության արդյունքները, ինչպես նաև կոմունալ ծառայությունների սակագների և շահառուների քանակի փոփոխությունները:

19. Սույն կարգում նշված ծառայությունները նախարարությունը և ընկերությունները մատուցում են անվճար:

 

Ձև N 1

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Սոցիալական բնակարանային ֆոնդի ___________________________ փոխհատուցման

(սոցիալական տան անվանումը)

իրավունք ունեցող շահառուների վերաբերյալ

 

._________________________________________________________________________.

|NN |Անունը,|Անձը  |Ծննդյան|ՀԾՀ կամ |Հաս- |Սոց.    |Շահա-  |Շահա- |Շահա-  |

|ը/կ|ազգա-  |հաս-  |տարե-  |ՀԾՀ     |ցեն  |տուն    |ռուի   |ռուի  |ռուի   |

|   |նունը, |տատող |թիվը,  |չունե-  |(սոց.|ընդուն- |գազա-  |էլեկ- |համա-  |

|   |հայրա- |փաստա-|ամիսը, |նալու   |տան  |վելու   |մատա-  |տրա-  |ձայնու-|

|   |նունը  |թղթի  |օրը    |վերա-   |հաս- |պայմա-  |կարար- |կան   |թյունը |

|   |       |համարը|       |բերյալ  |ցեն) |նագրի N,|ման    |էներ- |(կարգա-|

|   |       |      |       |տեղե-   |     |ամսաթիվը|հաշվառ-|գիայի |դրութ- |

|   |       |      |       |կանքի N,|     |        |ման    |հաշ-  |յունը) |

|   |       |      |       |ամսաթիվը|     |        |քարտի  |վառման|հավաս- |

|   |       |      |       |        |     |        |համարա-|քարտի |տող    |

|   |       |      |       |        |     |        |նիշերը |համարա|ստորա- |

|   |       |      |       |        |     |        |       |նիշերը|գրութ- |

|   |       |      |       |        |     |        |       |      |յունը  |

|___|_______|______|_______|________|_____|________|_______|______|_______|

|1. |       |      |       |        |     |        |       |      |       |

|___|_______|______|_______|________|_____|________|_______|______|_______|

|2. |       |      |       |        |     |        |       |      |       |

._________________________________________________________________________.

 

Տեղեկությունը տրամադրվում է տարեկան մեկ անգամ, յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 10-ը:

Տեղեկության մեջ պարտադիր նշել սոցիալական տան կացարանները գազիֆիկացված են, թե ոչ:

Սոցիալական տան պատասխանատու` ______________ պաշտոնը, անունը, ազգանունը

(ստորագրությունը)

 

Ձև N 2

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների վերաբերյալ սույն տեղեկությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրում է ________________________ը`

 

------------------------------------ամսվա

(ընկերության անվանումը)

 

_____________________________վարձավճարը փոխհատուցելու

(ծառայության անվանումը)

 

._____________________________________________________________________.

|NN |Անունը,|Անձը  |Ծննդյան  |ՀԾՀ կամ ՀԾՀ|Հասցեն |Շահառուի` |Նշել     |

|ը/կ|ազգա-  |հաս-  |տարեթիվը,|չունենալու |(սոց.  |համապա-   |կացարանը |

|   |նունը, |տատող |ամիսը,   |վերաբերյալ |տան    |տասխան    |գազիֆի-  |

|   |հայրա- |փաստա-|օրը      |տեղեկանքի  |անվա-  |ծառայու-  |կացված է,|

|   |նունը  |թղթի  |         |N, ամսաթիվը|նումը  |թյան      |թե ոչ    |

|   |       |համարը|         |           |և      |հաշվառման |Այո/ոչ   |

|   |       |      |         |           |հասցեն)|քարտի     |         |

|   |       |      |         |           |       |համարանիշը|         |

|___|_______|______|_________|___________|_______|__________|_________|

|1. |       |      |         |           |       |          |         |

|___|_______|______|_________|___________|_______|__________|_________|

|2. |       |      |         |           |       |          |         |

._____________________________________________________________________.

 

Տեղեկությունը տրամադրվում է մինչև հունվարի 20-ը:

Տեղեկությունը հաստատված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից:

Նախարարության գլխավոր քարտուղար`__________________ անունը, ազգանունը

(ստորագրությունը)

 

Ձև N 3

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

 

Սույն տեղեկությունը ------------------------------------ ընկերությունը

(ընկերության անվանումը)

ներկայացնում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների` _____ ամսվա _______________________ ծառայության վարձավճարի փոխհատուցման

(ծառայության անվանումը) գումարների վերաբերյալ:

 

._____________________________________________________________________.

|NN |Անունը,   |Անձը  |Հասցեն  |___________ |___________ |Շահառուի    |

|ը/կ|ազգանունը,|հաս-  |(սոց.   |ծառայության`|ծառայության |հաշվին      |

|   |հայրանունը|տատող |տան     |շահառուի    |դիմաց ամսվա |փոխհատուցվել|

|   |          |փաստա-|հասցեն) |հաշվառման   |ծախսը կազմել|է (դրամ)    |

|   |          |թղթի  |        |քարտի       |է (դրամ)    |            |

|   |          |համարը|        |համարանիշը  |            |            |

|___|__________|______|________|____________|____________|____________|

._____________________________________________________________________.

 

Տեղեկությունը տրամադրվում է յուրաքանչյուր ամսվա վերջին օրը:

 

-------------------------- ընկերության պատասխանատու անձ`

(ընկերության անվանումը)

 

________________ պաշտոնը, անունը, ազգանունը

(ստորագրությունը)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 մայիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.05.2022
N 669-Ն
Որոշում