Սեղմել Esc փակելու համար:
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ...

 

06.01.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ յոթերորդ պարբերությունով.

«Սույն օրենքը սահմանում է նաև համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կայացրած վարչական ակտի (այսուհետ սույն օրենքում` քանդման մասին վարչական ակտ) կատարման պայմանները և կարգը` այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ ակտերի կատարման նկատմամբ:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) քանդման մասին վարչական ակտը:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը «ուղարկելու մասին դիմումը» բառերից հետո լրացնել «, քանդման մասին վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելու մասին դիմումը» բառերով:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.3-րդ հոդվածով.

 

«Հոդված 31.3. Քանդման մասին ակտի կատարման վերաբերյալ փաստաթղթերը վերադարձնելը

 

1. Քանդման մասին վարչական ակտի կատարման համար փաստաթղթերն օրենքի խախտմամբ ներկայացվելու դեպքում հարկադիր կատարողը վերադարձնում է քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:»:

 

i

Հոդված 5. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «գրությունը» բառից հետո լրացնել «, քանդման մասին վարչական ակտի կատարման վերաբերյալ գրությունը» բառերով:

 

i

Հոդված 6. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 2-րդ կետը «գրության» բառից հետո լրացնել «, քանդման մասին վարչական ակտի կատարման վերաբերյալ գրության» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ կետով.

«16) քանդման մասին վարչական ակտի կատարման ընթացքում պարզվել է, որ վարչական ակտի կատարման վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել են օրենքի խախտմամբ:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. դեկտեմբերի 24
Երևան
ՀՕ-406-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 16.12.2021
N ՀՕ-406-Ն օրենք