17.02.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի հունվարի 19-ին
«ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» 2008 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-185-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1.1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1) վարկային բյուրոները «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձանց վերաբերյալ վարկային տեղեկատվությունը և վարկային պատմությունը վարկային բյուրոյի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև կնքված պայմանագրի հիման վրա տրամադրում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին` սույն հոդվածի 2-րդ մասի 2.1-ին և 2.2-րդ կետերով սահմանված նպատակով:».
2) 2-րդ մասի 2.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց հայտարարագրերի վերլուծությունը և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունը.»:
i
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Վարկային բյուրոյի կողմից վարկային տեղեկատվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրվում է անվճար` հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր անձի ներկայացրած հայտարարագրերի թվին կամ բարեվարքության ուսումնասիրության շրջանակներում յուրաքանչյուր թեկնածուի և նրա ընտանիքի անդամների թվին կամ յուրաքանչյուր կուսակցության կողմից ներկայացված տարեկան հաշվետվությունների թվին հավասար թվով հարցումներ ներկայացվելու դեպքում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. փետրվարի 16 Երևան ՀՕ-55-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 16 փետրվարի 2021 թվական: