102.0044.300102
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«30» 01 2002Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10202017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
30 հունվարի 2002 թվականի N 44
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1270 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 532 որոշմամբ.
i
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 1999 թվականի օգոստոսի 9-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցումները կանոնակարգելու մասին» N 1270 հրամանով հաստատված ամուսնության գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումների 14-րդ կետի վեցերորդ պարբերության «նախարարի տեղակալի» բառերը փոխարինել «նախարարության ՔԿԱԳ վարչության պետի» բառերով: