ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2019 թվականի դեկտեմբերի 4-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 33-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 33. Աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողությունը
Գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին)` օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից, 250-րդ հոդվածի 3-րդ մասից, 260-րդ հոդվածի 2-րդ մասից և 262-րդ հոդվածից հանել «աշխատանքի անվտանգության ապահովման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` վերահսկողություն իրականացնող» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. դեկտեմբերի 12 Երևան ՀՕ-265-Ն
|
|