(ուժը կորցրել է 06.08.02 թիվ 259-Ն որոշում)
i
050.0006.110102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունվարի 2002 թվականի թիվ 6
«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2-Ի (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԿԱՆՈՆ 21.3-ՈՒՄ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎՐԻՊԱԿԸ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
i
1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին` շրջաբերական նամակով դիմել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին` ուղղելու «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի (նոր խմբագրությամբ) կանոն 21.3-ի 5-րդ և 8-րդ պարբերություններում առկա տեխնիկական վրիպակը` այդ պարբերություններից հանելով «կարճաժամկետ» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: