Սեղմել Esc փակելու համար:
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂ ...

 

 

040.0082.300102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունվարի 2002 թվականի N 82

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 9-ի «Ջրային տնտեսության կառավարման համակարգի բարեփոխումների մասին» N 92 որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության ջրային պաշարների և ջրային տնտեսության կառավարման բարեփոխումների հայեցակարգի և Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարումը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կազմում ստեղծել Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

(1-ին կետը խմբ. 11.05.02 թիվ 497 որոշում)

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը`

ա) երեսնօրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կանոնադրությունների, կառուցվածքների և կենտրոնական ապարատների աշխատողների թվի վերաբերյալ.

i

բ)  Հայաստանի Հանրապետության նոր ջրային օրենսգրքի ընդունումից հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ջրային ռեսուրսների կառավարման և օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործառույթների սահմանազատման վերաբերյալ.

գ) երեսունօրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության հետագա կարգավիճակի վերաբերյալ.

դ) տասնօրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն գործակալության ապարատի պահպանման ծախսերի վերաբերյալ` ըստ տնտեսագիտական դասակարգման.

ե) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսության պետական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության հետ համատեղ բանակցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտի բարեփոխումների գործնական խնդիրների համար տեխնիկական օգնություն, դրամաշնորհներ ստանալու և այլ աջակցության շուրջ:

(2-րդ կետը փոփ. 11.05.02 թիվ 497 որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 30-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.01.2002
N 82
Որոշում