14.02.2019 -
040.0419.160418
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 ապրիլի 2018 թվականի N 419-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում տեխնիկայի, փրկարարական միջոցների, գույքի և սարքավորումների պահպանության համար առաջին փուլով իրականացվելիք նորոգման աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն ինն ամսում հատկացնել 49,561.3 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակում` 31,349.2 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), այդ թվում`
1) 22 դարպասով տեխնիկայի շվաքարանի նորոգման աշխատանքների համար` առաջին կիսամյակում` 31,349.2 հազ. դրամ.
2) 15 դարպասով տեխնիկայի շվաքարանի նորոգման աշխատանքների համար` ինն ամսում` 48,212.1 հազ. դրամ:
(1-ին կետը փոփ. 27.12.18 թիվ 1546-Ն որոշում)
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ
________________________________
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում