(ուժը կորցրել է 15.05.03 թիվ 786-Ն որոշում)
i
040.1173.281101
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 նոյեմբերի 2001 թվականի N 1173
ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական տեղեկատվական միասնական համակարգի ստեղծման և ներդրման կազմակերպական միջոցառումների մասին» N 152 որոշման և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային ցանց» փակ բաժնետիրական ընկերության կազմում «Ազգային տեղեկատվական կենտրոն» մասնաճյուղի ստեղծումն ու դրա ընդլայնման անհրաժեշտությունը և զարգացման հեռանկարները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը`
ա) նախարարության տնօրինության` Երևանի Նալբանդյան փողոցի N 28 շենքից 1080 քառ. մետր տարածք անհատույց օգտագործման հանձնել «Հայաստանի հեռուստատեսային ցանց» փակ բաժնետիրական ընկերությանը` «Ազգային տեղեկատվական կենտրոն» մասնաճյուղին տրամադրելու համար.
բ) 1-ամսյա ժամկետում «Հայաստանի հեռուստատեսային ցանց» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ ապահովել նշված տարածքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, անհատույց օգտագործման պայմանագրի կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 28-ից: