Սեղմել Esc փակելու համար:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆՀԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

6 ապրիլի 2022 թվականի N 334

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ 01.01.2022 Թ.-ԻՑ ՀԵՏՈ ՕՏԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ֆիզիկական անձը 2021 թվականին Կոտայքի մարզում կառուցել է անհատական բնակելի տուն: Ավարտական ակտը կազմվել է 2022 թ.-ին, սակայն ֆիզիկական անձը ցանկանում է վաճառել տունը: Տվյալ դեպքում ի՞նչ հարկային պարտավորություն կառաջանա ֆիզիկական անձի մոտ:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` եկամտային հարկով հարկման բազայի որոշման նպատակով` բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների` այլ ֆիզիկական անձին օտարման դեպքում օտարված շենքի կամ տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) օտարումից ստացվող եկամուտը հաշվարկվում է գործարքի փաստացի գնից ելնելով, իսկ գործարքի գնի բացակայության կամ գործարքի գնի` օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող` անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից պակաս լինելու դեպքում` դրանց համար օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող` անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով,

i

- 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետին համապատասխան (01.01.2022 թ.-ից գործող խմբագրությամբ)` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: Նույն կետի կիրառության իմաստով` նույն կետի «բ» ենթակետին համապատասխան` նվազեցվող եկամուտներ չեն համարվում, մասնավորապես` օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից անհատական բնակելի տան, շինությունների կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների)` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարումից ստացվող եկամուտները, եթե անհատական բնակելի տունը, շինությունները կամ այլ տարածքներն օտարվել են դրանց ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում,

i

- 150-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` կառուցապատողի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից ստացված եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից անհատական բնակելի տունը 01.01.2022 թ.-ից հետո անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի օտարվելու դեպքում, եթե օտարումը կատարվում է անհատական բնակելի տան ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում, առաջանում է եկամտային հարկի պարտավորություն` 20% դրույքաչափով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
06.04.2022
N 334
Իրազեկման թերթիկ