Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ 2001Թ. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ (ՀԱՇՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ 2001Թ. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ (ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂ ...

11.06.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.11.2001  -ից մինչեւ   11.06.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 05.05.06 թիվ 06-Ն որոշում)

i

603.0066.041001

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»         10           2001 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60301156

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 օգոստոսի 2001 թվականի N 66

 

«ՀՀ 2001Թ. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ (ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ) ԸՆԴՈՒՆՄԱՆ-ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

 

հաստատել «ՀՀ 2001թ. մարդահամարի նյութերի /հաշվառման փաստաթղթերի/ ընդունման-հանձնման կարգը» /կցվում է/:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (ՀՀ ԱՎԾ)

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության

    ՀՀ 2001թ. մարդահամար                            ազգային խորհրդի

                                                    24.08.2001 թ.

                                                    N 65 որոշմամբ

                                 

                                 ԿԱՐԳ

         ՀՀ 2001 թ. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ (ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ)

                          ԸՆԴՈՒՆՄԱՆ - ՀԱՆՁՆՄԱՆ

 

ՀՀ 2001 Թ. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ-ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ՀՀ 2001 թ. մարդահամարի կարևորագույն փուլերից է հանդիսանում մարդահամարի նյութերի` ըստ վերադասության ընդունում-հանձնումը: Նյութերի մանրազնին ստուգումը հանձնման և ընդունման ժամանակ հնարավորություն կընձեռի բացահայտել և ուղղել մարդահամարի անցկացման ժամանակ բաց թողնված սխալներ:

 

I. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ-ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՏԵՂԱՄԱՍԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

 

Մարդահամարի նյութերի` հաշվառման փաստաթղթերի ընդունման գործընթացը հանդիսանում է մարդահամարի աշխատանքների կարևորագույն փուլերից մեկը: Այն սկսվում է հետմարդահամարային վերահսկիչ շրջագայության (հոկտեմբերի 20-25-ը) ավարտից հետո և նպատակաուղղված է մարդահամարի նյութերի մանրամասն և որակով ստուգման-ընդունման միջոցով` հայտնաբերել և ճշգրտել մարդահամարի ընթացքում թույլ տրված սխալները:

1. Մարդահամարի նյութերի ընդունումը հրահանգիչ-հսկիչներից կատարվում է մինչև հոկտեմբերի 31-ը:

2. Հրահանգիչ-հսկիչներից մարդահամարի նյութերի ընդունումը իրականացնում են մարդահամարի տեղամասի վարիչն ու նրա օգնականը:

3. Մարդահամարի տեղամասի վարիչն ու նրա օգնականը ընդունում են հաշվարարների պայուսակներում սահմանված կարգով դասավորված մարդահամարային հետևյալ նյութերը`

- ուղեկցող թերթերը (ձև 10),

- մարդահամարի հարցաթերթերը,

- հսկիչ թերթերը (ձև 4),

- վերահսկիչ փաստաթղթերը (ձև 6),

- հաշվարարների հուշատետրերը (ձև 11 քաղաքային, ձև 11 գյուղական),

- հաշվային տեղամասերի ամփոփ տեղեկագրերը (ձև 6 քաղաքային, ձև 6 գյուղական),

- մարդահամարի բոլոր օժանդակ նյութերը (տների ցուցակները, կազմակերպման պլանի ձևերը, հաշվային տեղամասի սխեմատիկ հատակագիծը), չօգտագործված և փչացված (սխալ և/կամ սահմանված կարգով չլրացված, ֆիզիկապես անօգտագործելի դարձած և այլ) մարդահամարային փաստաթղթերը:

Հրահանգիչ-հսկիչի թղթապանակում դասավորված հետևյալ փաստաթղթերը`

- հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագիրը (ձև 7 քաղաքային/ գյուղական),

- հրահանգիչ-հսկիչի հուշատետրը (ձև 12 քաղաքային, ձև 12 գյուղական),

- հրահանգիչ-հսկիչի հաշվետվությունը (ձև 14),

- հրահանգչական տեղամասի սխեմատիկ հատակագիծը:

4. Մարդահամարի տեղամասի վարիչը`

- հաշվում է մարդահամարի լրացված հարցաթերթերի և ուղեկցող թերթերի (ձև 10) քանակը և ստացված թվաքանակը համեմատում է հաշվային տեղամասերի ամփոփ տեղեկագրերում (ձև 6 քաղաքային, ձև 6 գյուղական) գրառված տվյալների հետ,

- մանրակրկիտ ստուգում է հաշվային տեղամասերի ամփոփ տեղեկագրերում հանրագումարների հաշվարկները, դրանց հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագիր (ձև 7) տեղափոխումը և հանրագումարների հաշվարկման ճշգրտությունը, ուղեկցող թերթերի (ձև 10) կազմման ամբողջականությունն ու ճշգրտությունը,

- համեմատում է ամփոփ տեղեկագրերում գրառված բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմակերպման պլանի համապատասխան ձևերում, տների (շինությունների) ցուցակներում, գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակներում գրառված բնակչության թվաքանակի տվյալների հետ,

- ստուգում է յուրաքանչյուր հրահանգիչ-հսկիչի հաշվետվությունը (ձև 14) և հաշվով ընդունում մարդահամարային չօգտագործված և փչացված բոլոր փաստաթղթերն ու հրահանգչական տեղամասի սխեմատիկ հատակագիծը:

5. Հրահանգիչ-հսկիչներից նյութերի ընդունման ավարտից հետո մարդահամարի տեղամասի վարիչը կազմում է մարդահամարի տեղամասի ամփոփ տեղեկագիրը (ձև 8)` համապատասխան տվյալները դուրս գրելով հրահանգչական տեղամասերի ամփոփ տեղեկագրերից (ձև 7) և մարդահամարի տեղամասի վարիչի հաշվետվությունը (ձև 15), լրացնում ձև 8-ի հավելվածի 1-11-րդ սյունակները:

 

II. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ-ՀԱՆՁՆՈՒՄԸ ՀՀ ԱՎԾ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

 

6. ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության տարածքային բաժնի պետը (մարդահամարի գծով նրա տեղակալ-խորհրդատուի անմիջական մասնակցությամբ) մարդահամարի տեղամասի վարիչներից մարդահամարի նյութերի ընդունումը կատարում է մինչև նոյեմբերի 5-ը: Ընդունման-հանձնման գործընթացին մասնակցում են նաև մարդահամարի տեղամասերի վարիչներն ու նրանց օգնականները: ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության տարածքային բաժնի պետը մարդահամարի նյութերն ընդունելիս ստուգում է`

6.1. Յուրաքանչյուր մարդահամարի տեղամասի համար`

- բոլոր հրահանգչական և հաշվային տեղամասերում կազմված նյութերի ամբողջականությունը,

- մարդահամարի տեղամասում ընդգրկված բոլոր հիմնական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի (որոնք վարչականորեն պատկանում են հիմնական բնակավայրին) ընդգրկվածությունը,

- սոցիալական նշանակություն ունեցող և ժամանակավոր կացատեղ հանդիսացող կազմակերպությունների ամբողջական ընդգրկվածությունը և դրանցում մշտական բնակչության թվաքանակը,

- մարդահամարի տեղամասի ամփոփ տեղեկագրի գրառումները (ձև 8-ի սյունակ 4, 6-15) համեմատվում են հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագրերի (ձև 7-ի սյունակ 3-13) համապատասխան տվյալների հետ:

6.2. Յուրաքանչյուր հաշվային տեղամասի համար`

- հարցաթերթերում կատարված գրառումների և գծանշումների ամբողջականությունն ու ճշգրտությունը,

- կազմված ուղեկցող թերթերի (ձև 10) լրացման ճշգրտությունը,

- մի քանի հաշվային տեղամասերի միջև բաժանված բնակավայրի դեպքում` յուրաքանչյուր հաշվային տեղամասի համար առանձին ուղեկցող թերթերի առկայությունը,

- մի քանի բնակավայրերից կազմված հաշվային տեղամասի դեպքում` յուրաքանչյուր բնակավայրի համար առանձին ուղեկցող թերթերի առկայությունը:

6.3. Յուրաքանչյուր հրահանգչական տեղամասում`

- հաշվային տեղամասերի քանակը (ձև 8-ի սյունակ 3) համեմատվում է ներկայացված մարդահամարային նյութերով պայուսակների թվաքանակի հետ,

- մարդահամարի տեղամասի ամփոփ տեղեկագրի (ձև 8) 2-րդ սյունակում նշված քաղաքային և գյուղական համայնքների ցանկը համեմատվում է տվյալ մարդահամարի տեղամասի համար կազմպլանով սահմանված համայնքների ցանկի հետ, որպեսզի որոշվի դրանց ամբողջական ընդգրկվածությունը, ինչպես նաև ձև 8-ի հավելվածի 2-րդ սյունակում գրառված բնակավայրերի ցուցակի հետ, որպեսզի պարզվի` արդյո՞ք բոլոր բնակավայրերն են ներառված ձև 8-ի հավելվածում:

7. ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության տարածքային բաժնի պետը յուրաքանչյուր հաշվային տեղամասում գրառված բնակչության թվաքանակը համեմատում է տների (շինությունների) ցուցակների և գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների մինչմարդահամարային ստուգման ժամանակ ստացված բնակչության թվաքանակի հետ: Զգալի տարբերությունների դեպքում անհրաժեշտ է համեմատություն կատարել ըստ առանձին տների կամ գյուղական բնակավայրերի` մասնավորապես ժամանակավոր ներկա գտնվողների և բացակայողների հանրագումարների հաշվարկների ճշգրտությանը:

8. Ըստ հաշվային տեղամասերի հաշվարկվում է հսկիչ թերթերի (ձև 4), վերահսկիչ փաստաթղթերի (ձև 6) և ուղեկցող թերթերի (ձև 10) քանակը և համեմատվում հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրերի (ձև 6 քաղաքային, ձև 6 գյուղական) և համապատասխանաբար ձև 7 և ձև 8 ամփոփ տեղեկագրերի գրառումների հետ: Հսկիչ թերթերի ընդունման ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դրանց համարակալման և հասցեամասերի լրացումների վրա, հատկապես դրանց հակառակ կողմերում առանձնացված հասցեների, որտեղ տվյալ անձինք գտնվել են մարդահամարի հաշվառման պահին և պետք է հաշվեգրվեն որպես ժամանակավոր կամ մշտապես ներկա:

9. Մարդահամարի տեղամասերի վարիչներից նյութերն ընդունելուց հետո ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության տարածքային բաժնի պետը կազմում է տարածքի ամփոփ տեղեկագիր (ձև 9), հաշվարկում է հանրագումարները և լրացնում է ձև 8-ի հավելվածի 12-17-րդ սյունակները:

10. ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության տարածքային բաժնի պետը կազմում է համառոտ բացատրագիր մարդահամարի անցկացման մասին, որը մարդահամարի ընդունված նյութերի հետ միասին, ՀՀ 2001թ. մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման աշխատանքների ժամանակացույցով սահմանված ժամկետին (մինչև նոյեմբերի 10-ը) ներկայացնում է ՀՀ ԱՎԾ մարզային գործակալություն:

 

III. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ-ՀԱՆՁՆՈՒՄԸ ՀՀ ԱՎԾ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

 

11. Մարզային գործակալությունները կատարում են մարդահամարի նյութերի ամբողջականության և որակի ստուգումներ` ապահովելով ՀՀ 2001թ. մարդահամարի հարցաթերթը լրացնելու (մարդահամարն անցկացնելու) կարգի մասին հրահանգի, մարդահամարի տեղամասի վարիչի և նրա օգնականի, հրահանգիչ-հսկիչի և հաշվարարների հուշատետրերով ամրագրված պարտավորությունների, ինչպես նաև մյուս փաստաթղթերի լրացման մասին ցուցումների պահանջների կատարումը: Այդ աշխատանքին զուգընթաց հաշվարարների պայուսակները համարակալվում են բնակավայրերի սահմանում` հերթական համարակալմամբ, ուղեկցող թերթում և պայուսակի պիտակի վրա:

ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության պետը նախապատրաստում և ՀՀ ԱՎԾ մարդահամարի վարչություն է հանձնում, սահմանված կարգով պայուսակների մեջ տեղադրված (լրացված պայուսակների պիտակներով), մարդահամարի հետևյալ նյութերը`

- հաշվարարների պայուսակներով` մարդահամարի հարցաթերթերը, ուղեկցող թերթերը (ուղեկցող թերթերը պետք է դրվեն տվյալ պայուսակում առաջին հարցաթերթից առաջ), հսկիչ թերթերը, վերահսկիչ փաստաթղթերը, ամփոփ տեղեկագրերը (ձև 6), հաշվարարների հուշատետրերը, մարդահամարի բոլոր օժանդակ նյութերը (տների ցուցակները, կազմակերպման պլանի ձևերը, հաշվային տեղամասի սխեմատիկ հատակագիծը), չօգտագործված և փչացված մարդահամարային փաստաթղթերը:

- թղթապանակներով` հրահանգիչ-հսկիչների, մարդահամարի տեղամասերի վարիչների և օգնականների հուշատետրերը, ամփոփ տեղեկագրերը (ձև 7, ձև 8), ձև 8-ի հավելվածը, հրահանգիչ-հսկիչի (ձև 14), մարդահամարի տեղամասի վարիչի և ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության տարածքային բաժնի պետի (ձև 15) հաշվետվությունները և մարզի ամփոփ տեղեկագիրը (ձև 9):

- ՀՀ ԱՎԾ մարզային գործակալությունը ներկայացնում է նաև համառոտ բացատրագիր մարզում մարդահամարի անցկացման ողջ գործընթացի, առաջացած դժվարությունների, ձեռնարկված միջոցառումների և այլ առանձնահատկությունների մասին:

12. ՀՀ մարզային գործակալությունները նյութերը հանձնում են ՀՀ ԱՎԾ մարդահամարի վարչություն` մինչև նոյեմբերի 20-ը:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
24.08.2001
N 66
Որոշում