ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
24 հունվարի 2022 թվականի N 1-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 172-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 77-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին և 46-րդ հոդվածի 1-ին մասերով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Ուժը կորցրած ճանաչել`
i
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի հուլիսի 8-ի «Աճուրդի անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 172 հրամանը,
i
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2015 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության աճուրդի կազմակերպման կանոնակարգը, պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կնքված` անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության, ինչպես նաև ժամավճարով` օգտագործման իրավունքի մասին պայմանագրերի հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2012 թվականի սեպտեմբերի 20-ի N 93-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 77-Ն հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱՐԱՐ Գ. ՍԱՆՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 27 հունվարի 2022 թվական: