ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունվարի 2022 թվականի N 61-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման (այսուհետ` որոշում) նախաբանը «անհրաժեշտությունից» բառից հետո լրացնել «և «Ոստիկանության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն» բառերով:
2. Որոշմամբ հաստատված կանոնադրության (այսուհետ` կանոնադրություն) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
1) կանոնադրության 5.1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ» բառերը, 5.1-ին կետի «ա» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում կամ» բառերը, իսկ 5.1-ին կետի «բ» ենթակետի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած` ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացու միջնորդության դեպքում նրա ազգանվան և անվան անգլերենից հայերեն տառադարձումը կարող է կատարվել իր նախընտրած տարբերակով.» նախադասությունն ուժը կորցրած ճանաչել.
2) կանոնադրության 5.2-5.4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
i
3) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.5-րդ կետով.
i
«5.5. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N 725-Ն որոշմամբ:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունվարի 20
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 20 հունվարի 2022 թվական: