Սեղմել Esc փակելու համար:
ԱԱՀ-ՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԱՀ-ՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

7 հունվարի 2022 թվականի N 310

 

ԱԱՀ-ՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

2021 թ.-ի հոկտեմբերի 22-ին «Ա» կազմակերպության հաշվեկշռում առկա անշարժ գույքը աճուրդով վաճառվել է 46.982.000 ՀՀ դրամով, սակայն գույքի կադաստրային արժեքը կազմում է 185.842.082 ՀՀ դրամ: Առաջնորդվելով ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ կետով ԱԱՀ-ն պետք է հաշվարկել անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80%-ից 20% դրույքաչափով, որը կազմում է 29.734.733 ՀՀ դրամ:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքների դեպքում, եթե օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում դրանց արժեքը` դրամական արտահայտությամբ` առանց ԱԱՀ-ի,

i

- 62-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է օրենսգրքի 61-րդ հոդվածով և նույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով, բացառությամբ նույն մասով սահմանված դեպքի:

i

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ շենքերի, շինությունների, բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է օրենսգրքի 61-րդ և 62-րդ հոդվածներով սահմանված կարգավորումներին համապատասխան, բայց ոչ պակաս, քան դրանց համար օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող` անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
07.01.2022
N 310
Իրազեկման թերթիկ