040.1022.241001
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հոկտեմբերի 2001 թվականի N 1022
2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հոկտեմբերի 24-ի «2001 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել մարզային զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:
Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը դնել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահի վրա:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`
ա) 2001 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.
բ) ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող նյութերը ներկայացնել համապատասխան դատախազություններ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզում.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող, զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և Հայաստան վերադարձն ԱՊՀ-ի շրջանակներում իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայով նախատեսված կարգով:
6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ղեկավարներին`
ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել բոլոր կազմակերպություններում նշված անձանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների անշեղ կիրառումը և այդ անձանց գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
բ) ապահովել իրենց համակարգում աշխատող զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`
ա) 2001 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, ինչպես նաև սպասարկող անձնակազմով, նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
բ) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բուժհաստատությունների առաջատար բժիշկ մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բուժհաստատությունների բժիշկ մասնագետներին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջադրմամբ:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`
ա) անհրաժեշտության դեպքում, համաձայն Երևանի քաղաքապետի հայտի, Երևանի տեղական զորակոչային հանձնաժողովները համալրել հանրապետական ենթակայության բուժհաստատությունների համապատասխան մասնագետներով.
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ռենտգեն (ֆլյուորո) լուսանկարահանում, ինչպես նաև տարբեր տիպի պատվաստումներ կատարելու նպատակով հատկացնել անհրաժեշտ դեղորայք և լուսանկարչական նյութեր:
9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`
ա) ապահովել հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում և զորախմբերի անվտանգ փոխադրումը.
բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումն ու նրանց պարտադիր ներկայանալը զորակոչային տեղամասեր.
գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևան քաղաքի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության երկու անձնակազմ:
10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` ապահովել զորակոչիկների փոխադրումը զինվորական կոմիսարիատներից հանրապետական հավաքակայան` ըստ զինվորական կոմիսարիատների հայտերի:
11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով իրականացվող ծախսերի:
12. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով աշնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի անձանց Հայաստանի Հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ընդլայնել ռազմահայրենասիրական աշխատանքների լուսաբանումը` հատուկ ուշադրություն դարձնելով 2001 թվականի աշնանային զորակոչի կազմակերպմանն ու անցկացմանը:
14. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 24-ից:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2001 թ.
հոկտեմբերի 24-ի N 1022 որոշման
ԿԱԶՄ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Մ. Հարությունյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՀՀ
պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար
Հ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի նախարար
Կ. Պետրոսյան - ՀՀ ազգային անվտանգության նախարար
Ա. Թամազյան - ՀՀ գլխավոր դատախազ
Ա. Մկրտչյան - ՀՀ առողջապահության նախարար
Ա. Մանուկյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Է. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Վ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային
անվտանգության և ներքին գործերի մշտական
հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Հարոյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների
վարչության պետ
Է. Միլիտոնյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և
գրահրատարակչության վարչության պետ
Գ. Գևորգյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների
վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2001 թ.
հոկտեմբերի 24-ի N 1022 որոշման
ԿԱԶՄ
ՄԱՐԶԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
___________________________________________________________________________
Տարածաշրջանի և Հանձնաժողովների անդամները
զինկոմիսարիատի անվանումները
___________________________________________________________________________
1 2
___________________________________________________________________________
Երևան Ռ. Նազարյան - Երևանի քաղաքապետ (հանձնաժողովի
նախագահ)
Արաբկիրի Յու. Խաչատուրով - ՀՀ պաշտպանության նախարարի
Մաշտոցի տեղակալ
Կենտրոնի - Երևան քաղաքի դատախազ
Նոր Նորքի - Երևան քաղաքի ներքին գործերի
Շահումյանի վարչության պետ
Շենգավիթի - Երևանի կայազորի ռազմական
Էրեբունու ոստիկանության պետ
___________________________________________________________________________
Արագածոտն Հ. Կարապետյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Աշտարակի Մ. Ս. Գրիգորյան - ՀՀ պաշտպանության նախարարի
Ապարանի տեղակալ
Թալինի - ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ
- մարզային ներքին գործերի
վարչության պետ
- Արմավիրի կայազորի ռազմական
ոստիկանության Աշտարակի
բաժանմունքի պետ
___________________________________________________________________________
Արարատ Ա. Սարգսյան - ՀՀ Արարատի մարզպետ (հանձնաժողովի
նախագահ)
Արտաշատի Ա. Աղաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի
Արարատի տեղակալ
Մասիսի - ՀՀ Արարատի մարզի դատախազ
- մարզային ներքին գործերի
վարչության պետ
- ՀՀ պաշտպանության նախարարության
ռազմական ոստիկանության
վարչության պետի տեղակալ
___________________________________________________________________________
Արմավիր Ա. Հերոյան - ՀՀ Արմավիրի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Արմավիրի Ա. Միրզաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի
Վաղարշապատի տեղակալ
(Էջմիածնի) - ՀՀ Արմավիրի մարզի դատախազ
- մարզային ներքին գործերի
վարչության պետ
- Արմավիրի կայազորի ռազմական
ոստիկանության բաժնի պետ
___________________________________________________________________________
Գեղարքունիք Վ. Հակոբյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Գավառի Ս. Սարոյան - 2-րդ բանակային կորպուսի
Մարտունու հրամանատար
Սևանի - ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազ
Վարդենիսի - մարզային ներքին գործերի
Ճամբարակի (Կրասնոսելսկի) վարչության պետ
- Սևանի կայազորի ռազմական
ոստիկանության բաժնի պետ
___________________________________________________________________________
Լոռի Հ. Քոչինյան - ՀՀ Լոռու մարզպետ (հանձնաժողովի
նախագահ)
Վանաձորի Ա. Փայտյան - 3-րդ բանակային կորպուսի
Սպիտակի հրամանատար
Ստեփանավանի - ՀՀ Լոռու մարզի դատախազ
Տաշիրի - մարզային ներքին գործերի
Թումանյանի վարչության պետ
- Լոռու կայազորի ռազմական
ոստիկանության Վանաձորի
բաժանմունքի պետ
___________________________________________________________________________
Կոտայք Կ. Շահգալդյան - ՀՀ Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի
նախագահ)
Կոտայքի (Աբովյան) Ա. Մելոյան - ՀՀ պաշտպանության նախարարի ավագ
Հրազդանի օգնական-վարչական ապարատի ղեկավար
Չարենցավանի - ՀՀ Կոտայքի մարզի դատախազ
Նաիրիի (Եղվարդ) - մարզային ներքին գործերի
վարչության պետ
- Երևանի կայազորի ռազմական
ոստիկանության Աբովյանի
բաժանմունքի պետ
___________________________________________________________________________
Շիրակ Ֆ. Փիրումյան - ՀՀ Շիրակի մարզպետ (հանձնաժողովի
նախագահ)
Գյումրու Գ. Մելքոնյան - ՀՀ պաշտպանության նախարարի
Արթիկի տեղակալ
Աշոցքի - ՀՀ Շիրակի մարզի դատախազ
Անիի - մարզային ներքին գործերի
Ախուրյանի վարչության պետի պաշտոնակատար
- Շիրակի կայազորի ռազմական
ոստիկանության բաժնի պետ
___________________________________________________________________________
Սյունիք Է. Բարսեղյան - ՀՀ Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի
նախագահ)
Կապանի Լ. Երանոսյան - 1-ին բանակային կորպուսի
Գորիսի հրամանատար
Սիսիանի - ՀՀ Սյունիքի մարզի դատախազ
Մեղրու - մարզային ներքին գործերի
վարչության պետ
- Գորիսի կայազորի ռազմական
ոստիկանության բաժնի պետ
___________________________________________________________________________
Վայոց ձոր Պ. Մանուկյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Եղեգնաձորի Մ. Կարապետյան - 4-րդ բանակային կորպուսի
Վայքի հրամանատար
- ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազ
- մարզային ներքին գործերի
վարչության պետ
- Եղեգնաձորի կայազորի ռազմական
ոստիկանության բաժնի պետ
___________________________________________________________________________
Տավուշ Ա. Ղուլարյան - ՀՀ Տավուշի մարզպետ (հանձնաժողովի
նախագահ)
Իջևանի Մ. Գ. Գրիգորյան - ՀՀ պաշտպանության նախարարի
Տավուշի (Բերդ) տեղակալ
Նոյեմբերյանի - ՀՀ Տավուշի մարզի դատախազ
Դիլիջանի - մարզային ներքին գործերի
վարչության պետ
- Լոռու կայազորի ռազմական
ոստիկանության բաժնի պետ
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2001 թ.
հոկտեմբերի 24-ի N 1022 որոշման
ԿԱԶՄ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Գ. Աղայան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական
վարչության պետ
Վ. Տեր-Գրիգորյան - թերապևտ
Ս. Թորոսյան - հոգեբույժ
Վ. Դարբինյան - նյարդաբան
Ա. Մուրադյան - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ
Ա. Ուզանկիչյան - վիրաբույժ
Ա. Շաքարյան - ակնաբույժ
Կ. Բաբայան - մաշկավեներաբան
Հ. Հովսեփյան - հանձնաժողովի քարտուղար