ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 սեպտեմբերի 2021 թվականի N 995-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 58-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 26-ի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 58-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրից և տեքստից հանել «անհատական» բառը.
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. սեպտեմբերի 15
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թվականի սեպտեմբերի 15-ի
N 995-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2017 թ. հունվարի 26-ի
N 58-Ա որոշման
ԿԱԶՄ
ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Համապատասխան ոլորտը համակարգող փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ էկոնոմիկայի նախարար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Համապատասխան ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)»: