Սեղմել Esc փակելու համար:
ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԿՑԻԶԱՅԻՆ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

1 հուլիսի 2021 թվականի N 212

 

ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

«Ա» կազմակերպությունը գործընկեր ԵՏՄ «Բ» կազմակերպությունից տարանցիկ հայտարարագրերով ձեռք է բերել շիշ, խցան և ակցիզային դրոշմանիշեր: Ակցիզային դրոշմանիշերը վերաարտահանվելու է տվյալ գնորդին` փակցված ալկոհոլային խմիչքներին: Տվյալ դեպքում պե՞տք է «Ա» կազմակերպությունը ներկայացնի ակցիզային դրոշմանիշերի վերաբերյալ ԵՏՄ ներմուծման հայտարարագիր և հայտարարություն, քանի որ ակցիզային դրոշմանիշերի համար լրացվել է ԵՏՄ տարանցիկ հայտարարագիր:

 

Պատասխան

i

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 72-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ապրանքների փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է նշանակման երկրի սկզբունքով, որով նախատեսվում է ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառում և (կամ) ակցիզների վճարումից ազատում, ինչպես նաև ներմուծման ժամանակ դրանց հարկումն անուղղակի հարկերով: Նույն պայմանագրի անբաժանելի մաս համարվող` «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման և դրանց վճարման նկատմամբ վերահսկողության կարգի մասին» N 18 հավելվածով սահմանված արձանագրության 13-րդ կետի համաձայն` որևէ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ներմուծվող ապրանքների առումով անուղղակի հարկերի գանձումը, իրականացվում է այն անդամ պետության հարկ վճարողի կողմից, որի տարածք են ներմուծվել ապրանքները` ըստ ապրանքների սեփականատեր հանդիսացող հարկ վճարողի հաշվառման վայրի: Ընդ որում` ապրանքների սեփականատեր է ճանաչվում այն անձը, որն օժտված է ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքով, կամ որին ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը նախատեսվում է պայմանագրով:

i

Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել` ներմուծման հարկային հայտարարագիր և ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին հայտարարությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը և այն, որ նշված դեպքում ապրանքները` ակցիզային դրոշմանիշերը, ԵՏՄ անդամ պետությունից Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել ոչ փոխադարձ առևտրի շրջանակներում (տվյալ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում չի նախատեսվում), հայտնում ենք, որ այդ ապրանքների ներմուծման մասով հարկային մարմին օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը չեն ներկայացվում:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
01.07.2021
N 212
Իրազեկման թերթիկ