Սեղմել Esc փակելու համար:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

21 մայիսի 2021 թվականի N 204

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ՀՀ քաղաքացին, ով աշխատում է ՀՀ գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, Եվրոպական միության անդամ հանդիսացող պետության գիտական հաստատության կողմից գիտական ծրագրին մասնակցելու համար ստացել է առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց: Տվյալ դեպքում ստացված եկամուտը ՀՀ-ում հարկվելո՞ւ է, եթե այո, ապա ի՞նչ չափով և ինչպե՞ս պետք է վճարել առաջացող հարկային պարտավորությունը:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում ՀՀ աղբյուրներից և (կամ) ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և նոտարների ձեռնարկատիրական եկամուտների,

i

- 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հաշվարկման ենթակա աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով եկամտային հարկի հաշվարկը (եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումը) կատարվում է հաշվառման հաշվեգրման մեթոդով, իսկ նույն մասի 2-5-րդ կետերում նշված եկամուտների մասով եկամտային հարկի հաշվարկը (եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումը) կատարվում է հաշվառման դրամարկղային մեթոդով,

i

- 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե նույն հոդվածի 2-15-րդ մասերով այլ բան սահմանված չէ, ապա հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է նույն մասով սահմանված դրույքաչափով,

i

- 151-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում չնշված դեպքերում հաշվետու տարում ստացված հարկման բազայից եկամտային հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:

i

Հաշվի առնելով վերոնշյալը, հայտնում ենք, որ օտարերկրյա կազմակերպությունից ստացվող եկամուտներից ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը պարտավոր է օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հաշվետու տարվա համար եկամտային հարկը օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկել և պետական բյուջե վճարել ինքնուրույն` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ, նույն ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելով եկամտային հարկի տարեկան հաշվարկ (ձևը հաստատված է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 30.12.2016թ. N 300-Ն հրամանի 3-րդ հավելվածով):

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
21.05.2021
N 204
Իրազեկման թերթիկ