Սեղմել Esc փակելու համար:
ԼԻԶԻՆԳԻ (ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ) ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԻԶԻՆԳԻ (ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ) ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

11 մայիսի 2021 թվականի N 199

 

ԼԻԶԻՆԳԻ (ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ) ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՏՈԿՈՍՆԵՐԸ ԿԱՊԻՏԱԼԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Կազմակերպությունը գործում է ընդհանուր հարկման դաշտում, բանկի հետ կնքելով լիզինգի պայմանագիր ձեռք է բերել մեքենա, որի համար բանկը ամեն ամիս կազմակերպությանը դուրս է գրում հարկային հաշիվ վարձավճարի մասով և առանձնացված տողով տոկոսագումարի մասով: Կազմակերպությունը այդ հաշվով ստացած տոկոսագումարը կարող է ճանաչել որպես ֆինանսական ծախս, թե՞ պետք է կապիտալացնի հիմնական միջոցին և մաշվածության ծախս համարի:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 106-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` շահութահարկով հարկման բազան որոշելիս հաշվառումն իրականացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա, եթե օրենսգրքի նույն բաժնով և օրենսգրքի ընդհանուր մասով դրանց կիրառության առանձնահատկություններ սահմանված չեն,

i

- 121-րդ հոդվածի 7-րդ մասի 5-րդ կետի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով ֆինանսական ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են այն հարկային տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են, բացառությամբ հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դրանք ներառվում են (կապիտալացվում են) ակտիվի սկզբնական արժեքի մեջ:

Նույն մասի կիրառության իմաստով` ֆինանսական ծախսեր են համարվում, մասնավորապես, վարկերի և փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսները (այդ թվում` լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի շրջանակներում հաշվարկվող տոկոսները), վարկերի և փոխառությունների ստացման հետ կապված ծախսերը (այդ թվում` լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի կնքման հետ կապված ծախսերը, արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման հետ կապված ծախսերը:

i

ՀՀ կառավարության 11.03.2010թ. «Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները և միջազգային ստանդարտների ուղեցույցները հրապարակելու մասին» N 235-Ն որոշմամբ հրապարակված` «Փոխառության ծախսումներ» ՀՀՄՍ 23-ի`

i

- 5-րդ պարագրաֆի փոխառության ծախսումները` տոկոսների վճարման և այլ ծախսումներն են, որոնք կազմակերպությունը կատարում է` կապված փոխառու միջոցների ստացման հետ: Որակավորվող ակտիվը այն ակտիվն է, որին անհրաժեշտ է ժամանակի մի զգալի հատված, որպեսզի այն պատրաստ լինի ըստ նշանակության օգտագործման կամ վաճառքի համար,

i

- 7-րդ պարագրաֆի համաձայն` ակտիվները, որոնք ձեռքբերման պահին պատրաստ են իրենց նախատեսված օգտագործման կամ վաճառքի համար, որակավորվող ակտիվներ չեն,

- 8-րդ պարագրաֆի համաձայն` փոխառության ծախսումները, որոնք անմիջականորեն վերագրելի են որակավորվող ակտիվի ձեռքբերմանը, կառուցմանը կամ արտադրությանը, կազմակերպության կողմից պետք է կապիտալացվեն` որպես այդ ակտիվի արժեքի մաս: Կազմակերպությունն այլ փոխառության ծախսումները պետք է ճանաչի որպես ծախս այն ժամանակաշրջանում, որի ընթացքում դրանք կատարվել են,

i

- 17-րդ պարագրաֆի համաձայն` կազմակերպությունը պետք է սկսի փոխառության ծախսումների կապիտալացումը` որպես որակավորվող ակտիվի արժեքի մաս, մեկնարկի ամսաթվին: Կապիտալացման համար մեկնարկի ամսաթիվն այն ամսաթիվն է, երբ կազմակերպությունը առաջին անգամ բավարարում է հետևյալ բոլոր պայմանները` (ա) ակտիվի համար կատարում է ծախքեր, (բ) կատարում է փոխառության ծախսումներ և (գ) ձեռնարկում է այն աշխատանքները, որոնք անհրաժեշտ են` ակտիվը օգտագործման կամ վաճառքի նախատեսված վիճակի բերելու համար,

i

- 22-րդ պարագրաֆի համաձայն` կազմակերպությունը պետք է դադարեցնի փոխառության ծախսումների կապիտալացումը, երբ որակավորվող ակտիվը օգտագործման կամ վաճառքի նախատեսված վիճակի բերելու համար անհրաժեշտ աշխատանքներն ըստ էության կատարված են:

Հաշվի առնելով վերը նշվածը` հայտնում ենք, որ լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի շրջանակներում հաշվարկվող տոկոսները ենթակա են կապիտալացման, եթե ակտիվը բավարարում է որակավորվող ակտիվի սահմանմանը: Եթե ակտիվը չի համարվում որակավորվող ակտիվ, ապա լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի շրջանակներում հաշվարկվող տոկոսները չեն կապիտալացվում և նվազեցվում են համախառն եկամտից այն տարում, որին դրանք վերաբերում են:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
11.05.2021
N 199
Իրազեկման թերթիկ