040.0844.120901
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 սեպտեմբերի 2001 թվականի N 844
«ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՔՈԼԵՋ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՆԻՔԻ ՄԱՍԻՆ
i
«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամին ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 12-ից: