ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 մայիսի 2021 թվականի N 723-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 797-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) N 1 հավելվածի ամբողջ տեքստում «435» թիվը փոխարինել «437» թվով.
i
2) N 1 հավելվածի 11-րդ կետում «152,798» թիվը փոխարինել «153,398» թվով, իսկ «533,522» թիվը` «535,802» թվով.
i
3) N 1 հավելվածի 12-րդ կետում «617.0» թիվը փոխարինել «622.0» թվով, իսկ «2020» թիվը` «2024» թվով.
i
4) N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 436-րդ և 437-րդ կետերով.
._________________________________________________________________________.
|436.|Արագածոտն |Հնաբերդ |Հնաբերդի |մարզային |միջնակարգ դպրոց|
| | | |միջնակարգ դպրոց | |(1-12-րդ |
| | | | | |դասարաններ) |
|____|___________|____________|_________________|_________|_______________|
|437.|Արմավիր |Մրգաշատ |Մրգաշատի |մարզային |միջնակարգ դպրոց|
| | | |Վ. Ափոյանի թիվ 1 | |(1-12-րդ |
| | | |միջնակարգ դպրոց | |դասարաններ) |
| | | | | | |
._________________________________________________________________________.
».
i
5) N 3 հավելվածի 13-րդ, 29-րդ, 33-րդ, 38-րդ և 45-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._____________________________________________________________________.
|13.|ք. Երևանի թիվ 45 հիմնական դպրոց |Էրեբունի |751 |
|___|___________________________________|______________|______________|
|29.|Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոց |ՀՀ Գեղար- |236 |
| | |քունիքի մարզ | |
|___|___________________________________|______________|______________|
|33.|Մրգաշատի Վ. Ափոյանի |ՀՀ Արմավիրի |322 |
| |թիվ 1 միջնակարգ դպրոց |մարզ | |
|___|___________________________________|______________|______________|
|38.|Հնաբերդի միջնակարգ դպրոց |ՀՀ Արարատի |228 |
| | |մարզ | |
|___|___________________________________|______________|______________|
|45.|Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոց |ՀՀ Արագածոտնի |459 |
| | |մարզ | |
._____________________________________________________________________.
».
6) N 3 հավելվածի «Ընդամենը» տողում «11264» թիվը փոխարինել «11227» թվով, իսկ «Ընդամենը 2-րդ փուլ» տողում «10626» թիվը` «10725» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. մայիսի 6
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 7 մայիսի 2021 թվական: