Սեղմել Esc փակելու համար:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՄ ԲԱԺՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՄ ԲԱԺՆԵՀԱՎԱՔ ԿԱՊԻՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

20 ապրիլի 2021 թվականի N 190

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՄ ԲԱԺՆԵՀԱՎԱՔ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՅՆ ՇԵՆՔԻ, ԲՆԱԿԱՐԱՆԻ, ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՇԻՆՈՒԹՅԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՆԱՎԱՐՏ (ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ) ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

Ֆիզիկական անձը 2017 թ.-ին միանձնյա հիմնադրել է «Ա» կազմակերպությունը: 2018 թ.-ին նույն անձը կատարել է կանոնադրական կապիտալի համալրում` ներդնելով շինություն: Տվյալ դեպքում Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի կիրառության իմաստով մասնակցության ձեռքբերում է համարվում 2017, թե՞ 2018 թվականը:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 147-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետի համաձայն` հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում արժեթղթերից ստացվող եկամուտները` օրենսգրքի 149-րդ հոդվածի համաձայն,

i

- 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` նույն հոդվածով այլ բան սահմանված չլինելու դեպքում հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում նաև կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերի հետ փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` հարկման բազան որոշելու նպատակով նույն հոդվածի 1-ին մասով սահմանված եկամուտները չեն համարվում նվազեցվող եկամուտներ (չեն նվազեցվում համախառն եկամտից), եթե ստացվում են կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, եթե այդ օտարումը կատարվում է կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում:

Հաշվի առնելով վերոնշյալը, հայտնում ենք, որ օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված դրույթը վերաբերում է կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ֆիզիկական անձի կողմից միայն շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ներդրումներին, և գրությամբ նշված դեպքում, եթե 2018 թվականին կազմակերպության կանոնադրական կապիտալը ավելացել է մասնակցի կողմից շինություն ներդնելու միջոցով, ապա կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարի է համարվում 2018 թվականը:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
20.04.2021
N 190
Իրազեկման թերթիկ