ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 2021 թվականի N 95-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված` էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) Կարգի 15.1-րդ կետում «15-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «15 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
2) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 15.2 կետով.
i
«15.2. Սույն կարգով նախատեսված հայտը (դիմումը) ուսումնասիրության չընդունվելուց կամ մերժվելուց հետո կրկին ներկայացման դեպքում համարվում է նոր հայտ (նոր դիմում):».
i
3) Կարգի 33.1 կետի 3-րդ ենթակետում «(փորձաքննություն անցած նախագծի)» բառերը փոխարինել «(կայանի կառուցման նախագծի)» բառերով.
4) Կարգի 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 4-րդ ենթակետով.
i
«4) համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին` մինչև 1 ՄՎտ տեղակայվող (տեղակայված) հզորությամբ կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության համար:».
i
5) Կարգի 35-րդ կետում «1-2-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով» բառերով, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 5-րդ ենթակետով.
«5) համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դեպքում` 15 ՄՎտ-ը:».
i
6) Կարգի 46-րդ կետում «(ժամանակահատվածները)» բառից հետո լրացնել «` համապատասխան փոփոխություն կատարելով նաև լիցենզիայի ժամկետում».
7) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 75.1 կետով.
i
«75.1. swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» էլեկտրոնային համակարգի պաշտոնական գործարկման օրվանից Հայտատուի կողմից բնական գազի ներկրման ու արտահանման լիցենզիաների ստացման հայտի և դրան կից փաստաթղթերի ներկայացումը, հայտի մերժումը (ուսումնասիրության չընդունումը), այդ լիցենզիայի տրամադրումը, դրա ժամկետի երկարաձգումը, վերաձևակերպումը, փոփոխությունը, գործողության կասեցումը և դադարեցումը կարող է կատարվել նաև «Միասնական հայտ» էլեկտրոնային համակարգի միջոցով` սույն կարգով սահմանված ընթացակարգով և ժամկետներում:».
i
8) Կարգի 77-րդ կետի 1-ին ենթակետում «կառուցման» բառերից հետո լրացնել «(վերակառուցման)» բառը.
i
9) Կարգի 78-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր նախադասությամբ.
«Կառուցման ժամանակահատվածի երկարաձգման դեպքում միաժամանակ նույն ժամկետի չափով ճշգրտվում է նաև արտադրության ժամանակահատվածը` համապատասխան փոփոխություն կատարելով լիցենզիայի ժամկետում:».
i
10) Կարգի 81.1-րդ կետում «կազմի 6 ամիս» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 81-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն ավելի պակաս ժամկետի հայցման դեպքի» և կետը լրացնել հետևյալ նախադասությամբ`
«Լիցենզավորված անձի դիմումի հիման վրա կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը սույն կարգի 81-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն 6 ամսից պակաս ժամկետով երկարաձգվելուց հետո հաջորդ անգամը կարող է երկարաձգվել առավելագույնը 6 ամսով:».
i
11) Կարգի N 2 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետում «հավելվածի» բառից հետո լրացնել «կամ կայանի կառուցման նախագիծը» բառերը.
12) Ուժը կորցրած ճանաչել Կարգի N 3 հավելվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետը.
i
13) Կարգի N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 10.1 կետով.
i
«10.1. Լիցենզիայի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը ֆորս մաժորի հետևանք լինելու հանգամանքը ենթակա է հիմնավորման լիցենզավորված անձի կողմից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 9 ապրիլի 2021 թվական: