Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

5 ապրիլի 2021 թվականի N 179

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Տնտեսվարող սուբյեկտը, որը օրենսդրությամբ սահմանված կարգով ունի դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և վարման պարտավորություն, իրականացնում է ապրանքների ներմուծում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից կամ ոչ ռեզիդենտ անհատ ձեռնարկատիրոջից: Ապրանքների մատակարարման պայմանագրերը կազմվում և կնքվում են օտարերկրյա պետությունում, որի մասին նշվում է պայմանագրում: Ըստ պայմանագրի ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է գնորդին ապրանքը բեռնափոխադրողին հանձնելու պահին` ՀՀ տարածքից դուրս, ընդ որում բեռնափոխադրումը իրականացվում է երրորդ անձի կողմից: Նկարագրված իրավիճակում գնանշումը կարող է կատարվել արտարժույթով, իսկ վճարումները` կանխիկ արտարժույթով:

Տնտեսվարող սուբյեկտն իրականացնում է ապրանքների արտահանում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ ոչ ռեզիդենտ անհատ ձեռնարկատիրոջը: Ապրանքների մատակարարման պայմանագրերը կազմվում և կնքվում են վաճառողի կողմից ՀՀ-ում, որի մասին նշվում է պայմանագրում: Պայմանագրի համաձայն ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է գնորդին ՀՀ տարածքից դուրս: Տվյալ դեպքում «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումները կիրառելի են, թե՞ ոչ:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 386-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց ՀՀ տարածքում կանխիկ դրամով վճարումների նկատմամբ կիրառվող սահմանափակումները:

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի`

i

- 1-ին հոդվածին համապատասխան` նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում արժութային գործարքների կնքման կարգն ու պայմանները, արժութային արժեքների տնօրինման, տիրապետման և օգտագործման դեպքերը, կարգն ու պայմանները, ինչպես նաև կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում արժութային կարգավորման ու վերահսկողության հետ կապված այլ հարաբերություններ,

i

- 3-րդ հոդվածի 9-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` ընթացիկ արժութային գործարքներ են համարվում ռեզիդենտի և ոչ ռեզիդենտի միջև կատարվող գործարքները կամ վճարումները, մասնավորապես` ապրանքների (գույքի) օտարման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման, ծառայությունների մատուցման դիմաց կատարվող վճարումները,

i

- 6-րդ հոդվածի 1-2-րդ մասերին համապատասխան` ՀՀ տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների վճարումների, գույքի գնահատման և աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դրամական (փողային) գնանշումներն իրականացվում են ՀՀ դրամով, բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի: ՀՀ տարածքում ռեզիդենտների միջև ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դիմաց փողային վճարումները (ներառյալ` ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսավճարները), իրավունքի կամ արտոնության իրականացման կամ տրամադրման դիմաց տրվող հատուցումները, ապահովագրավճարներն ու ապահովագրական հատուցումները ընդունվում և իրականացվում են ՀՀ դրամով, բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի:

i

Նույն հոդվածի 7-րդ մասին համապատասխան` անկանխիկ վճարումներ նախատեսող և գրավոր ձևով կնքված պայմանագրերում գնանշումները կարող են կատարվել արտարժույթով, եթե այդ պայմանագրերը կնքվել են իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռեզիդենտի և իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացողով ռեզիդենտի միջև,

i

- 7-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` ՀՀ տարածքում, բացառությամբ օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, ընթացիկ արժութային գործարքների դիմաց վճարումները և կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային գործարքները կանխիկ և անկանխիկ իրականացվում են ՀՀ դրամով, բացառությամբ նույն հոդվածի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերում նշված դեպքերի:

Նույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան` ՀՀ տարածքում ընթացիկ արժութային գործարքների դիմաց անկանխիկ վճարումները և կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային անկանխիկ գործարքները կարող են իրականացվել նաև արտարժույթով, եթե այդ գործարքները իրականացվում են իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռեզիդենտի և իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ոչ ռեզիդենտի միջև:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 386-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` կանխիկ դրամով վճարումների իրականացման սահմանափակումները, ինչպես նաև «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով (մասնավորապես` օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներ) արտարժույթով իրականացվող գործարքների (գնանշում, վճարում) մասով սահմանված սահմանափակումները վերաբերում են ՀՀ տարածքում իրականացվող գործարքներին, և այդ դրույթները կիրառելի չեն ՀՀ տարածքից դուրս իրականացվող գործարքների գնանշման և դրանց դիմաց կանխիկ վճարումների նկատմամբ:

ՀՀ տարածքում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքների գնանշումը և դրանց դիմաց անկանխիկ վճարումները կարող են կատարվել արտարժույթով, եթե գործարքներն իրականացվում են իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռեզիդենտի և իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ոչ ռեզիդենտի միջև:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
05.04.2021
N 179
Իրազեկման թերթիկ