Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 21 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 2021 թվականի N 425-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2133-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Բերքլի Քեփիթլ» փակ բաժնետիրական ընկերությանն ուղղակի վաճառքով հողամաս օտարելու համաձայնություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Բերքլի Քեփիթլ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մշակված ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Բերքլի Քեփիթլ» փակ բաժնետիրական ընկերությանն և/կամ «Արտաքսատա» փակ բաժնետիրական ընկերությանն ուղղակի վաճառքով հողամաս օտարելու համաձայնություն տալու մասին».

2) լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ կետերով`

i

«5. Էկոնոմիկայի նախարարին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` տասնօրյա ժամկետում ապահովել Էկոնոմիկայի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Բերքլի Քեփիթլ» փակ բաժնետիրական ընկերության և «Արտաքսատա» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագրի կնքումը` համաձայն N 5 հավելվածի:

6. Հաստատել Պայմանագիրը` համաձայն հավելվածի:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

   վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. մարտի

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի մարտի 31-ի
N 425-Ա որոշման

 

pin
ՀՀ կառավարություն
31.03.2021
N 425-Ա
Որոշում